Երևան, 16.Սեպտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հնդկական զենք. PR՞, թե՞ անհրաժեշտություն

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հնդկական լրատվամիջոցների տեղեկություններով, հնդկական զենիթահրթիռային առաջին համակարգերը Հայաստան կժամանեն մինչև այս տարվա վերջ։ Նշվում է, որ այս հակաօդային պաշտպանության համակարգերից Երևանը պատվիրել է 15 միավոր՝ 720 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ։

Akash-1S համակարգերը կիրառվում են իբրև համաժամանակյա ակտիվ թիրախային որոնման և թիրախավորման համակցություն՝ ապահովելով հուսալի պաշտպանություն օդային սպառնալիքներից, մասնավորապես՝ կործանիչներից, կառավարվող հրթիռներից և անօդաչու սարքերից:

Akash-1S-ը մշակվել է 1983 թվականին, իսկ սպառազինություն է ընդգրկվել 30 տարի անց։ Համակարգն ի վիճակի է օդային թիրախներ խփել 4-25 կմ շառավղով։ Բացի «Ակաշ» համակարգերից Հայաստանը վերջին երկու տարում Հնդկաստանից գնել է նաև «Պինակա» համալիրներ, դիպուկահար հրացաններ, անգամ ԱԹՍ-ների համար նախատեսված նռնակներ։ Հայ-հնդկական ռազմատեխնիկական համագործակցությունը սկսեց զարգանալ վերջին երկու տարում, երբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ՌԴ-ից և ՀԱՊԿ-ից պոկվելու, սպառազինությունների մատակարարումները դիվերսիֆիկացնելու կուրս որդեգրեց։

Հնդկական զենքը, ըստ էության, բավական լավն է, հնդիկները սպառազինություն արտադրելու համար գործակցում են ՌԴ-ի, Իսրայելի, արևմտյան երկրների հետ, զարգացած ռազմարդյունաբերություն ունեն։ Այդուհանդերձ, էական մի հարց կա. որքանո՞վ հնդկական զենքը կարող է ինտեգրվել ՀՀ Զինված ուժերում, բարձրացնել բանակի մարտունակությունը, նաև ֆինանսական ծայրահեղ բեռ չդառնալ ՀՀ տնտեսության համար։

Կարևոր է նաև լոգիստիկան, թե ինչպես է այդ զենքը հասնելու Հայաստան։ Տարանցման միակ ուղղությունն այս իմաստով Իրանն է, հնդկական բեռները ծովով հասնում են Չաբահար նավահանգիստ, այնտեղից էլ մեծ ճանապարհ կտրելով, ցամաքով տեղափոխվում են Հայաստան։

Ըստ փորձագետների, հնդկական զենքը թեև արևմտյան անալոգներից ավելի էժան է, բայց ավելի թանկ է, քան ռուսական սպառազինությունը, որ Հայաստանը գնում էր տասնամյակներ շարունակ։ Բացի այդ, թանկ է լինելու համալիրների համար նախատեսված հրթիռների արժեքը, որոնց մասին գործող իշխանությունները որևէ բառ այդպես էլ չեն ասել։

Հնդկական, ֆրանսիական, արևմտյան այլ երկրների սպառազինությունների ներկրումը Հայաստան, փաշինյանական իշխանությունը որպես դիվանագիտական մեծ հաջողություն է ներկայացնում, բայց մինչ օրս տնտեսական որևէ հաշվարկ չի ներկայացվել։ Միայն այդ հաշվարկներից հետո կարելի կլինի խոսել՝ արդարացվա՞ծ է արդյոք այդ սպառազինության ձեռքբերումը։ Իսկ մինչ այդ կասկածները մնալու և խորանալու են։ 

Աննա Վանյան

Իշխանության «Նվերը»՝ Արշակ Կարապետյանին 3-ամյա Ռաֆիկ Մ.-ն մահացել է Սերժ Սարգսյանի ստորագրած փաստաթղթից մեկ քայլ առաջ չեն անցել ԵՄ-ի հետ հարաբերություններում. Մամիջանյան Որպեսզի ընդդիմադիր պայքարը բերի հաջողության. Վահե Հովհաննիսյան Ե՞րբ կսկսվի դպրոցականների աշնանային արձակուրդը «Եվրասիա»-ն բացում է առաջին խանութ-սրճարանը, որտեղ ներկայացված կլինեն նաև ապրանքներ ՀայաստանիցԽոշոր վթար՝ Լոռիում. բախվել են «Toyota Land Cruiser Prado»-ն ու «Mercedes»-ը, վիրավnրներ կան Լոս Անջելեսում կայացել է «Էմմի» մրցանակաբաշխությունը. «Սյոգուն»-ը ստացել է 18 մրցանակ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններն ամենակարևոր տեղում պետք է լինեն, իսկ Արևմուտքը չունի անվտանգային այն պրոդուկտը, որ կարող է տալ Հայաստանին. Արշակ Կարապետյան Արտակարգ դեպք՝ Երևանում․ Գարեգին Նժդեհի հրապարակում կրակել են թիվ 42 ավտոբուսի վրա Կգա՞ Մակրոնը Հայաստան Ագրեսիայից երկու տարի անց իշխանությունը չի հայտնում զոհերի անունները Կրասնոյարսկի երկրամասի հարավում առաջին ձյունն է տեղացել (տեսանյութ, լուսանկարներ) Ի՞նչ է փնտրում բրիտանական հետախույզը Բաքվում Նորվեգիայում տեղադրվել է աշխարհի ամենամեծ ուղղահայաց արևային էլեկտրակայանըՖասթեքսն իրականացրել է Web3 դասընթաց Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի համար 12 ժամ ջուր չի լինիՈւշագրավ իրավիճակ` Արմավիրի մարզում. ահազանգ է եղել. հայտնաբերվել են ինքնաձիգներ, ատրճանակներ, նռնակներ, հրացաններ Արցախը մենք ազատագրել էինք, հետո ձեր նման ճիվաղները եկան ու թուրքին նվիրեցին․ Արմեն Մանվելյան Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 16-ին Բաքվի բանտում է մեզանից յուրաքանչյուրը, քանի դեռ այնտեղ պատանդներ ունենք․ Ավետիք Չալաբյան Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի «Տրանսգենդեր Դինուլը ախուրյանցի գայիշնիկ Մերուժան Գզրոյանի տղան է» Ուկրաինական ԶՈւ-ն հարվածել է Բելգորոդին․ բնակելի տներ ու ավտոմեքենաներ են վնասվել 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչվերացի տոնին մխիթարության համար դուրս բերվեց Սուրբ Խաչափայտի մասունքն ամփոփող մասունքարանըԻնդոնեզիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակը սեպտեմբերի 16-ից 20-ըԴպրոցականների ծնողներին զգուշացրել են գրիչը ծամելու սովորության վատ հետեւանքների մասինԵրկար ժամանակով լույս չի լինելու սեպտեմբերի 16-ինԳազայում զոհերի թիվը հասել է 41 հազար 206-իԱրևշատ-Դիտակ ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, ճամփեզրին շրջվել 326 մլն դրամ է ծախսվել Երևանում երիտասարդ խորհրդարանականների համաժողովի անցկացման համարՍեպտեմբերի 16-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ին՝ հարյուրավոր հասցեներում գազ չի լինիԻնչ պայմանով է Կարապետ Պողոսյանը տնային կալանքից ազատ արձակվելՖրանսիայի ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան, այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիրԲարսելոնան խոշոր հաշվով հաղթեց Ժիրոնային կատալոնական դերբիում․ Յամալը՝ դուբլի հեղինակՌուս զինծառայողները ազատել են Կուրսկի մարզի Բորկի բնակավայրը ուկրաինական կազմավորումներիցՆարեկս դիմավորում է Ամելիին. Արփինե Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակելՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըԱշխարհի վերջը ուրբաթ 13-ն, 2026թ. նոյեմբերի. այս անգամ կանխատեսողը ֆիզիկոսներ ենԱրտակարգ դեպք՝ Երևանում. Քուվեյթի դեսպանատան մոտ հաստաբուն ծառը արմատից կոտրվել, տապալվել ու ընկել է «Hyundai»-ի վրա Եթե ես լինեի նապագահ, Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ երբեք չէր լինի. ԹրամփՀայտնի է աշնանային արձակուրդների օրերը՝ դպրոցներումՀայիթիում բենզատար է պայթել. կա 24 զոհՍտեփանակերտի քաղաքապետին պատկանող մեքենան առգրավել են. նա միայն բակում զբոսնելու թույլտվություն ունիՑԱԽԱԼ-ը հարվածել է «Հեզբոլլահի» զինամթերքի պահեստներին«Նիվա»-ն վրաերթի է ենթարկել 3-ամյա տղային․ նրա կյանքը փրկել չի հաջողվելՀայաստանի կանանց հավաքականը հաղթեց Վիետնամի թիմին, տղամարդկանց հավաքականը զիջեց Չինաստանի թիմին«Անտիկվարիատ» ֆիլմը կներկայացվի «Օսկարի»