Երևան, 18.Մարտ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչու ՀՀ իշխանությունները չեն օգտվում FreedomHouse-ի զեկույցից. «Հայաքվե»-ի անդամ Արմեն Մանվելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

FreedomHouse իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել ծավալուն զեկույցով, 2020-23թթ․ Արցախում տեղի ունեցած աղետի՝ պատերազմի, շրջափակման եւ էթնիկ զտումների մասին, այն վերնագրելով՝ «Ինչու չկան հայեր Լեռնային Ղարաբաղում»։ Համոզված ենք, որ զեկույցը կարեւոր է, քանի որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունը զեկույցում իր ուշադրությունը կենտրոնացրել է Արցախում 2020-2024թթ․ տեղի ունեցած իրադարձությունների վրա, որոնք, ցավոք սրտի, հանգեցրին հայերի տեղահանմանը եւ ցեղասպանությանը։
24 էջից բաղկացած զեկույցը փաստահավաք խմբի աշխատանք է, որը երկար ժամանակ հավաքել է ապացույցներ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական հանցագործությունների եւ էթնիկ զտումների մասին։ Ինչպես նշում են զեկույցի հեղինակները, իրենց համար նախադեպային են եղել մինչ այդ տեղի ունեցած նմանատիպ միջազգային քրեական գործերը, որոնք դիտարկել են Հարավսլավիայի, ինչպես նաեւ Ռուանդայի գործով ստեղծված միջազգային դատարանները, նաեւ՝ Միջազգային քրեական դատարանում քննված մի շարք գործերը։ 

Փաստահավաք խումբն իր աշխատանքում հենվել է ՄԱԿ-ի ցեղասպանությունների կանխարգելման եւ պատժի մասին կոնվենցիայի, ինչպես նաեւ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վրա` գնահատելու մարդկության դեմ կատարված հանցագործությունները։ Օգտագործել են նաեւ ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթղթերը, այդ թվում՝ փորձագետների զեկույցները, որը ստեղծվել էր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 780 որոշմամբ, որոնք հիմք են հանդիսացել զեկույցի համար «էթնիկ զտումներ» հասկացության համատեքստում։

Այսինքն, դիտարկելով այս զեկույցը՝ պարզ է դառնում, որ հեղինակները բավականին լուրջ են մոտեցել խնդրին, եւ փաստահավաք առաքելությունն իրականացվել է՝ հաշվի առնելով տեղի ունեցած հանցագործության ողջ լրջությունը եւ դրա հետեւանքներն Արցախի հայ բնակչության համար։ Մի քանի գլխից բաղկացած զեկույցում մանրամասն ներկայացված է 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո Արցախում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ բնակչության նկատմամբ ադրբեջանական կողմի պարբերական հարձակումները եւ այն վախի մթնոլորտը, որ ստեղծվել էր հայ բնակչության շրջանում։

Առանձին ենթագլխով անդրադարձել են գազամուղի ոչնչացմանը եւ դրա նկատմամբ հսկողության հաստատման խնդրին, ինչն էներգետիկ ճգնաժամ էր ստեղծել Լեռնային Ղարաբաղում։ Զեկույցում անդրադարձ կա այն մասին, որ հայ բնակչության նկատմամբ ահաբեկչությունները կատարվում էին ռուս խաղաղապահների ներկայությամբ, որոնք ոչինչ չէին ձեռնարկում՝ այն կանխարգելելու համար։ 

Զեկույցը՝ Շրջափակում գլխում, անդրադառնում է 2022թ․ դեկտեմբերի 12-ից Արցախի նկատմամբ իրականացված շրջափակմանը՝ այն որակելով որպես անմարդկային գործողություններ, որն ավելի խորացավ 2023թ․ հունվարին, երբ շրջափակումը դարձավ էլ ավելի խիստ, եւ նույնիսկ վնասվեց դեպի Արցախ գնացող բարձրավոլտ էլեկտրական համակարգը։ Այդ շրջանում, նշում են զեկույցի հեղինակները, դեղորայքի փոխադրումը դեպի Լեռնային Ղարաբաղ եւ ծանր հիվանդների տեղափոխումը դեպի ՀՀ դարձան հազվադեպ։ 

Զեկույցում մանրամասն հղումներ են արվում Միջազգային կարմիր խաչի զեկույցներին՝ որպես ապացույց այն հումանիտար ճգնաժամի, որը հասունանում էր Լեռնային Ղարաբաղում` Ադրբեջանի իշխանությունների քայլերի արդյունքում։ Այս մասին ավելի մանրամասն տես «Հասունանում էր հումանիտար ճգնաժամ» գլխում, որտեղ նկարագրվում են պարենամթերքի պակասը եւ դրա հետեւանքները։

Զեկույցում անդրադարձ կա ադրբեջանական գործողությունների հետեւանքով բնակչության առողջական վիճակի վատթարացմանը, մասնավորապես նշվում է, որ առողջական վիճակի բացասական փոփոխություններ գրանցվում էին հղի կանանց 90 տոկոսի մոտ։ Սրտանոթային եւ քրոնիկ հիվանդությունների պատճառով այդ ընթացքում մահացությունների թիվն աճել էր 66 տոկոսով։ Զեկույցը կազմող խումբն այդ տեղեկությունները վերցրել էր ոչ միայն Կարմիր խաչի տվյալներից, այլեւ Լեռնային Ղարաբաղից արտագաղթած անձանց հետ անհատական հանդիպումների եւ հարցազրույցների արդյունքում։ 

Առանձին անդրադարձ կա ատելության այն խոսքին, որը պաշտոնական Ադրբեջանն օգտագործում էր ընդդեմ Լեռնային Ղարաբաղի բնակչության։ Մասնավորապես հղում են կատարում Իլհամ Ալիեւի խոսքին, ով սպառնում էր Արցախի հայությանը` կա՛մ ենթարկվել, կա՛մ լքել Լեռնային Ղարաբաղը։ 

Զեկույցում շատ մանրամասն անդրադարձ կա 2023թ․ սեպտեմբերի 19-ին սկսված հարձակմանը եւ դրա հետեւանքներին՝ Արցախի եւ այնտեղի հայ բնակչության համար։ Նկարագրված են հայերի արտագաղթը եւ այն տառապանքները, որ նրանք կրել են դրա հետեւանքով․ ըստ զեկույցի՝ ռազմական գործողությունների հետեւանքով հայկական կողմն ունեցել է մոտ 227 զոհ, որոնցից 34-ը՝ քաղաքացիական անձինք եւ 5 երեխա։ Կային նաեւ մեծ թվով վիրավորներ եւ անհետ կորածներ։ 

FreedomHouse-ի զեկույցի վերջին ենթագլխում նկարագրված է, թե ինչպես է Ադրբեջանի կառավարությունը ոչնչացնում հայերի թողած պատմական ժառանգությունը։ Որպես ապացույց՝ ներկայացված են նաեւ տիեզերքից կատարված նկարներ, մասնավորապես` ինչպես է ամբողջովին ոչնչացվել Քարինտակ գյուղը եւ այլն։ 

Զեկույցի եզրակացության մասում հեղինակները պնդում են, որ տեղի ունեցածը համապատասխանում է «էթնիկ զտումներ» հասկացությանը, ըստ Հարավսլավիայի գործով իրականացված դատական ակտերի, երբ այն՝ էթնիկ զտումը, ուղեկցվել է մարդկանց նկատմամբ իրականացված կտտանքներով, սպանություններով, անօրինական ձերբակալություններով, սահմանափակելով մարդկանց հնարավորությունները՝ սնունդ, դեղորայք հայթայթելու, մարդկանց բռնի տեղահանումով եւ այլն։ Հեղինակներն այսպիսով եզրակացնում են, որ տեղի ունեցածը համապատասխանում է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի 7-րդ հոդվածին՝ հանցագործություն ընդդեմ մարդկության, եւ 8-րդ հոդվածին՝ պատերազմական հանցագործություններ։ 

Այսպիսով կարելի է եզրակացնել, որ հեղինակավոր FreedomHouse իրավապաշտպան կազմակերպությունն ահռելի աշխատանք է կատարել՝ նկարագրելու եւ միջազգային հանրությանը ներկայացնելու այն աննախադեպ հանցագործությունները, որոնք կատարվել են Լեռնային Ղարաբաղում` ընդդեմ այնտեղ ապրող հայ բնակչության։ Հետեւաբար, հարկավոր է հավաքել եւ միջազգային դատարանին ու միջազգային կառույցներին ներկայացնել նմանատաիպ զեկույցներ, բարձրաձայնել դրանց մասին, որ պարզ դառնա Արցախում հայության դեմ իրականացված հանցագործությունների՝ էթնիկ զտումների եւ ցեղասպանության մասին։ 

Նմանատիպ փաստաթղթերի առկայության պայմաններում ՀՀ իշխանությունները նախընտրում են լռել եւ չբարձրաձայնել այդ հանցագործությունների մասին։ Վերլուծելով գործող իշխանությունների վարքագիծը, պահվածքն ու քաղաքականությունը, ինչը, հիշեցնենք, նախ հանգեցրեց Արցախի ճանաչմանը որպես Ադրբեջանի մաս` իր հետեւանքներով, պարզ է դառնում, որ ՀՀ-ում գործող քաղաքական ռեժիմը ոչ պակաս պատասխանատվություն է կրում Արցախում հայ բնակչության դեմ իրականացված հանցագործությունների համար։   

Վերջինս այդ ամբողջ շրջանում՝ 2020-2023թթ․, ոչինչ չի ձեռնարկել՝ Արցախի հայությանը պաշտպանելու համար, ինչը բխում է ՀՀ սահմանադրությունից եւ նրանց իսկ ընդունած կառավարության ծրագրերից, այլ իր անգործությամբ փաստացի նպաստել է էթնիկ զտումներին ու ցեղասպանությանը Լեռնային Ղարաբաղում։ Տպավորություն է, որ FreedomHouse-ն ավելի է շահագրգռված հայության դեմ տեղի ունեցած հանցագործությունների բացահայտման եւ դատապարտման համար, քան ՀՀ իշխանությունները։ Վերջիններս հավանաբար վախենում են, որ այդ հանցագործությունների հետաքննման եւ բացահայտման արդյունքում կպարզվի, որ գործող իշխանություններն իրենց անտարբերությամբ եւ ադրբեջանամետ դիրքորոշմամբ նպաստել են այդ հանցագործությունների պարտակմանը եւ փաստացի նպաստել դրանց իրականացմանը։

 

Քաղաքացու և բիզնեսի վրա ֆինանսական ճնշումն ահագնանում էԴոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Այս վարչախմբին երաշխիքներ տալիս են միայն Բաքուն և Անկարան․ Արմեն Մանվելյան Սոնա Աբրահամյանն ու ռեփեր Դավոն պարզել են իրենց առաջնեկի սեռը Առաջարկվում է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները սահմանել տարվա համար. «Փաստ»Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը 3,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել«Այս կառավարության հերթական հանցագործություններից մեկն է. ներկայիս իշխանությունը մեր երկիրն օր օրի հասցնում է անդառնալիության կետի». «Փաստ»Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Skoda»-ն ու «GAZ» բեռնատարը. 1 զոհ եւ վիրավորներ Մոլուցքի հասած «խաղաղատենչման» գործընթացը ձնագնդի էֆեկտով թափ է հավաքում. ՀովասափյանԻսկ ի՞նչ ենք ուզում՝ դուրս գա՞լ այս վիճակից, թե՞ շարունակ բոլորին «անուն դնել». «Փաստ»Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. տեղումներ, քամու ուժգնացում. ինչ է կանպատեսում Գագիկ Սուրենյանը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Եթե «ամեն ինչ» այդքան լավ է, ինչո՞ւ է այդքան... սպառնալից. «Փաստ»4 զոհ, այդ թվում մանկահասակ երեխա․ Ողբերգական ավտովթար․ բախվել են «Nissan»-ը ու «Opel»-ը Որ առավել մեծ միջազգային արձագանքի ֆոն լինի. «Փաստ»Խոշոր միջոցառում Հայաստանում. ի՞նչ արժեքներ են համախմբում եվրասիական հանրությանը. «Փաստ»Հայաստանը ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների համար դարձել է պլացդարմ. «Փաստ»Բաքուն ցանկանում է ունենալ casus belli, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար. «Փաստ»Գյումրիում իշխանությունները մանիպուլացնում են հանրությանը. «Փաստ»Սևանա լճի մակարդակը մնացել է անփոփոխ. անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 18 սմ-ով Վրաստան-Հայաստան հանդիպմանը հայ երկրպագուներին հատկացվել են 9-րդ և 10-րդ սեկտորները Շվեդիայի և Դանիայի հայերը կոչ են անում Դանիայի կառավարությանը ապահովել հայ գերիների ազատ արձակումը Մենք խաղաղություն ենք կառուցում, ընդդիմությունն ուզում է կոնֆլիկտի հարատևության վրա տաքացնել ձեռքերը. Թորոսյան Ադրբեջանը քարոզչական պատերազմի ինտենսիվ փուլ է մտել. կեսգիշերային հայտարարություն 10 րոպե մեկն էր խփում, հետո մյուսը. արցախցի տղային ոստիկանությունում խոշտանգել են Մարտի 18-ին, 19-ին, 20-ին և 21-ին լույս չի լինի հարյուրավոր հասցեներում Ավտոբուսը վրաերթի է ենթարկել սկուտեր վարող 3-ամյա աղջկան․ ՌԴ Տասնյակ հասցեներում գազ չի լինելու ՔԿՀ-ներում արձանագրվել է 6 մահվան դեպք, որից 4-ը՝ ինքնասպանություն. Գառնիկ Դանիելյան Գոհար Ավետիսյանը զուգերգ է կատարել Արման Հովհաննիսյանի հետ մոսկովյան մենահամերգին (տեսանյութ) «Ներկայիս տնօրենի օրոք ոչ մի ծառ չի հատվել». Բուսաբանական այգին հայտարարություն է տարածել ՄԻՊ-ը Վանաձորի բաժնում բռնության վերաբերյալ պետական մարմիններից պարզաբանումներ է պահանջում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը 24 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում Ձյուն կտեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն Եթեր արձակեցինք «Հայկական գործոն»-ի հերթական թողարկումը, որտեղ մեր ուշադրության կենտրոնում էր Սիրիայում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները. ՉալաբյանՇուրջ 300 ուղևոր գրեթե մեկ օր սպասում է Շարմ էլ-Շեյխ չվերթին Խոսենք փաստերով․ Ինչպե՞ս օգտագործվեց ու ինչու՞ դեն նետվեց Հայոց ցեղասպանության հարցը Աշակերտների և ուսանողների հետ քննարկեցինք իրենց հետաքրքրող հարցերը. մեզ համար հետևություններ արեցինք. նախարար Ադրբեջանի քայլերը լավ բան չեն հուշում «Գնթունիք»-ի աշխատակիցների վեճն ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները պայքարում են 28-ամյա տղայի կյանքի համար Սպանություն Երևանում. զրուցարանից շտապօգնությունը հիվանդանոց է տեղափոխել 1 դի և վիրավոր Երևանի բուսաբանական այգին պարզաբանում է տարածել կաղնի տեսակի ծառահատումների վերաբերյալ Մեսին դուրս է մնացել Արգենտինայի հավաքականի հայտացուցակից Երևան-Սևան ճանապարհի վերին հենապատը մաքրվում է քարաթափումներից Գևորգ Քոչարյանը նշանակվել է Արդարադատության փոխնախարար ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել