Երևան, 10.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Չինաստանը պատրաստ է ավելի խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ. Չեն Մին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատանը հանդիսավոր պայմաններում նշվեց Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի հիմնադրման 97-րդ տարեդարձը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինն իր ելույթում նշեց, որ իրենց ժողովրդական ազատագրական բանակը հիմնադրման օրվանից՝ 1927 թվականի օգոստոսի 1-ից ի վեր նշանակալի ներդրում է ունեցել նոր Չինաստանի ստեղծման և զարգացման գործում, ինչպես նաև կարևոր դեր է խաղացել համաշխարհային խաղաղության և կայունության պահպանման գործում:

«Չինաստանը անշեղորեն հավատարիմ է եղել անկախ, ինքնուրույն և խաղաղ արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև ազգային անվտանգության պաշպանության քաղաքականությանը: 70 տարի առաջ, առճակատվելով թեժ պատերազմի սարսափներին և սառը պատերազմի արգելափակումներին, Չինաստանը առաջ քաշեց խաղաղ գոյակցության հինգ սկզբունքներ, որոնք միաձայն ճանաչվեցին միջազգային հանրության կողմից և դարձան միջպետական հարաբերությունների կարգավորման ընդհանուր ընդունված նորմեր։ Այսօր, վերջին 70 տարիների ընթացքում կատարված աննախադեպ փոփոխությունների պայմաններում, Չինաստանը, հավատարիմ մնալով համաշխարհային խաղաղության պահպանման և ընդհանուր զարգացման խթանման իր արտաքին քաղաքականության նպատակին, ձգտում է կառուցել մարդկության համար ընդհանուր ապագա ունեցող համայնք»,- ասաց ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը:

Չեն Մինը հայտնեց, որ Չինաստանը կողմնակից է բազմաբևեռ աշխարհին, որը հիմնված է հավասարության և կարգապահության վրա, կողմնակից է համաշխարհային կառավարման համակարգի բարեփոխումների և կառուցման ակտիվ մասնակցությանը, կողմնակից է ներառական և համապարփակ տնտեսական գլոբալիզացմանը, խթանում է «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ կառուցումը, ինչպես նաև գլոբալ նախաձեռնություններ է իրականացնում զարգացման, անվտանգության և քաղաքակրթության ոլորտներում:

«Ազգային անվտանգությունը կարևոր հիմք է Չինաստանի արդիականացման կայուն առաջընթացի համար: Չինաստանը, առաջնորդվելով ազգային անվտանգության համապարփակ հայեցակարգով, ձգտում է հասնել բարձրորակ զարգացման և անվտանգության բարձր մակարդակի ներդաշնակ փոխգործակցության՝ միաժամանակ համակարգելով սեփական և ընդհանուր անվտանգությունը։ Չինաստանը նպաստում է համընդհանուր, համապարփակ, համագործակցային և կայուն գլոբալ անվտանգության տեսակետի ստեղծմանը` կառուցելով անվտանգության վրա հիմնված մարդկության համար ընդհանուր ապագա ունեցող համայնք»,- նշեց դիվանագետը:

Նա հիշեցրեց, որ 2022 թվականի ապրիլին, բախվելով միջազգային անվտանգության փոփոխվող և բարդ իրավիճակին, ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը նախաձեռնեց գլոբալ անվտանգության նախաձեռնություն՝ առաջարկելով նոր ուղի, որը հիմնված է երկխոսության՝ այլ ոչ առճակատման, համագործակցության՝ այլ ոչ դաշինքների վրա, և, իհարկե, փոխադարձ շահի վրա, ինչպես նաև առաջարկում է չինական լուծում՝ գլոբալ անվտանգության մարտահրավերները հաղթահարելու համար։

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Մեկ ամսում՝ 800 դոլարի տնտեսում․ ՀՀ-ում էլեկտրական շարժիչով մեքենաների քանակն ավելանում է. ինչ առավելություններ ունի այն Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնի շենքերին. կան զոհետ, խուճապ է սկսվել Աջափնյակ վարչական շրջանում գազ չի լինի. հասցեներ Սոնա Ղազարյանի և Աննա Գրիգորյանի բանավեճը՝ կանայք քաղաքականությունում թեմայովՁորակում հայտնաբերվել է 1 ուղևորի դի և «Գազել»-ը՝ գլխիվայր շրջված. պարզվում են Երևան-Սևան ճանապարհի վթարի հանգամանքները Ծարավի զգացում հաճախակի եք ունենու՞մ․ Որո՞նք են դիաբետի ոչ ակնհայտ ախտանիշները Արամ Ա. Կաթողիկոսը այցելել է Ուայթնսվիլի Սուրբ Աստվածածին եկեղեցի Ավտովթար՝ Սևան-Գավառ ավտոճանապարհին. կա տուժած Արտակարգ դեպք․ հարազատ եղբայրները ծեծի են ենթարկվել և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց Ստուգեք ձեր ինտելեկտը. լուծեք այս մաթեմատիկական օրինակը 10 վայրկյանում Քաղաքական հետապնդում ՀԾԿՀ նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել Վանաձորում վարորդն ու կինը մեքենայում կանեփ, շոկո և կրիստալ էին պահում Վեդիի ավագ դպրոցում ստացված հրդեհի ահազանգը կեղծ էր. հայտնաբերվել է կեղծ ահազանգ տված 10-ամյա տղան Պուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շուրջ 20 երկկողմ հանդիպում կանցկացնի Բժշկական կենտրոնից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձի մոտից հայտանբերվել է թմրամիջոց. ՔԿԾ Հայտնի է Դավիթ Ռաֆայելյանի մահվան պատճառը Դեղորայքի գներն ու որակը կարող է փոխվել. «Հայաստանը ես եմ»-ի առաջարկ-պահանջը՝ պետական մարմիններինԱռաջին ձյունը կաթվածահար է արել երթևեկությունը ՌԴ որոշ մարզերում Ովքեր մնացել էին քաղաքում՝ սպանվեցին ու խոշտանգվեցին ադրբեջանցիների կողմից․ 4 տարի առաջ այս օրն ընկավ Հադրութը Մի խումբ ծնողներ գնացել են ԱԱԾ՝ իրենց բողոքը հայտնելու ԱԱԾ-ի նման պահվածքի դեմ. մանրամասներ դպրոցում տեղի ունեցածից Սալորի օգտակար հինգ հատկությունները․ ու՞մ է հակացուցված Վարորդը 20 հազար դրամ կաշառք է առաջարկել պարեկներին․ մանրամասներ Կարևոր. Արշակ Կարապետյանը համախմբման կոչ է անում Կոմիտասի պողոտայից եկող ուղղությամբ սեկցիա կապամոնտաժվի․ մանրամասներ Երևանի Դավիթ Անհաղթի-Ուլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Կոտայքում թմրանյութ և վարորդական իրավունքի կեղծ վկայականներ են հայտնաբերվել. ՆԳՆ (տեսանյութ) «Դիսնեյլենդ»-ը հեղեղվել է «Միլթոն» հզոր փոթորկի հետևանքով Ինչ են պատմում գործընկերները ձերբակալված ուսուցչի ձերբակալման մասին (տեսանյութ) Երևան-Սևան ճանապարհին մաhացու վթար էր եղել․ նոր մանրամասներ են հայտնի դարձել (լուսանկարներ) Զանգեզուրի միջանցքի շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա․ թուրք նախարար Միշտ հույս ունեի, որ այս օրը երբեք չի գա․ Ֆեդերերը՝ Նադալին Իսրայելը մտադիր չէ ռազմական գործողություններ ձեռնարկել Թուրքիայի դեմ. Հերցոգը՝ Էրդողանին ԿԳՄՍ նախարարությունը «մտահոգվել է» դպրոցում ԱԱԾ-ի գործողությունից Ջենիֆեր Լոպեսն առաջին անգամ խոսել է իր եւ Բեն Աֆլեքի ամուսնալուծության մասին Արտյոմ Քալայջյանը պատմել է իր հոնորարների մասին Հայտնի է` ով է բերման ենթարկված ուսուցիչըՀայտնի է գրականության ոլորտում 2024 թվականի Նոբելյան մրցանակակիրը Համացանցում են հայտնվել թիվ 20 դպրոցի աշխատակցին ձերբակալելու կադրերը (տեսանյութ) Ինչ է կատարել Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ֆիզիկայի ուսուցիչըՓաշինյանը գլխիվայր շուռ է տալիս մեր բարոյական արժեհամակարգը․ Մենուա ՍողոմոնյանՈ՞վ է հաջորդը պաշտոնանկությունների շքերթում Ի՞նչ են քննարկել Մոսկվայում Ադրբեջանի «փաստաբան» Զախարովան նեղվել է ՀՀ ԱԳՆ քայլից «Քաղպայմանագիրը» մնացել է առանց նախարարի թեկնածուի Տատը հայտնել է, որ 21-ամյա թոռը տուն չի վերադարձել․ նրա մարմինը հրկիզված են գտելԴպրոցի աշխատակիցը ձերբակալվել է անչափահասի նկատմամբ անառակաբարո արարք կատարելու մեղադրանքով Team-ի ինովացիոն լուծումները Դիջիթեքում. տեսանյութԹուրքերը Հայաստանը չեն կառավարելու, մե՛նք դա թույլ չենք տա. Նաիրի Սարգսյան