Երևան, 09.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ սպասել Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2024 թվականի սեպտեմբերի 17-ից 20-ը ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից Հայաստանում կանցկացվի Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը: Սփյուռքի և Հայաստանի շուրջ 1000 ներկայացուցիչներ կմասնակցեն այդ կարևոր միջոցառմանը:  Գագաթնաժողովը ցանկության դեպքում հայկականության պահպանությանն ուղղված կարող է իր մեծ դերը կատարել, ստեղծել ֆինանսական գործիքներ, նոր նախաձեռնություններ իրականացնելու, հայկական դարավոր ավանդույթների պահպանության, այն սերունդներին փոխանցելու, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք կապերն ամրապնդելու համար։ 

Հայաստանի որևէ իշխանություն երբևէ չի կարող «անտեսել» Սփյուռքի դերը Հայաստանի զարգացման գործում: Լինի դա քաղաքական նպատակահարմարության, թե՛ անձնական նախընտրությունների ու քմահաճույքների դրսևորում: Հայաստանի ցանկացած իշխանություն պետք է ոչ թե փորձի խզել Հայաստան-Սփյուռք ռազմավարական նշանակության կապերը, այլև, ընդհակառակը, ավելի զարգացնի, ամրապնդի, նաև փորձի համադրել Հայաստանի ու Սփյուռքի տարբեր գաղթօջախների, քաղաքական ու հասարակական կառույցների շահերը, օրակարգերը։ 

Առաջին հերթին Սփյուռքն առանցքային նշանակություն ունի Հայաստանի սոցիալական քաղաքականության համար։ 2023 թ. դեպի Հայաստան տրանսֆերտները՝ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց ստացած գումարները կազմել են 5 մլրդ 696 մլն դոլար։ Այդ գումարների ահռելի մասն այն փոխանցումներն են, որ Սփյուռքում բնակվողները կամ արտագնա աշխատանքի մեկնածները փոխանցել են իրենց ընտանիքներին՝ ապրելու համար։ 

Ոչ պակաս ուշագրավ են նաև Սփյուռքի մեր հայրենակիցների կողմից  ավանդույթ դարձած բարեգործություններն ու ներդրումները Հայաստանում։ Միայն մի քանի օրինակներ նշենք։ Հայաստանը զարգացնելու և շենացնելու ավանդույթով տարված հայրենիքում մեծ ներդրումներ են կատարել Հովնանյան եղբայրները ԱՄՆ Նյու Ջերսի նահանգից։ Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին են պատկանում Հայաստանի էլեկտրական ցանցերը և բազմաթիվ այլ ձեռնարկություններ, վերջինս մի քանի տասնյակ բարեգործական ծրագրեր է իրականացրել Արցախում և Հայաստանի տարբեր մարզերում։ Ամերիկահայ Քըրք Քըրքորյանի նվիրաբերած գումարներով 2000-ականների սկզբին ահռելի հիմնանորոգման աշխատանքներ են կատարվել Հայաստանի ենթակառուցվածքներում։ 

Սփյուռքահայերը տասնամյակներ շարունակ հանգանակություններ են կազմակերպել «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար: Նվիրաբերված գումարները ծախսվել են Հայաստանում և Արցախում սոցիալական հարյուրավոր ծրագրեր իրականացնելու համար։ Սիրիական պատերազմի մեկնարկից հետո հազարավոր սիրիահայեր տեղափոխվեցին Հայաստան, բերեցին իրենց բիզնեսը կամ նորը հիմնեցին՝ հարստացնելով Հայաստանի տնտեսական ու մշակութային կյանքը։ 

Պետք է նշենք, որ հայկականության պահպանության գործում, Հայաստան-Սփյուռք հարաբերություններում առանձնահատուկ տեղ ունի հայկական եկեղեցին: Վերջինս դարերով հայկականության ու հայկական ավանդույթների պահպանման հիմնական կենտորնն է եղել: Բայց Հայ առաքելական եկեղեցին վերջին շրջանում հայտնվել է գործող իշխանությունների թիրախում։ Ընդհուպ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բարձրացնում են հոգևոր-մշակութային հեռուստաընկերության՝ «Շողակաթ»-ի ֆինանսավորման նպատակահարմարության հարցը։

Շաբաթներ առաջ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն առաջարկել էր դադարեցնել «Շողակաթ»-ի ֆինանսավորումը։ Նա դիմել էր Հանրային հեռարձակողի խորհրդի ղեկավարին՝ ինչո՞ւ է խորհուրդը գումար հատկացնում «Շողակաթ»-ին, առաջարկել էր 206 մլն դրամը փոխանցել Հանրային հեռուստատեսության Առաջին ալիքին՝ հարստացնելու իր մշակութային-կրթական հաղորդումների բազան։ Ի պատասխան Հանրային հեռարձակողի խորհրդից նշել էին, թե նոր հեռուստատեսություն կարող են ստեղծել լրացուցիչ 6 մլրդ դրամ ունենալու դեպքում, մինչդեռ Հանրային հեռարձակողի խորհուրդը «Շողակաթ»-ին պատվիրում է մշակութային, կրթական ու ճանաչողական բնույթի հաղորդումներ, որի դիմաց վճարում է տարեկան 206 միլիոն դրամ։ Այդ հատկացված գումարի մի մասը պետական բյուջե է վերադառնում՝ 22-ը հարկերի ու 73 միլիոնն էլ հեռարձակման համար։

Չեմ ցանակնում որպես բարոյախոս թվալ, բայց բնական է, որ իշխանությունը փորձում է հոգևոր ալիքին տրամադրված չնչին գումարները ներկայացնել որպես բեռ պետական բյուջեի վրա։ Եթե ՀՀ իշխանությունը չի ցանկանում փող ծախսել նման կարևոր հեռուստաալիքի համար, այդ «բեռը» կարող է իր վրա վերցնել քաղաքացիական հասարակության կողմից (նվիրատվություններ և հովանավորչություն), այլև սփյուռքը։

2024 թվականի սեպտեմբերի 17-ից 20-ը Հայաստանում անցկացվելիք Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում շատ կարևոր է արծարծել ֆինանսական գործիքների ստեղծման գաղափարը։ «Վերակառուցման և զարգացման հայկական բանկի» ստեղծման դեպքում, այն կարող է դառնալ հայկականության պահպանության ֆինանսական լավագույն ներդրված մեխանիզմը։  Սփյուռքի և Հայաստանի շուրջ 1000 ներկայացուցիչների մասնակցությամբ այդ  գագաթնաժողովը ցանկության դեպքում կարող է իր մեծ դերը կատարել ոչ միայն «Շողակաթ» հեռուստատեսությունը պահպանելու, այլև նոր նախաձեռնություններ իրականացնելու համար։ 

Ի վերջո, ո՞րն է հայերի և հայկականության պահպանության բանաձը:

Ողջ աշխարհում հայկականությունը պահպանելու համար հարկավոր է համադրել ՀՀ պետականությունը գումարած Սփյուռքը, Հայ առաքելական եկեղեցին, հայկական դարավոր ավանդույթները։ Միայն այդպես կա զարգանալու ուղի…

Պետք է համախմբել բոլոր հայերին հայկականության պահպանության բանաձևն առաջ մղելու, այն իրագործելու և մեր սերունդներին զարգացած ու կայուն պետություն ու Սփյուռք փոխանցելու համար:

Սիսիանցիները նկարվում են Նարեկ Կարապետյանի հետԵվրոպան իսկապես ցանկանում է ՆԱՏՕ-ն կենդանի պահել. Ֆրիդրիխ Մերց 57-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Հորմուզի նեղուցի ճգնաժամի ֆոնին Չինաստանում նավթի ներմուծումը հասել է վերջին տարիների ամենացածր մակարդակին Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Սիսիանում է․ ուղիղՔարոզարշավ օր 1-ին. գյուղ Տափերական․ Նարեկ ԿարապետյանԻնչո՞ւ չպետք է դեղահաբերը խմել գազավորված ջրով «Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Մենք ունեցել ենք հաղթանակներ, դա նշանակում է, որ չի կարելի հաղթանակած ժողովրդին դեմոտիվացնել». Էդմոն Մարուքյան«Ինտերի» մեկնարկային կազմը Երևանում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել խանութին․ վիրավորներից մեկն անչափահաս է «Մեր պապերը հաղթել են Մեծ հայրենականում, հայրերը՝ Արցախում, իսկ մեր սերունդը պետք է պահպանի Հայաստանի սուվերեն պետականությունը»․ Մհեր ԱվետիսյանՎթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Իշխանական քարոզչամեքենան ստում է․ երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվելԿատարի և Եգիպտոսի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման ջանքերը Ժողովուրդ, դու հեռատես ես, պտուղը ծառից հեռու չի ընկնում․ Արշակ ԿարապետյանԲա որ Արցախը մերը չէր, ա'յ տղա, գլուխդ տնկած ուր էիր գնում Արցախ, տրնգի պարում, տղուդ ուղարկում ՊՍԺ-ն ներկայացրել է իր նոր տնային համազգեստը 2026-27 մրցաշրջանի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել Պետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետ TCL-ը՝ սպորտի առանցքային գործընկերԼրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Շնորհակալ եմ ձեզ իմ ու մեր կուսակցության կողքին լինելու համար․ Սամվել Կարապետյանի խոսքը՝ աջակիցներին ՀՃԿ և ԴՕԿ կուսակցությունները` ԵռաբլուրումՀաղթանակի օրով ենք սկսում քարոզարշավի մեկնարկը. Նառա ԳևորգյանԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ՝ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը Փաշինյանը կարող է հաղթել միայն ընտրողների ցածր մասնակցության դեպքում Փաշինյանը համառորեն խմբագրում է պատմությունը ՌԴ ԱԳՆ-ն սրում է հռետորաբանությունը, բայց առայժմ զերծ են մնում կոշտ քայլերից Մյուս տարի ավելի լիաթոք ու լիարժեք շնորհավորենք մեր տոնացույցի այս կարևոագույն տոներից մեկը. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» անդամներն այցելեցին «Եռաբլուր» պանթեոն և գլուխ խոնարհեցին արցախյան ազատամարտերի զոհերի հիշատակինԹշնամական ցնդաբանության հեղինակն ի՞նչ էր անում ժամանակին Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում. Դավիթ ՍարգսյանԻ դեպ, երեկ աշխատանքային օր էր, հետևաբար Նիկոլ Փաշինյանը վարչապետի գործառույթների շրջանակում պիտի իրականացնելիս լիներ իր աշխատանքային պարտականությունները. Ա. ԿոստանյանԳյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` ՏափերականումԴու՛ դավաճան ես, գիտեիր, որ հանձնելու ես Արցախը և այդ ընթացքում 5000 մարդու գլուխ ես կերել. Չալաբյան Եթե հայ-ռուսական հարաբերությունները պահպանվեն,մենք կապրենք անվտանգ. Մհեր Ավետիսյան Ամաչում են գան, ո՞նց գան․ Մարուքյանը՝ Փաշինյանի՝ Եռաբլուր չայցելելու մասին Ղարաբաղյան շարժումը ո՞նց է սխալ, ժողովուրդն իրեն պաշտպանել է, ուրեմն սխա՞լ է, մենք հիմա էլ ենք ճիշտ. Մարուքյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուր զինվորական պանթեոնում ենՄեր սիրելի վետերաններ, խոնարհումս ձեզ. Աննա ՂուկասյանՆիկոլ Փաշինյանը 2021 թվականին եկել է մի ծրագրով, սակայն կատարել է տրամագծորեն հակառակը․ Նաիրի ՍարգսյանՏանիքների վրա տեղադրված արևային էներգիան հաջողության գրավականն է «ՀայաՔվե» միավորման անդամներն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգիՄայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա․ «Ուժեղ Հայաստան» Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր. մեզնից դա խլեցին, մեզ թողեցին պարտություն ու խեղճություն. Ծառուկյան Գալիս ենք Սիսիան. Նարեկ Կարապետյան«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Հաղթանակի զբոսայգում ենՎստահ եմ՝ հայ ժողովուրդը դեռ վերագտնելու է իր եռատոնը, հաղթական խորհուրդն ու nւժը․ Նաիրի Սարգսյան «Տրոլների ֆաբրիկան» պատրաստ է. ինչպես է աշխատում Փաշինյանի քարոզչական մեքենան և ինչ սպասել 2026 թվականի ընտրություններից առաջ Արցախի ժողովուրդն ունի իր հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունք. Էդմոն Մարուքյան Մայիսի 9-ը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարի, հերոսության և ազգային արժանապատվության ոգին. ՀայաՔվե