Երևան, 17.Սեպտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Եթե Ադրբեջանն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ով կապվի Թուրքիայի հետ, կկորցնի իր ինքնիշխանությունը․ Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձ համաձայնությամբ խաղաղության համաձայնագրի նախագծից հանել են տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը։ Այդ մասին տեղեկությունն առաջինն ասել էր Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով հանձնակատար Էլչին Ամիրբեկովը։ Նրա խոսքով, կողմերը, փոխադարձաբար ընդունելի տարբերակ են գտել նաև Ադրբեջանը Նախիջևանին միացնող ճանապարհի հարցում, որը Բաքվում «Զանգեզուրի միջանցք» են կոչում տարիներ շարունակ։

«Մենք հասկացանք, որ մենք չենք կարող տեսանելի ապագայում ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը, եթե Սահմանադրության խնդրից բացի ևս մեկ տարաձայնություն թողնենք՝ հաղորդակցության ուղիների բացումը։ Ուստի, երկկողմ համաձայնությամբ որոշեցինք այս պարբերությունը հանել խաղաղության պայմանագրից ու դրան վերադառնալ հետագա փուլում», - նշել էր Ամիրբեկովը, հավելելով, - «Երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, երկու պատվիրակությունները կամ երկու երկրները կարող են վերսկսել քննարկումները՝ գտնելու իրենց համար ընդունելի բանաձև Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունը վերաբացելու համար»:

Հայաստանի ԱԳՆ-ից էլ հաստատել էին տեղեկությունը։ «Պետք է ընդգծենք, որ դրանց արդյունավետ ապաշրջափակումը շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղության և տնտեսական զարգացման՝ ՀՀ տեսլականի և առաջմղվող օրակարգի կարևոր մաս: Այն լավագույնս արտացոլվել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում՝ հիմնվելով հայտնի սկզբունքների՝ ինքնիշխանության և իրավազորության հարգման, ինչպես նաև փոխադարձության ու հավասարության վրա», - նշել է Բադալյանը:

Բազմաթիվ հնարավոր վարկածներից, թե ինչու են Հայաստանն ու Ադրբեջանը նման քայլի գնացել, առավել ուշագրավը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի կարծիքն էր։

Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը բազմիցս է նշել, որ եթե Ադրբեջանն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ով կապվի Թուրքիայի հետ, կկորցնի իր ինքնիշխանությունը, լիակատար կախվածության մեջ կընկնի Թուրքիայից։

Թերևս, Ադրբեջանում հասկացել են այդ միջանցքի ռեալ վտանգը։ Արշակ Կարապետյանն ավելի վաղ հայտնել էր, թե Ադրբեջանին հետաքրքրում է դեպի Նախիջևան ցամաքային ելքը, որպեսզի նրա միջոցով կապ ունենա Թուրքիայի հետ։ «Ես վստահ եմ, որ նման ծրագրի իրականացումը ցավալիորեն կհարվածի հենց Ադրբեջանին։ Եթե տեղի ունենա զինված ագրեսիայի փորձ, ապա ինչ-որ արևմտյան կոալիցիա Ալիևին կհայտարարի բռնապետ և հարմար առիթ կստանա այդ երկիրն օկուպացնելու համար։ Դրանից հետո հանրապետությունը կբաժանեն մասերի և էժան նավթ ու գազ կմղեն Արևմուտք։ Ընդհանուր առմամբ, տեղի կունենա իրաքյան կամ լիբիական սցենարի կրկնություն։ Դրա համար էլ Հայաստանն ինչ-որ առումով բուֆեր է և նույնիսկ Ադրբեջանի գոյության երաշխավոր»,- նշել է Արշակ Կարապետյանը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի կարծիքով, այն, որ պատերազմը լինելու է Ադրբեջանի նման պահվածքի պարագայում, կասկած չի հարուցում։ «Եթե Ադրբեջանը, մոդելավորի իրավիճակը, նրան կհաջողվի գրավել Հայաստանը, ստեղծել, ինչպես իրենք են ասում, Արևմտյան Ադրբեջան։ Նրանք դուրս կգան Թուրքիայի հետ սահման։ Այդ պահից կարելի է համարել, որ Ադրբեջանի համար հաշվիչը միացված է։ Բաքվի ռեսուրսները, որ նրանք ունեն, էլ չեն թողնի իրենց»,- նշել էր պաշտպանության նախկին նախարարը՝ հավելելով, թե Հայաստանը բուֆեր է, հասկանո՞ւմ եք, և նույնիսկ՝ Ադրբեջանի գոյության երաշխավորն այսօր. «Ադրբեջանի ժողովրդին չեն թողնի այդ ռեսուրսները, եթե չլինի Հայաստանը։ Այն կբաժանեն մասերի և նավթ ու գազ կարտահանեն, այնտեղ խառնաշփոթ կլինի»։

ՀՀ-ն 2-րդ Ուկրաինա չպետք է դառնա․ Շարմազանով Հնդկաստանի երկու քաղաքացի կալանավորվել է՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով. ՔԿ Այգեշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ ՊՆ պաշտոնյայի դեմ մահափորձ է կանխվել, ահաբեկիչը վերացվել է. ՌԴ ԱԴԾԱմերիկահայ ռեժիսորը «Էմմի» մրցանակի է արժանացել. ով է նա Վերականգնման աշխատանքներ են իրականացվում Ամբերդում, պեղումներ՝ Արուճում Խաղաղության պայմանագիրը կնպաստի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը. Թուրքիայի ազգային հետախուզության տնօրեն Ֆրանսիայի Ազգային ժողովի բյուրոն հաստատել է Մակրոնի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու բանաձևի նախագիծը Կոտայքի մարզի «Զովք» սուպերմարկետի մոտից բերման է ենթարկվել 15 քաղաքացի 13-ամյա տղան մահացել է«Երբ ամուսնանամ, հաստատ կիմանաք». Զիրոյանը՝ անձնականի, թատերական ընդունվելու և իր բրենդը ստեղծելու մասին Սիլվա Հակոբյանը նշել է դստեր՝ Սառայի ծննդյան 2-ամյակը Թիվ 199 և 192 հիմնական դպրոցների սաներն այցելել են թանգարաններ. տեսանյութ «Խաղաղության պայմանագիրն» իրականում նոր կապիտուլյացիա է․ Ավետիք Չալաբյան ԱրարատԲանկ և SIA. շարունակական գործընկերություն հանուն սոցիալական ձեռներեցության Ընդդիմադիր շարժումը մարման են տանո՞ւմ «Եվրաքվեն» խնդիր է դառնալու դրա կազմակերպիչների համար Վաշինգտոնը ցանկանում է Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպել Հազարավոր երիտասարդներ խուսափում են բանակից՝ հրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից Նոր մանրամասներ՝ 26-ամյա երիտասարդի մահվան մասին․ 3 կալանավորված կա Բեյսբոլկա՞, թե՞ կեպի. կա՞ն, արդյոք, տարբերություններ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Աշխարհում առաջին անգամ կինոթատրոնում ցուցադրվել է ձայնային կինոնկար. «Փաստ»Բլինկենը՝ հայկական ու վրացական «մայդանների» միջև. «Փաստ»Պարեկը լոգարանի դուռը կոտրել ու սիրած աղջկան փախցրել է․ ծնողները լուր չունեն նրանիցԱյդ ի՞նչ «առեղծվածային» ճանապարհ է. «Փաստ»Ո՞ր հասցեներում երկար ժամանակով գազ չի լինի «Վստահ էի՝ Աստծո տված է, Աստված իրեն պահելու է. մեկը դուռս չբացեց, չասաց, թե ինչ եղավ, ինչու իմ տղան չկա». հրետանավոր Նարեկ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»4․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Բազմաթիվ զոհեր, վիրավոր երեխաներ և կանայք. ի՞նչ է եղել Իրանում Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի հերթական արևային կայանը տեղադրվել է Ճակատեն բնակավայրումԿաթվածահար իշխանություններ. երբ վնաս տալուց բացի ուրիշ ոչնչի ունակ չեն. «Փաստ»Որքա՞ն արկ պետք է գնես, որ այդ հնդկական հրետանային միջոցներն արդյունք տան․ Արշակ Կարապետյան 10 ժամ շարունակ ջուր չի լինիԿարպատյան շրջանի գյուղն ինքն է իր էներգիան արտադրում. «Մենք հոսանքազրկումներ չենք զգացել»Կսահմանվեն վարչական պատասխանատվության նոր միջոցներ՝ կապված կենսանվտանգության և կենսապահովության ոլորտների հետ. «Փաստ»«Անվճար համերգ կունենամ իմ ծննդավայրում՝ Էջմիածնում, բոլորիդ հրավիրում եմ». Սարո Թե ինչու մեզանից յուրաքանչյուրը պետք է պայքարի Բաքվում պատանդառված հայ ղեկավարների ազատության համար․ Չալաբյան Անհնար է Ռուսաստանին արգելափակել համաշխարհային ասպարեզում Իշխանությունն իր ուժերը մոբիլիզացրել է, որպեսզի Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունը բաշխի բացառապես արցախցիների վրա․ Տիգրան Աբրահամյան Օդեսայի քաղաքապետը շնորհավորել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Վանիկ Երանոսյանին Ուզում ես կործանել մեկի ապագան, ջնջի՛ր նրա անցյալն ու պատմությունը. «Փաստ»Արտակարգ դեպք՝ ՏավուշումԱնձրև, ամպրոպ, կարկուտ. Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Թվային խոցելիության անդունդին. «Փաստ»Բարձրագույն սերիալային կրթությամբ վերնախավերը. Վահե ՀովհաննիսյանՀայկական արտադրության ապրանքների համար՝ նոր հնարավորություն ռուսական շուկայում. «Փաստ»Վաշինգտոնը շարունակում է աջակցել Երևանի և Բաքվի՝ խաղաղության համաձայնագրին հասնելու ջանքերին․ Միլլեր Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի փայտածուխով բեռնված բեռնատար է այրվել Ռուբլին ու դոլարը արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր Ժամկետային զինծառայողն անզգուշաբար կրшկել է մյուս զինծառայողի գլխին