Երևան, 04.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կրակոցներ՝ Վահրամաբերդ գյուղի եկեղեցու տարածքում․ կա 1 զոհ, 1 վիրավոր. կասկածյալներից է գյուղապետի եղբայրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեկ՝ օգոստոսի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկիանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը մահացած։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արթուր Բդոյանի գլխավորությամբ։

Մինչ ոստիկանության Ախուրյանի բաժնում՝ բաժնի պետ Մինո Մխիթարյանի գլխավորությամբ «թացն ու չորը կզատեին իրարից», ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներից մահացածը Մարմաշեն բնակավայրի բնակիչ 31-ամյա Արաբո Թառլոյանն է, իսկ վիրավորը Մարմաշեն գյուղի բնակիչ 39-ամյա Լևոն Թառլոյան է, ով հիվանդանոց է տեղափոխվել «ձախ սրունք-թաթային հոդի վնասվածք» ախտորոշմամբ։

Պարզվել է, որ դիակի վրա առկա է կրծքավանդակի դիմացի աջ հատվածի հրազենային վնասվածք։

Ոստիկանները պարզել են նաև, որ նա վնասվածքը ստացել է Վահրամաբերդ բնակավայրի եկեղեցու մոտ տեղի ունեցած վիճաբանության արդյունքում։

Դեպքի մասին ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի և օրվա պատասխանատու հերթապահ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում «սպանություն», «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, նույն վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Վահե Մուշեղյանը, ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Ա․ Բդոյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոնի ծառայողների հետ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, դեպքի մասին որոշ հանգամանքներ են պարզել։

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ օգոստոսի 9-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Վահրամաբերդ բնակավայրի եկեղեցու մոտ մի կողմից Ա․ Թառլոյանի, Լ․ Թառլոյանի և մյուս կողմից Վահրամաբերդ գյուղի բնակիչ 36-ամյա Սարո Հովհաննիսյանի, Գյումրի քաղաքի բնակիչ 37-ամյա Վարազդատ Հովհաննիսյանի և Վահրամաբերդ գյուղի բնակիչ 34-ամյա Զորի Հովհաննիսյանի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Ա․ Թառլոյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Զ․ Հովհաննիսյանին, որից հետո վերջինս իրեն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի միջից վերցրել է 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացանը և կրակոցներ արձակել Ա․ և Լ․ Թառլոյանների ուղղությամբ, ապա «Mercedes»-ով հեռացել է դեպքի վայրից։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վերաբերյալ ոստիկանությունում արդեն բացատրություն է տվել Վահրամաբերդ գյուղի բնակիչ 36-ամյա Սարո Հովհաննիսյանը, ով ականատես է եղել վիճաբանությանը և Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա Վահրամաբերդ բնակավայրի վարչական ղեկավարն է, իսկ նշված սպանության մեջ կասկածյալներից մեկը նրա եղբայրն է։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են «Mercedes»-ը, ինչպես նաև հանցագործության գործիք հրացանը, սպանվածին էլ Շիրակի մարզում և գյուղում բնութագրում են ոչ դրական, ով բազմաթիվ անգամներ պատմություններ է ունեցել ոչ միայն համագյուղացիների, այլ նաև իրավապահների հետ։ 

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Փաշինյանն այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված հայկական տաղավար Միրզոյանն ուղերձ է հղել Գերմանիայի Միասնության օրվա առթիվ Լույս չի լինի. հասցեներ Օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա Երևան է ժամանել Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կենդանակերպի հինգ նշան, որոնց բախտը կբերի 2024-2025 թվականների ձմռանը Ցյուրիխի մանկապարտեզներից մեկում դանակով հարձակման հետևանքով վիրավորվել է հինգ տարեկան տղան Իսրայելն ԱՄՆ-ի հետ համակարգում է առաջիկա օրերին Իրանին հասցվելիք «կոշտ պատասխան» հարվածը Կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների և Բերդավան բնակավայրի գազամատակարումը Կհասնենք նրան, որ քաղաքացիներն ավելի արժանապատիվ ճանապարհորդելու հնարավորություն ունենան. ՆԳ փոխնախարար Երևան է ժամանել Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը Շիրակի մարզում ոստիկանները հայտնաբերել են մոտ 70 հատ տարբեր տեսակի թմրամիջոցներ տեղադրող երիտասարդներինԵվրոպան կանխատեսում է գազի գնի կտրուկ անկում Տղամարդը փորձել է Կիրանցի երեխաներին առևանգել Փաշինյանն այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված հայկական տաղավար Հրդեհ՝ Գեղարքունիքում. այրվել է 5 տոննա խոտի դեզ Փաշինյանը ներկայացրել է 23 միլիոն եվրոյով ձեռք բերված Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենքը Տղան ապաքինվել է կենսապահովման սարքն անջատելուց հետո Հունգարիայում Գերմանիայի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ-ն՝ Բուդապեշտի մասին արած արտահայտությունների պատճառով Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի երիտասարդական առաջնության մեդալակիր ծանրորդներին Տոմատի մածուկ արտադրող եւ ներմուծող մի շարք տնտեսվարողներ տուգանվել են. ՄՊՀ Քաղցկեղի հազվագյուտ, բայց վտանգավոր տեսակ. ի՞նչ է սարկոման և որտեղ կարող է առաջանալ Ռուբեն Վարդանյանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորելու փաստով հայց է ներկայացվել Բաքվի դատարան Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնիեի հետ Լիբանանում 24 ժամում 28 բուժաշխատող է սպանվել. ԱՀԿ Վաղը Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը ժամանակավորապես կփակվեն Վանաձորի բնակարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. տուժածներ չկան. Shamshyan.com Կյանքից հեռացել է կոմպոզիտոր Արեգ Լուսինյանը Ռուսաստանցի ռազմական թղթակից Կոտենոկը հայտնել է Կուրսկի ատոմակայանի մոտ ուժեղ հրդեհի մասին Իրանում վերացվել են թռիչքների սահմանափակումները Ալիքը «ծեփեց» ժայռին, «արյունլվիկ» եղա․ դերասանուհի Իննա Խոջամիրյանը կիսվել է Կիպրոսում անցկացրած հանգստի լուսանկարներով Ինչ հնարավորություններ կտան ՀՀ քաղաքացուն նոր ձևաչափով տրվելիք կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը Հոկտեմբերի 5-ից երթևեկության փոփոխություն կլինի Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում Ասեք՝ Ադրբեջանի համար ինչ կարող ենք անել ու մենք կանենք. Լուկաշենկո Տեսանյութ՝ Երևանում տեղի ունեցած վանդալիզմից Քանի դեռ Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագիր չկա, ռազմական գործողությունների վտանգը միշտ կա. պատգամավոր ՀՀ կրթության բարեփոխումների բովանդակային ուղղվածությունը ներկայացվել է ԱՊՀ ուսուցիչների 8-րդ համագումարում Բռնի տեղահանումից մեկ տարի անց արցախցիների սոցիալական հարցերը չեն լուծվում․ Արամ Պետրոսյան Պարագլխի գրպանային ՍԴ-ի կողմից Անկախության հռչակագրի փաստացի չեղարկմանը առաջիկա ամիսներին հաջորդող քայլերըԵրևանում տաքսիով փաստաբանական գրասենյակ ուղարկված ծանրոցի մեջ եղել է թունավոր կարիճ ՌԴ-ից զգուշացնում են՝ աղետ է լինելու, եթե ճիշտ քայլեր չանեք, հացահատիկի 90%-ն այնտեղից ենք ստանում․ Նաիրի Սարգսյան Քաղաքացու տաբատի գրպանից հայտնաբերվել է 21 կտոր դեղին, ոսկենման մետաղից պատրաստված զարդեր․ ՊԵԿ-ի բացահայտումը (տեսանյութ) Հրդեհ՝ Վանաձորում «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի կայացմանն աջակցելն ուղղակիորեն բխում է մեր ընկերության սոցիալական քաղաքականությունից. ԶՊՄԿ Հատել ենք անդարձելիության շեմը. Նաիրի Սարգսյան ՆԱՏՕ նոր գլխավոր քարտուղարն այցելել է Ուկրաինա Այս վարչախմբի թիկունքում Թուրքիան է․ Ավետիք Չալաբյան Նոր մանրամասներ՝ Արսեն Աֆյանի սպանության գործով Շղթայական ավտովթար՝ Երևանում. Արցախի պողոտայում բախվել են «BMW»-ն, «Mercedes»-ը և «Mazda CX-30»-ը