Երևան, 14.Սեպտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ռուսաստանում միգրանտների դեմ խստացումներն ազդելու են հայերի վրա

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ռուսաստանի իշխանությունները դաշնային մակարդակով կոշտ խստացումներ են ներդնում միգրանտների դեմ, իսկ տեղական իշխանությունները, ըստ հայեցողության, ավելի են կոշտացնում դրանք։ Նոր կանոնների համաձայն, եթե 2025-ին օտարերկրյա քաղաքացին պատրաստվում է Ռուսաստանում տարեկան ընդհանուր 30 օրից ավելի գտնվել, ապա պարտավոր է լոյալության համաձայնագիր ստորագրել:

Դրանով նա պարտավորվում է չխախտել այդ երկրի օրենսդրությունը, հարգել նրանց ավանդույթները, Հայրենական պատերազմի մասին չխոսել, չհայտնել այլ կարծիք, քան այդ պահին ընդունված է երկրում: Նաև պարտավորվում է չչարաշահել Ռուսաստանի պետական ծառայողների գործողությունները բողոքարկելու իրավունքը: Այսինքն՝ եթե օրինակ՝ ոստիկանը միգրանտին բաժանմունք է տանում որոշ հարցեր ճշտելու համար կամ մուտքի ապօրինի արգելք է դնում, նա այլևս չի կարողանա ոստիկանի այդ գործողությունները դատարանում բողոքարկել:

Այս խստացումների շարքում գործելու է նաև «վերահսկվող գտնվելու ռեժիմ» հասկացությունը՝ եթե միգրանտը հաշվառվի այլ հասցեում, բայց բնակվի այլ վայրում, ապա անգամ տնից դուրս գալ չի կարող առանց ոստիկանի թույլտվության, հակառակ դեպքում մինչև 1 տարվա ազատազրկման կենթարկվի։

Նման ռեժիմի տակ կարող են ընկնել նաև բոլոր նրանք, որոնք կասկածվում են միգրացիոն օրենսդրության խախտման, քրեական հանցագործություն կատարելու մեջ կամ վարակիչ հիվանդություն կարող են ունենալ, կամ էլ գործատուն կանխավճարով չի վճարել նրա հարկերը, անգամ եթե ինքը չգիտի։ Միգրանտները նաև հարկեր, բժշկական ստուգումների վճարներ պիտի վճարեն։

Ըստ փորձագետների, ամեն ինչ արվում է, որ եթե մարդը ցանկանում է բնակվել ու աշխատել ՌԴ-ում, անպայման դիմի քաղաքացիություն ստանալու համար։ Իսկ նոր քաղաքացիներին ռազմաճակատ ուղարկելն արդեն խնդիր չի ներկայացնում։ Կրասնոյարսկի երկրամասի իշխանություններն էլ մի քանի ոլորտներում ներգաղթյալների աշխատանքի արգելք են մտցրել։ Նահանգապետ Միխայիլ Կոտյուկովի հրամանագրի համաձայն, 2025 թվականի մարտի 1-ից տարածաշրջանի օտարերկրացիներին կարգելվի աշխատել մարդատար տաքսիներում և մասնագիտացված խանութներում ալկոհոլի և ծխախոտի արտադրանքի մանրածախ առևտրում։

Բացառություն են կազմում Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Հայաստանը։ Բոլոր այս սահմանափակումները միտված են ՌԴ-ում աշխատանքային միգրանտների համար խոչընդոտներ ստեղծելուն, նրանց քաղաքացիություն ստանալ պարտադրելուն։ ՌԴ իշխանությունները որդեգրել են «Ուզում ես աշխատել, պիտի ծառայես» սկզբունքը։ Ինչ-որ առումով, սա նաև արդար է ռուսական կողմի տեսանկյունից։ Այլ հարց, թե ինչ պիտի անի Հայաստանն իր քաղաքացիների իրավունքները պահպանելու համար։ Եթե իհարկե, ունի նման ցանկություն։ 

Գոհար Վարդանյան

Փաշինյանը ՔՊ նիստում հանդես է եկել ելույթով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին Պերմի մարզում երկու երեխա խեղդվել է լճակում Ռուսական մեդիա հարթակները՝ ԱՄՆ թիրախում. ֆինանսների նախարարությունը հրապարակել է ցանկ Այս մթերքները արագացնում են օրգանիզմի ծերացումը․ գաստրոէնտերոլոգը դրանք խորհուրդ չի տալիս Դնեպրում ՌԴ ականանետային գնդակոծության հետևանքով ավերվել է եկեղեցին (լուսանկար) ԱԳ փոխնախարարները Սլովենիայի պետքարտուղարին են ներկայացրել տարածաշրջանի անվտանգային իրավիճակը Օդի ջերմաստիճանը կնվազի․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Հայաստանի հավաքականները երրորդ անընդմեջ հաղթանակը տարան շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում Կազմվել է աշնանային հանգստի համար Եվրոպայի ամենատաք հինգ կղզիների ցանկը Էլ․լարերի կարճ միացում, սելավատարերի և դիտահորերի խցանում, ջրալցումներ․ Երևանն՝ այսօր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Բայրամովն ընդունել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցչին Ոսկու գինը կրկնել է պատմական առավելագույն ցուցանիշը Երևանում կրկին հեղեղումներ են հորդառատ անձրեւից հետո Արտակարգ իրավիճակ Երևան-Աշտարակ հատվածում․ «Կոկա-կոլա»-ի ավտոմեքենան ամբողջությամբ փակել է ճանապարհը Պետք է օգնենք ԼՂ ժողովրդին՝ մշակել աշխատանքային պլանը․ առաջնորդները բանտում են. Լուիս Մորենո ՕկամպոԻնձ համար դժվար կլինի մարզիչ դառնալ, քանի որ ես համակրանք չեմ զգում ներկայիս սերնդի նկատմամբ․ Ռոնալդու Եթե զենքի կիրառման սահմանափակումները վերացվեն, դա ՆԱՏՕ-ՌԴ պատերազմ կնշանակի․ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Օդի ջերմաստիճանը կնվազի․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը Միջազգային զարգացումների ներկայիս տեմպերը ցույց են տալիս, որ մենք դեռևս շարժվում ենք հակառակ ուղղությամբ․ Նիկոլ Փաշինյան Բուլղարիայում մարտական ​​ուսումնական ինքնաթիռի կործանման հետևանքով երկու օդաչու է զոհվել Միրգ, որը կարող է իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը Հյուսիսային ավտոկայանի դիմաց վրաերթի են ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Գրիգորյանն ու Օվերչուկը պայմանավորվել են միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել ՌԴ-ում Նախնական զինվորական պատրաստությո՞ւն, թե՞ մանկապարտեզի գիտելիքներ․ ի՞նչ է մատուցվում ռազմագիտության նոր դասագրքերում Ի՞նչ է պատրաստել ձեզ համար ճակատագիրը․Հայելային թվերը կբացահայտեն պատասխանը Շուն գնելու դիմաց քաղաքացուն վճարած 1000 դոլարի մի մասը կեղծ է եղել Որքա՞ն մարդ է հիվանդացել, մահացել Արևմտյան Նեղոսի տենդից Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի եւ մյուսների գործի քննությունը նորից կսկսվի Վերականգնվել է հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությունից թաքցված ավելի քան 102մլն դրամ․ՔԿ Կուրսկի շրջանում ռուսները լուրջ հաջողություններ չունեն․ Զելենսկի Ի՞նչ պետք է անեմ, կնստեմ, կգամ․ Առուշ Առուշանյան Եվրամիությունը կոչ է արել Ադրբեջանին երկրում լուծել խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի խնդիրները Չուլպան Խամատովան Երեւանում հանդես կգա «Երազներ դաշնամուրի մասին» մենախոսական ներկայացմամբ Ռուբլին հասնում է պատմական նվազագույնի Այս տարի ուսուցիչների ատեստավորումը կանցկացվի նոյեմբերին. Ժաննա Անդրեասյան ՊԵԿ մի խումբ պաշտոնյաների կողմից 8 մլն դրամ կաշառք պահանջելու դեպք է բացահայտվել. կան կալանավորվածներ Ղրիմի թեման Ռուսաստանի և Թուրքիայի միջև տարաձայնությունների առարկա է. Պեսկով Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում՝ նոր զբոսայգու կառուցման աշխատանքներն արդեն ավարտական փուլում ենՊեսկով․ ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Թուրքիայի վրա, բայց այն ՌԴ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է իր շահերով 1 բրոնզե մեդալ՝ արհեստական բանականության առաջին միջազգային օլիմպիադայիցՆոր նշանակումներ` Մայր Աթոռում Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ինչ արգելված իրեր են հայտնաբերվել ՔԿՀ-ներում օգոստոսին ԳԱԱ-ում կքննարկեն նոր առաջացող վիրուսների հարցը․ կենսաբազմազանության և կենսանվտանգության պրոբլեմային խորհրդի նիստ է գումարվելու Ազատե՛ք հայ պատանդներին, դադարեցրե՛ք ցեղասպանությունը. Այս հարցը պետք է լինի COP29-ի օրակարգի մաս. Օկամպո Չինաստանը մի քանի տարով կբարձրացնի երկրի կենսաթոշակային տարիքը Ձայները շատ մոտ էին, իմացանք, որ Վերիշենի ուղղությամբ են խփել, «սնարյադը» ընկել է բնակելի տան վրա Բաքվում պահվող հայերի ազատ արձակման հարցը պետք է COP29-ի օրակարգի մաս կազմի. Լուիս Մորենո Օկամպո Ալեն Սիմոնյանն այցելել է «Ինժեներական քաղաք» Գերմանիայի հարավում առաջին ձյունն է տեղացել (տեսանյութ)