Երևան, 10.Սեպտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ կապ ունեն հայերը ռուսական բայանի հետ․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհի բոլոր ժողովուրդներն ունեն իրենց ազգային երաժշտական գործիքները: Ռուսների համար նման գործիք իրավացիորեն կարելի է համարել կոճակային ակորդեոնը՝ բայանը: Այն հատկապես տարածված է եղել Ռուսաստանի նահանգներում, որտեղ, թերևս, ցանկացած իրադարձություն, լինի դա հարսանիք կամ ինչ-որ տոնախմբություն, առանց բայանի երաժշտության չի անցել: Այնուամենայնիվ, քչերը գիտեն, որ այդ սիրված գործիքը առաջացել է արևել յան «շենգ» երաժշտական գործիքից, որից ձայն առաջանում է, ինչպես ակորդեոնում, լեզվակային սկզբունքով: Հետազոտողները կարծում են, որ ավելի քան 2000-3000 տարի առաջ է շենգը հայտնվել և սկսել տարածվել Չինաստանում, Բիրմայում, Լաոսում և Տիբեթում: Շենգը գործիք է, որն ունի բամբուկե ձողեր, որոնց ներսում պղնձե լեզվակներ կան:

Հին Ռուսաստանում շենգը հայտնվել է թաթար-մոնղոլական արշավանքի հետ միասին, որտեղից էլ սկսել է տարածվել ամբողջ Եվրոպայում: Շատ վարպետներ են տարբեր ժամանակներում աշխատանք տարել բայանի ստեղծման գործում: 1787 թվականին չեխ վարպետ Կիրշները որոշել է ստեղծել երաժշտական գործիք, որի ձայնը կառաջանա մորթու հատուկ խցիկի օգնությամբ՝ օդային շիթից մետաղյա ափսեի թրթռումների հետևանքով: Կիրշները նույնիսկ նախագծել է իր գործիքի առաջին մոդելները: 19 -րդ դարի սկզբին գերմանացի Բուշմանն է նմանատիպ մեխանիզմ ստեղծել երգեհոնները կարգավորելու համար: 19 -րդ դարի 2 -րդ քառորդին Վիեննայում հայկական արմատներով ավստրիացի Դեմյանը, հիմք ընդունելով Բուշմանի գյուտը և փոփոխելով այն, ստեղծել է կոճակային ակորդեոնի առաջին նախատիպը: Դեմյանի գործիքը ներառել է 2 անկախ ստեղնաշար, որոնց միջև գտնվում էր մորթու պարկը:

Աջ ստեղնաշարի ստեղները մեղեդի նվագելու համար էին, ձախ ստեղները՝ բասի համար: Նման երաժշտական գործիքներ, որոնք կոչվում էին հարմոնիկաներ, բերվել են Ռուսական Կայսրություն 19 -րդ դարի առաջին կեսին, որտեղ նրանք ձեռք են բերել մեծ ժողովրդականություն և տարածում: Այդ երկրում արագորեն ստեղծվել են արհեստանոցներ և նույնիսկ ամբողջ գործարաններ հարմոնիկաներ արտադրելու համար: 1830 թվականին Տուլայի նահանգի տոնավաճառներից մեկում զինագործ Սիզովը գնել է այդ արտասովոր արտասահմանյան երաժշտական գործիքը: Հետաքրքրասեր ռուսական միտքը չի դիմացել, և գործիքը քանդվել է, որպեսզի պարզվի աշխատանքի սկզբունքը: Տեսնելով շատ պարզ կառուցվածք՝ Սիզովը որոշել է ստեղծել երաժշտական գործիքի իր սեփական տարբերակը, որն էլ հետագայում ստացել է «հարմոն» անվանումը: Հետո Տուլայի սիրող հարմոնիստ Բելոբորոդովը որոշել է այդ գործիքի նոր տեսակ ստեղծել, որն ավելի մեծ ձայնային հնարավորություններ կունենա:

Նրա երազանքը իրականացվել է 1871 թվականին, երբ նա վարպետ Չուլկովի հետ միասին ստեղծել է երկշարքանի հարմոնը: 6 տարի անց Չուլկովը հանդիսատեսին և երաժիշտներին է ներկայացրել իր գործիքը, որը հնարավորություն էր տալիս ակորդները ստանալ մեկ կոճակին սեղմելով: Հարմոնը եռաշարք է դարձել 1891 թվականին՝ շնորհիվ գերմանացի վարպետ Միրվալդի: Անընդհատ փոփոխվող ու կատարելագործվող հարմոնը աստիճանաբար դարձել է բայան՝ կոճակներով ակորդեոն: Հետո 1907 թվականին երաժշտական գործիչ Օրլանսկի-Տիտորենկոն պատվիրել է վարպետ Սթերլիգովին՝ ստեղծել չորս շարքով բարդ երաժշտական գործիք: Գործիքը ստացել է «բայան» անվանումը՝ ի պատիվ հին ռուսական բանահյուսության պատմողի՝ Բայանի: Ժամանակակից աշխարհում բայանը դարձել է համընդհանուր ճանաչում ունեցող երաժշտական գործիք: Երաժիշտը, նվագելով դրա վրա, կարող է կատարել ինչպես ժողովրդական երգեր, այնպես էլ դասական երաժշտական ստեղծագործություններ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ցնցված եմ հայերի տառապանքների պատմություններով․Նիդեռլանդների դեսպանը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ԱԱԾ ներկայացած անձինք կնոջը լողավազանից առևանգել էին ու տարել Ոսկեպար, իսկ ամուսնուց՝ պահանջել 4 մլն․ նոր տեսանյութ Սեպտեմբերի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինի՝ հարյուրավոր հասցեներում Ոչխարների միֆը փաստերովՇարունակում ենք բոլոր ջանքերը գործադրել՝ ապահովելու արցախահայության վերադարձը հայրենիք․ Արցախի ԱԺ Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Գիտնականները հայտնաբերել են էկզոմոլորակ, որի վրա երկաթե քամիներ և հալած մետաղի անձրևներ են տեղի ունենում Շրջադարձային բացահայտում. կրակել է զինծառայողի ուղղությամբ, ապա ինքնաձիգը տվել է նրան, որ մատնահետքերը մնան վրան«Մերսեդեսի» 34-ամյա վարորդը մահացել է Ոստիկանները հայտնաբերել են առևանգված կնոջը Ջուր չի լինելու Ադրբեջանը մերժում է խաղաղության պայմանագիրն այս պահին համաձայնեցված դրույթներով ստորագրելու Հայաստանի առաջարկը Անսպասելի կանխատեսում. օդերևութաբանները հայտնել են, թե երբ է գալու առաջին ձյունը ՌԴ-ում 3 էժան մթերք քաղցկեղի դեմ՝ ԴՆԹ բջիջները պաշտպանելու և վերականգնելու համար, բայց քչերը գիտեն դրանց մասին ՀՀ-ում Արևմտյան Նեղոսի տենդից մահացությունների թիվը ավելացել է Պղնձե, կարամելի՞, թե՞ դարչնագույն. մազերի թրենդային երանգներ 2024 թվականի աշնան համար Տղամարդը մահացել է՝ 104 օրում մեկ հանգստյան օրով աշխատելուց հետո. ընկերությանը փոխհատուցում կվճարի ընտանիքին ԶՊՄԿ-ն նոր սարքեր է տեղադրել օդի մաքրության համար Շատերն իրենց լավ չեն զգա․ Սեպտեմբերի 10-11-ը ուժեղ մագնիսական փոթորիկ կլինի Որսի ժամանակ հրացանը պատահաբար ձեռքից վայր է ընկել, հնչել է կրակոց. ընկերը տեղափոխվել է հիվանդանոց Երևանի Դավիթ Բեկ փողոցում «Գետառ» գետի վրայով անցնող ճանապարհահատվածի փլուզումից հետո մեկնարկել են վերականգնման աշխատանքներըՍեպտեմբերի 22-ը մեր հաղթանակի սկիզբն է լինելու. Բագրատ Սրբազան Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները կհանդիպեն Երևանում քաղաքացիները փրկել են 34-ամյա տղամարդու կյանքը, ով սպառնում էր Կիևյան կամրջից նետվել Ոտքով Կարմիր գյուղից ճամփա ընկա, երբ հասա մեքենային, տեսա՝ մի դիակ կա գցած գետնին․ Էդիկ պապի գերության օրերը Հարգելի' դասախոսներ, ռեկտորները վաղը ձեզ են հասնելու, միացեք մեզ ու աջակցեք. Ցոլակ Ակոպյան Մենք պետք է փորձենք կանխել նոր հեռացումները․ Մենուա ՍողոմանյանԻդրամը՝ ենթակառուցվածք ֆինանսական կազմակերպությունների համար․ Իդրամը բոլորի համար էԼեզվի ճարպկությունը և ակնհայտ մանիպուլյացիան իշխանությանն այլևս չեն կարող օգտակար լինել․ Տիգրան ԱբրահամյանFastex-ն Օլիմպիական խաղերի մրցանակակիրներին և նրանց ներկայացուցիչներին պարգևատրել է 290 000 FTN-ովԵրևանում տրվել է «Հայաստանը ես եմ». նախաձեռնության մեկնարկը Մոսկվայի մարզում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր Տատանումներ ու ցնցումներ Երևանի հ.172 հիմնական դպրոցում․ դաս չի եղել Nokia-ն և Team Telecom Armenia-ն 25G PON տեխնոլոգիայով ծառայությունները հասանելի են դարձնում ամբողջ Հայաստանում Կարմրուկի նոր դեպքեր են հաստատվել․ մանրամասներ Նոր տեղեկություններ՝ Ղարամյանի փեսայի ինքնասպանության վերաբերյալԱլիևի հայտարարությունը․ «Առաջարկն ընդունելի է Բաքվի համար» Երևանում քաղաքացիները փրկել են 34-ամյա տղամարդու կյանքը, ով սպառնում էր Կիևյան կամրջից նետվել Մինչեւ տարեվերջ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ կարող է ձևակերպվել դեռևս 1115 էլեկտրոմոբիլ. ՊԵԿ «Լուծարման» փաստաթղթին հղում է անում մեկ Ալիևի կառավարությունը, մեկ էլ՝ Փաշինյանի. Սաղաթելյան «Բնավորությունն է ստեղծում գեղեցկություն». Անի Երանյանի նոր ֆոտոշարքը Արցախը լուծարված չէ. Մետաքսե Հակոբյանը հակադարձում է Ալեն Սիմոնյանին Մասնավոր պահնորդական ընկերությունը կարող է ուղեկցել բեռներն ու մարդկանց, իսկ վերահսկողությունը բացառվում է. Միրզոյան Սահմանազատումը պետք է տեղի ունենա խաղաղության հաստատումից հետո․ Ավետիք Չալաբյան Գավառական «շուստրիություն»՝ դիվանագիտության փոխարեն․ Սուրենյանց Ընդդիմադիրների մեքենաները շուրջ 3.5 ամիս է, ինչ գտնվում են հատուկ պահպանվող տարածքում. Դանիելյան (տեսանյութ) Սիրիայում Իսրայելի հարվածների հետևանքով` 5 մարդ է զոհվել Մասիս բլուր նեոլիթյան բնակատեղում երեխայի՝ մ.թ.ա. 4-րդ հազարամյակում արված թաղում է հայտնաբերվել Այրվող դրոշ 3-րդ դասարանի դասագրքին, տեխնիկական վրիպա՞կ, թե՞ դիտավորություն․ խորհրդանիշներն ապականվում են (լուսանկար) Անկանխիկ գործարքների դեպքում 5000 դրամի փոխարեն, 6000 հետվճար կստանաք