Երևան, 17.Սեպտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Իրան–Իսրայել պատերազմ․ ե՞րբ տեղի կունենա և ի՞նչ հետևանքներ կունենա ՀՀ-ի համար

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված է Իրանի և Իսրայելի հարաբերությունների վրա։

Տարբեր հայտարարություններ են հնչում՝ թե՛ երկու երկրների կողմից, թե՛ շահագրգիռ երկրներից։ Իրանը հայտնում է, որ Իսրայելը պետք է գիտակցի իր գործողությունների հետևանքները, իսկ ԱՄՆ-ը դիտարկում է, որ Իրանը և «Հըզբոլլահ»-ը կարող են առաջիկա 24 ժամում հարվածել Իսրայելին։

Իսրայելը, իր հերթին, դիտարկում է Իրանին կանխիչ հարված հասցնելու հնարավորությունը։ Ակնհայտ է, որ այս լարվածությունը կարող է վերածվել պատերազմի, սակայն, ի՞նչ հետևանք կարող է այն ունենալ, և ինչպե՞ս այս լարվածությունը կազդի ՀՀ-ի վրա. այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։

«Այն, որ հարվածը լինելու է, միանշանակ է, սակայն, կոնկրետ պատասխան՝ հարվածի մասին, տեղեկատվություն ունի միայն և բացառապես իրանական կողմը։ Ինչ վերաբերվում է Հայաստանի վրա հնարավոր ազդեցությանը, ապա ակնհայտ է, որ իրանական կողմը ՀՀ անվտանգային ճարտարապետության կարևորագույն բաղադրիչներից մեկն է, մասնավորապես, խոսքը Սյունիքի անվտանգության մասին է. իրանական կողմի դիրքորոշումները և գործողություններն են զսպում Բաքվի բռնապետին չգնալու սադրանքների և չփորձելու ուժի կիրառման միջոցով ստանալու իր երազանքների այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»»,– ասաց Ոսկանյանը։

Իրանական ռեսուրսների ներգրավվածությունը, ըստ իրանագետի, այլ ուղղություններում, բնականաբար, կարող է ռիսկային իրավիճակ առաջացնել, ՀՀ համար ձեռտու է, որ Իրանն իր այն ռեսուրսները, որոնք օգտագործում էր ՀՀ-ի այդ անվտանգային ճարտարապետության բաղադրիչի ապահովման ուղղությամբ, ունենա, որ կարողանա ապահովել անվտանգությունն այդ հատվածում։ «Ցանկացած նման լարվածություն, բնականաբար, չի բխում Հայաստանի շահերից»։ 

«Փաստ է, որ Իսկրայելն Ադրբեջանի ամենասերտ դաշնակիցն է, նաև 44–օրյա պատերազմի ընթացքում լայնորեն աջակցել է այս բարբարոսական կազմավորմանը՝ մեր դեմ մղվող պատերազմին, և հիմա էլ ադրբեջանական կողմին ցուցաբերում է լայն աջակցություն՝ թե՛ ռազմատեխնիկական, թե՛ քարոզչական իմաստով։ Ըստ էության, գործ ունենք Ադրբեջան–Իսրայել խորհրդային դաշինքի հետ, որն ուղղված է թե՛ Հայաստանի, թե՛, բնականաբար, Իրանի դեմ։ Իսրայել–Ադրբեջան հարաբերությունները, ըստ էության, ռիսկայնություն են առաջ բերում ոչ միայն մեզ համար, այլ նաև, մեղմ ասած, անհանգստացնում են Իրանին»,– նշեց իրանագետը։

Իրանցիները, հավելեց Ոսկանյանը, ունեն լայն գործիքակազմ իրականացնելու թե՛ մեկանգամյա գործողություն, թե՛ նաև վարելու ավելի երկարաժամկետ հյուծող քաղաքականություն։

«Իրանցիները միամիտ չեն, ակնհայտ է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վարչակազմը փորձում է ներքաշել Իրանին Իսրայելի դեմ լայնածավալ պատերազմի մեջ, և ընդունելով «զոհի կերպար», ԱՄՆ–ից ստանալ սահամանափակ աջակցություն։ Եվ Իսրայելին ձեռնտու է, որ Իրանը ներքաշվի պատերազմի մեջ։ Սակայն, Իրանը չի գնա լայնածավալ պատերազմի ներքաշմանը, դա չի բխում նրանց շահերից»,– եզրափակեց իրանագետը։

Հիշեցնենք, Իրանի նախագահի երդմնակալության օրը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել էր, որ իր քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեն սպանվել է Թեհրանում իր նստավայրի վրա իսրայելական հարձակման հետևանքով։ Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը նախազգուշացրել է, որ Իսրայելը պատասխանատվություն կկրի Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավարի սպանության համար։

Մարիաննա Արամյան

Ադրբեջանական կողմն ամբողջովին ավերել է Արցախի Դրախտիկ գյուղի գերեզմանատունը Ճանապարհային դեպարտամենտից մեկնաբանել են՝ ինչու են Վերին Պտղնիի հարակից տեղամասում տեղադրում արգելապատնեշներ Իրազեկում՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման վերաբերյալ Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է 2025 թ. պետբյուջեի նախագիծը Կոտայքի մարզում բախվել են «Volkswagen Touareg»-ն ու «Ford Transit»-ը ՀՀ-ն 2-րդ Ուկրաինա չպետք է դառնա․ Շարմազանով Հնդկաստանի երկու քաղաքացի կալանավորվել է՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով. ՔԿ Այգեշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ ՊՆ պաշտոնյայի դեմ մահափորձ է կանխվել, ահաբեկիչը վերացվել է. ՌԴ ԱԴԾԱմերիկահայ ռեժիսորը «Էմմի» մրցանակի է արժանացել. ով է նա Վերականգնման աշխատանքներ են իրականացվում Ամբերդում, պեղումներ՝ Արուճում Խաղաղության պայմանագիրը կնպաստի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը. Թուրքիայի ազգային հետախուզության տնօրեն Ֆրանսիայի Ազգային ժողովի բյուրոն հաստատել է Մակրոնի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու բանաձևի նախագիծը Կոտայքի մարզի «Զովք» սուպերմարկետի մոտից բերման է ենթարկվել 15 քաղաքացի 13-ամյա տղան մահացել է«Երբ ամուսնանամ, հաստատ կիմանաք». Զիրոյանը՝ անձնականի, թատերական ընդունվելու և իր բրենդը ստեղծելու մասին Սիլվա Հակոբյանը նշել է դստեր՝ Սառայի ծննդյան 2-ամյակը Թիվ 199 և 192 հիմնական դպրոցների սաներն այցելել են թանգարաններ. տեսանյութ «Խաղաղության պայմանագիրն» իրականում նոր կապիտուլյացիա է․ Ավետիք Չալաբյան ԱրարատԲանկ և SIA. շարունակական գործընկերություն հանուն սոցիալական ձեռներեցության Ընդդիմադիր շարժումը մարման են տանո՞ւմ «Եվրաքվեն» խնդիր է դառնալու դրա կազմակերպիչների համար Վաշինգտոնը ցանկանում է Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպել Հազարավոր երիտասարդներ խուսափում են բանակից՝ հրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից Նոր մանրամասներ՝ 26-ամյա երիտասարդի մահվան մասին․ 3 կալանավորված կա Բեյսբոլկա՞, թե՞ կեպի. կա՞ն, արդյոք, տարբերություններ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Աշխարհում առաջին անգամ կինոթատրոնում ցուցադրվել է ձայնային կինոնկար. «Փաստ»Բլինկենը՝ հայկական ու վրացական «մայդանների» միջև. «Փաստ»Պարեկը լոգարանի դուռը կոտրել ու սիրած աղջկան փախցրել է․ ծնողները լուր չունեն նրանիցԱյդ ի՞նչ «առեղծվածային» ճանապարհ է. «Փաստ»Ո՞ր հասցեներում երկար ժամանակով գազ չի լինի «Վստահ էի՝ Աստծո տված է, Աստված իրեն պահելու է. մեկը դուռս չբացեց, չասաց, թե ինչ եղավ, ինչու իմ տղան չկա». հրետանավոր Նարեկ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»4․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Բազմաթիվ զոհեր, վիրավոր երեխաներ և կանայք. ի՞նչ է եղել Իրանում Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի հերթական արևային կայանը տեղադրվել է Ճակատեն բնակավայրումԿաթվածահար իշխանություններ. երբ վնաս տալուց բացի ուրիշ ոչնչի ունակ չեն. «Փաստ»Որքա՞ն արկ պետք է գնես, որ այդ հնդկական հրետանային միջոցներն արդյունք տան․ Արշակ Կարապետյան 10 ժամ շարունակ ջուր չի լինիԿարպատյան շրջանի գյուղն ինքն է իր էներգիան արտադրում. «Մենք հոսանքազրկումներ չենք զգացել»Կսահմանվեն վարչական պատասխանատվության նոր միջոցներ՝ կապված կենսանվտանգության և կենսապահովության ոլորտների հետ. «Փաստ»«Անվճար համերգ կունենամ իմ ծննդավայրում՝ Էջմիածնում, բոլորիդ հրավիրում եմ». Սարո Թե ինչու մեզանից յուրաքանչյուրը պետք է պայքարի Բաքվում պատանդառված հայ ղեկավարների ազատության համար․ Չալաբյան Անհնար է Ռուսաստանին արգելափակել համաշխարհային ասպարեզում Իշխանությունն իր ուժերը մոբիլիզացրել է, որպեսզի Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունը բաշխի բացառապես արցախցիների վրա․ Տիգրան Աբրահամյան Օդեսայի քաղաքապետը շնորհավորել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Վանիկ Երանոսյանին Ուզում ես կործանել մեկի ապագան, ջնջի՛ր նրա անցյալն ու պատմությունը. «Փաստ»Արտակարգ դեպք՝ ՏավուշումԱնձրև, ամպրոպ, կարկուտ. Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Թվային խոցելիության անդունդին. «Փաստ»Բարձրագույն սերիալային կրթությամբ վերնախավերը. Վահե Հովհաննիսյան