Երևան, 10.Հուլիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Չհավատալ խարդախությանը, զգուշացնել մեծահասակներին. տեղեկատվական անվտանգության մասնագետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝  կրկին զգուշացնելով վերջին շրջանում Հայաստանում հանդիպող խարդախության նոր մեթոդի մասին:

«Մեկ ամիս առաջ սրա մասին խոսել էի, բայց այդ ժամանակ դեռ տարածված չէր. խոսքը հիստերիկ զանգերի մասին է, ռուսերեն են դեռևս խոսում, հայաֆիկացում չկա: Զանգում, գոռգոռում են՝ իբր թոռնիկը, աղջիկը կամ տղան վթարի է ենթարկվել»,-տեղեկացրեց նա:

Նրա խոսքով՝ սցենարը նույնն է. գումար են ուզում, և կան մարդիկ, որոնք փոխանցում են այդ գումարը: Խնդիրն ավելի շատ այն է, որ զանգում են քաղաքային հեռախոսով՝ այն հույսով, որ տան մեծահասակը կվերցնի: «Վտանգն այն է, որ մարդ բառի բուն իմաստով կարող է ինֆարկտ ստանալ, այնքան հիստերիկ ու վախեցնող են այդ զանգերը, մանավանդ, եթե համընկնում է ու թոռնիկ է ունենում: Այն  մեծահասակները, որոնք ֆեյսբուք, ինստագրամ չեն նայում, անհրաժեշտ է զգուշացնել, որ չվախենան, գումարն էական չէ, շատ քիչ մարդ է, որ ռեալ գումար է ուղարկում»,-շեշտեց նա:

Օրերս ֆեյսբուքյան օգտատեր Ռիմա Աբելյանն իր էջում նման մի դեպքի մասին էր գրել, որ իրենց ընտանիքի հետ է կատարվել:

Նա մասնավորապես պատմել էր, որ ծնողների տնից դուրս գալուց հետո զանգ են ստացել տան հեռախոսին և ռուսերենով խոսել են, թե իրենց աղջիկը վթարի է ենթարկվել, գլուխը ջնջխվել է, շտապ գնան հիվանդանոց:

«Թե մամաս ինչ է ապրում այդ րոպեների ընթացքում, էդ մենակ ինքը գիտի ու շուրջը գտնվող մարդիկ, մեկ էլ պապաս, որ վախից կարկամել էր: Մամաս սկսում է գոռալ, լացել, հարցնում է՝ բա տղան, ասում են՝ տղան լավ է, բայց աղջիկը՝ ոչ: Բժիշկ է վերցնում, ներկայանում, փորձում իբր հանգստացնել մամայիս:

Ու մինչ մամաս, սթրեսի մեջ շաքարն ու ճնշումը ու սթրեսը պիկի հասած, որոշում է զանգել ինձ՝ իհարկե հույս չունենալով անգամ, որ հեռախոս կվերցնի ջնջխված գլխով աղջիկը, ես շատ հանգիստ ասում եմ ,-« Հա, մամ ջան»... ու էստեղ սկսվումա իմ սթրեսը, մաման գոռումա, լացումաա. Ռիմմմ, ո՞ւր եսսսս, Ռիմմմ արիիի»,- գրել է նա:

ՆԳ նախարարությունն օրեր առաջ ևս անդրադարձել էր խարդախության այդ նոր մեթոդին՝ զգուշացնելով քաղաքացիներին խաբեության զոհ չդառնալ:

«Քաղաքային հեռախոսահամարներին անհայտ անձանց կողմից զանգեր են ստացվել, որ այլ երկրում գտնվող հարազատը իբր վթարի է ենթարկվել կամ իբր վրաերթի է ենթարկել մարդու, և բուժման համար անհրաժեշտ է շտապ գումար փոխանցել: Հիշյալ զանգերից հետո տվյալ քաղաքացիների բնակարաններ անձինք են այցելել և նրանցից խաբեությամբ գումար վերցրել:

Ըստ ոստիկանությունում ստացված հաղորդումների՝ խաբեությամբ քաղաքացիներից հափշտակվել են, մասնավորապես, 16 հազար, 20 հազար, 30 հազար դոլար»,- ասված էր ՆԳՆ հայտարարության մեջ:

ՌԴ-ում ադրբեջանցիների զանգվածային ձերբակալությունները Բաքվի վրա ճնշում գործադրելու ռազմավարության մի մասն են. Քերիմլի Երևանում «Ford Transit»-ը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Բիթքոյնի գինը նոր ռեկորդ է սահմանել Շոգի ալիքը Եվրոպայում 2300 մարդու կյանք է խլել․ Reuters Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Արգենտինային Անկախության օրվա առթիվ Ապրում ենք ժամանակներում, երբ հայրենասեր լինելը հանցանք է համարվում. Գառնիկ Դանիելյանը՝ Արթուր Սարգսյանի կալանքի մասին Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը մոտ են համաձայնության հասնելուն. Նեթանյահու «Չելսին» ֆուտբոլի ԱԱԱ եզրափակչի առաջին մասնակիցն է «Ռոսսելխոզնադզորը» հուլիսի 11-ից արգելել է ադրբեջանական արտադրողների կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան Վթարային ջրանջատումներ․ 24 ժամ ջուր չի լինի Հուլիսի 10-ին և 11-ին գազ չի լինի Հրդեհ Վեդի քաղաքում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գնացքը Նորագավիթում հարվածել է խոշոր եղջերավոր անասունին՝ կովին, որը սատկել է Երիտասարդը Lexus-ով թռել է կամրջից․ կա 3 զոհ․ ՌԴ (տեսանյութ) Նոր ընդիմություն է հարկավոր․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը ՌԴ փոխարտգործնախարարին ազատել է պաշտոնից Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-ից 9-ը Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 109-ի Բեյլը մտադիր է վերադառնալ ֆուտբոլ այլ կարգավիճակով Երուսաղեմի հրապարակներից մեկը կոչվել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Եղիա Քահվեջյանի անունով Ադրբեջանի քաղաքացին 137 միլիոն դոլար է գողացել ԱՄՆ առողջապահական համակարգից ՄԻԵԴ-ը մերժել է Մարին Լը Պենի հայցը X սոցիալական ցանցի գործադիր տնօրենը հրաժարական է տվել G7-ը նախատեսում է նոր հանդիպում՝ Ուկրաինայի հարցով Մոսկվայի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավարին արտաքսում են Ռուսաստանից Հայաստանը զեկույց է ներկայացրել «դատական համակարգի անկախության ամրապնդման» վերաբերյալ Անչելոտին դատապարտվել է 1 տարվա ազատազրկման հարկերից խուսափելու համար Աշխարհի գավաթ․ Էլինա Դանիելյանը ոչ ոքի խաղաց Անտոանետա Ստեֆանովայի հետ Թրամփը սպառնացել է ռմբակոծել Մոսկվան և Պեկինը (տեսանյութ) Փաշինյանը իր այս արշավով հող է պատրաստել, որ ինքը խոսելու տեղ ունենա Ալիևի հետ, որ կարողանա զեկուցել. քաղաքագետ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել Զալցբուրգի համալսարանի և Հայաստանի բուհերի միջև համագործակցության զարգացումը 300 000 ադրբեջանցու «վերադարձի» օրակարգը և Օվերտոնի պատուհանը. Հայաստանը հերթական զիջման ճանապարհին էԿոտայքի մարզում ուղևորությունից հետո տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել է մարտական նռնակ Երևանի մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն Գավառում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է Հայաստանում սննդամթեքը համատարած թանկացել է Տեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ըԱդրբեջանի և ԱՄԷ նախագահների հանդիպման ժամանակ ստորագրվել է համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագիր Էրդողանը նշանակել է Թուրքիայում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների ժամկետը Պատգամավոր Արթուր Սարգսյանը 2 ամսով կալանավորվեց Վերականգնվել է պետությանը պատճառված 40 մլն դրամի վնասը Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 6-9 աստիճանով Փաշինյանն աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններ է ժամանել «Ֆեստիվառի» շրջանակում տեղի կունենա Ձախ Հարութի մենահամերգն ու Սարո Թովմասյանի համերգը՝ Karen Sevak Band-ի ուղեկցությամբ Արավուսի վարչական տարածքում մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել․ մանրամասներ Իտալիայի ԱԳ նախարարն իրեն «ամենաանհաջող» նախարարն է անվանել Դարձիր Ամիօ բանկի հաճախորդ և ամեն ամիս ստացիր 5% քեշբեքՈսկե Ծիրան 2025-ի շրջանակներում կցուցադրվի «Անորա»-ն. Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ կկազմակերպվի ֆիլմի քննարկում Ջրհեղեղից մեկ տարի անց Ալավերդիում նույն վիճակն է. Ռոման Դավթյան Միակ տղային քառօրյա պատերազմի ժամանակ էր կորցրել․ նոր մանրամասներ՝ Ծաղկահովիտի ողբերգական վթարից