Երևան, 19.Սեպտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Պարզվել են 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառները. մեղադրանք է ներկայացվել երեք բուժաշխատողի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2022 թվականի օգոստոսի 25-ին՝ ժամը 15:45-ին, «Հանրապետական ծննդատուն բժշ­կա­­կան կենտ­րոն» ՓԲ ընկերությունից հաղոր­դում է ստաց­­­­վել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 01:00-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկե­րութ­յունից տեղա­փոխ­ված 20-ամյա հղի կինը մահացել է։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչա­կան վար­­­­չութ­յան Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վար­չա­­կան շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեա­կան վա­րույ­­թ՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով։

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և ապացուցողական մի շարք անհետաձգելի գործողություններ, այդ թվում՝ առգ­րա­վվ­ել են տուժողի վերաբերյալ բժշկական փաս­­տաթղ­թե­րը, նշանակվել են դատաբժշկական և հանձնաժողովային դատաբժշկական փորձաքն­նութ­­յուն­ներ, որոնց արդյունքում պարզվել են երիտասարդ կնոջ մահվան հանգամանքները. փորձաքննության եզրակացության համաձայն՝ երիտասարդ կնոջ մահվան պատ­ճառն է հանդիսացել բազ­մաօրգանային՝ հիմնականում թոք-սրտային և լյարդ-երի­կա­մա­յին անբավարարությունը, որն ա­ռաջացել է երկկողմանի թարախա-ֆիբրինային միա­ձուլվող ինտերստիցիալ թոքաբորբի, արդ­յուն­քում թարախասեպտիկ պրոցեսի գեներալի­զա­ցիա­յի և օրգանիզմի ընդհանուր ինտոքսի­կա­ցիայ­ի զարգացման հետևանքով:

Քննությամբ հիմնավորվել է, որ 2022թ. օգոստոսի 22-ին 24 շաբաթ հղիություն ունեցող կինը գոտկային շրջանի ցավերով դիմել է «Վանաձորի բժշկական կենտ­րոն» ՓԲ ըն­կե­րություն և հետազոտվել նույն ընկերության էնցեֆալոգրաֆիստ-նյարդաբանի կողմից:

Իրականացված հետազոտության արդյունքում տրվել է «Աջակողմյան լյումբոիշալ­գի­ա» կլինիկական ախտորոշումը և, ինչպես քննությամբ և փորձաքննության արդյունքներով պարզվել է, տրված թերի կլի­նի­կական ախտորոշմանը համապատասխան նշանակված դեղորայքային բու­ժումով կինն ուղարկվել է տուն, սակայն նրա վիճակը չի մեղմվել և վերջինս նույն օրը դարձյալ դիմել է նույն բժշկական կենտրոն և ընդունվել մանկաբարձական բա­ժան­մունք՝ ստա­ցիո­նար բուժման:

Նշված բաժանմունքի մանկա­բարձ-գի­նեկոլոգը, խորհրդակցելով էնցեֆալոգրաֆիստ-նյարդաբանի հետ, վեր­ջի­նիս կողմից տրված «Աջակողմյան լյումբոիշալգիա» թերի կլինիկական ախտո­րոշ­մանը հա­մա­պա­տասխան, շարունակել է հիվանդի դեղորայքային բուժումը, սակայն ստացիոնարի պայմաններում բուժում ստացող կնոջ վիճակի դինամիկայում գրանցվել է վա­­տա­ցում:

Նման պայմաններում մանկաբարձ-գինեկոլոգի նախաձեռնությամբ, տարբերակիչ ախ­­­տո­րոշման, դրա հստակեցման նպատակով, բուժհաստատության թերապևտիկ բաժանմունքի վարիչ, ավագ նյարդաբանի և էնցեֆալոգրաֆիստ-նյարդաբանի կողմից համատեղ ի­րակա­նաց­վել է հիվանդի զննում, սակայն, ինչպես պարզվել է հետագայում, այն իրականացվել է ոչ պատշաճ:

Մաս­նա­­վո­րա­պես՝ կրկին տրվել է «Աջակողմյան լյումբոիշալգիա» թերի կլինիկական ախտորոշումը, ըստ այդմ՝ չեն արձանագրվել հղիի զննման՝ թոքերի բախման, լսման, նյարդաբանական վիճակի որոշման փոր­ձե­րի իրականացված լինելու վե­րա­բերյալ տվյալները, չի ախտորոշվել հղիի մոտ հիմ­նական ախտաբանությունը և, հե­տևաբար, չեն իրականացվել տվյալ ախտաբանությանը հա­մապատասխան ծավալով անհրա­ժեշտ միջոցառումներ:

20-ամյա կնոջ վիճակի դինամիկայում վատացման պայմաններում ման­կաբարձ-գի­նեկոլոգի կողմից օգոստոսի 24-ին նշանակվել է թերապևտի կոնսուլտացիա, ում կողմից ևս, ինչպես քննությամբ պարզվել է, իրա­կա­նացվել է հիվանդի ոչ պատշաճ զննում, այն է՝ ախտո­րոշ­ման հաստատման կամ հերք­ման, ինչպես նաև տարբերակիչ ախտորոշման նպատակով չի ի­րա­կանացվել առնվազն թո­քե­րի պատշաճ լսում, կրծքավանդակի օրգանների համակարգ­չա­յին շերտագրություն, արյան մեջ «Ց» ռեակտիվ սպիտակուցի որոշում, որովայնի խոռոչի օր­գանների ուլտրաձայնային հե­տա­զո­տություն և արձանագրելով «վեզիկուլյար շնչա­ռություն»՝ դարձյալ չի ախտորոշվել հղիի մոտ հիմնական ախտա­բա­նությ­ու­նը, չեն իրականացվել դրան համապատասխան ծավալով անհրաժեշտ բուժ­միջոցառումներ:

Մինչդեռ հետազոտությունների պատշաճ իրա­կանացումը հնարավորություն կընձեռեր ախտորոշել հիվանդի մոտ առկա երկ­­կող­մանի թարախա-ֆիբրինային միաձուլվող ինտերստիցիալ թոքաբորբը և ձեռնամուխ լինել ան­հրաժեշտ ծավալներով համապատասխան բուժմիջոցառումների ժամանակին և համարժեք ծավալով իրականացմանը՝ այդ կերպ էականորեն մե­ծացնելով բա­­րենպաստ ելքի շանսերը, հնարավորություն ընձեռելով փրկել երիտասարդ կնոջ կյանքը՝ հղիության պահպանումով, որոնց իրականացման համար «Վանաձորի բժշ­կա­կան կենտրոն» ՓԲԸ-ում օբյեկտիվ խոչընդոտող պատճառներ չեն եղել:

Օրեր անց՝ օգոստոսի 25-ին, ուլտրաձայնային հետա­զոտ­­մամբ հղիի մոտ ախտորոշվել է պտղի ներարգանդային մահ, ին­չի պատ­ճառն է հանդիսացել ներարգանդային հիպօքսիան:

Նույն օրը կինը ծայրահեղ ծանր՝ կոմատոզ վիճակում, տեղափոխվել և ընդունվել է Երևան քաղաքի «Վերարտադրողական առող­ջութ­­յան, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինս­տի­տուտ» ՓԲ ընկերության ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ իրա­կա­նացվել են բուժական՝ հիմնականում սիրտ-թոքային վերակենդանացման մի­ջո­ցառումներ, սա­կայն 20-ամյա կնոջ կյանքը փրկել հնարավոր չի եղել և հիվանդանոց ընդունվելուց ժամեր անց արձա­նագր­վել է նրա կենսաբանական մահը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Վանաձորի բժշ­կա­կան կենտրոն» ՓԲԸ-ի երեք բուժաշխատողների նկատմամբ հարուցվել է հանրային քրեա­­­կան հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդ­վածի 2-րդ մասով, և նրանց ներ­կա­յաց­վել է մեղադ­րանք: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բա­ցա­­կա­յե­լու արգելքը:

Որոշում է կայացվել նշված բուժաշխատողների կողմից մաս­­­­նագի­տական պար­տա­կանությունները ոչ պատշաճ կատարելու հիմքով քրեական վա­րույ­թից նոր վարույթ անջատելու վերաբերյալ, որով նախաքննությունը շարունակվում է:



Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Քարոզչական ընդգծված շեշտադրումներ. կարևորը՝ նշվեն «ռուբլի», «Ռուսաստան», «արցախցի» բառերը. «Փաստ»Այսօր կարելի է ասել, որ մեր հաղթանակի ծրագիրն արդեն լիովին պատրաստ է․ Զելենսկի Սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 1-ը Լարսը փակ է լինելու 3 անձ ձերբակալվել է քաղաքացուն առևանգելու, նրա նկատմամբ հոգեկան ներգործության կասկածանքով Լիբանանում հաղորդակցության սարքերի նոր պայթյունների հետևանքով զոհերի թիվն ավելացել է Մոսկվայի դատարանը Արմեն Արամյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը Սեպտեմբերի 19-ին, 20-ին և 24 -ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Կանանց Հայաստանի թիմը ոչ ոքի խաղաց ամերիկացիների հետ Ի՞նչ առողջական խնդիր ունի Սիրուշոն․ երգչուհին փակագծեր է բացել Հայաստանի հավաքականները շարունակում են մնալ առաջատարների շարքում շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին կոչվող հատվածում բեռնատարը խափանվել է և երկկողմանի փակել ճանապարհը Գրեթե 2 միլիո՞ն դրամ․ որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահին «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգով մեկնարկեց Սիմֆոնիկ նվագախմբերի երևանյան առաջին միջազգային փառատոնըՋուր հավաքեք․ ջուր չի լինելու Ծննդյան հաջորդ օրը պատերազմ էր․.. դիրքեր գնալուց առաջ Փայլակը հասցրել է հրաժեշտ տալ հարազատներին Զենքով խփել են մեջքիս, որ ասեմ Ղարաբաղը Ադրբեջան է, Ստեփանակերտը` Խանքենդի «Բամբիռ»-ի «Մանկական խաղեր» ալբոմի փակ շնորհանդեսը՝ խմբի համար խորհրդանշական վայրում Լուսնի հեռավոր կողմից բերված հողը զարմացրել է գիտնականներին. այն շատ է տարբերվում բոլոր նախորդ նմուշներից «Օրեցօր ավելանում են ուսուցչին ներկայացվող ձևական պահանջները»․ ուսուցիչ Որոնվում են 31-ամյա տղամարդուն դանակահարած 24-ամյա և 34-ամյա կասկածյալները Արամ Ա Հայրապետը հովվապետական այցելության կմեկնի ԱՄՆ հայկական համայնքներ ՀԱՕԿ արտահերթ գործկոմի նիստի շրջանակներում պարգևատրվեցին Փարիզ-2024-ի օլիմպիական խաղերի մեդալակիրները և նրանց մարզիչները«Temu»-ից 82 միլիոն հաճախորդի տվյալների արտահոսք է տեղի ունեցել Գերեզմանատներում մաքրման ու բարեկարգման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում Մահացել է Սալվատորե Սկիլաչին՝ լեգենդար Տոտոն Արևմուտքը Ուկրաինային չի համոզում Ռուսաստանի հետ բանակցությունների. Պոդոլյակ Փրկարարները հեռացրել են կամրջից կախված բետոնի կտորը Հունգարիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է համերգ՝ նվիրված ՀՀ Անկախության 33-րդ տարեդարձին և Ազնավուրի 100-ամյակին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Իսրայելից պաղեստինյան հողերի օկուպացիան դադարեցնելու պահանջով բանաձև է ընդունել Ցանկալի կլիներ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ազդեր Հայաստանում անվտանգության մակարդակի բարձրացման վրա. Սինանյան Քաղաքացուն իր կամքին հակառակ նստեցրել են ավտոմեքենայի հետնամասում և առևանգել․ նոր մանրամասներ՝ գիշերը տեղի ունեցած դեպքից Հրազենից արձակված կրակոցից զինծառայողին ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին. ՔԿ Հրայր Թովմասյանի գործի քննությունն ավարտվեց. Վճիռը կհրապարակվի 2 օրից Արագածոտնում բախվել են «ԶԻԼ»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա տուժած Արթուր Սողոմոնյանը որոշել է վաճառել «Փյունիկը» Այսօր հայ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է ՌԴ դեսպանն այցելել է հայ-իրանական սահման ՀՀ-ում իշխանության յուրացման նախապատրաստման գործով կալանավորվել է Սերոբ Գասպարյանը Ինչ տեղեկություններ կան 2020թ․ գերեվարված Վիգեն Էուլջեքչյանի մասին Բաքվից նշել են Հայաստանի հետ խաղաղության հաստատման «ամենալուրջ խոչընդոտը» Ինչպես են Temu-ի տվյալները հայտնվել «սև շուկայում» Հայաստան է այցելել շուրջ 300 հազար զբոսաշրջիկ․ ամենաշատ զբոսաշրջիկ այցելել է ՌԴ-ից Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին իրականացվելու են քարաթափման աշխատանքներ․ ՆԳՆ Խոշոր վթար՝ Թբիլիսյան խճուղում. 6 վիրավnր կա Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է ՌԴ-ում ռազմական պահեստի վրա. պայթյունն այնքան հզոր է եղել, որ երկրաշարժ է գրանցվել Փրկարարներն օգնություն են ցուցաբերել փոսն ընկած քաղաքացուն Մեր ընկերոջից 7 օր է`լուր չունենք․ Սոս ՋանիբեկյանԿոտայքում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 52-ամյա կնոջը Լրանում է Արցախի ամբողջական բռնազավթման և հայաթափման առաջին տարելիցը․ Հայաքվե