«Անձնականս հրաշալի է դասավորվել, հիմա ամուսնալուծված եմ, ունեմ հրաշալի բալիկ». Ագնեսա Շահնազարյան
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Անձնականս հրաշալի է դասավորվել, հիմա ամուսնալուծված եմ, ունեմ հրաշալի բալիկ ու ինձ երջանիկ կին եմ համարում: Ես իմ տղայի հետ մեծի պես եմ խոսում, ասում եմ, որ հայրդ էլ է նոր ընտանիք կազմելու, ես էլ, բալիկներ, որ լինեն, դու իմացիր, որ դու միշտ մեր առաջին բալիկն ես ու քեզ ուրիշ կերպ ենք սիրելու: Դանիելի տատիկը Միացյալ Նահանգներում է ապրում, հորաքույրը նույնպես, ու մենք, որ գնում ենք, իրենք շփվում են»,- «Հարցեր կան հարցեր» հաղորդման շրջանակներում՝ անդրադառնալով անձնական կյանքին ասել է դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը:
Դերասանուհին նշել է, որ որպես մայր երջանիկ է, բայց որպես ստեղծագործող՝ ոչ:
«Որպես քաղաքացի պարզ է, որ երջանիկ չեմ: Կատարյալ երջանիկ չեմ, որովհետև յուրաքանչյուր կին ուզում է զգալ կանացի երջանկությունը: Ես որպես կին լիարժեք երջանիկ չեմ, որովհետև չունեմ այն մարդն ում հետ կարող եմ կիսել իմ երեկոները, իմ առօրյան ու ամեն ինչը: Բայց շնորհակալ եմ, որ այդպիսի բալիկ ունեմ ու երջանիկ մայր եմ:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live