Երևան, 19.Սեպտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Վնասներ շատ կան»․ գյուղերի ղեկավարները՝ երկրաշարժի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Օգոստոսի 12-ին, գիշերը ժամը 02:02-ին տեղի ունեցած երկրաշարժը վնասներ է հասցրել Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղին։

Վարչական ղեկավար Մաքսիմ Ավետիսյանը Iravaban.net-ի հետ զրույցում ասաց, որ բնակելի տներ են վնասվել։

«Նյութական վնասներ շատ կան։ Ահագին տների վրա ճաքեր են առաջացել, փլուզումներ չունենք։ Պետական հիմնարկներն էլ են վնասվել»,-ասաց նա։

Մաքսիմ Ավետիսյանի խոսքով՝ բնկաչության մոտ թեթև խուճապ է եղել, մոտ մեկ ժամ դրսում են մնացել։

Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում վնասվել է 1878-1884 թվականներին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին (ժամ)։ Վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սանթուր Խաչատրյանը Iravaban.net-ին հայտնեց, որ եկեղեցու վրայի ճաքն է խորացել և մի քանի քար է ընկել։

«4 ընտանիքի՝ 60-ականներին կառուցված բնակելի տներն են վնասվել, թեթևակի ճաքեր կան։ Գիշերը, դե բնական է, խուճապի են մատնվել, վախ առաջացել է»,-նշեց նա։

Լիճք համայնքի վարչական ղեկավար Հրայր Հարությունյանը, ևս ասաց, որ վնասվել են մի քանի բնակելի տներ, մասնավորապես պատերին առաջացել են ճաքեր․ «Կան բնակիչներ, որ արդեն մոտեցել են, ասել են վնասների մասին, մի հատ հին պատ է փլվել։ Առանձնապես լուրջ վնասներ չկան։ Մեզ մոտ բավականին ուժեղ զգացվեց երկրաշարժը»։

Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի վարչական ղեկավար Արարատ Սաֆարյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ մի քանի տան վրա ճաքեր են առաջացել, փլուզումներ չկան։

«Մի որոշ մաս դրսում է եղել, որ հանդարտվեց, գնացին տուն»,-նշեց նա։

ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից հայտնել են, որ ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը փոքր է, սակայն օջախային գոտում հնարավոր է թույլ հետցնցում։

Այն զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 5 բալ, Կոտայքի մարզում՝ 4 բալ և Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժին հաջորդել է 1 մագնիտուդից փոքր 10 հետցնցում (օգոստոսի 12-ի ժամը 10.00-ի դրությամբ):

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Գավառագետի և Գեղամայի ակտիվ խզվածքային գոտում։ Հայտնի պատմական ուժեղ երկրաշարժերը այս գոտում տեղի են ունեցել 1226 և 1322 թվականներին համապատասխանաբար M=6.0 և M=6.5: Գործիքային շրջանում ամենաբարձր մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել 1992 թվականի դեկտեմբերի 9-ին M=5,0:

ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում շուրջօրյա ռեժիմով կատարվում է ՀՀ և հարակից տարածքների սեյսմիկ մոնիթորինգ: Մշակվում և մեկնաբանվում են դիտակայաններից ստացվող տվյալները: Պարբերաբար գնահատվում է ընթացիկ սեյսմիկ վտանգը: Այս պահի դրությամբ ուժեղ երկրաշարժի սպառնալիքի հավանականությունը փոքր է, սակայն օջախային գոտում հնարավոր է թույլ հետցնցում, որը կարող է զգացվել բնակչության կողմից

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Հեծանիվացավը հասավ դպրո՞ց. «Փաստ»Երբ բնապահպանական փորձանք դարձած երկիրն է բնապահպանական համաժողով անցկացնելու. «Փաստ»Քարոզչական ընդգծված շեշտադրումներ. կարևորը՝ նշվեն «ռուբլի», «Ռուսաստան», «արցախցի» բառերը. «Փաստ»Այսօր կարելի է ասել, որ մեր հաղթանակի ծրագիրն արդեն լիովին պատրաստ է․ Զելենսկի Սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 1-ը Լարսը փակ է լինելու 3 անձ ձերբակալվել է քաղաքացուն առևանգելու, նրա նկատմամբ հոգեկան ներգործության կասկածանքով Լիբանանում հաղորդակցության սարքերի նոր պայթյունների հետևանքով զոհերի թիվն ավելացել է Մոսկվայի դատարանը Արմեն Արամյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը Սեպտեմբերի 19-ին, 20-ին և 24 -ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Կանանց Հայաստանի թիմը ոչ ոքի խաղաց ամերիկացիների հետ Ի՞նչ առողջական խնդիր ունի Սիրուշոն․ երգչուհին փակագծեր է բացել Հայաստանի հավաքականները շարունակում են մնալ առաջատարների շարքում շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին կոչվող հատվածում բեռնատարը խափանվել է և երկկողմանի փակել ճանապարհը Գրեթե 2 միլիո՞ն դրամ․ որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահին «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգով մեկնարկեց Սիմֆոնիկ նվագախմբերի երևանյան առաջին միջազգային փառատոնըՋուր հավաքեք․ ջուր չի լինելու Ծննդյան հաջորդ օրը պատերազմ էր․.. դիրքեր գնալուց առաջ Փայլակը հասցրել է հրաժեշտ տալ հարազատներին Զենքով խփել են մեջքիս, որ ասեմ Ղարաբաղը Ադրբեջան է, Ստեփանակերտը` Խանքենդի «Բամբիռ»-ի «Մանկական խաղեր» ալբոմի փակ շնորհանդեսը՝ խմբի համար խորհրդանշական վայրում Լուսնի հեռավոր կողմից բերված հողը զարմացրել է գիտնականներին. այն շատ է տարբերվում բոլոր նախորդ նմուշներից «Օրեցօր ավելանում են ուսուցչին ներկայացվող ձևական պահանջները»․ ուսուցիչ Որոնվում են 31-ամյա տղամարդուն դանակահարած 24-ամյա և 34-ամյա կասկածյալները Արամ Ա Հայրապետը հովվապետական այցելության կմեկնի ԱՄՆ հայկական համայնքներ ՀԱՕԿ արտահերթ գործկոմի նիստի շրջանակներում պարգևատրվեցին Փարիզ-2024-ի օլիմպիական խաղերի մեդալակիրները և նրանց մարզիչները«Temu»-ից 82 միլիոն հաճախորդի տվյալների արտահոսք է տեղի ունեցել Գերեզմանատներում մաքրման ու բարեկարգման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում Մահացել է Սալվատորե Սկիլաչին՝ լեգենդար Տոտոն Արևմուտքը Ուկրաինային չի համոզում Ռուսաստանի հետ բանակցությունների. Պոդոլյակ Փրկարարները հեռացրել են կամրջից կախված բետոնի կտորը Հունգարիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է համերգ՝ նվիրված ՀՀ Անկախության 33-րդ տարեդարձին և Ազնավուրի 100-ամյակին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Իսրայելից պաղեստինյան հողերի օկուպացիան դադարեցնելու պահանջով բանաձև է ընդունել Ցանկալի կլիներ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ազդեր Հայաստանում անվտանգության մակարդակի բարձրացման վրա. Սինանյան Քաղաքացուն իր կամքին հակառակ նստեցրել են ավտոմեքենայի հետնամասում և առևանգել․ նոր մանրամասներ՝ գիշերը տեղի ունեցած դեպքից Հրազենից արձակված կրակոցից զինծառայողին ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին. ՔԿ Հրայր Թովմասյանի գործի քննությունն ավարտվեց. Վճիռը կհրապարակվի 2 օրից Արագածոտնում բախվել են «ԶԻԼ»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա տուժած Արթուր Սողոմոնյանը որոշել է վաճառել «Փյունիկը» Այսօր հայ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է ՌԴ դեսպանն այցելել է հայ-իրանական սահման ՀՀ-ում իշխանության յուրացման նախապատրաստման գործով կալանավորվել է Սերոբ Գասպարյանը Ինչ տեղեկություններ կան 2020թ․ գերեվարված Վիգեն Էուլջեքչյանի մասին Բաքվից նշել են Հայաստանի հետ խաղաղության հաստատման «ամենալուրջ խոչընդոտը» Ինչպես են Temu-ի տվյալները հայտնվել «սև շուկայում» Հայաստան է այցելել շուրջ 300 հազար զբոսաշրջիկ․ ամենաշատ զբոսաշրջիկ այցելել է ՌԴ-ից Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին իրականացվելու են քարաթափման աշխատանքներ․ ՆԳՆ Խոշոր վթար՝ Թբիլիսյան խճուղում. 6 վիրավnր կա Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է ՌԴ-ում ռազմական պահեստի վրա. պայթյունն այնքան հզոր է եղել, որ երկրաշարժ է գրանցվել Փրկարարներն օգնություն են ցուցաբերել փոսն ընկած քաղաքացուն Մեր ընկերոջից 7 օր է`լուր չունենք․ Սոս Ջանիբեկյան