Երևան, 17.Սեպտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայկական դիվանագիտության տապալումը հանգեցրեց նրան, որ Հայաստանը մենակ է մնացել արտաքին սպառնալիքների առջև․ Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Տակավին օրեր առաջ Ադրբեջանը հայտարարեց, թե Երևանն ու Բաքուն փոխադարձ համաձայնությամբ խաղաղության համաձայնագրի նախագծից հանել են տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը։ Այդ մասին ասել էր Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով հանձնակատար Էլչին Ամիրբեկովը, Հայաստանի ԱԳՆ-ից էլ հաստատել էին տեղեկությունը։

Չէին հասցրել վերլուծաբանները գնահատել այս որոշումը, երբ նույն այդ Ամիրբեկովը հայտարարել է, որ, եթե ՀՀ-ն չփոխի իր Սահմանադրությունը, խաղաղության պայմանագիրը չի կնքվի։ Նա նաև ասել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության փոփոխության հարցը քննարկել է Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը ժամանակ է խնդրել, որպեսզի կարողանա ընդունել նոր Սահմանադրությունը:

Հայաստանի ԱԳՆ-ից ի պատասխան լրատվամիջոցներից մեկի հարցմանը միայն նշել են, թե սահմանադրական փոփոխությունների գործընթացը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ներքին գործը։ ԱԳՆ-ն որևէ բառով չի մեկնաբանում Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածությունների մասին տեղեկությունը։ Ադրբեջանը, նշենք, խնդրահարույց է համարում ՀՀ Սահմանադրության ներածական մասը, որում վկայակոչվում է 1990 թ. ընդունված Անկախության հռչակագիրը։ Իսկ այդ հռչակագրով ճանաչվում էր Արցախի ինքնիշխանության իրավունքը։

Այս տարվա մայիսին վարչապետ Փաշինյանը հանձնարարել է նոր Սահմանադրության նախագիծ մշակել ու մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը հաստատել:

Սահմանադրական փոփոխություններ պահանջելով՝ Ադրբեջանը հերթական անգամ վկայում է, որ մտադիր չէ որևէ խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ։ Նույնիսկ տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածի հանումը համաձայնագրի նախագծից Ադրբեջանն օգտագործելու է որպես միջազգային հանրության մոտ կառուցողական կեցվածք բեմադրելու համար, իսկ Հայաստանին մեղադրելու է տարածքային նկրտումներ ունենալու մեջ՝ այդկերպ պատրվակներ որոնելով նոր ռազմական էսկալացիա սկսելու համար։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի կարծիքով, որևէ մեկը շահագրգռված չէ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու։ Լավագույն դեպքում շրջանակային ինչ-որ փաստաթուղթ կստորագրեն, որը խախտելը մեկից մեկ է լինելու։ «Հայաստանի իշխանությունները ստացել են կապիտուլացիոն քայլերի «փաթեթ», և, ըստ ամենայնի, դա աբստրակտ դատողություն չէ»,- մի առիթով ասել էր գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։ Նրա կարծիքով, հայկական դիվանագիտության տապալումը հանգեցրեց նրան, որ մեր երկիրը կորցրեց հեղինակությունը միջազգային ասպարեզում։ Ռազմական ոլորտում Ռուսաստանից և ՀԱՊԿ-ի անդամ երկրներից հեռանալու պատճառով մեր երկիրը մենակ է մնացել արտաքին սպառնալիքների առջև։ Եվ այժմ Ադրբեջանը, օգտագործելով ՀՀ գործող իշխանությունների ապիկար և դավաճանական էությունը, հետևողականորեն զիջումներ է պարտադրում։

Արշակ Կարապետյանի կարծիքով, մշտական զիջումներն Ադրբեջանին նսեմացնում են ՀՀ բնակչության մեծ մասի արժանապատվությունը։ Նախկին նախարարը որպես օրինակ հիշեցրել է Գերմանիայի օրինակը, որն Առաջին աշխարհամարտում պարտվեց, նվաստացուցիչ խաղաղություն կնքեց, իսկ դա ավելի մեծ պատերազմի հանգեցրեց 1941 թ.։ «Կարծում եմ՝ մեր տարածաշրջանում նույնական իրավիճակ է»,- նշել էր «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։

Հնդկաստանի երկու քաղաքացի կալանավորվել է՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով. ՔԿ Այգեշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ ՊՆ պաշտոնյայի դեմ մահափորձ է կանխվել, ահաբեկիչը վերացվել է. ՌԴ ԱԴԾԱմերիկահայ ռեժիսորը «Էմմի» մրցանակի է արժանացել. ով է նա Վերականգնման աշխատանքներ են իրականացվում Ամբերդում, պեղումներ՝ Արուճում Խաղաղության պայմանագիրը կնպաստի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը. Թուրքիայի ազգային հետախուզության տնօրեն Ֆրանսիայի Ազգային ժողովի բյուրոն հաստատել է Մակրոնի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու բանաձևի նախագիծը Կոտայքի մարզի «Զովք» սուպերմարկետի մոտից բերման է ենթարկվել 15 քաղաքացի 13-ամյա տղան մահացել է«Երբ ամուսնանամ, հաստատ կիմանաք». Զիրոյանը՝ անձնականի, թատերական ընդունվելու և իր բրենդը ստեղծելու մասին Սիլվա Հակոբյանը նշել է դստեր՝ Սառայի ծննդյան 2-ամյակը Թիվ 199 և 192 հիմնական դպրոցների սաներն այցելել են թանգարաններ. տեսանյութ «Խաղաղության պայմանագիրն» իրականում նոր կապիտուլյացիա է․ Ավետիք Չալաբյան ԱրարատԲանկ և SIA. շարունակական գործընկերություն հանուն սոցիալական ձեռներեցության Ընդդիմադիր շարժումը մարման են տանո՞ւմ «Եվրաքվեն» խնդիր է դառնալու դրա կազմակերպիչների համար Վաշինգտոնը ցանկանում է Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպել Հազարավոր երիտասարդներ խուսափում են բանակից՝ հրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից Նոր մանրամասներ՝ 26-ամյա երիտասարդի մահվան մասին․ 3 կալանավորված կա Բեյսբոլկա՞, թե՞ կեպի. կա՞ն, արդյոք, տարբերություններ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Աշխարհում առաջին անգամ կինոթատրոնում ցուցադրվել է ձայնային կինոնկար. «Փաստ»Բլինկենը՝ հայկական ու վրացական «մայդանների» միջև. «Փաստ»Պարեկը լոգարանի դուռը կոտրել ու սիրած աղջկան փախցրել է․ ծնողները լուր չունեն նրանիցԱյդ ի՞նչ «առեղծվածային» ճանապարհ է. «Փաստ»Ո՞ր հասցեներում երկար ժամանակով գազ չի լինի «Վստահ էի՝ Աստծո տված է, Աստված իրեն պահելու է. մեկը դուռս չբացեց, չասաց, թե ինչ եղավ, ինչու իմ տղան չկա». հրետանավոր Նարեկ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»4․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Բազմաթիվ զոհեր, վիրավոր երեխաներ և կանայք. ի՞նչ է եղել Իրանում Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի հերթական արևային կայանը տեղադրվել է Ճակատեն բնակավայրումԿաթվածահար իշխանություններ. երբ վնաս տալուց բացի ուրիշ ոչնչի ունակ չեն. «Փաստ»Որքա՞ն արկ պետք է գնես, որ այդ հնդկական հրետանային միջոցներն արդյունք տան․ Արշակ Կարապետյան 10 ժամ շարունակ ջուր չի լինիԿարպատյան շրջանի գյուղն ինքն է իր էներգիան արտադրում. «Մենք հոսանքազրկումներ չենք զգացել»Կսահմանվեն վարչական պատասխանատվության նոր միջոցներ՝ կապված կենսանվտանգության և կենսապահովության ոլորտների հետ. «Փաստ»«Անվճար համերգ կունենամ իմ ծննդավայրում՝ Էջմիածնում, բոլորիդ հրավիրում եմ». Սարո Թե ինչու մեզանից յուրաքանչյուրը պետք է պայքարի Բաքվում պատանդառված հայ ղեկավարների ազատության համար․ Չալաբյան Անհնար է Ռուսաստանին արգելափակել համաշխարհային ասպարեզում Իշխանությունն իր ուժերը մոբիլիզացրել է, որպեսզի Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունը բաշխի բացառապես արցախցիների վրա․ Տիգրան Աբրահամյան Օդեսայի քաղաքապետը շնորհավորել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Վանիկ Երանոսյանին Ուզում ես կործանել մեկի ապագան, ջնջի՛ր նրա անցյալն ու պատմությունը. «Փաստ»Արտակարգ դեպք՝ ՏավուշումԱնձրև, ամպրոպ, կարկուտ. Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Թվային խոցելիության անդունդին. «Փաստ»Բարձրագույն սերիալային կրթությամբ վերնախավերը. Վահե ՀովհաննիսյանՀայկական արտադրության ապրանքների համար՝ նոր հնարավորություն ռուսական շուկայում. «Փաստ»Վաշինգտոնը շարունակում է աջակցել Երևանի և Բաքվի՝ խաղաղության համաձայնագրին հասնելու ջանքերին․ Միլլեր Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի փայտածուխով բեռնված բեռնատար է այրվել Ռուբլին ու դոլարը արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր Ժամկետային զինծառայողն անզգուշաբար կրшկել է մյուս զինծառայողի գլխին«Պետական շահի մասին խոսք լինել չի կարող». «Փաստ»