Երևան, 18.Սեպտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Գոռս մեր տան սյունն էր, նա միշտ բարիք է սերմանել». Գոռ Ավետիքյանն անմահացել է նոյեմբերի 3-ին «Մարտունի 3»-ում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արդեն մեկ տարեկանից սկսած Գոռի հետ խոսելիս ինձ թվում էր, որ մեծի հետ եմ խոսում, այնքան խելացի աչքերով էր ինձ նայում: Երբեք մանկական լեզվով իր հետ չեմ խոսել: Տեսակով գերակտիվ էր: Ինն ամսականից արդեն քայլում էր: Շատ ընդունակ էր, արագաշարժ, այդ պատճառով ավելի մեծ տարիքում իրեն տարբեր խմբակների եմ տարել, որ էներգիան ու հետաքրքրասիրությունը սպառեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Փիրուզան՝ Գոռի մայրիկը:

Նրա խոսքով, որդին շատ էր սիրում բնական գիտությունները՝ կենսաբանություն, ֆիզիկա, քիմիա: «Ցույց չէր տալիս, որ դրանով չափազանց հետաքրքրված է, իր գիտելիքների պաշարին ծանոթ չէի: Կարող էր դասը չսովորել, բայց ուրիշ տեղից ինֆորմացիան ստանար: Ունիկալ հիշողություն ուներ, դասը լսում էր, հաջորդ օրը պատմում և բարձր գնահատական ստանում: Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակն անգիր գիտեր: Տարեցտարի եմ իրեն բացահայտել, քանի որ չի պարծեցել իր գիտելիքներով: 14-15 տարեկանում ճապոնական մշակույթն էր ուսումնասիրում, ճապոնացիներին շատ էր սիրում, երազում էր Տոկիո մեկնել: Սպորտով է զբաղվել, 15 տարեկանում 190 կգ բարձրացրեց, եռամարտով էր զբաղվում:

Իր հետ կարելի էր զրուցել տարբեր թեմաներից, ու ոչ թե մակերեսորեն էր տեղյակ թեմային, այլ ամբողջ խորությամբ: Իր լավ հիշողության շնորհիվ գիտելիքը, կարծես, սպունգի պես ներծծում էր, ամբարում իր մեջ ու պետք եղած ժամանակ ի ցույց դնում: Բոլորովին էլ զարմանալի չէր, որ ինչ-որ պահից սկսած արդեն իրենից, ինչպես մեծից, խորհուրդներ էի հարցնում, իր կարծիքը լսում: Երբեք իմ խոսքը, խորհուրդները չի անտեսել: Մեկ անգամ եմ իրեն ասել՝ մեծերին կօգնես: Դա բավական էր, որ ծանոթանծանոթին օգնության հասներ: Ուղնուծուծով ջենտլմեն էր: Ամեն առիթով ու անառիթ ծաղիկներ էր նվիրում»: Գոռը սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում:

«Չորրորդ կուրսի առաջին կիսամյակն էլ սովորեց ու զորակոչվեց բանակ: Հետո եմ իմացել՝ Գոռը տեղյակ է եղել, որ կարող է ուսումն ավարտելուց հետո մեկնել ծառայության, բայց մեզ ոչինչ չի ասել այդ մասին»: Նկարչությունն էր Գոռի տարերքը, հասցրել է մի քանի տասնյակի հասնող գործեր արարել, շատ է սիրել նաև իր աշխատանքները նվիրել հարազատ մարդկանց: Մայրիկն ասում է՝ Թերլեմեզյանում սովորող իր մտերիմ ընկերուհու հետ որոշել էին միասին ուսումը Սանկտ Պետերբուրգում շարունակել: 2019 թ.-ի հունվարին Գոռը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Սկզբում ծառայել է Արմավիրի ուսումնական զորամասում՝ մոտոհրաձգային վաշտում: Արցախում՝ «Մարտունի 3»-ում, եղել է ԲՄՊ-ի ավագ մեխանիկ վարորդը: «Ամուսինս Արցախյան առաջին պատերազմի մասնակից է, և ամբողջ կյանքում Գոռը լսել է պատերազմի պատմությունները, հայրիկն ամբողջն, իհարկե, հումորով էր ներկայացնում: Ամուսինս ասում էր՝ տղան պետք է ծառայի, իմ ներսում գուցե ներքին անհանգստություն կար, բայց գեթ մեկ անգամ Գոռին չեմ ասել, որ չգնա բանակ:

Երբ ծառայության ժամանակ հարցնում էինք՝ ինչպե՞ս ես, արձագանքում էր՝ արտակարգ: Ծառայության ամիսներին երբեք չի դժգոհել որևէ բանից, նույնն էլ՝ պատերազմի ժամանակ: Այդ օրերին զանգահարում էր մեզ, հումորներ անում: Իր հետ հաճելի էր զրուցելը, միշտ ձգտում էր, որ ցանկացածի հետ իր զրույցն ուրախ անցնի, լավ տրամադրությամբ իրար հրաժեշտ տան: Գոռը շատ էր կարդում։ Բանակում հոգեհարազատ մարդ գտնել չէր կարողանում, ում հետ կկիսեր իր հայացքները, և հանգստությունը գտնում էր գրքերի մեջ։ Կարող էինք հեռախոսով ժամեր շարունակ կարդացած գիրքերը քննարկել, ընդ որում՝ լսողի դերում հիմնականում ես էի»: Սկսվեց 44-օրյա պատերազմը:

«Գոռը մեզ զանգեց պատերազմի 3-րդ օրը, ասաց՝ մեզ տանում են 3-րդ գիծ: Հետո հասկացանք, որ այդ պատերազմում առաջին, երկրորդ կամ երրորդ գիծ գոյություն չուներ: Երբ զրուցում էինք հեռախոսով, կրակոցի պահին անմիջապես անջատում էր, մեզ թվում էր, թե կապն ընդհատվեց: Ամեն օր մեզ զանգելու հնարավորություն է գտել: Դրա համար, երբ վերջին երեք օրը չզանգահարեց, սկսեցի անհանգստանալ: Վերջին անգամ նոյեմբերի 2-ի ցերեկն ենք զրուցել, ասացի, որ երեկոյան էլ զանգահարի, բայց չզանգեց: Այդ ժամանակ զանգահարել էր մտերիմ ընկերուհուն, ասել էր՝ Լիլի՛թ, մեզ առաջ են տանում, չգիտեմ, թե ինչ կլինի, բայց ուզում եմ՝ որևէ մեկն իմանա: Իմ տղան շատ խելացի էր, լավ էր հասկանում, թե ուր է գնում: Ասում են՝ դեպքը նոյեմբերի 3-ին է եղել, բայց իմ շունչը սկսեց կտրվել նոյեմբերի 5-ին, ինձ թվում է՝ նա դեռ ողջ է եղել այդ երկու օրը: Նոյեմբերի 5-ի երեկոյան իրեն դուրս են բերել, վեցին մեզ բոթը հայտնեցին:

Զոհվել է «Մարտունի 3»-ում: Գոռի զոհվելու պատմությունը բազմաթիվ հարցականներ ունի: Հրամանատարը շատ քիչ բան է ասում, նշանառուին գտնել չենք կարողանում: Հրամանատարն ասում է՝ մինչև նկատել է, որ հետևից տանկը կկրակի, չի հասցրել տղաներին ասել, որ խրամատներում թաքնվեն, պայթյուն է տեղի ունեցել: Գոռը վիրավոր է եղել ազդրերի հատվածում, գուցե ուշաթափված է եղել, բայց այդ դեպքում ինչո՞ւ չեն փրկել, դուրս բերել: Բնավորությամբ լիդեր էր, ապրում էր նրա համար, որ մարդկանց օգնի, լավություն անի: Երբեք առաջինն իր մասին չէր մտածում: Առաջին օրը բոլորին զորամասից հանել էր, նոր ինքը դուրս եկել: Բայց վերջին օրը, երբ նա էր օգնության կարիք ունեցել, իրեն օգնող չէր եղել: Արնաքամ էր եղել»: Ապրելու ուժի մասին: «Գոռն ուժ տվեց ապրելու համար: Դատարկ նավի նման օվկիանոսում ճոճվում էի, չէի հասկանում, թե ինչ է հետս կատարվելու:

Իրական ցավն այնքան երանգներ ունի, այս չորս տարվա ընթացքում այնքան էտապներ եմ անցել: Սկզբում ուզում ես, որ բոլորն իմանան քո ցավի մասին, ճչում ես, գոռում: Հետո կամաց-կամաց հասկանում ես, որ ցավը միայն քոնն է, որ ոչ ոք պարտավոր չէ ապրել քո ցավով: Պետք է փայփայես այն, մինչև սովորես նրա հետ ապրել: Ամենակարևորը՝ չեմ չարացել, իմ Գոռը չարություն ասած բառն անգամ չգիտեր: Իմ Գոռը միշտ բարիք է սերմանել: Նա ամեն ինչ անում էր, որ հպարտանամ իրենով, հիմա այնքան մաքուր պետք է ապրեմ, որ իմ տղան հպարտանա ինձնով, երբեք թույլ չեմ տա, որ տղաս գլուխը կախի իմ պատճառով: Չարության պատճառով է, որ այսօր իմ տղան ինձ հետ չէ, ուրեմն ես չպետք է չարություն սերմանեմ: 2021 թ.-ին Լուսինե Քարամյանը կազմակերպեց Գոռիս առաջին անհատական ցուցահանդեսը: Այդ ցուցահանդեսից հետո նաև հասկացա, որ պետք է ապրեմ ու Գոռիս ապրեցնեմ: Գոռս մեր տան սյունն էր, շատ ենք զգում իր ֆիզիկական ներկայության կարիքը:

Պատերազմի օրերին զրուցում էր տատիկի հետ, ասաց, որ վերադառնալուց հետո ամուսնանալու է, տղա ունենա, տղայի անունն էլ էր որոշել՝ Նոյ: Գոռն իր գրպանում ուներ ընկերոջ հետմահու նամակը, բայց անձամբ գրել հրաժարվել էր։ Գրելը նրա համար պարտվել էր նշանակում։ Գոռի համար վերադառնալը հրամայական էր։ Այնքան լավ եմ հիշում 15 կամ 16 տարեկանում իր ասած խոսքերը՝ մա՛մ, երազում եմ 90 տարեկան լինել, թոռներս վազվզեն, ես էլ իրենց կոնֆետ տամ: Այդ տարիքի ո՞ր տղան է նման բաներ երազում»: Գոռն իր անունով աստղ ունի երկնակամարում, որը «ծնվեց» 2021 թ.-ի հուլիսի 6-ին՝ իր ծննդյան օրը։ Դա իր մտերիմ ընկերուհու և նրա ընտանիքի նվերն էր: Գոռի նկարներից մեկը զարդարում է Ավետիս Ավետիսյանի մոտիվացիոն գրքի կազմը։ Սրանք էլ Գոռին ապրեցնելու լավագույն տարբերակներն են: Ես էլ իմ ճանապարհը կշարունակեմ ութ տարեկան Գոռի երկու մտքով՝ «Ճշմարտությունը քար կկոտրի» և «Բարին չարի հետ չի ձուլվում»:

Հ. Գ. - Գոռ Ավետիքյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» և «Արիության համար» մեդալներով: Ծառայության ընթացքում արժանացել է «Հայոց բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշանների: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թեհրանը կշարունակի բարելավել փոխգործակցությունը Մոսկվայի հետ․ Իրանի նախագահ Ադրբեջանը կրճատում է պաշտպանության և անվտանգության ծախսերը Քաղցկեղից և արյան մակարդուկներից՝ անվանվել է յուրահատուկ հատկություններ ունեցող միրգ Ինձ մի՛ չափեք ձեր արշինով, ես տարածք ձեռք չեմ բերել, շատ քիչ խնայողությամբ եմ տեղահանվել Արցախից․ Բեգլարյան Արտաշիրիմում կատարելու պահանջով դիմել են հնարավոր բոլոր կառույցներին, բայց անարդյունք Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ սպասվում են տեղումներ Սեպտեմբերի 18-ին, 19-ին և 20-ին՝ հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Ո՞ր հասցեներում լույս չի լինի․ ՀԷՑ-ը տեղեկացնում է Կենտրոնական բանկը զգուշացնում է Պատերազմից տուժած Սուդանում գրեթե ամենուր սով է տիրում. ԱՀԿ Մեծ Արջ համաստեղությունում նոր էկզոմոլորակ են գտել. այն 11 անգամ մեծ է Յուպիտերից Սարիգյուղ բնակավայրում, ճանապարհի ամրաշինական աշխատանքներ կատարելու ժամանակ, պայթյուն է իրականացվել, որի հետևանքով 1 հոգի մահացել է Հոկտեմբերի 17-18-ը տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպումը Հրդեհ Աղավնաձոր գյուղում Կուրսկի մերձակայքում տարհանվում են սահմանամերձ երկու շրջանի բնակիչներ Աշտարակում վերակառուցվող դպրոցից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 2 աշխատակից «ՌԴ-ում ֆրանսիացիները քողարկվել են հայերի անվան տակ». ռուսները խախտումներ հայտնաբերել են «Պեռնո Ռիկար»-ի «ARARAT» կոնյակներում․ EADaily ԱՄՆ֊ն պատժամիջոցներ սահմանեց պետական պաշտոնյաների և այլ անձանց դեմ Ձեռքին՝ ատրճանակ, մարմնին՝ բազմաթիվ կրակոցների տեղեր. Նորագավիթում 26-ամյա երիտասարդի սպանության գործով անցնում է 7 անձ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց ուխտերթ է կազմակերպվելու դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին «Արզնի» ՀԷԿ-ի ջրատարի տարածքում հայտնաբերվել է որպես անհայտ որոնվող 22-ամյա տղայի մարմինը 7 պատճառ, ինչո՞ւ է հարկավոր ամեն օր արքայախնձոր ուտել Մամ, կներես, ես չգիտեի դու ինչի միջով ես անցել․ Նազիկ Ավդալյանի և որդու զրույցը Ֆրանսիայի Ազգային ժողովի բյուրոն հավանություն է տվել Մակրոնի իմպիչմենտի մասին բանաձևի նախագծին Երևան-Գյումրի ճանապարհին «Օպել»-ը գլխիվայր շրջվել է Միասնական և ուժեղ Սփյուռքը Հայաստանի ամենահզոր դաշնակիցն է․ ՀՀ նախագահ «Հայաստանը ես»-ը դիմել է կառավարությանը Կարևոր․ իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ ՌԴ ԶՈՒ-ն նոր տարածք է ազատագրել «Չհասցրի ուղղել սխալս»․ Հայկ Աֆրիկյանն՝ ամուսնալուծության եւ կյանքի դժվար փուլի մասին 61 ընտանիք դիմել է մեզ՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով․ ԿԽՄԿ Արտակարգ դեպք՝ Երևանում. «Ջրաշխարհ»-ի մոտ հրդեհ է բռնկվել «Hyundai»-ում «Հըզբոլլահ»-ի կողմից օգտագործվող կապի սարքեր են պայթել․ ավելի քան 70 վիրավnր կա (լուսանկարներ, տեսանյութեր) Հին Երևան․ IDBank-ի նոր մասնաճյուղը՝ բացառիկ ձևաչափովՎերին Լարսը կրկին դժվարանցանելի կլինի․ վարորդները բողոքում են Անհայտ անձը փորձել է հրկիզել Ռումինիայի խորհրդարանը (տեսանյութ) Ո՞վ էր Գրիգոր Պետրոս Աղաջանյան կարդինալը, ինչո՞ւ են հայերը ցնծում Լիբանանում փեյջերի պայթյունների հետևանքով զnհվել է մոտ 30 մարդ. վիրավnր է նաև Իրանի դեսպանը ԶՊՄԿ ուշադրության կենտրոնում Քաջարանի նախակրթարաններն ենԵրևանի քաղաքապետարանը հերթական շրջայցն է կատարել մայրաքաղաքի սուպերմարկետներումԳազ չի լինի Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 92 դեպք. գրանցվել է 9 ավտովթար, վիրավորվել է 17 մարդՀնդկաստանի երկու քաղաքացի է կալանավորվել թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով Ճապոնիայում 100 տարեկանից բարձր բնակիչների թիվը հասել է ռեկորդային՝ 95 հազար մարդու Սևակ էր անունը, բժշկական սովորող տղա էր. հարևանները` տրանսգենդեր Դիանա Ղզրոյանի մասին«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Պրեմիեր լիգայում հանդես եկող 4 ֆուտբոլիստի Ադրբեջանական կողմն ամբողջովին ավերել է Արցախի Դրախտիկ գյուղի գերեզմանատունը Ճանապարհային դեպարտամենտից մեկնաբանել են՝ ինչու են Վերին Պտղնիի հարակից տեղամասում տեղադրում արգելապատնեշներ Իրազեկում՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման վերաբերյալ Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է 2025 թ. պետբյուջեի նախագիծը