Yerevan, 10.September.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ոստիկանական օպերացիա «Դեյվ հոթել»-ում․ հայտնաբերվել են առանձնապես ծանր հանցագործության համար հետախուզվողներ

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայտնաբերել են մեծ թվով հետախուզվողներ՝ այդ թվում օտարերկրյա քաղաքացիների, որոնք հետախուզման մեջ են եղել առանձնապես ծանր, ծանր հանցագործություններ կատարելու մեջ, այդ թվում սպանություն, սպանության փորձ հրազենի գործադրմամբ, ավազակություն, կողոպուտ, անձի առևանգում և այլ հանցատեսակներով հետախուզվողների։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 11-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 2-րդ բաժանմունքում հերթական փայլուն օպերացիան է իրականացվել Երևանում, ինչի արդյունքում հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվող անձինք։

Ժամը 19։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 2-րդ բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պռոշյան 4 հասցեում գործող «Դեյվ հոթել» հյուրանոցային համալիրում հետախուզման մեջ գտնվող անձինք կան։ Տեղում Երևանի ոստիկանության պետ Ս․ Քոչարյանի,  վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խ․ Բարխոյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Ա․ Հակոբյանի գլխավորությամբ որոշվում է առանց հապաղելու իրականացնել հատուկ օպերացիա։

Ոստիկանները ժամանում են նշված հյուրանոցային համալիր և տեղում պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր։ Հյուրանոցային համալիրում հայտնաբերվում են Երևանի բնակիչ  34-ամյա Վարդան Խաչատուրյանը, ով այս տարվա ապրիլի 26-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից գտնվում էր հետախուզման մեջ ՀՀ Քր օր․-ի 46-44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, Երևանի բնակիչ 31-ամյա Սարգիս Հովսեփյանը, ով ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր այս տարվա ապրիլի 26-ից ՀՀ Քր․ օր-44-155-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ 

Նշված անձինք տեղափոխվել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով նույն օպերացիայի արդյունքում ոստիկանների աչքից չի վրիպել նաև մեկ այլ հանցագործություն և նշված հյուրանոցային համալիրից ոստիկանները ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 34-ամյա Արտակ Գևորգյանին և նրա մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 7 մարտական փամփուշտներով։ Այս դեպքի փաստով ոստիկանության Արբակիրի բաժնում  փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիետի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 1-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Չեխովի 56 շենքի բակում, երթևեկելի գոտում կրակոցներ են հնչել։

Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի դիմաց՝ երթևեկելի գոտում, հայտնաբերել էին ատրճանակից արձակված 2 կրակված պարկուճ, իսկ արդեն Արտաշիսյան փողոցում հայտնաբերել էին «Opel» մակնիշի ավտոմեքենա, որի հետևի աջ ապակին կոտրված է։

Ըստ նախնական տեղեկությունների այն կոտրվել էր կրակոցի հետևանքով։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել ասում էին, որ երկու ավտոմեքենաների վարորդների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ նրանցից մեկը իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից կրակոցներ էր արձակել, ապա դեպքի վայրից նշված ավտոմեքենաները դիմել էին փախուստի ու ոստիկանությունը ունի օպերատիվ տեղեկություններ, որ Արտաշիսյան փողոցում հայտնաբերված «Opel»-ը մասնակցություն է ունեցել նշված միջադեպին։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia The Power of One Dram to "Moonk" technoschool Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions Incredibly long: Rocket Line 0% now for 12 months Junius: A Financial Literacy Game in the Idram Junior App Around 100,000 households are making use of Team's Internet; 2nd quarter indicators New IDBank Branch in the City of HrazdanUcom Successfully Concludes uGeneration Summer Internship Program IDBank and Idram at the "Horizon" Camp: The Power of One Dram Converse Bank has joined the UN Global Compact Initiative Ucom Launches Special Promotion for Students Ahead of Academic Year IDBank, Idram and Impact Hub Launch the SIA Armenia Incubation Program Ucom General Director Ralph Yirikian Becomes First Guest Speaker at "Skills Lab" AMD 4 165 643 to SIA Armenia program: Aren Mehrabyan Foundation is the august beneficiary of The Power of One Dram Ucom, in Cooperation with SunChild NGO, Installs Solar Panels in Tsaghkavan AraratBank once again completes the bond placement ahead of scheduleEIB Global signs first direct loan agreement with an Armenian commercial bank Ucom Launches New Phase of Network Modernization in Armenia’s Regions Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024 Unibank and Visa are gifting a trip to Tunisia for two How to cut costs? 5 tips from IDBank and Idram The Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" ProgramUnibank placed bonds ahead of scheduleUcom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games Get 3000 idcoins by synchronizing your Idram and IDBank accountsNo payment via Idram? More than 21,000 points of sale accept payment via IdramUcom Offers New Affordable Bundle for Subscribers Traveling This Summer Ucom’s General Director Participated in The Silicon Mountains Shirak Technology Forum Ameriabank and COAF Pool Efforts to Develop Beekeeping in Lori Region Araratbank allocates $10 million in funding to women entrepreneursMoody's Ratings affirms ratings of Unibank with positive outlook on the long-term deposit ratings AraratBank convenes Annual General Meeting of Shareholders The Silicon Mountains Shirak Technology Forum will take place with Ucom’s support Renowned Pianist Hayk Melikyan in South America: A Tribute to Armenian Classics The CB RA has granted permission for the cooperation of UBPAY Armenian and KWIKPAY international transfer systems Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Ucom Hosts a Student Program during the Summer HolidaysSaving on Wildberries with IDBankAmio Era. Memorandum was signed with the Armenian National Agrarian University IDBank issues the 3rd tranche of dollar bonds of 2024