Երևան, 16.Հուլիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ո՞ւմ անտարբեր կթողնի ջրային մակերևույթով սահելու հնարավորությունը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհում կան ջրային բազմաթիվ սպորտաձևեր: Նրանց մեջ առանձնանում է առագաստանավային սպորտը, քանի որ առագաստների տակ գտնվող նավերի՝ ջրային մակերևույթով սահելը քչերին է անտարբեր թողնում: Բայց ի՞նչ գիտեն մարդիկ այդ սպորտաձևի ծագման պատմության մասին: Առագաստանավային սպորտը այնպիսի սպորտային նավերի, սովորաբար շխունաների մրցակցություն է, որոնք օգտագործում են առագաստանավային սարքավորումներ: Այս մարզաձևը ծագել և սկսել է զարգանալ այն երկրներում, որոնց աշխարհագրական դիրքը նպաստավոր է դրա համար։ Դրանք հիմնականում այնպիսի եվրոպական երկրներն են, ինչպես Անգլիան կամ Նիդերլանդները: Հենց նիդերլանդացիներն են 17-րդ դարում սկսել օգտագործել փոքր առագաստանավակներ ոչ միայն աշխատանքի, այլ նաև հանգստի համար:

Յախտինգ տերմինը հայտնվել է 16-րդ դարի վերջին և հոլանդերենից թարգմանաբար նշանակում է նավարկել, հետապնդել։ Անգլիական թագավոր Չարլզ II-ը Նիդերլանդներում ծանոթացել է հանգստի այդ տեսակին և իրեն նվիրած առագաստանավը տարել է մառախլապատ Ալբիոն: 1662 թվականն է համարվում առագաստանավային սպորտի ծննդյան տարեթիվը: Հենց այդ ժամանակ բրիտանական Վուլվիչ քաղաքում պատմության մեջ առաջին անգամ մրցավազք է անցկացվել միապետ Չարլզ II-ի առագաստանավի և մի նիդերլանդական շխունայի մասնակցությամբ։ Բրիտանացիները հաղթել են։ Դրանից հետո առագաստանավային մրցումներ սկսել են կանոնավոր կերպով անցկացվել նախ՝ Մեծ Բրիտանիայում, այնուհետև՝ Հին աշխարհի այլ երկրներում, որոնք ելք ունեն դեպի ծով։ Ընդհանրապես, ընդունված է համարել, որ առաջին առագաստանավային ակումբը նույնպես հայտնվել է Անգլիայում 1720 թվականին։

Հետագայում նմանատիպ ակումբներ սկսել են հայտնվել ամբողջ աշխարհում՝ 1811 թվականին՝ ամերիկյան Նյու Յորքում, 1832 թվականին՝ շվեդական Ստոկհոլմում, 1835 թվականին՝ գերմանական Բեռլինում։ Ռուսական Կայսրությունում առաջին առագաստանավային ակումբը բացվել է 1846 թվականին։ Մինչև 19-րդ դարի վերջը եվրոպական մայրցամաքում գործում էր մոտ երկու հարյուր առագաստանավային ակումբ։ Առագաստանավը դարձել էր հանրաճանաչ ժամանց, որը նպաստում էր պրոֆեսիոնալ առագաստանավերի թվի աճին: Ի սկզբանե, կապված առագաստանավերի պահպանման վրա զգալի ֆինանսական միջոցներ ծախսելու անհրաժեշտության հետ, այն հասանելի է եղել միայն արիստոկրատներին: Սակայն այն աստիճանաբար լայն տարածում է գտել ու դարձել ավելի մատչելի։ Առագաստանավային սպորտը ներառվել է Օլիմպիական խաղերի ծրագրում 1900 թվականին։

Օլիմպիական առագաստանավային մրցաշարը բաղկացած է 11 դիսցիպլիններից առագաստանավերի 9 դասերում։ Յուրաքանչյուր դասում մասնակից երկիրն իրավունք ունի ներկայացված լինել միայն մեկ առագաստանավով: Թիմը կազմված է 18 անդամից, որոնցից 4-ը պահեստային մարզիկներ են։ 1907 թվականին ստեղծվել է Առագաստանավային սպորտի միջազգային միությունը, իսկ 1996 թվականին այն վերանվանվել է Առագաստանավային սպորտի միջազգային ֆեդերացիա։ Այն ներառում է 121 ազգային ֆեդերացիա։ 1960-70-ական թվականներին անցկացվել են մի քանի խոշոր մրցաշարեր, ինչը մեծ նշանակություն է ունեցել այդ մարզաձևն ամբողջ աշխարհում հանրահռչակելու համար: Այսօր ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, սկանդինավյան երկրների, Իտալիայի, Արգենտինայի, Ավստրալիայի և Ֆրանսիայի մարզիկներն են իրավամբ համարվում համաշխարհային առագաստանավային սպորտի առաջատար երկրները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այսօր էլ Հայաստանում արտապատվիրակման դեպքեր կան, բայց դրանք շարունակում են մնալ ՀՀ սեփականությունը. Փաշինյան Կյանքից հեռացել է Անի Լուպեի հայրիկը Ucom-ի բաժանորդներն ավելի հաճախ են նախընտրում օգտվել ինտերնետից ռոումինգում 8 ամսական երեխայի մոր՝ Լիանա Հարությունյանի դատական նիստը նշանակված է վաղը՝ հուլիսի 17-ին Բրյունետը ներկայացրել է նոր տեսահոլովակ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 38-ամյա դատապարտյալ է ինքնասպան եղել Կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը Վթար՝ Երևանում, Սարալանջի փողոցում բախվել են «Zhong Tong» ավտոբուսներՉինաստանը փորձում է հասնել մեզ արհեստական բանականության ոլորտում, մենք նրանց հետ կմրցենք շատ բարեկամական ձևով. Թրամփ Շիրակի մարզի մի շարք գյուղերում 36 ժամ ջուր չի լինի Այն մասին, թե ինչպես է պետք մտածել և ինչպես գործել, որպեսզի մենք ապագայում կարողանանք վերադարձնել Արցախը․ Ավետիք Չալաբյան Ուկրաինայի ութ շրջանում օդային տագնապ է հայտարարվել «ՀայաՔվեն» գիտե` ինչպե´ս թոշակները բարձրացնել 15-20 տոկոսով. Հրայր Կամենդատյան Անձրև, ամպրոպ․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Այս իշխանությունը ծառայում է օտար ուժերի և ձերբակալում ազգային գործիչներին. քաղաքացի Հայաստանը դիտորդի կարգավիճակով հետևում է, թե ինչ կանեն իր հետ ու ինչ «կռճոներ» կշպրտեն. Տիգրան Աբրահամյան Վթարային անջատումներ՝ հուլիսի 16-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Խաղաղ Դոնի փողոցում այրվել է վագոն-տնակ «Երրորդ ուժը» Հայաստանում. կա՞, արդյոք, այլընտրանքՏարադրամի փոխարժեքները հուլիսի 16-ին Խաղաղ Դոնի փողոցում այրվել է վագոն-տնակ Բաքուն պնդում է՝ համաձայնագրի կնքումը մոտ է և շարունակում է ՀՀ սահմանադրությունը սպառնալիք համարել «6 տարեկանից աշխատել եմ կինոթատրոններում՝ մաքրելով դահլիճը». հանդիպում Ամիր Նադերիի հետ Սևիկյանը հաղթական գոլի հեղինակ է դարձել «Ֆերենցվարոշ»-ի կազմում Բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականը խմբային փուլն ավարտեց հաղթանակով Անցած շաբաթ հայտնաբերվել է 421 ոչ սթափ վարորդ Հիմնանորոգվում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհի մի հատվածը Դուրովի գաղտնի ուղևորությունը Կազախստան՝ լի հիացմունքով ու տպավորություններով Բախվել են «Mazda»-ն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է և սկսվել է դիզվառելիքի արտահոսք. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Քաղաքացիությունը՝ թանկով Կոնոր ՄաքԳրեգորը վերադառնում է Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ շարունակել միջուկային բանակցությունները՝ փոխադարձ հարգանքի հիման վրա. Ֆաթիմա Մոհաջերանի 4 արծաթե և 2 բրոնզե մեդալ` պատանիների Եվրոպայի առաջնության աղջիկների պայքարում Լուսինե Թովմասյանը պարզել է երրորդ երեխայի սեռը (տեսանյութ) ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Լոռու մարզերում Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի՞․ ի՞նչ եղանակ սպասել Գազամատակարարման անջատումներ են սպասվում ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Team-ը 16 000 000 ԿՎՏ տարեկան արտադրանքով արևային հզոր կայան է գործարկել Գեղարքունիքում Մասկի կյանքը վտանգի տակ․ սպանության փորձեր՝ հենց Tesla-ի մոտ Չեխիան զենք չի գնի Կիևի համար․ Չեխիայի վարչապետ «Ադրբեջանը ձգտում է համաձայնագրեր կնքել Հայաստանի հետ»․ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի թեկնածու Արմավիրի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Foton Tunland»-ը․ կան տուժածներ. shamshyan.com Խաչատուրյանը ընդգծել է՝ Միացյալ Թագավորությունն ինչ աջակցությունն ունի ՀՀ ժողովրդավարության համար Եկատերինբուրգում ձերբակալվել է օպերատիվ աշխատակցին վրաերթի ենթարկած ադրբեջանական համայնքի ղեկավարի որդին. Mash Սպիտակում ուժգին քամի է, հետաձգվել է համայնքի օրվան նվիրված միջոցառումը (տեսանյութ) Air India-ն սարսափելի ինքնաթիռի վթարից հետո մասամբ կվերականգնի միջազգային չվերթների ժամանակացույցը Ի՞նչ անալիզներ է հարկավոր հանձնել տարին 1 անգամ Հայերը Հայաստանի տարածքով տեղաշարժվելու համար կանցնեն թուրքական անցակետով Արտասովոր ամպրոպային ամպեր. Սուրենյանը նոր հրապարակումներ է արել. լուսանկար, տեսանյութ