Yerevan, 17.February.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դատախազությունում բազմաթիվ կադրային փոփոխություններ են եղել

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հունիս-հուլիս ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:

Մասնավորապես՝

Գլխավոր դատախազության ավագ դատախազ Աշոտ Ժամկոչյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին:

Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Գևորգ Սարգսյանը փոխադրվել է Արագածոտնի մարզի դատախազի պաշտոնին:

Հայկ Մանանդյանը նշանակվել է Գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:

Նիկոլայ Բարսեղյանը նշանակվել է Գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից:

Արագածոտնի մարզի դատախազ Գագիկ Մարգարյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին:

Հովհաննես Թորոսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:

Ալիսա Բոյաջյանը նշանակվել է Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:

Իգոր Ալավերդյանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:

Անդրանիկ Շահբազյանը նշանակվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

Արամ Ներսիսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնից:

Սեդա Գրիգորյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի պաշտոնին:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Մանյա Գալուստյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի տեղակալ Արթուր Սարգսյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին:

Կարեն Սուքիասյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն դատախազության դատախազի պաշտոնից:

Կարեն Իսրաելյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնից:

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Էվելինա Սարգսյանը փոխադրվել է Երևան քաղաքի դատախազության դատախազի պաշտոնին:

Ալինա Համբարձումյանը նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:

Հրանուշ Միքաելյանը նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:

Վեհանուշ Մարգարյանը նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:

Գուրգեն Գուրգենյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:

Հայկ Ժամակոչյանը նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազ Արմեն Սուքիասյանը փոխադրվել է Սյունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազ Կարապետ Հովսեփյանը փոխադրվել է Արարատի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:

Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ Դավիթ Հովհաննիսյանը փոխադրվել է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:

Կարեն Կարապետյանը նշանակվել է Արարատի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն կայազորի դատախազության դատախազի պաշտոնից:

Արծրուն Խաչատրյանը նշանակվել է Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն կայազորի դատախազության դատախազի պաշտոնից:

Արտակ Խաչատրյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն կայազորի դատախազության դատախազի պաշտոնից:

Թիվ 1 կայազորի զինվորական դատախազության դատախազ Նորայր Հովսեփյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Գոռ Մանասերյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:

Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Արսեն Կոստանդյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ Սարգիս Պետրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

AraratBank Receives Prestigious Partner of the Year Award from Ria Money TransferFINTECH360 International Conference will be held in April in YerevanUnibank placed subordinated bonds ahead of schedule4,632,795 AMD for the DigiCode-2025 Competition – February's Beneficiary is QaylTechUcom Fellowship Program Participants Visit Ucom Headquarters for Leadership Insights New IDBank Branch in ArmavirPay with IDBank Mastercard and get 5% idcoin Hayk Melikyans solo concert dedicated to contemporary Armenian and swiss composersAraratBank: Caring for the Nation's DefendersIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2025AraratBank Wins Mastercard's Excellence in SME Banking Services AwardIDBank concluded the raffle of 5 iPhone 16 ProUcom Accelerates Digital Transformation with Cerillion's Cutting Edge Convergent Platform When a one dram transforms into a mighty force: "The Power of One Dram" wraps up 2024I primi cavalieri dell'Apocalisse armena Unibank opens new branch in Malatya-Sebastia district of Yerevan5,119,225 AMD to the Children of the Regions Foundation. January's beneficiary is the "Armath" educational program Ameriabank Raises $200 Million from IFC, Marking the Largest Transaction by IFC ever with a Financial Institution in ArmeniaUcom Receives the International ISO 37001 Standard to Prevent, Detect and Address Bribery May the Holiday Warm Hearts: Idram and IDBank Support the Children of HeroesBeneficiaries of the "By Your Side" program at IDBankAraratBank Named Large CSR Company of the Year Idram Joins the Fight Against Food Insecurity Ucom’s Renovated Sales and Service Center in Yerevan Mall Reopens 1% idcoin instead of New Year’s suffering: practical tips Idram Junior Donated Books to SchoolsBig Christmas Market with Idram, IDBank and idplusUcom Supports Wildlife Monitoring in Ararat Region IDBank, Idram, and idplus at the Big Christmas MarketConverse Bank Deputy CEO and CFO, Grant Akopian, Elected to BACEE BoardThe Best Gifts for New Year for Your Loved OnesUcom and SunChild NGO Install a Solar Plant in Alaverdi Kindergarten Converse Bank has been included in the list of Confirming Banks of the EBRD TFPIn 2024, Ucom Expands and Modernizes Fixed and Mobile Networks, Launches 5G in 8 More Cities, Covering a Total of 28 Cities. Acba bank to Allocate $50 Million for MSME Development Team Telecom Armenia Presents Sustainability-Linked Bonds to Prospective Investors at an Official EventConverse Bank and IFC join forces to support the growth of SMEs in Armenia4.479.792 AMD to Armenia Tree Project. the next beneficiary is Children of the regions NGO Ameriabank Presents EventHub.am: a Streamlined and User-Friendly Ticketing SolutionUcraft Introduces a New Solution for Businesses: The UC ERP Platform Ucom Announces a New Year's Deal for Those Who Join the Fixed Line AraratBank Presents the Final Part of "The Will to Get Back on Your Feet Again" Film SeriesIDMerch: IDBank’s New LoanUcom Announces New Year's Promotion for HONOR X7c Smartphones Converse Bank has become an official signatory of the UN Principles for Responsible BankingKindergarten in Artashavan Powered by Solar Energy Thanks to Ucom and SunChild Ameriabank named the Bank of the Year 2024 in Armenia by The Banker MagazineIDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructure