Երևան, 19.Հուլիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Իմ կյանքում կա ինչ-որ մեկը, ամեն ինչ հրաշալի է». Ռոզի Ավետիսովան՝ անձնականի, սերիալներում չկնարվելու և բաց տեսարանների մասին

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մարդը տառապում է, երբ չի ստանում այն, ինչ ուզում է: Բայց նա ավելի է տառապում, երբ չի կարողանում հասկանալ, թե ինչ է ուզում: Այս մասին է «Թատրոն Տանիքում»-ի «Ակվարիում» ներկայացումը: 18+ ներկայացման հերոսները ազատ խոսում են սիրո ու սեքսի մասին, բայց ներկայացման մեջ չկան բաց տեսարաններ: Ներկայացման հերոսներից մեկին մարմնավորող դերասանուհի Ռոզի Ավետիսովան Tert.am Life-ի հետ խոսել է ներկայացման նոր ու հետաքրքիր ֆորմատի, ինչպես նաև՝ անձնական կյանքի մասին:

 «Ակվարիում» ներկայացման մեջ շատ արագ ներմուծվեցի, որովհետև դերասանուհին դուրս էր եկել և ինձ հրավիրեցին: Հրավերն ընդունելու պատճառները 2-ն էին, նախ պիեսն եմ շատ հավանել, և 2-րդը՝ ներկայացումն իր տեսակով ու ֆորմատով ինձ շատ հետաքրքիր էր: Ինձ համար նաև հետաքրքիր էր ռեժիսորի՝ Ֆրիդա Յորքի հետ աշխատելը: Նախկինում փորձ չեմ ունեցել կին ռեժիսորի հետ աշխատելու: Բավականին հաճելի և պրոդուկտիվ էին փորձերը:

Կերպարները այնքան նուրբ ու մարդկային ապրումների մեջ են, որ պետք է ներկայացումը դիտել, խոսելը բարդ է դրա մասին: Մարդու ճակատագիրը որքանով կարող է փոխել պատահականությունը: Ամենահասուն ու կայացած կինը, ինչպիսին իմ կերպարն է, կարող է սիրահարվել, ունենալ զգացմունքներ, դրա արդյունքում քանդել այն ամենն ինչ կար: Բայց դա անել՝ ոչ դիմացինին ցավեցնելու համար: Մարդիկ հաճախ ընտրություն են կատարում, որը և՛ իրենց համար է ճակատագրական, և՛ դիմացի:

Խոսում ենք սիրո ու սեքսի մասին, բայց բաց տեսարաններ չկան

Ներկայացման մեջ բավականին բաց տեքստեր կան, խոսվում է սիրով զբաղվելու, դավաճանության, սեքսի մասին, բայց նմանատիպ տեսարաններ չկան: Անկեղծ ասած, խաղացել եմ 3 ներկայացում, որի  ժամանակ ունեցել եմ խիստ ադեկվատ հանդիսատես, որևէ տարօրինակ ընկալում չեմ նկատել հանդիսատեսի կողմից: Մի կարևոր բան կա՝ ամեն ինչ այդ պահին դերասանի ձեռքում է և նրա մատուցման մեջ է: Դու կարող ես ամեն ինչի մասին խոսել թատրոնում, այն ամենն, ինչ կա մեր  կյանքում՝ առանց բացառությունների: Եվ, եթե դու դա ներկայացնում ես համոզիչ, առանց ստի ու կեղծիքի, առանց գրոտեսկի ու գռեհկության, հանդիսատեսը քեզ հետ համաձայնում է, որևէ բողոք չի ունենում: Այս ներկայացման մեջ ամեն ինչ շատ էսթետիկ է և ոչ գռեհիկ:

Ծիծաղելի է, երբ հասուն մարդկանց պատմում ես սեր և ասում՝ ես չեմ համբուրվում

Ես մասնագիտության մեջ որևէ սահման չունեմ, հիմա չեմ կարող ասել մինչև ուր կգնամ, կամ՝ չեմ գնա, որովհետև ամեն ինչ կախված է իրավիճակից: Կարող է ռեժիսոր լինել, ում մոտ անգամ չուզես համբույրի տեսարանում նկարվել, գտնես, որ դա պետք չէ ֆիլմին: Բայց կարող է աշխատես մեկի հետ, ում մոտ շատ բաց տեսարանում համաձայնես նկարվել, որովհետև հասկանաս, որ դա չի անում ժամանակակից երևալու համար, այլ որովհետև նյութն է պահանջում: Երբեմն շատ ծիծաղելի է, երբ դու հասուն մարդկանց պատմում ես սեր, և շեշտը դրված է սիրո, կրքի վրա և ասես՝ «ես չեմ համբուրվում»: Իսկ ո՞նց են սիրում հասուն մարդիկ: Ֆիլմեր կան, որոնք պահանջում են դա, պետք է գրագետ և պրոֆեսիոնալ մոտենալ այն աշխատանքին, որն անում ես:

Հրաժարվում եմ սերիալներից

Հեռուստանախագծերում այս պահին չկամ: Երկարատև սերիալներից ինքս եմ հրաժարվում, ինձ չեմ պատկերացնում այդ ամենի մեջ: Դա շատ տանջալի է ինձ համար: Որքան էլ, որ հասկանում եմ, որ դա ֆինանսապես ստաբիլություն է բերում, բայց հրաժարվում եմ: Անում եմ այն, ինչ այդ պահին սիրտս է ուզում: Բացի այդ, ինձ համար հետաքրքիր չեն առաջարկվող սերիալներն ու դերերը:

Իմ կյանքում կա ինչ-որ մեկը

Ես վերջին շրջանում իմ անձնականի մասին հրապարակումներ չեմ անում և չեմ խոսում այդ մասին: Միայն կարող եմ հավելել, որ իմ անձնական կյանքում ամեն ինչ հրաշալի է: Իմ կյանքում կա ինչ-որ մեկը, բայց մանրամասները չեմ ուզում բարձրաձայնել:

Հեղինակ՝ Անի Մնացականյան

Իրանի և Իսրայելի միջև կնքված հրադադարը փխրուն է. Արաղչի Շատ մոտ ենք խաղաղության պայմանագիր ստորագրելուն, բայց դա հնարավոր է Հայաստանի Սահմանադրության փոփոխությունից և Մինսկի խմբի լուծարումից հետո․ ԱլիևԱդրբեջանը ՌԴ-ի դեմ միջազգային հայց է նախապատրաստում Կիևը Ռուսաստանից պահանջել է դադարեցնել ուկրաինացիների արտաքսումը Վրաստան Գազայում իսրայելցի զինվորները կրակ են բացել բնակիչների ուղղությամբ, զոհվել է առնվազն 32 մարդԹոմ Հոլանդը խոստանում է նոր «Սփայդերմենը» կլինի «թարմ շունչ»՝ նկարահանված իրական վայրերումՎիետնամում զբոսաշրջային նավակ է շրջվել. զոհվել է առնվազն 18 մարդ Զախարովան հայտնի հիփ-հոփ կատարողի հետ երգ է ձայնագրել 100 միլիոն դոլար և մեկ տոննա կոկաին. Մեծ Բրիտանիայում բացահայտվել է ամենամեծ նարկոկարտելներից մեկըԴյուսելդորֆի տոնավաճառում hրավառ նյութերի պшյթյունի հետևանքով կան տուժածներ Ներկայացվել է անկախ քաշային կարգից աշխարհի լավագույն բռնցքամարտիկների տասնյակըԹարմացվել է Գիզայի բուրգերի ներքին լուսավորության համակարգըՄեծ Բրիտանիան հայտարարել է «18 ռուսաստանցի լրտեսի և նրանց ստորաբաժանումների բացահայտման» մասինԵրբեք մի համաձայնվեք օկուպացիային․ Ալիևի խորհուրդը Ուկրաինային Կուրտուան երկարաձգեց պայմանագիրը «Ռեալի» հետ Մակրոնը հայտնել է «Ռուսաստանի վրա ճնշnւմը մեծացնելու» իր մտադրության մասին Թրամփը դատի է տվել Wall Street Journal թերթին Fitch Ratings-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ պահպանելով «կայուն» հեռանկարըՔայլի Ջեններին քննադատել են Miu Miu-ի նոր ֆոտոշարքում «դատարկ հայացքի» համար Հունգարիան չի հաստատի ԵՄ բյուջեն, որը կազմվել է Ուկրաինայի շահերից ելնելով․ Օրբան Ձերբակալվել է ավտոմեքենաներից գողություններ արած երիտասարդ Լոռու Սարատովկա գյուղում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ծառերի ու թփերի մեջՊրեմիերա. Սոֆի Մխեյան-«Տամ սեր» Լևանդովսկին որոշել է վերադառնալ ազգային հավաքական Իրանի բոլոր երեք միջուկային օբյեկտները լիովին ոչնչացվել են․ Թրամփ Վանաձորում 8-ամյա տղային հայտնաբերել են 2 ժամ տևած որոնողական աշխատանքների արդյունքում՝ հոր ավտոմեքենայի բեռնախցիկում Oկnւպաgված Արցախում Ալիևի մասնակցությամբ գլոբալ մեդիա ֆորում է անցկացվում Ազգակործան կապիտուլյանտը հերթական անգամ Վեհափառի հեռացման մասին է խոսել․ Շարմազանով «Ոսկե ծիրան»-ի «Վարպետ» մրցանակը հանձնվեց Ադիլխան Երժանովին Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր Նիկոլն ինչ հայտարարել է, հակառակն է արել. Մենուա ՍողոմոնյանԲելգիայի խորհրդարանի պատգամավոր Էլեն Սամինը լիագումար նիստի ժամանակ հանդես է եկել կարևոր ու համարձակ ելույթով՝ անդրադառնալով Արցախի հարցին և ԵՄ–Ադրբեջան հարաբերություններին. ՀայաՔվեՆիկոլն իրավասություն չունի Արցախը ճանաչելու Ադրբեջանի կազմում. Ավետիք ՉալաբյանՋուր չի լինի հուլիսի 19/20-ին․ հասցեներ Ցանկացած մարդ պետք է հասկանա իր տեղն ու դերը. Մհեր ԱվետիսյանԻրանում ավտոբուսի վթարի հետևանքով կա 21 զոհ, 34 վիրավոր Հանքագործի և մետալուրգի օրվա տոնական միջոցառումները` ֆոտոշարքովԱյս շաբաթ գործարկված մեր թվով 10-րդ գրասենյակի՝ Արաբկիրի կառույցի բացման ոգևորիչ կադրերը. Չալաբյան«ՀայաՔվեն» տարածքային գրասենյակ բացեց Արմավիր քաղաքումԴանակաhարություն Դսեղի սրճարանի մոտ. բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա պատանի Ալիևը հրաժարվում է «խաղաղության պայմանագրի» ստորագրումից. Դավիթ Սարգսյան+40 աստիճան տաքություն․ Հայհիդրոմետից զգուշացնում են Սամբել Բաբայանի «թարս աճած խիյարը» Լոռիում 14-ամյա պատանին գյուղի սրճարանի մոտ վեճի ընթացքում դանակահարել է 25-ամյա երիտասարդին Իշխանության վախի հերթական դրսևորումը ԱՄՆ հայտը կարող է Կովկասում սառը պատերազմ հրահրել Երևան-Սևան ավտոճանապարհին 2,000-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվելՀիշողություններ արթնացնող ու մի ամբողջ ժամանակաշրջան խորհրդանշող ավտոբուս, որ այդպես էլ մնաց որպես... հիշողություն. «Փաստ»Ռուսաստանն այս գիշեր Ուկրաինայի վրա արձակել է ավելի քան 300 անօդաչու թռչող սարք և 30 հրթիռ. Զելենսկի Փաշինյանի ստերը. խաբում է ու չի կարմրում