Yerevan, 10.September.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հարցազրույց «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության վարչական դեպարտամենտի ղեկավար Զարա Սիանոզովայի հետ

INTERVIEW

Հայաստանի Հանրապետության  թիվ 1 հարկատու, Սյունիքի մարզի խոշորագույն գործատու Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի գործունեությունը, բնականաբար, հանրության ուշադրության կենտրոնում է։

Հետաքրքրական է նաև ընկերության ղեկավարների գործունեությունը, որին ժամանակ առ ժամանակ անդրադառնում ենք։

Այդ շարքում մեր հերթական հանդիպումը «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության վարչական դեպարտամենտի ղեկավար Զարա Սիանոզովայի հետ է։

- Հարգելի Զարա Լևոնի, առաջին անգամ եք ներկայանում մեր լսարանին, ուստիև ողջամիտ կլիներ, որ ընթերցողը նախևառաջ ծանոթանար Ձեր կենսագրությանը կամ անցած ճանապարհին։

- ԶՊՄԿ-ն երրորդ հանքարդյունաբերական ձեռնարկությունն է, որտեղ աշխատում եմ։

Առաջինը «Ֆորչն ռիզորսիս» չինական կազմակերպությունն էր, որն ուսումնասիրում էր Հրազդանի, Աբովյանի, Սվարանցի հանքավայրերը։ Այդ նախագիծը հետագայում փակվեց։

Ապա աշխատել եմ «Լիդիան Արմենիա»-ում, որի պատմությանը հանրությունը ծանոթ է։ 2018-ին այն փակվեց ու մինչև հիմա դեռ չի բացվել։ Այդ ընկերությունում անձնակազմի հավաքագրման բաժնի ղեկավարն էի։

Երեք բարձրագույն ուսումնական հաստատություն եմ ավարտել։ Առաջինը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան է, որտեղ «Արդյունաբերական դիզայն» մասնագիտություն եմ ձեռք բերել։ Երկրորդ և երրորդ մասնագիտությունս լոգիստիկան է, մեկը սովորել եմ Մոսկվայում, մյուսը՝ Ամերիկայում։

Որպես գլխավոր HR (մարդկային ռեսուրսների կառավարիչ) աշխատել եմ «Արդշինբանկում», այնուհետև եղել եմ Հայաստանի ավտոմեքենաների գրեթե ամենամեծ դիլերների HR-ը։

Շատ գոհ եմ, որ ունեմ լոգիստիկ կրթություն, քանզի ամբողջ լոգիստիկան հենված է մարդկային ռեսուրսների վրա։

2023 թ․ հունվարից «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության վարչական դեպարտամենտի ղեկավարն եմ։

- Ի՞նչ գործառույթներ է իրականացնում վարչական դեպարտամենտը Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում։

- Վարչական դեպարտամենտի ամենամեծ գործառույթը մարդկային ռեսուրսների կառավարումն է։

Այդ ոլորտը կառավարող օղակը նախկինում կոչվում էր կադրերի բաժին, իմ գալուց հետո փոփոխություն կատարեցինք, և հիմա կոչվում է մարդկային ռեսուրսների կառավարման բաժին։ Այդպես ճիշտ է կառավարման տեսանկյունից և համահունչ է միջազգային փորձին։ Մենք առանձնացրել ենք աշխատակիցների ռոտացիայի և նոր ընդունվող կադրերով համալրման ստորաբաժանումը, աշխատավարձի հաշվարկման բաժինը։

Մի խոսքով՝ ունենք անալիտիկներ, կադրերի հաշվառման բյուրո, անձնակազմի համալրման և ռոտացիայի բաժին, ինչպես և (իմ գալուց հետո) Ուսումնական կենտրոն։

Մենք արմատապես փոխեցինք և՛ Ուսումնական կենտրոնի գործունեությունը, և՛ աշխատակիցների ատեստավորման ձևը։

Մոտ ամիսուկես առաջ ավարտեցինք մի ուշագրավ ծրագիր՝ Քաջարանի երիտասարդների մի խմբի սովորեցրինք եռակցողի, էլեկտրիկի, փականագործի մասնագիտություններ։

Ցավոք, այդ ժամանակ մեր ընկերությունում նրանց աշխատանքի վերցնելու հնարավորություն չունեինք։ Ու ներգրավեցինք նաև Սյունիքի մարզում աշխատող մեր գործընկեր կազմակերպություններում՝ «Մարիլա»-ում, «Աժդանակ»-ում...

Ի դեպ, այդ երիտասարդների ուսուցման ընթացքում շատ լուրջ մոնիթորինգ ենք իրականացրել և հետևել, որ հանկարծ բացակայություններ չլինեն, որ որևէ մեկին հենց այնպես գնահատական չդրվի։ Գրեթե ամեն օր այնտեղ էինք և հետևում էինք դասընթացներին։ Եղել է դեպք, երբ երկու օր դասընթացներին չմասնակցած երիտասարդը դուրս է մնացել ծրագրից։

Եվ այդ մոտեցումը հնարավորություն տվեց, որ որակյալ, հմուտ մասնագետներ պատրաստենք։

Չմոռանամ ասել՝ Վարչական դեպարտամենտի ղեկավարման ներքո են գտնվում ԶՊՄԿ-ի հյուրանոցները, ճաշարանը՝ մոտ 4600 հոգու կերակրող, արտադրական էսթետիկայի բաժինը, մարզահամալիրը, Մշակույթի կենտրոնը, մանկապարտեզները։

- Ուսումնական կենտրոնի գործունեությունն իսկապես ուշագրավ է։ Շատ պահանջված մասնագիտություններով կադրեր եք պատրաստում։ Բայց արդյո՞ք Ուսումնական կենտրոնում ստացած կրթության վերաբերյալ իրավունքի ուժ ունեցող փաստաթուղթ (վկայական) է տրվում։

- Մեր ընկերությունը նման լիցենզիա չունի։ Ուստի և Ուսումնական կենտրոնում ուսուցումը կազմակերպում ենք լիցենզավորված ընկերության միջոցով։ Այսինքն՝ այդ կազմակերպությունն է ուսուցումն իրականացնում՝ մեզ հետ համագործակցելով։

Այնպես որ՝ Ուսումնական կենտրոնում մասնագիտություն ստացած երիտասարդները կարող են աշխատել  ոչ միայն կոմբինատում, այլև ցանկացած ուրիշ կազմակերպությունում, որտեղ կա տվյալ որակավորման մասնագետների պահանջ։

- Կադրերի ատեստավորման մասին խոսենք... Երբ ներկայիս սեփականատերը ստանձնեց ընկերության տնօրինումը՝ առաջին քայլերից մեկն աշխատակիցների ատեստավորումն էր։ Եվ դա դրական արձագանք ունեցավ, քանի որ այդկերպ նաև աշխատավարձերի հարցն էր կարգավորվում, հստակեցվում։

- Կադրերի ատեստավորումը նորություն չէր։ Ուղղակի նախկինում դա արվում էր կարգ բարձրացնելու, իսկ դրա արդյունքում աշխատավարձ բարձրացնելու համար։ Հիմա չափազանց լուրջ ենք մոտենում այդ հարցին։

Նախ՝ ատեստացիա անցնում են բոլորը։

Դրան նախորդում են նախապատրաստական ծավալուն աշխատանքներ, մեր իսկ աշխատակիցների ներգրավվածությամբ պատրաստվում են հարցաշարեր, որոնք կազմված են լինում շատ հարցերից և այնպես, որ սուբյեկտիվ մոտեցումը բացառվի։

Ունենք գնահատման հստակ կարգ, և ապահովում ենք գնահատող հանձնաժողովի աշխատանքի թափանցիկությունը, որպեսզի որևէ կամայական մոտեցում տեղ չգտնի, ու ապահովվի օբյեկտիվությունը։

Ի վերջո հարցերը տրվում են, գրավոր պատասխանները ստանում ենք... Ասել է՝ քննական լուրջ գործընթաց է տեղի ունենում։

Ատեստավորումը հիմա ոչ թե նրա համար է, որ աշխատողների կարգը կամ աշխատավարձը բարձրացվի, այլ նրա համար, որ ստուգվեն աշխատողների գիտելիքներն ու տվյալ պաշտոնին համապատասխանությունը։

Ատեստավորումից հետո կարող է և աշխատողի կարգն իջեցվի, հնարավոր է նաև, որ ատեստավորման արդյունքում տվյալ մարդու հետագա աշխատանքը նպատակահարմար չգտնվի։

Ատեստավորման արդյունքն ուժի մեջ է մեկ տարի, որոշ դեպքերում ժամկետը կախված է մասնագիտությունից։

Աշխատակիցները պետք է ունենան հավասար հնարավորություն՝ աճելու, սովորելու, առաջադիմելու համար։ Իսկ ատեստավորումը նման հնարավորություն ընձեռում է յուրաքանչյուրին։

- Նորություն ասած չենք լինի, եթե հիշեցնենք՝ ԶՊՄԿ-ում աշխատելը գրավիչ է ու ցանկալի շատերի համար։ Ինչպե՞ս կարելի է աշխատանքի ընդունվել կոմբինատում։

- Մի նրբություն կա՝ աշխատե՞լ, թե՞ գումար վաստակել-ստանալ։ Դրանք տարբեր իրավիճակներ են։

Ընկերությունում աշխատանքի ընդունվելու մեխանիզմը ներկայումս շատ թափանցիկ է։ Մենք հիմա ունենք տվյալ հարցով զբաղվող ստորաբաժանում, որ կոմբինատի տարածքից դուրս է տեղակայված, որպեսզի մարդիկ անցագիր ստանալու և կոմբինատ մտնելու խնդիր չունենան։

Այնտեղ կարող են տեղեկանալ թափուր աշխատատեղերի մասին, լրացնել դիմում, ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր։

Ընդունելության հարցում մեզ համար առաջնային են Քաջարանի, Կապանի, ինչպես և ազդակիր մյուս համայնքների բնակիչները։

Մի պահ ընդունելությունը խիստ սահմանափակված էր, որովհետև անհրաժեշտ անձնակազմից ավելի աշխատող ունեինք։

Իսկ երբ ընդունելության հնարավորություն է լինում... Եթե զուտ մասնագիտական թափուր հաստիք է, ապա հավակնորդը պետք է ունենա մասնագիտական կրթություն, հմտություն։ Կարծում եմ՝ ճիշտ կհասկանաք մեզ՝ մենք չենք կարող մարդուն ընդունել և զրոյից մասնագիտություն սովորեցնել։

Ոչ մասնագիտական թափուր հաստիքները բավականին քիչ են, նաև համեմատաբար քիչ են վարձատրվում, երբեմն էլ ավելի ծանր աշխատանք են կատարում։ Ու հաճախ մարդիկ չեն ուզում ստանձնել նման աշխատանք, չեն ուզում հերթափոխով աշխատել։

Մի հանգամանք ևս. նախապատվություն ենք տալիս այն մարդկանց, ովքեր ընտանիքում աշխատող չունեն։ Այդ պարագայում շատ կարևոր է, թե ինչ կարող են անել տվյալ անձինք և ինչ թափուր հաստիք ունենք տվյալ պահին։

– Եվ ի՞նչ մասնագիտությամբ աշխատողների կարիք ունեք այս պահին։

– Ցանկացած ոլորտում միշտ էլ լավ աշխատողի կարիք կա... Իսկ այս պահին զգացվում է էներգետիկների, եռակցողների, պոմպավարների կարիք։

Փորձում ենք թոշակառուներին փոխարինել երիտասարդներով։ Իհարկե, գործող օրենքը թոշակային տարիքի պատճառով աշխատանքային պայմանագրի լուծում թույլ չի տալիս, բայց մենք առաջարկում ենք...

Քաջարան ու Կապան քաղաքների համար շատ կարևոր է երիտասարդներին աշխատանքով ապահովելը։ Երիտասարդը պետք է իր քաղաքում սովորելու, ապրելու և աշխատելու հնարավորություն ունենա, և մենք ձգտում ենք նման հնարավորություններ ապահովել։

– Երբ քիչ առաջ թվարկում էիք Վարչական դեպարտամենտի գործառույթները՝ նշեցիք նաև արտադրական էսթետիկայի մասին։

Ի՞նչ ասել է արտադրական էսթետիկա։

– Շատ կարևոր ոլորտ է... Արտասահմանում չափազանց կարևորում են այդ ոլորտը։ Ճապոնիայում, օրինակ, արտադրական էսթետիկան աշխատանքի արդյունավետությանը նպաստող լուրջ գործոն է։ Մեզ մոտ առայժմ այդպես չէ, բայց մեծ հույս ունեմ, որ դրան կհասնենք։

Մեզ մոտ արտադրական էսթետիկան ներառում է ամբողջ տարածքի մաքրության ապահովումը, թթվածնի բալոններ են տեղափոխում, պատերն են ներկում... Ինքս կարևորում եմ այդ աշխատանքներն իրականացնող մարդկանց գործունեությունը։ Իսկապես, նրանք շատ բարդ, ծանր աշխատանք են կատարում, և մենք պետք է գնահատենք նրանց կատարածը։ Այդ ոլորտում, հիրավի, ամեն ինչ կարևոր է․ օրինակ, ծաղիկներ ենք դրել տարբեր տեղերում, որ մարդիկ իրենց լավ զգան...

– Չենք կարող շրջանցել Մշակույթի կենտրոնի գործունեությունը, որը՝ ամեն անգամ այնտեղ լինելիս, մեծ տպավորություն է թողնում։ Աշխատողներն էլ, որքան տեսնում ենք, պրոֆեսիոնալ են, նվիրյալներ են։ Իսկ գրադարանը... Մարզի լավագույն գրադարաններից է, գնահատելի է գրքերի հավաքածուների անընդհատ նորացումը։

– Ասված խոսք կա՝ մշակույթը կփրկի աշխարհը․ դա ճիշտ է։ Վատն այն է, որ հեռախոսները մտել են մեր կյանք, և մարդ ժամանակ չի ունենում գրքեր կարդալու։ Եթե անգամ կարդում են, ապա դարձյալ հեռախոսի միջոցով։ Մոռացել ենք գրքի բույրը, կինոն նույնպես հեռախոսով ենք դիտում...

Մեր Մշակույթի կենտրոնն իր դերն այսօր պատշաճ է կատարում, և համամիտ եմ Ձեր հնչեցրած գնահատականներին։

Դրվատանքի են արժանի մեր մանկապարտեզները։ Օրեր առաջ մասնակցում էի նրանց հանդեսներին։ Համոզված եմ՝ դրանք չեն զիջում Երևանի լավագույն մանկապարտեզների մակարդակին։

Քիչ առաջ վերադարձա Քաջարանի բակային ճամբարից, որ կազմակերպել է Քաջարանի համայնքապետարանը.․ տպավորված եմ, ամառային այս օրերին 250 երեխա է ընդգրկված այդ ճամբարում։

Մենք խրախուսում ենք նաև պարային համույթների գործունեությունը, հավանաբար նկատել եք, թե որքան ակտիվ են այդ համույթները մասնակցում միջազգային փառատոներին։

Քաջարանն իր ուրույն տեղն ունի սպորտի ոլորտում, որը նույնպես մեր ուշադրության կենտրոնում է։ Միայն 2024 թ․ հուլիսին մեր մարզահամալիրը տվել է Հայաստանի երկու չեմպիոն ծանրամարտից։ Պուշկին Թևանյանի սաներն են՝ 50 և 90 կգ քաշայիններ։

– Տեսնում ենք՝ կատարվածը շատ է և բազմաթիվ ուղղություններով է, բայց (ենթադրում ենք) ծրագրեր ու խնդիրներ էլ ունեք։

– Բազմաթիվ ծրագրերից մեկը կառանձնացնեմ. կուզենայի, որ Ուսումնական կենտրոնն ունենար համապատասխան լիցենզիա, և մենք մեր կադրերով պատրաստեինք անհրաժեշտ մասնագետներ։ Որքան գիտեմ՝ նախկինում կոմբինատի Ուսումնական կենտրոնը նման հնարավորություն ունեցել է։

Կարծում եմ՝ կրթությունը յուրաքանչյուր մարդու կյանքում շատ մեծ դեր է խաղում, բացում նոր հորիզոններ։ Սովորելը մարդուն երիտասարդացնում է...

Օգտվելով առիթից՝ կուզենայի հանրությանը տեղեկացնել՝ հպարտ եմ, որ աշխատում եմ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում, աշխատում եմ այսպիսի թիմի հետ։ Կուզենայի, որ մեր մյուս աշխատակիցները նույնպես այդ զգացողությունը և լավ աշխատելու ցանկություն ունենային ։ Հարցը միայն աշխատավարձը չէ։ Կարևոր է նաև ցանկությունը՝ ուզենալ աշխատել, սովորել, աճել, առաջադիմել։ Երբ աշխատանքդ քեզ հետաքրքիր է լինում՝ դու ավելի հմուտ ես դառնում և, ինքնըստինքյան, ավելի լավ վարձատրվում։

Վարչական դեպարտամենտի տիրույթում են ադմինիստրատիվ աշխատանքը, վարչատնտեսական ոլորտը, փաստաթղթաշրջանառությունը.․ հիմա անցում ենք կատարում փաստաթղթաշրջանառության թվայնացման, ինչը նույնպես առաջնային խնդիր է։

– Դուք այնպիսի պաշտոն եք վարում, որի առանցքում մարդն է արդյո՞ք մարդկանց հետ շփումներում դժվարություններ չեք ունենում, չէ՞ որ ամեն մի մարդ մի աշխարհ է՝ իր հոգսերով, իր պատկերացումներով, օբյեկտիվ աշխարհի սուբյեկտիվ ընկալմամբ։

– Իմ աշխատասենյակի դուռը միշտ բաց է բոլորի համար, ինձ առնչվող ցանկացած հարցով մարդիկ կարող են այցելել ու իրենց մտահոգող հարցերը բարձրացնել։ Ու ես ամենայն հարգանքով կարձագանքեմ բարձրացվող հարցերին։ Բայց թող ոչ մեկը չնեղանա, երբ ճիշտ պատասխան կհնչեցնեմ։

 

Հարցազրույցը՝  Սամվել Ալեքսանյանի

Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia The Power of One Dram to "Moonk" technoschool Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions Incredibly long: Rocket Line 0% now for 12 months Junius: A Financial Literacy Game in the Idram Junior App Around 100,000 households are making use of Team's Internet; 2nd quarter indicators New IDBank Branch in the City of HrazdanUcom Successfully Concludes uGeneration Summer Internship Program IDBank and Idram at the "Horizon" Camp: The Power of One Dram Converse Bank has joined the UN Global Compact Initiative Ucom Launches Special Promotion for Students Ahead of Academic Year IDBank, Idram and Impact Hub Launch the SIA Armenia Incubation Program Ucom General Director Ralph Yirikian Becomes First Guest Speaker at "Skills Lab" AMD 4 165 643 to SIA Armenia program: Aren Mehrabyan Foundation is the august beneficiary of The Power of One Dram Ucom, in Cooperation with SunChild NGO, Installs Solar Panels in Tsaghkavan AraratBank once again completes the bond placement ahead of scheduleEIB Global signs first direct loan agreement with an Armenian commercial bank Ucom Launches New Phase of Network Modernization in Armenia’s Regions Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024 Unibank and Visa are gifting a trip to Tunisia for two How to cut costs? 5 tips from IDBank and Idram The Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" ProgramUnibank placed bonds ahead of scheduleUcom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games Get 3000 idcoins by synchronizing your Idram and IDBank accountsNo payment via Idram? More than 21,000 points of sale accept payment via IdramUcom Offers New Affordable Bundle for Subscribers Traveling This Summer Ucom’s General Director Participated in The Silicon Mountains Shirak Technology Forum Ameriabank and COAF Pool Efforts to Develop Beekeeping in Lori Region Araratbank allocates $10 million in funding to women entrepreneursMoody's Ratings affirms ratings of Unibank with positive outlook on the long-term deposit ratings AraratBank convenes Annual General Meeting of Shareholders The Silicon Mountains Shirak Technology Forum will take place with Ucom’s support Renowned Pianist Hayk Melikyan in South America: A Tribute to Armenian Classics The CB RA has granted permission for the cooperation of UBPAY Armenian and KWIKPAY international transfer systems Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Ucom Hosts a Student Program during the Summer HolidaysSaving on Wildberries with IDBankAmio Era. Memorandum was signed with the Armenian National Agrarian University IDBank issues the 3rd tranche of dollar bonds of 2024