Երևան, 08.Հուլիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արցախի հարցը լուծված չէ. Արցախին պետք է վերադարձվի իր պատմական կարգավիճակը. Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Տավուշի մարզում սահմանազատում անցկացնելուց հետո էլ Ադրբեջանը մտադիր չէ խաղաղության շուրջ որևէ պայմանագիր կնքել Հայաստանի հետ, և նույնիսկ քննադատում է ԵՄ մեղմիկ հայտարարություններն այդ կապակցությամբ։

Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական կամքի և շարունակական ջանքերի շնորհիվ թշնամության և բռնության էջը այժմ վերջնականապես կարող է շրջվել՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների։ Ըստ եվրոպացի պաշտոնյայի, ով առաջիկայում կլքի այդ պաշտոնը, խաղաղության պայմանագրի նախագծի մեծ մասն արդեն համաձայնեցված է, իսկ միակ բանը, որ պակասում է, քաղաքական կամքն է, որն անհրաժեշտ է վերջնագծին հասնելու համար։ Կլաարն անդրադարձել է նաև Բաքվի առաջ քաշած կեղծ թեզերին, նկատել, որ երբեմն խաղաղության հասնելու համատեքստում բարձրացվում են այլ հարցեր, ինչպես, օրինակ, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հարցը։

«Ինձ համար սրանք բոլորովին այլ հարցեր են, որոնք հնարավոր չէ խառնել։ Առաջինն իրենց պապենական օջախներ ղարաբաղցի հայերի վերադարձին նպաստելն է, ինչը Ադրբեջանի պարտավորությունն է։ Երկրորդն այն հայերի հարցն է, ովքեր նախկինում ապրել են Ադրբեջանի այլ շրջաններում, այդ թվում՝ Բաքվում, կամ ադրբեջանցիների, ովքեր նախկինում ապրել են Հայաստանում։ Բնականաբար, նրանք նույնպես պետք է կարողանան այցելել այն վայրերը, որտեղ ապրել են, կամ նույնիսկ վերադառնան այնտեղ, և դա նույնպես պետք է նորմալացման հետևանք լինի»,- նշել է Տոյվո Կլաարը, միաժամանակ հավելել, թե առաջնայինը արցախցի հայերի վերադարձի խնդիրն է։ Պաշտոնական Բաքուն անմիջապես է արձագանքել Կլաարին, անուշադրության մատնել նրա հարցազրույցում առկա ադրբեջանամետ մոտեցումները, կողմնակալ որակել որոշ հայտարարությունները՝ մասնավորապես Ղարաբաղի հայերի վերադարձին առնչվող։

Ըստ Բաքվի, Կլաարի խոսքը հարված է այն կառույցի հեղինակությանը, որը Կլաարը ներկայացնում է: Ավելին, Ադրբեջանը ադրբեջանցիների վերադարձի մասին ճամարտակելով իսպառ բացառում է արցախցիների վերադարձի հնարավորությունը, ինչը ապացուցում է, որ այդ երկիրը բոլորովին էլ չի մտածում ոչ խաղաղության պայմանագիր կնքելու, ոչ էլ փոխզիջումների մասին։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը նախօրեին «Ալ-Ջազիրա»-ին տված հարցազրույցում էր նշել, որ Արցախի հարցը լուծված չէ, նույնիսկ չենք մոտեցել դրա լուծմանը։ Ըստ գեներալ-մայորի, հարցն այնպես են ձգել, որ առաջիկայում դրա լուծումը չի տեսնում։ Արշակ Կարապետյանը նշել է, նույնիսկ եթե Հայաստանի օրվա իշխանությունն ինչ-որ բան ստորագրի, Արցախի հարցը ծառանալու է, այնտեղ ապրելու են հայեր։

«Արցախին պետք է վերադարձվի իր պատմական կարգավիճակը, և Ադրբեջանի իշխանությունները չէ, որ կարող են չեղարկել։ Ադրբեջանի վերնախավը, որն այսօր կա, գոյություն ունի հայատյացության շնորհիվ։ Երբ այդ հարցը չլինի, Ադրբեջանում ներքին իրավիճակը կտրուկ սրվելու է»,- ասել էր «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Մեսսին երկընտրանքի առաջ է Ռուս ուղղափառ եկեղեցին պետք է արձագանքի Փաշինյանի հայտարարություններին. Կոնստանտին Զատուլին Արթուր Սարգսյանը հրաժեշտ տվեց ընկերներին ու մտավ քննչական կոմիտե Կազբեկի անցակետում հարյուրավոր հայկական բեռնատարներ են մնացել. վարորդներն անորոշության մեջ են. «Ազատություն» Ամերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր Մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի օգոստոսի 1-ին. Թրամփ Հայտնի է, թե երբ կնշվի Խաղողօրհնեքն այս տարի Սկանդալ Մեծ Բրիտանիայում. առնվազն 13 մարդ ինքնասպան է եղել փոստին առնչվող կեղծ մեղադրանքների պատճառով Սարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել է Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. վերջինը կողաշրջվել է Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ հայրն ու 3-ամյա դուստրը տեղափոխվել են հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 100-ը Հրդեհ է բռնկվել Խաչփառ գյուղում. հայտարարվել է բարդության «թիվ 2» կանչ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 33-ամյա տղամարդու մարմին. Shamshyan.com Ջամալ Մուսիալան հաջողությամբ վիրահատվել է Սեյրան Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց բացակայելու արգելք Առաջարկներ, հաշվարկներ և տեղեկատվություն 2025 թվականի հարկային եկամուտների վերաբերյալ․ Հրայր ԿամենդատյանՄիջազգային քրեական դատարանը ձերբակալման օրդեր է տվել «Թալիբանի» առաջնորդների համար ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ Ողբերգական վթար Կանիաշիր գյուղի սկզբնամասում, 1 մարդ մահացել է, վիրավnրներ կան․ մանրամասներ ՆԳՆ-ից «Իգնայթ» ՍՊԸ-ն միանում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրինԹուրքիայի արտգործնախարարը խոսել է օկուպացված Ստեփանակերտում իրանական կողմի հետ քննարկումների թեմայի մասին ՀԷՑ-ի զավթումը պետության զավթման ճանապարհին հերթական քայլերից է. Արմեն ՄանվելյանԶելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբ Ադրբեջանը սկսել է նաև ցերեկը կրակել. Խոզնավարում կրկին հանգիստ չէ․ մանրամասներ Ռուսաստանը բանակցությունների նոր փուլի ժամկետների է սպասում Ուկրաինայից. Պեսկով Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացությունները չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը. դեսպան Անվտանգության ծառայությունները հարևան երկրների և Իսրայելի միջև համագործակցության որևէ նշան չեն հայտնաբերել. Իրանի նախագահ Երևանում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Mantashyants Global Business Forum 2025-ը դարձավ Հայաստանի ամենամասշտաբային բիզնես հարթակը Միրզոյանն ու Հորդանանի փոխվարչապետը քննարկել են տարածաշրջանային հարցեր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը զրկվեց անձեռնմխելիությունից Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Իսահակյան փողոցներում Փաշինյանի ռազմավարական գործընկերը Թուրքիան և Ադրբեջանն են. Ավետիք Չալաբյան Ղազախստանի հարավում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Քննչական բաժնի պետի տեղակալը կանխել է ինքնասպանության փորձը Amio Visa Signature Business քարտի հատուկ առաջարկին մնացել են հաշված օրեր «Հայաքվե» միավորումը պահանջում է, որ գլխավոր դատախազը քրեական գործ հարուցի իշխող կուսակցության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի հետ կապված հանցագործությունների փաստերի վերաբերյալ Մինչև +38 աստիճան տաքություն՝ առաջիկա օրերին Դատարկ ապարների լցակույտում աշխատանքը շարունակվում է՝ հզոր տեխնիկայով և կայուն ռիթմովՀայտնի է՝ ով է ընդդիմադիրների վրա հարձակված անձը Ճապոնիան տիեզերքից արևային էներգիայի 24 ժամյա ստացման ճանապարհին էՊարո՛ն Փաշինյան, նստեք Ձեր աթոռին և չփորձեք գրոհել եկեղեցու վրա․ Ավետիք ՉալաբյանԳազայում իսրայելական հարվածների հետևանքով 35 մարդ է մահացել Հայաստանում ժողովրդավարության քողի տակ բռնապետություն է հաստատվում․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեի» Գյումրիի տարածքային կառույցի գրասենյակում` պարբերական քննարկումներից ու հավաքներից մեկըԶոհի մասին է հաղորդվում Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա