Երևան, 17.Սեպտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Բժշկի անփութության հետևանքով 20-ամյա աղջկան հողը դրեցինք»․ ծննդկանի հարազատները պահանջում են պատժել մեղավորներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Օգոստոսի 7-ին «Աստղիկ» ԲԿ-ում 20-ամյա ծննդկան է մահացել։ 20-ամյա Մարինե Պողոսյանը Տավուշի մարզի Զորական գյուղից էր, 11 ամիս առաջ էր ամուսնացել ու երեք ամիս անց հղիացել։

NEWS.am-ին մահացած ծննդկանի հարազատը, որի խնդրանքով անուն-ազգանունը չենք հրապարակում, պատմում է, որ կինը հղիության առաջին երեք ամիսներին որևէ գանգատ չի ունեցել, ընթացել է բնականոն հունով․

«Հղիության 3-րդ ամսում մենք տարել ենք Վարդենիսի պոլիկլինիկա ու գրանցել այնտեղ։ Բոլոր ստուգումներն ու անալիզները տվել է, բժիշկները մեզ ասել են, որ հղին որևէ առողջական խնդիր չունի, ամեն ինչ նորմալ ընթանում է։ Ամեն ինչ սկսեց 5-րդ ամսից․ շունչը պարբերաբար կտրվում էր, հազում էր, տարանք իր բժշկի մոտ, բժիշկն ասաց, թե թոքաբորբ է, ուղեգիր տվեց, ուղարկեց Հանրապետական հիվանդանոց, որտեղ բուժզննում անցավ, բժիշկները հերքեցին, թե թոքաբորբ է, ասացին՝ իբր պտղաջրերը քիչ է և այլն, դրա հետևանքով է հղին հազում, այլ խնդիր չկա, սիստեմաներ նշանակեցին, ընդունեց, այդ ընթացքում հիվանդանոցում մոտ 15-20 օր պառկեց։ Դրանից հետո սկսվեց մոտը թուլություն, սակայն մենք տարօրինակ ոչինչ չէինք նկատում, ենթադրում էինք, որ հղիություն է, հնարավոր է նաև նման խնդիր առաջանա։ Մեր ապահովության համար մենք տարել ենք նաև իր հսկող բժշկի մոտ, որը ասել է՝ նորմալ է, հղիության ընթացքում նման նշաններ լինեն։ Ընդ որում, իր շրթունքներն էլ կապտել էր, ձեռքերի եղունգներն էլ էր կապտել։ Մարինեն ամեն անգամ որ գնում էր ստուգման, երեխայի ամսականի վերաբերյալ տարբեր թվեր էր ասում բժիշկը, մեկ ասում էր՝ սխալվել եմ, ոչ թե 6 ամսական է, այլ՝ 5, հետո այլ թիվ էր ասում»։

Հարազատը պատմում է՝ հղիության 6-րդ ամսում Մարինեն հերթական կոնսուլտացիային էր գնում, երբ շենքի աստիճանները բարձրանալիս սկսեց հևալ ու կտրուկ վատացավ․ «Մենք իրեն տեղափոխեցինք Երևանի մի քանի հիվանդանոցներ, սակայն հղիին չընդունեցին՝ տարբեր պատճառաբանություններով, նշելով, թե իրենց հիվանդը չէ և այլն, սակայն Աստղիկ ԲԿ-ում ընդունեցին։ Հիվանդանոցից փոխանցեցին, որ պետք է կեսարյան հատում անեն, մենք ասել ենք ծննդկանին փրկեք։ Հիմա էլ սուտ լուրեր են տարածվում, թե ասվել է՝ երեխային փրկեն, մորը՝ ոչ, նման բան չի եղել, հղին այն վիճակում չէր, որ կարողանար խոսել ու ասեր՝ ինձ մի փրկեք, երեխային փրկեք։ Վիրահատությունից որոշ ժամանակ անց Մարինեն մահացել է, սիրտը կանգնել է»։

Մահացած ծննդկանի հարազատն ասում է՝ Մարինեի մահվանից հետո հիվանդանոցից փոխանցել են, որ պտուղը վերջին 5 շաբաթում չի աճել, երեխայի քաշն այժմ 830 գրամ է․ «Այդքան հետազոտությունների ենք տարել, այդ բժիշկը չէ՞ր տեսնում այդ խնդիրը։ Ծննդկանը սրտի կանգ է ունեցել, այդպես մեզ ասացին բժիշկները, հետո պարզվեց նաև, որ ունեցել է սրտի արատ, որի մասին մենք մահվանից հետո ենք իմացել։ Իրենց անփութության, տգիտության հետևանքով 20 տարեկան աղջկան հողը դրեցինք։ Ավելի քան 6 ամիս հղիին որ պահում էր բժիշկը, չէ՞ր տեսնում հղին ինչ վիճակում է։ 830 գրամ է երեխայի քաշը, որը համապատասխանում է 4 ամսականին»։

Ծննդկանի հարազատները 20-ամյա Մարինեի մահվան մեջ մեղադրում են Վարդենիսի պոլիկլինիկայի գինեկոլոգ Անահիտ Խաչատրյանին․ «Վարդենիսի այդ բժիշկը հղիների կյանքի հետ է խաղում։ Մենք արդարություն ենք պահանջում ու մինչև վերջ գնալու ենք»։

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

«Երբ ամուսնանամ, հաստատ կիմանաք». Զիրոյանը՝ անձնականի, թատերական ընդունվելու և իր բրենդը ստեղծելու մասին Սիլվա Հակոբյանը նշել է դստեր՝ Սառայի ծննդյան 2-ամյակը Թիվ 199 և 192 հիմնական դպրոցների սաներն այցելել են թանգարաններ. տեսանյութ «Խաղաղության պայմանագիրն» իրականում նոր կապիտուլյացիա է․ Ավետիք Չալաբյան ԱրարատԲանկ և SIA. շարունակական գործընկերություն հանուն սոցիալական ձեռներեցության Ընդդիմադիր շարժումը մարման են տանո՞ւմ «Եվրաքվեն» խնդիր է դառնալու դրա կազմակերպիչների համար Վաշինգտոնը ցանկանում է Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպել Հազարավոր երիտասարդներ խուսափում են բանակից՝ հրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից Նոր մանրամասներ՝ 26-ամյա երիտասարդի մահվան մասին․ 3 կալանավորված կա Բեյսբոլկա՞, թե՞ կեպի. կա՞ն, արդյոք, տարբերություններ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Աշխարհում առաջին անգամ կինոթատրոնում ցուցադրվել է ձայնային կինոնկար. «Փաստ»Բլինկենը՝ հայկական ու վրացական «մայդանների» միջև. «Փաստ»Պարեկը լոգարանի դուռը կոտրել ու սիրած աղջկան փախցրել է․ ծնողները լուր չունեն նրանիցԱյդ ի՞նչ «առեղծվածային» ճանապարհ է. «Փաստ»Ո՞ր հասցեներում երկար ժամանակով գազ չի լինի «Վստահ էի՝ Աստծո տված է, Աստված իրեն պահելու է. մեկը դուռս չբացեց, չասաց, թե ինչ եղավ, ինչու իմ տղան չկա». հրետանավոր Նարեկ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»4․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Բազմաթիվ զոհեր, վիրավոր երեխաներ և կանայք. ի՞նչ է եղել Իրանում Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի հերթական արևային կայանը տեղադրվել է Ճակատեն բնակավայրումԿաթվածահար իշխանություններ. երբ վնաս տալուց բացի ուրիշ ոչնչի ունակ չեն. «Փաստ»Որքա՞ն արկ պետք է գնես, որ այդ հնդկական հրետանային միջոցներն արդյունք տան․ Արշակ Կարապետյան 10 ժամ շարունակ ջուր չի լինիԿարպատյան շրջանի գյուղն ինքն է իր էներգիան արտադրում. «Մենք հոսանքազրկումներ չենք զգացել»Կսահմանվեն վարչական պատասխանատվության նոր միջոցներ՝ կապված կենսանվտանգության և կենսապահովության ոլորտների հետ. «Փաստ»«Անվճար համերգ կունենամ իմ ծննդավայրում՝ Էջմիածնում, բոլորիդ հրավիրում եմ». Սարո Թե ինչու մեզանից յուրաքանչյուրը պետք է պայքարի Բաքվում պատանդառված հայ ղեկավարների ազատության համար․ Չալաբյան Անհնար է Ռուսաստանին արգելափակել համաշխարհային ասպարեզում Իշխանությունն իր ուժերը մոբիլիզացրել է, որպեսզի Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունը բաշխի բացառապես արցախցիների վրա․ Տիգրան Աբրահամյան Օդեսայի քաղաքապետը շնորհավորել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Վանիկ Երանոսյանին Ուզում ես կործանել մեկի ապագան, ջնջի՛ր նրա անցյալն ու պատմությունը. «Փաստ»Արտակարգ դեպք՝ ՏավուշումԱնձրև, ամպրոպ, կարկուտ. Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Թվային խոցելիության անդունդին. «Փաստ»Բարձրագույն սերիալային կրթությամբ վերնախավերը. Վահե ՀովհաննիսյանՀայկական արտադրության ապրանքների համար՝ նոր հնարավորություն ռուսական շուկայում. «Փաստ»Վաշինգտոնը շարունակում է աջակցել Երևանի և Բաքվի՝ խաղաղության համաձայնագրին հասնելու ջանքերին․ Միլլեր Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի փայտածուխով բեռնված բեռնատար է այրվել Ռուբլին ու դոլարը արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր Ժամկետային զինծառայողն անզգուշաբար կրшկել է մյուս զինծառայողի գլխին«Պետական շահի մասին խոսք լինել չի կարող». «Փաստ»Ուշագրավ իրադարձություն է սպասվում. Երևանը դառնալու է տեխնոլոգիական առաջատար ընկերությունների ու մասնագետների հիմնական հավաքատեղին. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. «Փաստ»Նիկոլ Փաշինյանն իր «ռեպերտուարի» մեջ է. ովքե՞ր նրան փրկօղակ կնետեն. «Փաստ»Ի՞նչ «խութեր» կան արցախցի երեխաներին Հունգարիա ուղարկելու ծրագրի տակ. «Փաստ»Խաղարկվել է Սյունիքի մարզում գրանցված ուժեղ երկրաշարժի սցենար․ ՆԳՆ ՓԾ Ջուր հավաքեք․ ջուր չի լինի Սեպտեմբերի 17-ին, 18-ին, 19-ին և 20-ին՝ հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Լույս չի լինի Վրաստանի Հայ Համայնքի անդամները այցելել են Ցեղասպանության հուշահամալիր, բարձրացել Խուստուփը