Երևան, 16.Սեպտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայաստանով անցնող ճանապարհը ռազմական նշանակություն է ունենալու. դրանով արևմտյան ու թուրքական զենք ու զինամթերք է գնալու դեպի Ադրբեջան. քաղաքագետը՝ ԱՄՆ Պետդեպի հայտարարության մասին

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

-Պարո՛ն Դանիելյան, երեկ՝ երկու տարի ընդմիջումից հետո, հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը։ Կողմերն արդյունավետ են գնահատել հանդիպումը։ Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Երևանն ու Անկարան պայմանավորվել են գնահատել տեխնիկական կարիքները՝ Ախուրիկ-Աքյակա երկաթուղային սահմանային անցումը գործարկելու համար, ինչպես նաև փոխադարձաբար հեշտացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար: Ամփոփելով հանդիպման մասին կողմերի արձագանքներն՝ ինչպե՞ս կգնահատեք Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը, ի՞նչ տվեց այն։

-Առաջինն, ինչ կարող եմ ասել, այն է, որ Ադրբեջանը խոչընդոտում է, որ հայ-թուրքական հարաբերություններ հաստատվեն, ամեն դեպքում՝ Ադրբեջանից և Թուրքիայից հնչող հայտարարությունների մեջ կան հակասություններ։ Թուրքիայում ասում են, որ շուտափույթ խաղաղության պայմանագիր պետք է կնքվի, իսկ Ադրբեջանը դրա համար լրացուցիչ պայմաններ է դնում Հայաստանի առաջ, որոնց կատարման համար երկար ժամանակ է պետք։ Ըստ էության՝ Ադրբեջանում չեն ուզում, որ խաղաղության պայմանագիրը կնքվի հիմա, սա ի ցույց է դնում Թուրքիայի և Ադրբեջանի միջև եղած հակասությունները։

-Այստեղ մի ուշագրավ դրվագ էլ կա, որ հանդիպումից ընդամենն օրեր առաջ Էրդողանն ինքնախոստովանական հայտարարությամբ է հանդես գալիս, որ Թուրքիայի բանակն ակտիվ մասնակցություն է ունեցել արցախյան 44-օրյա պատերազմին։

-Էրդողանն այդ հայտարարությունն արել է կուսակցական փակ հավաքի ժամանակ, այսինքն՝ դա հրապարակային չի եղել, այդ փակ հավաքից հայտարարությունը դուրս է եկել, սա շատ կարևոր պահ է։ Նրա հայտարարությունն ուղղված է եղել Իսրայելի դեմ, որ նայեք՝ ինչպես Լիբիայում և Ղարաբաղում մեզ պահեցինք, նույն ձև էլ կարող ենք Իսրայելում դրսևորել։ Ես Էրդողանի հայտարարությունը չէի կապի հայ-թուրքական սահմանին տեղի ունեցած հանդիպման հետ։

-Պարո՛ն Դանիելյան, այսօր ամերիկյան կողմից մի ուշագրավ հայտարարություն է հնչել։ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դիտարկում է ՌԴ-ն և Չինաստանը շրջանցող առևտրային երթուղի ստեղծել՝ Հայաստանով և Ադրբեջանով։ Ի՞նչ կասեք այս մասին։

-Այդ հայտարարություններին արդեն կարելի է չհետևել, քանի որ երկար ժամանակ նման հայտարարություններ արվել են, բայց դրանք ոչինչ չեն փոխում։ Նպատակն ակնհայտ է՝ այս ամենն ուղղված է Իրանի ու Ռուսաստանի դեմ, դրա համար օգտագործում են Հայաստանին։ Այստեղ ինչն է հետաքրքիր, որ առաջին շահառուն պետք է լիներ Ադրբեջանը, բայց խոչընդոտում է դրան։

-Ինչո՞ւ է խոչընդոտում։

-Երկու պատճառով, առաջին, որ երևի պայմանավորվածություններ ունի Ռուսաստանի հետ, ինչպես նաև մտահոգություններ կան, ու չի ցանկանում նման քայլերով կոնֆլիկտներ ստեղծել Ռուսաստանի հետ։ Մյուս կողմից մտահոգություններ ունի նաև Իրանի հետ կապված, քանի որ Իրանը դեմ է այդ ճանապարհի բացմանը։ Այս առումով Ադրբեջանն ունի փակ պարտավորություններ և պարտավորություններ այդ երկու երկրներ հետ։

-Իսկ, ըստ Ձեզ, ի՞նչ նկատի ունի ԱՄՆ-ն՝ նոր երթուղի ասելով, ի՞նչ ճանապարհ է այն լինելու ու ի՞նչ է «տալու կամ վերցնելու» Հայաստանից։

-Իմաստը հետևյալն է՝ կա ճանապարհ նաև Վրաստանով, բայց Վրաստանն ինքնուրույն քաղաքականություն է վարում, և այդ ճանապարհը տնտեսական նշանակություն ունի, իսկ Հայաստանով ճանապարհն ունի ռազմական նշանակություն և դրանով արևմտյան ու թուքական զենք ու զինամթերք է գնալու դեպի Ադրբեջան։

-Այսինքն՝ Հայաստանը կարող է դառնալ նոր պլացդա՞րմ։

-Այո, Թուրքական աշխարհի համար։ Հովանավորն Արևմուտքն է լինելու, իսկ նպատակը Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի դեմ է ուղղված։ Սա է ամբողջ հարցը։

Ագրեսիայից երկու տարի անց իշխանությունը չի հայտնում զոհերի անունները Կրասնոյարսկի երկրամասի հարավում առաջին ձյունն է տեղացել (տեսանյութ, լուսանկարներ) Ի՞նչ է փնտրում բրիտանական հետախույզը Բաքվում Նորվեգիայում տեղադրվել է աշխարհի ամենամեծ ուղղահայաց արևային էլեկտրակայանըՖասթեքսն իրականացրել է Web3 դասընթաց Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի համար 12 ժամ ջուր չի լինիՈւշագրավ իրավիճակ` Արմավիրի մարզում. ահազանգ է եղել. հայտնաբերվել են ինքնաձիգներ, ատրճանակներ, նռնակներ, հրացաններ Արցախը մենք ազատագրել էինք, հետո ձեր նման ճիվաղները եկան ու թուրքին նվիրեցին․ Արմեն Մանվելյան Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 16-ին Բաքվի բանտում է մեզանից յուրաքանչյուրը, քանի դեռ այնտեղ պատանդներ ունենք․ Ավետիք Չալաբյան Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի «Տրանսգենդեր Դինուլը ախուրյանցի գայիշնիկ Մերուժան Գզրոյանի տղան է» Ուկրաինական ԶՈւ-ն հարվածել է Բելգորոդին․ բնակելի տներ ու ավտոմեքենաներ են վնասվել 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչվերացի տոնին մխիթարության համար դուրս բերվեց Սուրբ Խաչափայտի մասունքն ամփոփող մասունքարանըԻնդոնեզիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակը սեպտեմբերի 16-ից 20-ըԴպրոցականների ծնողներին զգուշացրել են գրիչը ծամելու սովորության վատ հետեւանքների մասինԵրկար ժամանակով լույս չի լինելու սեպտեմբերի 16-ինԳազայում զոհերի թիվը հասել է 41 հազար 206-իԱրևշատ-Դիտակ ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, ճամփեզրին շրջվել 326 մլն դրամ է ծախսվել Երևանում երիտասարդ խորհրդարանականների համաժողովի անցկացման համարՍեպտեմբերի 16-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ին՝ հարյուրավոր հասցեներում գազ չի լինիԻնչ պայմանով է Կարապետ Պողոսյանը տնային կալանքից ազատ արձակվելՖրանսիայի ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան, այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիրԲարսելոնան խոշոր հաշվով հաղթեց Ժիրոնային կատալոնական դերբիում․ Յամալը՝ դուբլի հեղինակՌուս զինծառայողները ազատել են Կուրսկի մարզի Բորկի բնակավայրը ուկրաինական կազմավորումներիցՆարեկս դիմավորում է Ամելիին. Արփինե Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակելՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըԱշխարհի վերջը ուրբաթ 13-ն, 2026թ. նոյեմբերի. այս անգամ կանխատեսողը ֆիզիկոսներ ենԱրտակարգ դեպք՝ Երևանում. Քուվեյթի դեսպանատան մոտ հաստաբուն ծառը արմատից կոտրվել, տապալվել ու ընկել է «Hyundai»-ի վրա Եթե ես լինեի նապագահ, Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ երբեք չէր լինի. ԹրամփՀայտնի է աշնանային արձակուրդների օրերը՝ դպրոցներումՀայիթիում բենզատար է պայթել. կա 24 զոհՍտեփանակերտի քաղաքապետին պատկանող մեքենան առգրավել են. նա միայն բակում զբոսնելու թույլտվություն ունիՑԱԽԱԼ-ը հարվածել է «Հեզբոլլահի» զինամթերքի պահեստներին«Նիվա»-ն վրաերթի է ենթարկել 3-ամյա տղային․ նրա կյանքը փրկել չի հաջողվելՀայաստանի կանանց հավաքականը հաղթեց Վիետնամի թիմին, տղամարդկանց հավաքականը զիջեց Չինաստանի թիմին«Անտիկվարիատ» ֆիլմը կներկայացվի «Օսկարի»Ողբերգական ավտովթար Լոռու մարզում․ «Mitsubishi Airtrek»-ը, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան 1 զոհ, 1 վիրավոր «Ադրբեջանը զորք է կուտակում Հայաստանի սահմանին»․ Գագիկ Համբարյան Հարկային բեռը կավելանա. օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծ է ներկայացվելԸնկել է 10-րդ հարկից շինաշխատանքներ իրականացնելիս Դաժան ձմեռ է մոտենում. օթերևութաբանները նախազգուշացրել են մոտալուտ անոմալիաների մասին ՌԴ-ում Հոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան Սալվադորի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Արտակարգ պատահար. փորձել են կուրացնել Պետերբուրգի օդանավակայանից թռչող ինքնաթիռի անձնակազմին Թուրքիայում մակարոնեղենի գործարանում պայթյուն է որոտացել. կա 20 տուժած Գազի արժեքի վճարման վերջնաժամկետը սեպտեմբերի 16-ն է