Երևան, 08.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վրա­ցա­կան դա­սե­րը Հա­յաս­տա­նի հա­մար. ար­մա­տա­կան արևմ­տա­մե­տու­թյու­նից՝ ար­մա­տա­կան պրագ­մա­տի­կու­թյուն. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ng.ru-ն «Հայկական շրջադարձը դեպի անորոշության. Երևանը պետք է վրացական դասերը սովորի» վերնագրով հոդվածում գրում է, որ մարդկանց ուղղակիորեն ուրիշներից սովորելու անկարողությունը հայտնի փաստ է: Եվ, կարծես թե, նման իրավիճակ է լինում նաև պետական մակարդակով, հատկապես՝ Հարավային Կովկասում։ Անդրկովկասի որոշ երկրներ շատ հաճախ են խոսում եղբայրական հարաբերությունների մասին, բայց իրականում բավականին քիչ բան գիտեն միմյանց մասին։ Եվ դա հստակ երևում է ներկայիս երևանյան քաղաքական գործընթացներում։ Ղարաբաղյան պատերազմում կրած պարտությունը ծանր հարված հասցրեց հայի հպարտությանը և ինքնավստահությանը։ Մեղավորներին «գտնելու» ցանկությունը հանգեցրեց, այսպես կոչված, պրոյեկցիայի դասական օրինակի։

Փաստացի, Մոսկվան մեղադրվեց «մահացու մեղքերի» մեծ մասում, թեև վաղուց էր պարզ, որ այն ժամանակ, երբ Երևանը ջանասիրաբար տոնում էր 90-ականների վաղեմի ու մոռացված հաղթանակը, Բաքուն պատրաստվում էր հարձակողական գործողությունների։ Հայաստանը այս բոլոր տարիների ընթացքում գտնվել է հաղթողի համախտանիշի գերության մեջ՝ չգիտակցելով ուժերի հարաբերակցության փոփոխությունները թե՛ տեղական, թե՛ գլոբալ մակարդակներում։ Երկիրը խրված էր անցյալի ձեռքբերումների մեջ: Հիմա շատ արևմտյան վերլուծաբաններ և գիտնականներ շփում են ձեռքները և ուրախանում Հայաստանի, այսպես կոչված, դեպի Արևմուտք շրջադարձից և Մոսկվայի հետ ռազմավարական գործընկերությունից Նիկոլ Փաշինյանի կառավարության դանդաղ հեռացումից։ Դա հատկապես կարևոր է Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և ԵՄ-ի դիրքերի վատթարացման ֆոնին։

Սակայն, եթե նայենք Ռուսաստանին նրա մրցակիցներով փոխարինելու Երևանի փորձերին, ապա լիովին պարզ չէ, թե ինչպե՞ս է այդ բանաձևը աշխատելու ոչ միայն քարոզչական, այլ նաև զուտ աշխարհաքաղաքական և տնտեսական տեսանկյուններից։ Այստեղ կարելի է ապավինել եղբայրական Վրաստանի բազմամյա փորձին, որը ստիպված եղավ արմատական արևմտամետությունից վերածվել արմատական պրագմատիկության։ Վարդերի հեղափոխությունից հետո վրացական քաղաքական վերնախավը որոշեց աչք փակել պրագմատիզմի վրա՝ հօգուտ գաղափարական համակրանքների։ Երկրում գործող հավասարակշռման համակարգը վերակառուցվեց արմատական արևմտամետի։ Երկիրը ամեն կերպ փորձում էր հնարավորինս հեռու մնալ ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև ողջ հետխորհրդային տարածքից։ Կապերը խզվեցին, և ամբողջ պետական ապարատը սկսեց աշխատել ՆԱՏՕ-ին և ԵՄին երկրի արագ ինտեգրման ուղղությամբ։

«Ես վրացի եմ, հետևաբար եվրոպացի եմ». նման հայտարարությունը գրեթե վերածվեց պետական կարգախոսի։ Սակայն սպասելիքները չարդարացան։ Աշխարհաքաղաքականությունն ու տնտեսությունը ոչ միայն գերակշռեցին գաղափարախոսությանը, այլ նաև ապացուցեցին, որ իրականությունը միշտ էլ հաղթում է երազանքներին: Արևմտյան երկրներն ակտիվորեն աջակցում էին երկրին դրամաշնորհներով և վարկերով, բայց դեռ պետք էր տնտեսությունը կառուցել, և այստեղ պարզվեց, որ ռազմավարական գործընկերները պատրաստ չեն ներդրումներ կատարել բիզնեսում՝ միայն գաղափարախոսության և աշխարհայացքի հիման վրա։ Գերմանիայից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից խոստացված ֆինանսական հոսքերի փոխարեն երկիրը ստացավ թուրքական կապիտալի գերակայություն, բացի դա, երկիր տուրիստական հոսքի բացարձակ չեմպիոնը հետխորհրդային երկրների, հատկապես Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներն էին։

Ավելին, չնայած ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հավաստիացումներին, Մոսկվան, այնուամենայնիվ, հատեց կարմիր գծերը և ծանր պարտության մատնեց Թբիլիսիին՝ ապացուցելով, որ Արևմուտքն իրական ռազմական ազդեցություն չունի տարածաշրջանում։ Արևմուտքը կարող է լինել միայն գաղափարական համախոհ, որը միայն սկզբնական փուլում կարող է զգալի ներդրումներ անել բարեփոխումների մեջ, որպեսզի երկիրը մղի դեպի մոդեռնիզմ: Բայց Հարավային Կովկասում միայն արևմտամետ տրամադրությունների և կողմնորոշման հիման վրա երկիր կառուցելն անհնարին է։ Նիկոլ Փաշինյանը և իր քաղաքական գործընկերները պետք է լավ սովորեն վրացական դասը, քանի որ ներկայում ակտիվորեն ապավինում են հենց Արևմուտքին։

Բայց Արևմուտքը չի կարող փոխարինել Ռուսաստանին, քանի որ նրա ազդեցությունը խիստ սահմանափակ է մի կողմից՝ իր աշխարհագրական դիրքի, մյուս կողմից՝ Անկարայի և Մոսկվայի գերակայության պատճառով։ Հնարավոր է դիվերսիֆիկացնել արտաքին և ներքին քաղաքականությունը՝ ներմուծելով արևմտյան և այլ ինստիտուտներ, բայց պետք է հիշել հյուսիսային հարևանի կարմիր գծերը, քանի որ նա պատրաստ է պաշտպանել իր ազգային շահերը։ Ո՛չ Փարիզը, ո՛չ Վաշինգտոնը չեն կարողանա պաշտպանել Երևանի շահերը, եթե Անկարան ու Բաքուն որոշեն առաջ մղել այս կամ այն քաղաքականությունը, սակայն Մոսկվան կարող է դա անել։ Հետևաբար, վրացիների արևմտյան կուրատորների և Թբիլիսիի միջև ներկայիս ճգնաժամի ֆոնին ներկայում անապահով է փորձել աշխարհաքաղաքական կամ այլ շրջադարձ կատարելը, քանի որ դա կարող է միայն լրացուցիչ անորոշության հանգեցնել:

Հայաստանը պետք է իր հիմնական դասը քաղի իր հարավկովկասյան հարևանի օրինակից: Արևմտամետ տրամադրությունները և ժողովրդավարության խթանումն ապրիորի չեն հակասում պրագմատիզմի, աշխարհաքաղաքականության և տնտեսագիտության հիմնական սկզբունքներին։ Դա այն է, ինչ Վրաստանը հիմա հասկացել է և շատ ցավագին կերպով վերանայում է Արևմուտքի հետ հարաբերությունները։ Հիշեցնենք, որ Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին վերջերս հայտարարել էր, որ այս պահին ԵՄ-ին Վրաստանի ինտեգրման գործընթացը կասեցված է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սպերցյանին պետք է բաց թողնել Եվրոպա․ Անդրեասյան Հովտաշեն գյուղի վարչական տարածքում բшխվել են «Honda Fit»-ը և «ՈւԱԶ 452»-ը․ կա վիրшվոր 5 բալանոց երկրաշարժ է եղելԿոչ եմ անում իմ գաղափարակից ընկերներին միանալ, հատկապես ովքեր ծառայել են Դավիթ Մանուկյանի ենթակայությամբ Լևոն Ազիզյանը ներկայացրել է կլիմայական անոմալիաներով աչքի ընկնող 5 երկրներ Պուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին գեներալ Ալեքսեևի դեմ մшհափորձի մեջ կասկածվողին ձերբակալելու գործում ցուցաբերած օգնության համար Հայտնի է 2025-ին ամենաշատ մրցանակային գումար վաստակած շախմատիստների եռյակը Կրակոցներ՝ Վայոց ձորի մարզում․ հանգստյան գոտու սեփականատերը որսորդական հրացանից կրակոցներ է արձակել Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի, ապա կբարձրանա Թեհրանը Մոսկվային և Պեկինին տեղեկացրել է Միացյալ Նահանգների հետ վերջին բանակցությունների արդյունքների մասին Իրանում բnղոքի ցnւյցերի ժամանակ uպանվել է 200 դպրոցական Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին q«Opel»-ը «Չայնիի» ոլորաններում բախվել է պաշտպանիչ բետոնե պատին. կան վիրավորներ Հղիության արհեստական ընդհատման գործող կարգավորումների փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ն հերքում է Շարունակում ենք ներկայացնել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, որոնք վերափոխելու են Հայաստանը. Գոհար ՂումաշյանՈղջ ճշմարտությունը՝ Նիկոլ Փաշինյանի մասին, որը Հայաստանի բյուջեն վերածել է իր սեփական դրամապանակի, և Սամվել Կարապետյանի, որը իր վաստակածը ներդնում է Հայաստանի զարգացման համարԱՄՆ փոխնախագահի այցը. ինչ են ստանալու Հայաստանն ու Ադրբեջանը. Էդմոն Մարուքյան Փետրվարի 9-ին, ժամը 12:00-ին, մենք լինելու ենք ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան այցի կապակցությամբ«Լիոնը» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթեց «Նանտին» Ուկրաինան պատժшմիջոցներ է կիրառելու Ռուսաստանին հրթիռների և անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ մատակարարող ընկերությունների նկատմամբ․ Զելենսկի «Նապոլին» հաղթեց «Ջենոային» Տարադրամի փոխարժեքները փետրվարի 8-ին Խոշոր վթար․ բախվել են ՀՀ ՊՆ փոխգնդապետի «Mercedes»-ը ու թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը Չեխիայի վարչապետը մեղադրել է Բորիս Ջոնսոնին Կիևի և Մոսկվայի միջև 2022 թվականի խաղաղության համաձայնագիրը խափանելու մեջ Միլանում օլիմպիական խաղերի անցկացման դեմ ցnւյցեր են տեղի ունեցել Չուվաշիայի ինժեներները մշակել են նոր մածուկ և կրճատել են արծաթի օգտագործումը արևային վահանակներում Խոշոր ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ Ցանկացած հակապետական և հակազգային գործողություն, որը իրականացվում է մեր երկրում, պարտադիր ներկայացվում է գեղեցիկ փաթեթավորմամբ. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ եղանակ սպասել փետրվարի 8-ից 12-ին Ձմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի առաջին մասնակցի արդյունքը Հանրապետությունում ձյուն է տեղում, բուք է. իրավիճակն` ավտոճանապարհներին «Մուրացան»-ը բուժօգնություն է տրամադրել 7 դեռահասի, որոնց մոտ ախտորոշվել էր սուր թունավորում ալկոհոլ պարունակող էներգետիկի կիրառման արդյունքում Ի՞նչ իրավիճակ է Վերին Լարսում Հնդկաստանում ատրակցիոն է փլուզվել. կա զոհ Մարդկանց սոցիալական վիճակը օրեցօր վատանում է, պետք է վերականգնել աջակցության ծրագրերը. Արցախի պետնախարար Ի՞նչ է խոստանում ու ինչպե՞ս է իրագործելու խոստումները «Մեր ձևով» շարժումը Ինչո՞ւ են Ատլանտյան օվկիանոսի ջրերը կապույտ թվում, իսկ Կարիբյան ծովինը՝ փիրուզագույն Ներկայացվել են Հայաստանի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները Տավուշում քննարկվել է զբոսաշրջության զարգացման նոր ռազմավարությունը Հայհիդրոմետի տնօրենը գրում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հելբերգը ևս կայցելի Հայաստան Վենսի հետ Հանրապետությունում ձյուն է տեղում, բուք է. իրավիճակն` ավտոճանապարհներին Հնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետին են ներկայացվել ՀՀ-ի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները Ի՞նչ եղանակ սպասել փետրվարի 8-ից 12-ը Մեր գյուղերում, քաղաքներում, աշխատատեղեր չեն կարողանալու ստեղծել, եթե սպասեն, որ ինչ-որ ներդրող գա, ներդրում անի. Կարապետյան Ջեյ Դի Վենսի հետ Հայաստան և Ադրբեջան կայցելի նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հելբերգը Նարեկ Կարապետյանը՝ Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին «Ունենք 1,2 միլիոն մարդ, որոնք աշխատաշուկային պատրաստ են, սակայն չունեն աշխատանք»․ Նարեկ ԿարապետյանԿիևը կարող է ձգձգել բանակցությունները՝ սպասելով ԱՄՆ ներքաղաքական փոփոխություններին Դեղերի գների նվազումը չի սահմանափակվի 20 տոկոսով․ որոշ դեղերի գներ կարող են նվազել մինչև 50 տոկոսով․ Նարեկ Կարապետյան