Երևան, 15.Հուլիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Չենք ասում՝ «վա՜յ, ինչ լավ ա, մի քանի մետր էն կողմ Ադրբեջանն ա»․ Կիրանցի «սահմանին» ամենամոտ տան բնակիչները հեռացել են

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սահմանազատման հետևանքով Տավուշի մարզի Իջևան խոշորացված համայնքի Կիրանց գյուղի բնակիչների մի մասը սեփական տուն, տարածք կամ բիզնես է կորցրել, որոնք մնացել են սահմանային բարիկադի մյուս կողմում։ Դրա դիմաց պետությունը փոխհատուցում է նախատեսել, սակայն, պարզվում է, որ բնակիչներին հասանելի ձևաթղթում, որի տակ ստորագրում են, փոխհատուցման չափի մասին որևէ բառ չկա։ 

«Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ «որոշումը գաղտնի է»։ Հիմա Կիրանցում և հարևան գյուղերում տարակուսանքի մեջ են։ Ոչ մեկ չի կարող հասկանալ այդ մարդկանց, առավել ևս՝ մեղադրել։ Ասեմ ձեզ, անգամ արդեն Կիրանցը լքողներ կան»,- MediaHub-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց գյուղի բնակիչը։

Կիրանցում մարդիկ երկընտրանքի առջև են․ մնա՞լ սահման դարձած գյուղում, թե՞ այնուամենայնիվ հեռանալ ենթադրյալ վտանգից։ Սահմանային պատին ամենամոտ տան բնակիչներն արդեն հեռացել են։ 

«Հիմա այդ տանը շինարարներն են ապրում։ Դուք լինեք՝ կապրեի՞ք, երբ սահմանի պատը նաև քո տան «զաբոռն ա»։ Որ գոռում էինք, ասում էինք՝ «գյուղը կկորցնի կենսունակությունը», մեկն ասում էր՝ «մեր մտածածն էն ա, որ ասեք՝ «վա՜յ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա»»։ Հիմա էդ 50 մետր ասվածը երանելի թիվ ա։ Ու չենք ասում՝ «վա՜յ, ինչ լավ ա, մի քանի քայլ էն կողմ Ադրբեջանն ա», որովհետև էդ նույն ադրբեջանցիների հայտնվելու պատճառով գյուղը լքելու տրամադրություններ կան»,- ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ կառավարության կողմից փոխհատուցման գումարը ստանալուց հետո կիրանցեցիներն այլևս չեն կարող պետությանն այս հարցով որևէ այլ պահանջ ներկայացնել։

«Այո՛, դա հստակ գրված է ձևաթղթում, բայց փոխհատուցման չափը նշված չէ։ Կոռուպցիան էլ ո՞նց ա լինում»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան

Ադրբեջանական «դատավարությունը» հիմնված է կեղծիքի և խաբեության վրա․ Տիգրան Աբրահամյան 62-ամյա տղամարդն ամառանոցում թմրամիջոց և զենք է պահել Իվետա Մուկուչյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ Արագածոտնի մարզի Սուսեր բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ Ողբերգական դեպք Գյումրիում, կաթի հավաքմամբ զբաղվող 34-ամյա մաhացած տղամարդ է հայտնաբերվելՇահերի լուրջ բախումներ ու դիրքավորումներ Հարավային Կովկասում. «Փաստ»Տեղումնաբեր ցիկլոն է ներթափանցում Հայաստան․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին ԶՊՄԿ-ն ակտիվորեն համագործակցում է գիտակրթական հաստատությունների հետ Ի՞նչ դեր ունի արհեստական բանականությունը համաշխարհային քաղաքականության վերափոխման մեջ. ռիսկեր և հնարավորություններ. «Փաստ»Լավրովը հանդիպում է ունեցել Սի Ծինփինի հետ Դոմուսում՝ հարմարավետության նոր շունչ այս ամռանը Ի՞նչ է տեղի ունեցել Բրյուսելում․ Մենուա Սողոմոնյան Նիկոլին հանեք, ամոթ է, էլ մարդ չկա՞, որ իր տեղը գա. քաղաքացի Կորսված ներուժն ու անհավասարության բազմաշերտ հետևանքները. «Փաստ»Մենք պետք է լինենք մեր երկիրը փրկողը․ Նաիրի Սարգսյան Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը կայուն է «Սա խիստ վտանգավոր գործընթաց է, որտեղ հընթացս կարող ենք անակնկալների առաջ կանգնել». «Փաստ»ՔՊ-ի նոր «նշաձո՞ղը», թե՞ հատված եզրագիծ. «Փաստ»Ողբերգական վթար՝ Մասիսում․ զոհը կին է, կա 3 վիրավոր Տարադրամի փոխարժեքները հուլիսի 15-ին Ո՞րն է «ողջամիտ ժամկետ» եզրույթի բովանդակային ծավալը. առաջարկվում են նոր փոփոխություններ. «Փաստ»Ահաբեկում են մարդկանց, որ ներկայացնեն հայտարարագիր, բայց չի ստացվում. «Փաստ»Արցախահայությանը «դաբիտ» անելու գործելաոճ. «Փաստ»«Ճոխ» թվեր. ի՞նչ ու ինչքա՞ն են «հատիկ առ հատիկ» վերադարձրել պետությանը. «Փաստ»ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ»Սուդանում պատմության մեջ առաջին անգամ թուրքական Bayraktar Akinci է խոցվել Հրդեհավտանգ վայրերում, մասնավորապես՝ հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում, իրականացվում է շուրջօրյա հերթապահություն «Ոսկե Ծիրան» 2025-ի կարմիր գորգը, հայտնի հյուրերն ու հուզիչ դրվագները Պատանեկան ԵԱ․ 6 հայ բռնցքամարտիկ կպայքարի ոսկե մեդալի համար «Ոսկե գնդակի» ֆավորիտները Խոշոր հրդեհ՝ Թբիլիսյան խճուղուն հարակից խոտածածկ տարածքում. shamshyan.com Եվրամիությունը 72 միլիարդ եվրոյի պատասխան մաքսատուրքեր է պատրաստել ընդդեմ Միացյալ Նահանգների Ժորժե Ժեզուշը գլխավորեց «Ալ Նասրը» Դմիտրի Կիսելյովը կրկին դժգոհություն է հայտնել Ադրբեջանից Եվրամիությունն արձագանքել է Թրամփի՝ Ռուսաստանին հասցեագրված վերջնագրին Ջերմաստիճանը կնվազի՞․ Սուրենյանը՝ վաղվա եղանակի մասին Ռուսաստանում կայծակը սպանել է 3, վիրավորել՝ 4 մարդու Երևանում «Toyota Camry»–ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել է բազալտե եզրաքարին. shamshyan.com «Ոսկե ծիրան»-ը՝ ինչպես վերադարձ տուն. Վաչե Թովմասյանը և Կարեն Կարագուլյանը՝ փառատոնի մասին Թբիլիսիում բնակելի շենքի մի մասը փլուզվել է. մեկ մարդ մահացել է, մյուսը՝ հոսպիտալացվել «Չայնիի» ոլորաններում բախվել են 2 «Toyota Corolla»-ները․ տուժածներ չկան Ադրբեջանում ակտիվորեն ներգաղթյալներ են ձերբակալվում Ձախողման դեպքում Ադրբեջանը ստիպված կլինի հատուցել Ղարաբաղում արկածախնդրության համար. Իրանցի փորձագետ Հայաստանի և Ուզբեկստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունն առաջին եռամսյակում կազմել է 14 միլիոն ԱՄՆ դոլար Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը Հուլիսի 16-ին, 17-ին, 18-ին և 21-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Մակրոնը հանձնառու է զարգացնել Հայաստանի հետ բազմակողմ համագործակցությունը Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունների չի գնա ուրանի հարստացումից հրաժարվելու պայմանով Փաշինյանը գնաց Զելենսկու ճանապարհով. ռուսաստանցի պատգամավոր Իսրայելը շարունակում է Ադրբեջանն օգտագործել Իրանի դեմ. The National Interest