Երևան, 24.Մարտ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչպես է սպանվել Արսեն Աֆիյանը. մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին հարակից՝ Սևան քաղաքի Երևանյան փողոցում տեղակայված հանգստյան գոտու մոտ խուլիգանություն կատարելու, Արսեն Աֆիյանի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Հիշյալ վարույթի շրջանակներում ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա մեղադրանք է ներկայացվել երկու անձի՝ Մ․Փ․-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով, 167-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով և 19–ամյա Լ․Բ-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վերջիններս կալանավորված են։

«Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է խուլիգանությանը մասնակից ևս մեկ անձի ինքնությունը, ով Տավուշի մարզի 39–ամյա բնակիչ Դ․Հ․–ն է։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 21:50-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ Արսեն Աֆիյանը, Աբովյան քաղաքի 42-ամյա բնակիչը, վերջինիս կինը և ևս երկու անձ հաճախել են Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Երևանյան փողոցում տեղակայված հանգստյան գոտու ռեստորան, որտեղ ցանկացել են ընթրել։ Մատուցողին պատվեր տալիս հիշյալ հանգստյան գոտում հանգստացող 19–ամյա երիտասարդը՝ Լ․ Բ․-ն և 40–ամյա տղամարդը՝  Մ․Փ․-ն, դուրս գալով առանձնատնից, պահանջել են բարձր չխոսել։ 37 և 42–ամյա տղամարդիկ, հակադարձելով այդ պահանջներին, հայտնել են, որ իրենք բարձր չեն խոսում։

Նշված չնչին առիթն օգտագործելով՝ Լ․Բ․-ն, Մ․Փ․-ն, Դ․Հ․–ն և ինքնությունը դեռևս չպարզված մի տղամարդ, մոտենալով ռեստորանի բացօթյա հատվածին, մուտքի մոտ հանդիպել են իրենց ընդառաջ եկող 37 և 42–ամյա տղամարդկանց։ Իրենց ենթադրյալ առավելություններն ու գերակայությունն ընդգծելու, ներկաների և այլ անձանց մոտ սարսափ առաջացնելու նպատակով, անտեսելով հանգստյան գոտում գտնվող այլ հաճախորդների ու աշխատողների ներկայությունը, նրանք փոխադարձ քաշքշուկի և վիճաբանության մեջ են մտել հիշյալ երկու տղամարդկանց հետ։ Այդ ընթացքում հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, գոռգոռացել են, ոտքերով և ձեռքերով հարվածել միմյանց մարմնի տարբեր մասերին:

Այդ ընթացքում տեսնելով, որ 42–ամյա տղամարդը ակոսափող ատրճանակ է հանել, Մ․Փ․-ն նրան գցել է գետնին: Ապա հիշյալ առանձնատնից վերցնելով ապօրինի կերպով պահվող ակոսափող հրազենը՝ մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, նախ այլ անձանց կյանքի և առողջության համար վտանգավոր եղանակով կրակոց է արձակել 42–ամյա տղամարդու ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս, որից հետովերցրել է վերջինիս ակոսափող ատրճանակը և դրել  իր գոտկատեղում։

Այնուհետև Մ․Փ․-ն կրակոց է արձակել հանգստյան գոտու անվտանգության աշխատակցի ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր՝ ծանր վնաս, որից հետո, Արսեն Աֆիյանին կյանքից զրկելու նպատակով, կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ։ Վերջինս, որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից գիտակցության չգալով, բժշկական կենտրոնում մահացել է։

Վերոհիշյալ գործողությունների հետևանքով խաթարվել է հիշյալ հանգստյան գոտու բնականոն աշխատանքը, հաճախորդների ու աշխատակիցների ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը՝ նրանց, այդ թվում նաև անչափահասների մոտ առաջացնելով տագնապի, վախի զգացում։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Դ․Հ․–ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ ևս որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին, որը բավարարվել է։ Դ․Հ․-ի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է ՔԿ հաղորդագրությունում:

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Աբովյան-Եղվարդ ավտոճոնապարհին բախվել են «BMW»-ն, «Mercedes»-ը, «Opel»-ն ու «ՎԱԶ 2104»-ը Արարատում բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն. կան տուժածներ ԵՄ-ն դառնում է առավել կարևոր գործընկեր անվտանգության ոլորտում. ԱԳ փոխնախարար Մեկ շաբաթ Կապանը կապրի մշակութային կյանքով Ինչ է զիջել Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին. Իշխան Սաղաթելյան Զբաղվել ավելի կարևոր խնդրով, քան մեր երկրի անվտանգությունն է, չկա. Մհեր Ավետիսյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակը՝ Հայաստանում Նրա մասին, թե ինչու են մեզ շարունակ վախեցնում Ադրբեջանով, և որքանով է դա հիմնավոր. Ավետիք Չալաբյան Հայաստան կժամանի Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին Ադրբեջանը uպառնnւմ է, որ Հայաստանի կողմից իր հաջորդ պայմանների չկատարումը կբերի առաջնագծի «տաքացմանը»․ Աբրահամյան Ո՞րն է Նիկոլի մեծագույն ձախողումը՝ ըստ քաղաքացիների. «ՀայաՔվեի» հարցումը Բավակա՛ն է մեզ ստով կերակրես, Նիկո՛լ, մի՛ պառակտիր գյումրեցիներին. քաղաքացի Պլանային ջրանջատում Երևանում մարտի 26/27-ին` տասնյակ հասցեներում Հայերը 10։0 հաղթեցին մեզ՝ հյուրընկալությամբ, մշակույթով, էթիկայով և մարդկային հատկանիշներով․ Թաթարաշվիլի ՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրում Ռուբլին ու դոլարը արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր Ի՞նչ կփոխվի Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող օտարերկրացիների համար հուլիսի 30-ից Լարսը բաց է թեթև մարդատար մեքենաների համար Վահագ Ռաշ - «Սիրտս նման է...»Ռուս-ամերիկյան բանակցություններում կքննարկվեն հրադադարի, խաղաղապահների և տարածքների հարցերը․ Ուոլց Կանադայում խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի կունենան ապրիլի 28-ինԳոլերի մեծամասնությունն անհատական սխալների հետևանքով էր, մենք չգործեցինք որպես թիմ․ Ջոն վան’տ Սխիպ Հյուսիսային պողոտայում կայանված «Վազ 2121»-ում հրդեհ է բռնկվել Ովքե՞ր կկարողանան ավանդների փոխհատուցում ստանալԵրևանի օդի աղտոտվածության խնդիրը մնում է հրատապ ԱՄՆ-ն հայտարարել է օդային հարվածների հետևանքով «հութիների հիմնական առաջնորդների» սպանության մասին «Յուվենտուսը» հեռացրեց գլխավոր մարզիչին Առեղծվածային դեպք՝ Լոռու մարզում. դանակահարված և «գանգուղեղային վնասվածքով» հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացիներ ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները հանդիպել են Էր-Ռիադում՝ քննարկելու հրադադարի մանրամասները Քանյե Ուեսթը եւ Բիանկա Սենսորին դադարել են միմյանց հետեւել Instagram-ում՝ ամուսնալուծության մասին շարունակվող լուրերի ֆոնինԱրթուր Դավթյանը՝ Թուրքիայում ընթացող աշխարհի գավաթի երրորդ փուլի չեմպիոն Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը հասել է Հալեպ Հռոմի պապը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի հավաքականը 6-1 հաշվով պարտվեց Վրաստանի ընտրանուն Հարվածել են հութիների զինապահեստներինՈւիտկոֆ. Իրանին ուղղված մեր ազդանշանն է՝ եկեք տեսնենք՝ կարո՞ղ ենք երկխոսության միջոցով արդյունքի հասնել Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է Թուրքիայի ՆԳՆ-ն Էքրեմ Իմամօղլուին հեռացրել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից Սրբապղծություն՝ Փարաքար գյուղում․ 30 տարի հետո Հայաստան վերադարձած եղբայրը ընտանեկան գերեզմանից հանել է քրոջ դագաղը ու տեղափոխել այլ վայր՝ ասելով, թե նա և եղբայրը տեղ չունեն այդտեղԻսրայելը հավանություն է տվել գրավյալ Արևմտյան ափի 13 հրեական բնակավայրերի առանձնացման ծրագրին Յուրաքանչյուր մարդ, ով հագնում է ՔՊ-ի շապիկը, դառնում է հանցագործությանը մեղսակից. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Ամեն անգամ, երբ Արցախ էի գնում, ամեն վայրկյանը վայելում էի, միշտ իմացել եմ, որ այս հնարավորությունը կարող է այլևս երբեք չունենամ». Թամարա ՊետրոսյանՍպիտակ տունը մտադիր է մինչև Սուրբ Հարության տոնն Ուկրաինայում հրադադարի համաձայնության հասնել. BloombergՍառցադաշտերի արագ հալվելը սպառնում է աշխարհի 2 միլիարդ մարդու սննդի և ջրի մատակարարմանը. ՅՈՒՆԵՍԿՕԳյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը հանդիպել է «Ստրոյ մաշ» թաղամասի բնակիչներին, խոսել նրանց հուզող հարցերից 52 մլն եվրո Լեհաստանին՝ Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմաններն ամրապնդելու համարԳազայի հատվածում իսրայելական զինուժի հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50 հազարըՋենիֆեր Լոպեսը նոր սեր է ցանկանում Ֆրանսիայի նախագահն անդրադարձել է «հակահրեականության թույնին»՝ Օռլեանի գլխավոր րաբբիի վրա հարձակման առիթովՊեսկովը խոսել է Պուտինի և Թրամփի գաղտնի բանակցություններից