Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Նոր պատերազմը միանգամայն հնարավոր է. առաջին հերթին Ադրբեջանին հետաքրքրում է դեպի Նախիջևան ցամաքային ելքը»․ Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Fitch» միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի վարկային վարկանիշը հաստատել է «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով: Նշենք, որ «Fitch»-ի սանդղակում «BB-»–ը 24-ից 13-րդ տեղում է (որտեղ 24-րդը ամենավատն է): Առաջին տասնյակը նշանակում է բարձր ներդրումային որակի արժեթղթեր:

Գործակալությունը պահպանել է մեր երկրի վարկանիշը՝ հաշվի առնելով, որ Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն և պետական կառավարման արդյունավետության գնահատականները մնում են համադրելի երկրների մակարդակում։ Այլ կերպ ասած, արևմտյան գործակալությունը միջազգային ներդրողներին կոչ է անում ներդրումներ անել Հայաստանում։ Սա նաև աշխարհաքաղաքական նշանակություն ունի Արևմուտքի համար, հատկապես, որ միտք են դրել հեռացնել Հայաստանը Ռուսաստանի ազդեցությունից, իսկ դրա համար ֆինանսական լուրջ ներդրումներ են հարկավոր։

Միևնույն ժամանակ փաստում են, որ Հայաստանի տնտեսական աճը նախկինի պես պահպանվում է Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, իսկ հետո նաև Լեռնային Ղարաբաղից ինտենսիվ ներքին միգրացիայի հաշվին, նաև նշում, թե անգամ Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերությունների վատթարացման ֆոնին տնտեսական կապերը չեն փոխվում։ «Ռուսաստանի հետ առևտրային կապերը մնում են ամուր, իսկ էներգետիկ անվտանգության հարցում Ռուսաստանից կախվածությունը շատ մեծ է», - նշված է զեկույցում:

Զեկույցը, սակայն, ընդգծում է նաև լուրջ խնդիրներ, նշում, որ Հայաստանի վարկանիշի բարձրացմանը խանգարում են բյուջեի զգալի դեֆիցիտը, ֆինանսական հատվածի բարձր դոլարիզացիան, ինչպես նաև աշխարհաքաղաքական ռիսկերը։

Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրներին՝ «Fitch»-ը կողմերի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում: «Մեր նախնական կանխատեսմամբ՝ հակամարտության սրում չի լինի, թեև ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Հայաստանի տարածքում, և ժամանակ առ ժամանակ տեղի են ունեցել փոխհրաձգություններ», - ասված է զեկույցում: Միաժամանակ, գործակալությունը Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը համարում է բարդ գործընթաց՝ հաշվի առնելով Ադրբեջանից հնչող պահանջները Հայաստանի նկատմամբ, մասնավորապես՝ միջանցքը և Սահմանադրության փոփոխությունը: Այս հարցերի համաձայնեցմանը, «Fitch»-ի գնահատմամբ, քաղաքականապես դժվար կլինի հասնել:

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն, ընդհակառակը, կարծում է, որ նոր պատերազմը միանգամայն հնարավոր է։ Նրա խոսքով, առաջին հերթին Ադրբեջանին հետաքրքրում է դեպի Նախիջևան ցամաքային ելքը, որպեսզի նրա միջոցով կապ ունենա Թուրքիայի հետ։ «Ես վստահ եմ, որ նման ծրագրի իրականացումը ցավալիորեն կհարվածի հենց Ադրբեջանին։ Եթե տեղի ունենա զինված ագրեսիայի փորձ, ապա ինչ-որ արևմտյան կոալիցիա Ալիևին կհայտարարի բռնապետ և հարմար առիթ կստանա այդ երկիրն օկուպացնելու համար։ Դրանից հետո հանրապետությունը կբաժանեն մասերի և էժան նավթ ու գազ կմղեն Արևմուտք։ Ընդհանուր առմամբ, տեղի կունենա իրաքյան կամ լիբիական սցենարի կրկնություն։ Դրա համար էլ Հայաստանն ինչ-որ առումով բուֆեր է և նույնիսկ Ադրբեջանի գոյության երաշխավոր»,- նշել է Կարապետյանը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի կարծիքով, այն, որ պատերազմը լինելու է Ադրբեջանի նման պահվածքի պարագայում, կասկած չի հարուցում։ «Եթե Ադրբեջանը, մոդելավորի իրավիճակը, նրան կհաջողվի գրավել Հայաստանը, ստեղծել, ինչպես իրենք են ասում, Արևմտյան Ադրբեջան։ Նրանք դուրս կգան Թուրքիայի հետ սահման։ Այդ պահից կարելի է համարել, որ Ադրբեջանի համար հաշվիչը միացված է։ Բաքվի ռեսուրսները, որ նրանք ունեն, էլ չեն թողնի իրենց»,- կանխատեսել էր պաշտպանության նախկին նախարարը։

Ալիևին փոխած սահմանադրություն է պարտք, դրա համար էլ իրեն պատեպատ է տալիս․ Արշակ ԿարապետյանԱրդյո՞ք ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի. Էդմոն ՄարուքյանՊատերազմը տապալել է Դուբայի անշարժ գույքի շուկան. վաճառքները կրճատվել են երկու անգամ Ռազմական փորձագետը կանխատեսել է ԱԹՍ-ների հարձակումների աճ Ուկրաինայի կողմից Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԹրամփի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կօգնի լուծել դաշինքի առջև ծառացած կարևոր խնդիրները․ Ֆիդան Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին արագ շախմատի թիմային առաջնությունում Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասինԱրարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը Ամբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել ԿարապետյանԳոռ Հակոբյանն անդրադարձել է որդու բուժման ընթացքին «Ռեալ»-ը հայտարարել է Իբրահիմա Կոնատեի տրանսֆերի մասին. պաշտոնական Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել ԿարապետյանՀայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Գևորգ Պապոյան Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններովՓաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան Եթե шյրվի Ուկրաինան, կшյրվի նաև ձեր Մոսկվան. Զելենսկի 2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով Ամիօ բանկն ամրապնդում է կապիտալի շուկան՝ պարտատոմսերի ցուցակմամբ Նախընտրական շրջանում և քվեարկության օրը արձանագրվել է շուրջ 1300 խախտում․ Ատոմ ՄխիթարյանԳոռ Հակոբյանն անդրադարձել է որդու բուժման ընթացքին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով․ Իվետա ՏոնոյանՍա պատմական փաստաթուղթ է և հաղորդագրություն հզnր Իրանից. Փեզեշքիան Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինըՄոսկվան ու Կիեւն աճյուններով են փոխանակվել Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասերի ազդակիր հատվածներ կճանաչվեն հանրության գերակա շահ ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են Հայաստանի կարգավիճակը և անդամավճարները չվճարելու դեպքում քվեարկության իրավունքից զրկելու հարցը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն Քրեական գործե՞ր, թե՞ քաղաքական պայքարԿԸՀ-ն կորցրել է իր առաքելությունը և իրավական անորոշություն առաջացրել․ Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստինԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի համար. նրանց վերադարձը «հայրենի հողեր» ստեղծված նոր իրողություններում անխուսափելի է. Ազիզ Ալեքբերլի Ռոնալդուն արձագանքել է ԱԱ-2026-ում Կոնգոյի ԴՀ-ի հետ սենսացիոն ոչ-ոքիին Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրըՊերովսկիտային արևային վահանակները այլևս արագ չեն «մեռնում». Գիտնականները հետաքրքիր լուծում են գտել Ես կրքոտ հռետոր եմ. Նիկոլ Փաշինյան Կարճատև անձրև, ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Լրջագույն հարվածներ ու արտադրական նոր կյանք. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. դեռևս անհայտ կենդանիների կողմից հոշոտվել են թոշակառու ամուսինների կողմից խնամվող 150 հնդկահավերն ու 30 բադերը. թռչնագոմերում ու տան հողամասի տարբեր հատվածներում հայտնաբերվել են սատկած թռչուններ․ ՏԵՍԱՆՅՈւԹ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈԻՆԻՍԻ). «Տիտան» սարքի կորուստը՝ «Տիտանիկի» հետքերով. «Փաստ»