Երևան, 04.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արկածախնդրության հետևանքներն ու «ինքնիշխանության» քպական պատկերացումները. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն ամենևին գաղտնիք չէ, որ Փաշինյանն իր նախատեսած այս կամ այն քայլաշար անոնսում է որևէ «կարկառուն» քպականի շուրթերով։ Ավելին, նույն «կարկառունները» երբեմն հանդես են գալիս իրական մտադրությունների, նպատակների «բացահայտող»: Կամա թե ակամա, այլ հարց է: Նախօրեին էլ, ահա, քպական մի նման «խոսափող» հնարավորինս պարզունակ տեքստով հրապարակեց Հայաստանի «միջանցքայնացման», իսկ եթե դա տեղի ունենա, նաև պետականության անխուսափելի կորստի «ճանապարհային քարտեզը»։ Ո՞րն է դրա բովանդակությունը, որը, ամենայն հավանականությամբ, ՔՊ մերձավորներին ներկայացրել է Փաշինյանը, իսկ հիմա, նրա հանձնարարությամբ, դա հանրայնացնում է կարկառուններից մեկը։ Լավ, որպեսզի շատ միագիծ չլինի, չբացառենք վարկածը, որ Փաշինյանը ներկայացրել է քպականներին, նրանցից մեկն էլ այդ ամենը «ջրի երես» է հանել, կամ, այլ կերպ ասած բլթացրել է:

Չնայած այստեղ էլ պիտի նշենք, որ քպականները նույնիսկ ջուր չեն խմում առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության... Լավ, վերադառնանք «կարկառունին»՝ հավելելով, որ այս անգամ նա աշխարհաքաղաքական «բացահայտումներ» էլ է արել: Հիմնական «գիծն» այն է, որ ԱՄՆ-ն այստեղ ունի կենսական շահեր, որոնք պետք է սպասարկվեն։ Խոսքը, մասնավորապես, դեպի Կենտրոնական Ասիա «միջանցքի» մասին է, որը պիտի ստանա Թուրքիան, և որը պիտի դուրս լինի Ռուսաստանի վերահսկողությունից։ Հասկանալի է, խոսքը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին է, որում շահագրգռված են Ադրբեջանը, Թուրքիան և, ըստ քպականի, ԱՄՆ-ն: Իսկ մեծ հաշվով, ԱՄՆ-ի համար առանցքայինն այն է, որ Ռուսաստանը դուրս մղվի Հարավկովկասյան տարածաշրջանից, կոնկրետ՝ Հայաստանից։ Սա այն «փառահեղ» ծրագիրն է, որի փուլ առ փուլ իրականացմանը ձգտում են, կրկնենք, Թուրքիան, Ադրբեջանը, Փաշինյանի կառավարությունը՝ ԱՄՆ-ի հովանավորությամբ, և որի մասին ահազանգում, զգուշացնում, հայտարարում էին իշխանական վերահսկողությունից դուրս գտնվող վերլուծաբանները, իրապես ընդդիմադիր գործիչները։

Ի՞նչ խնդիր(ներ) կա այս «միջանցքի» հետ կապված։ Բնականաբար, այն շատերին է հետաքրքրում (գոնե երեք կողմի նշեցինք, մյուսները՝ ածանցյալ), սակայն չի բխում Հայաստանի շահերից, քանզի նախ՝ հանգեցնելու է երկրի «միջանցքայնացման», այն դնելու է թյուրքական ահռելի ազդեցության տակ (մեղմ ասած)՝ դրանից բխող հետևանքներով։ Ավելին, այն հանգեցնելու է Հայաստանի սուվերեն տարածքի՝ «միջանցքի» տակ դրված մասի օտարման (անեքսիայի) ապա և՝ ինքնիշխանության կորստի։ Եթե հաշվի առնենք, որ «միջանցք» ասելով՝ առաջին հերթին դիտարկվում է Սյունիքը, ապա Հայաստանը զրկվելու է Իրանի հետ ցամաքային կապից ու ճանապարհներից, կորցնելու է երկրի տնտեսության համար առանցքային մոլիբդենային հանքավայրերը (մեր «նավթը») ու, առհասարակ, վերածվելու է թյուրքական աշխարհի բեռնափոխադրումներն ու անցուդարձն սպասարկող, անհեռանկար ու ապագայազուրկ տարածքի։ Այստեղ առանձնահատուկ պետք է նշել, որ փաստացի, ըստ քպականի, ստացվում է, որ Ռուսաստանը դեմ է այդ միջանցքին առնվազն այն տեսքով, ինչ պատկերացնում են ԱՄՆ-ը, Թուրքիան ու Ադրբեջանը: Եվ հիմա հարկավոր է Ռուսաստանին մեկուսացնել տարածաշրջանից՝ այդ ծրագրերը կյանքի կոչելու համար: Իրանի հետ կապված՝ առանձին քննարկելի թեմա ...

Հատկանշական է, որ Փաշինյանը, իր կարկառունի միջոցով բարձրաձայնելով ուրվագծված հեռանկարով ծրագրի մասին, առաջ է հրում բացարձակապես մանիպուլ յատիվ «թեզեր», թե՝ ռուսական գազից հրաժարվելով՝ Հայաստանը կդառնա ինքնիշխան... Սա, իհարկե, տրամաբանության նկատմամբ դաժան ոտնձգություն է։ Անմիջապես հարց է ծագում, թե ռուսական ամեն ինչից «մոլոքոր» ընկնող Փաշինյանն ու յուր օլիգարխներն այդ ինչո՞ւ միանգամից չեն հրաժարվում բազմամիլիարդանոց ռեէքսպորտից, և մեկեն չեն ինքնիշխանանում։ Կամ ի՞նչ է նշանակում՝ ռուսական գազից կհրաժարվենք ու կդառնանք ինքնիշխան։ Գուցե միանգամից ԱԷԿ-ն էլ անջատե՞նք (նման պրոյեկտ էլ է գործարկված կամ ցրցամված) ու ինքնիշխանաբար նստենք վառարանների մոտ՝ հպարտ ու աթարաբույր։ Էհ, Եվրոպայի նման թանկուկրակ գներով գազը գնեք, ու ինքնիշխանվեք, ո՞վ է խանգարում։ Հա, Ռուսաստա՞նը:

Դե, դե... Մանիպուլ յատիվ է նաև քպական այն «կուտը», թե Իրանից գազ կգնենք։ Կգնեք, ինչպես չէ, Վաշինգտոնն էլ սուսուփուս նայելու է, թե իր դրածոներն ինչպես են Իրանից գազ գնում։ Հա, ասում են, թե ադրբեջանական գազ կգնենք։ Հասանք տեղ: Սա ասում են ներկայացուցիչներն այն իշխանության, որն էներգակիրների գնումը փոխպայմանավորում է անկախության հետ։ Այսինքն, ռուսական գազից հրաժարվելով, իբր, անկախանում են, իսկ ադրբեջանական գազով… գազ տված բացարձակ ինքնիշխան ենք դառնալու: Հիշո՞ւմ եք, մի տխրահռչակ նիկոլական «քաղաքագետ» ասում էր՝ «ավելի լավ է՝ թուրքի շուն լինել»։ Դե, կարծես այդ տրամաբանության ուղեծրում է. Ռուսաստանի գազից, 60-70 տոկոսանոց առևտրաշրջանառությունից հրաժարվենք, դառնանք ադրբեջանա-թուրքական «անկախ»:

Ահա, թե ինչի է ձգտում Նիկոլ Փաշինյանը: Այո, մեր տարածաշրջանը աշխարհաքաղաքական լուրջ շահերի բախման կետ է դարձել (ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան)։ Եվ նման պայմաններում, օրինակ՝ թշնամի Ալիևը ձգտում է հնարավորինս առավելագույնը քաղել՝ խաղալով նաև հակասությունների վրա (Չինաստան, ԱՄՆ)։ Իսկ Հայաստանը, Փաշինյանի ձեռամբ, Հայաստանը որոշել է մատաղ անել ամերիկաթուրքական «միջանցքային» շահերին։ Նա դրա անունը դրել է «խաղաղության խաչմերուկ», բայց գործնականում երկիրը մտցնելու է խաչաձև կրակի տակ՝ թողնելով արկածախնդրության փլատակներ։

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արամ Ա Վեհափառ հայրապետը հովվապետական այցելությամբ ժամանել է ԱՄՆ Շվեյցարիան նախատեսում է 1,7 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային Տան տերը որոշել է ազատվել ծառերից՝ վայրենի, գռեհիկ ձևով Դիետոլոգը անվանել է մի մթերք, որը խախտում է հորմոնալ մակարդակը կանանց մոտ Փաշինյանն այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված հայկական տաղավար Միրզոյանն ուղերձ է հղել Գերմանիայի Միասնության օրվա առթիվ Լույս չի լինի. հասցեներ Օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա Երևան է ժամանել Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կենդանակերպի հինգ նշան, որոնց բախտը կբերի 2024-2025 թվականների ձմռանը Ցյուրիխի մանկապարտեզներից մեկում դանակով հարձակման հետևանքով վիրավորվել է հինգ տարեկան տղան Իսրայելն ԱՄՆ-ի հետ համակարգում է առաջիկա օրերին Իրանին հասցվելիք «կոշտ պատասխան» հարվածը Կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների և Բերդավան բնակավայրի գազամատակարումը Կհասնենք նրան, որ քաղաքացիներն ավելի արժանապատիվ ճանապարհորդելու հնարավորություն ունենան. ՆԳ փոխնախարար Երևան է ժամանել Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը Շիրակի մարզում ոստիկանները հայտնաբերել են մոտ 70 հատ տարբեր տեսակի թմրամիջոցներ տեղադրող երիտասարդներինԵվրոպան կանխատեսում է գազի գնի կտրուկ անկում Տղամարդը փորձել է Կիրանցի երեխաներին առևանգել Փաշինյանն այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված հայկական տաղավար Հրդեհ՝ Գեղարքունիքում. այրվել է 5 տոննա խոտի դեզ Փաշինյանը ներկայացրել է 23 միլիոն եվրոյով ձեռք բերված Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենքը Տղան ապաքինվել է կենսապահովման սարքն անջատելուց հետո Հունգարիայում Գերմանիայի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ-ն՝ Բուդապեշտի մասին արած արտահայտությունների պատճառով Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի երիտասարդական առաջնության մեդալակիր ծանրորդներին Տոմատի մածուկ արտադրող եւ ներմուծող մի շարք տնտեսվարողներ տուգանվել են. ՄՊՀ Քաղցկեղի հազվագյուտ, բայց վտանգավոր տեսակ. ի՞նչ է սարկոման և որտեղ կարող է առաջանալ Ռուբեն Վարդանյանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորելու փաստով հայց է ներկայացվել Բաքվի դատարան Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնիեի հետ Լիբանանում 24 ժամում 28 բուժաշխատող է սպանվել. ԱՀԿ Վաղը Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը ժամանակավորապես կփակվեն Վանաձորի բնակարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. տուժածներ չկան. Shamshyan.com Կյանքից հեռացել է կոմպոզիտոր Արեգ Լուսինյանը Ռուսաստանցի ռազմական թղթակից Կոտենոկը հայտնել է Կուրսկի ատոմակայանի մոտ ուժեղ հրդեհի մասին Իրանում վերացվել են թռիչքների սահմանափակումները Ալիքը «ծեփեց» ժայռին, «արյունլվիկ» եղա․ դերասանուհի Իննա Խոջամիրյանը կիսվել է Կիպրոսում անցկացրած հանգստի լուսանկարներով Ինչ հնարավորություններ կտան ՀՀ քաղաքացուն նոր ձևաչափով տրվելիք կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը Հոկտեմբերի 5-ից երթևեկության փոփոխություն կլինի Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում Ասեք՝ Ադրբեջանի համար ինչ կարող ենք անել ու մենք կանենք. Լուկաշենկո Տեսանյութ՝ Երևանում տեղի ունեցած վանդալիզմից Քանի դեռ Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագիր չկա, ռազմական գործողությունների վտանգը միշտ կա. պատգամավոր ՀՀ կրթության բարեփոխումների բովանդակային ուղղվածությունը ներկայացվել է ԱՊՀ ուսուցիչների 8-րդ համագումարում Բռնի տեղահանումից մեկ տարի անց արցախցիների սոցիալական հարցերը չեն լուծվում․ Արամ Պետրոսյան Պարագլխի գրպանային ՍԴ-ի կողմից Անկախության հռչակագրի փաստացի չեղարկմանը առաջիկա ամիսներին հաջորդող քայլերըԵրևանում տաքսիով փաստաբանական գրասենյակ ուղարկված ծանրոցի մեջ եղել է թունավոր կարիճ ՌԴ-ից զգուշացնում են՝ աղետ է լինելու, եթե ճիշտ քայլեր չանեք, հացահատիկի 90%-ն այնտեղից ենք ստանում․ Նաիրի Սարգսյան Քաղաքացու տաբատի գրպանից հայտնաբերվել է 21 կտոր դեղին, ոսկենման մետաղից պատրաստված զարդեր․ ՊԵԿ-ի բացահայտումը (տեսանյութ) Հրդեհ՝ Վանաձորում «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի կայացմանն աջակցելն ուղղակիորեն բխում է մեր ընկերության սոցիալական քաղաքականությունից. ԶՊՄԿ Հատել ենք անդարձելիության շեմը. Նաիրի Սարգսյան