Ադրբեջանի քարոզչությունը հեռուն գնացող նպատակներ է հետապնդում. Տաթևիկ Հայրապետյան
BLOGՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում տեսանյութ է տարածել՝ գրելով.
«Ադրբեջանական «Baku TV» հեռուստաընկերությունը մի ռեպորտաժ է պատրաստել, որտեղ թիրախավորում է մի շարք հայ պատմաբանների ու Գիտությունների Ազգային Ակադեմիան՝ ադրբեջանական պատմական կեղծարարությունները բացահայտելու համար։ Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը նշում է, որ «այն տարածքները, որտեղ հայեր են ապրում, պատկանում են ադրբեջանցիներին, իսկ Հայաստան անունով պետություն մեկ դար առաջ առհասարակ չի եղել․․․»։
Իհարկե, կարող ենք անհեթեթություն համարել սա, քանի որ պատմական փաստերը հակառակի մասին են խոսում։ Բայց երբ ՀՀ ներկայիս իշխանություններն են փորձում վերաշարադրել հայոց պատմությունն ու հարցեր առաջացնել մեր արմատի ու ծագումնաբանության մասին, հասկանում ես, որ այս քարոզչությունն իրապես շատ վտանգավոր է և հեռուն գնացող նպատակներ է հետապնդում։ Ավելին, Բաքուն այս թեման դարձնում է քաղաքական օրակարգի մաս, իսկ ՀՀ ԱԳՆ-ն դա թողնում է անպատասխան։
Առհասարակ, ցանկացած վտանգավոր զարգացմանը նախորդում է քարոզչությունը, մարդկանց ուղեղների լվացումը, որից հետո լինում են գործողություններ, ուստի պետք չի թերագնահատել քարոզչության դերը»։