Երևան, 08.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Իմ կյանքի ամենակարևոր նվերն ընծայեցի հայրենիքին». Լույս է տեսել ավագ լեյտենանտ Աբրահամ Մարուխյանի մասին պատմող «Նվիրյալը» գիրքը. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օգոստոսի 20-ին ընթերցողի սեղանին դրվեց Հայկական բանակի սպա, ավագ լեյտենանտ Աբրահամ Մարուխյանի մասին պատմող գիրքը: Ալինա Մխեյանի հեղինակած «Աբրահամ Մարուխյան. նվիրյալը» գրքում զետեղված են հեղինակի՝ նրան նվիրված բանաստեղծությունները, Աբրահամի հեղինակած չափածո և արձակ ստեղծագործությունները, բայց, ինչպես Ալինան է նշում, գրքի հիմքում հերոսի մասին իրապատումներն են։ Գրքում տեղ են գտել նաև Աբրահամի լուսանկարները, տարբեր լրատվամիջոցներում լույս տեսած և նրա մասին պատմող հոդվածները, ծնողների և ընկերների հուշերը: Հեղինակն ասում է՝ շատ կարևոր է, որ գիրքը գրված լինի իրական փաստերի հիման վրա: «Աբրահամի մասին գրելը մեծ պատասխանատվություն էր, նա մեր հայրենիքի ու հայ ժողովրդի նվիրյալն էր: Առհասարակ, իմ «Գովք անմահ հերոսներին» գրքի բոլոր հատորներում ներառված հայորդիների մասին ստեղծագործել եմ մեծ ցավ ու ափսոսանք զգալով: Մեր ազգն անարդար կռվում այսքան հզոր հայորդիներ կորցրեց։ Հուսով եմ, որ ընթերցելով «Նվիրյալը» գիրքը՝ ամեն մի հայ կզգա իրական հայրենասիրության ոգին, որ եղել է Աբրահամի մեջ։ Համոզված եմ, որ նա իր տեսակով հայրենասիրության մեծ ուսուցիչ կլինի յուրաքանչյուր հայի համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է գրքի հեղինակը: Ալինան բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ է ձոնում մեր հերոս տղաներին, արդեն յոթ գրքի հեղինակ է

Աբրահամին նվիրված գրքի շնորհանդեսին ներկա էին ընտանիքի անդամները, հարազատները, ընկերները, հարազատ՝ Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչները: Երեկոն սկսվեց դեպի երկինք ուղարկվող ծափահարություններով: Տեսանյութերը պատմեցին Աբոյի մասին, նրա անկրկնելի ձայնը րոպեներ շարունակ հոսեց ներկաների երակներով արյան փոխարեն: «Երազ իմ երկիր հայրենին...» այդ երեկո այլ երանգներ ստացավ բոլորիս համար: Վստահաբար, շատերս Աբոյի ձայնի ուղեկցությամբ էլ տուն հասանք, մեր առօրյա գործերին անցանք, պառկեցինք քնելու՝ մեղավորության անասելի զգացում ունենալով, թե ինչո՞ւ պետք է այսպես լիներ, որտե՞ղ մեզանից յուրաքանչյուրը թերացավ:

Շնորհանդեսի օրը պատահական չէր ընտրված, այն համընկնում էր Աբոյի հայրիկի՝ Տիգրան Մարուխյանի ծննդյան օրվա հետ: Երբ հայրիկը բեմ բարձրացավ, ծննդյան շնորհավորանքից հետո նրան խնդրեցին մի քանի խոսք ասել:

Եվ նա խոսեց. «Ես կյանքում մի կարևոր նվեր եմ ունեցել՝ իմ զավակները: Ես իմ նվերն ընծայեցի հայրենիքին ու հպարտ եմ, որ այդպիսի որդի ունեմ: Մեծ ցավ ունեմ սրտումս, որ նա մեզ հետ չէ»: Հայրիկի խոսքն ընդհատում էր հուզմունքը. որքան էլ ծնողները փորձում են ամուր լինել, պինդ մնալ հանուն իրենց որդիների, հատկապես նման օրերին անասելի բարդ է ի մի բերել մտքերը, որոնց ընթացքին խանգարում են ցավն ու անզորությունը: Բոլոր զգացումները միախառնվում են: Միախառնվում են նաև մեր պարագայում: Չգիտենք՝ ի՞նչ ասել, չգիտենք՝ մեր ասած սփոփանքի կամ քաջալերանքի խոսքերն ի՞նչ արժեք ունեն: Հայրիկին շնորհավորելուց հետո նշեցի, որ շատ բան ասել չեմ կարող, միայն այն, որ մեծագույն երջանկություն է նման որդի ունենալը: Նա էլ արձագանքեց. «Այո, ուղղակի շատ քիչ էր»: Նկատի ուներ միասին անցկացրած ժամանակը: Աբրահամը զոհվել է 25 տարեկանում: Ծնողի համար դա բավարար ժամանակ չէ որդու սիրով հագենալու համար:

Պատերազմը շատերիս թաքուն պահված զգացումներն ի ցույց դրեց: Միշտ սովոր էինք տեսնել ամուր տղամարդկանց, որոնք չեն գոռում, չեն լալիս, չեն հուզվում, որոնք ցավն ամրությամբ են հաղթահարում: Ես այդ օրը դահլիճում նստած ու աչքերը սրբող տղամարդկանց տեսա, որոնք չէին կարողանում զսպել հուզմունքը, երբ էկրանին հայտնվում էին Աբոյի նկարները, խոսքն ուղղված մայրիկին, երբ հնչում էր նրա ձայնը: Ամեն օր առերեսվում ենք մեզ բաժին հասած ողբերգությանը, բայց երևի թե ինքնամաքրվելու այլ տարբերակ չկա:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրականում ի՞նչ են շնչում և արտաշնչում թշնամի երկրները մեր դեմ. «Փաստ»Սպասվում են տեղումներ. Սուրենյանը՝ եղանակի մասին «Այս իշխանությունը Հայաստանի սուվերենությունը հասցրել է «պլինտուսից» ցածր մակարդակի, որևէ մեկը նրան լուրջ չի ընդունում». «Փաստ»Իսրայելը հայտնել է Բեյրութում «Հեզբոլլահ»-ի շտաբի ղեկավարի սպանության մասին Ազգային հպարտության տրիբունալի որոշումը` լակմուսի թուղթ. «Փաստ»ՀՕՊ ուժերը Ռուսաստանի տարածքում ոչնչացրել են 16 անօդաչու թռչող սարք․ իրավիճակը՝ երկրում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ռուբլին ու դոլարը թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Մարզպետը մտավախություն ունի, որ իրեն էլ են «հասնելու». «Փաստ»Ի՞նչ է փնտրում ՊԵԿ-ը «Տոյոտա Երևանում». «Փաստ»Է՞լ ովքեր են «հերթում». «Փաստ»Դոն Պիպոն Մոսկվայում ցուցահանդես է բացել. «Փաստ»Ռուսաստանաբնակ էլիտայի ներկայացուցիչների հետ կապված երկու արարողություն «Դվինում». «Փաստ»Վանաձոր քաղաքի «Կոտրած եկեղեցի» կոչվող թաղամասում փորձել են թմրանյութ տեղադրել. Ձերբակալվածներն ամուսիններ են 57-ամյա տղամարդը իր «ԳԱԶել»-ում թմրանյութ է պահել․ նա հայտնաբերվել է Վերին Լարսի անցակետն անցել է բնականոն աշխատանքի Հոկտեմբերի 8-ին, 10-ին և 11-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելու Պլանային անջատումներ հոկտեմբերի 8-ին Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Ստեղծվել է ձեռքի էկզոպրոթեզ՝ ուղեղի կաթվածից և վնասվածքներից հետո վերականգնման համար Մենք պատրաստ ենք ներդրում ունենալ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման գործում․ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Լոռիում հայտնաբերվել են թմրամիջոցներով զբաղվող ամուսիններ Լավագույն համեմունք․ Ինչու՞ են դիետոլոգները խորհուրդ տալիս սումակ, օգնու՞մ է քաղցկեղի դեմ պայքարում Ջուր չի լինելու․ հասցեներ Հազարավոր անօդաչու թռչող սարքեր երկնքում. չինացիների յուրահատուկ շնորհավորանքը Պուտինին (տեսանյութ) Նախագահը մասնակցել է «Համբուրգի Կայունության համաժողովի» պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը Հայաստանը մինչև COP29-ը ակնկալում է Ադրբեջանի հետ ստորագրել «խաղաղության համաձայնագիրը»․ նախագահ Իսպանիայում 182 միլիոն եվրոյի խարդախության մեղադրանքով 14 մարդ է ձերբակալվել Աշխարհի ամենագերագնահատված ֆուտբոլիստների տասնյակը ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ-ը չի միացել երկու հայտարարության. Անի Բադալյան Հայաշատ Հայֆա քաղաքում հրթիռ է ընկել, քիչ առաջ էլի տագնապ էր. ի՞նչ վիճակում են տեղի հայերը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Բերդի բժշկական կենտրոնՀզոր հարվածներ են հասցրել օդանավակայանի տարածքին, ուժգին պայթյուններ որոտացին. ի՞նչ է կատարվում Բեյրութում այս պահին Երևանում է օպերային արվեստի լեգենդ Պլասիդո Դոմինգոն«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը վերադառնում էԱՊՀ ԱԳ նախարարները Եվրասիայում անվտանգության վերաբերյալ հայտարարություն են ընդունել Լիբանանում զոհերի թիվը հասել է 2036-ի, 9662 վիրավոր կա․ պատերազմը Մերձավոր Արևելքում շարունակվում է Ինչ բերեց Փաշինյանը Փարիզից Ողբերգական դեպք․ «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց, բախվել «Ford»-ին․ «Mercedes»-ում հայտնաբերվել է վարորդի մարմինը Զինծառայող Վահե Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Վերին Լարսի անցակետը փակ է. ո՞րն է պատճառը «Դոմուսը» հրդեհի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն է տարածել«Mercedes»-ներով Արտաշատ մեկնած 8 երիտասարդներ ծեծի են ենթարկել 25-ամյա երիտասարդի Չենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնական Սուպեր հատապտուղ իմունիտետի համար. որն է դա, ինչու է այն այդպես կոչվում և որտեղից այն ձեռք բերել Շատ ուրախ եմ, որ Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների առումով առաջ է ընթանում.Մեսսիի եղբայրը Հայաստանում է Էներգետիկներ հաճախ է օգտագործել. Նոր Երզնկայի դպրոցում հանկարծամահ եղած աշակերտը «Հայոց պատմություն» առարկայից հանրապետական օլիմպիադայի մասնակից էր…մանրամասներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի երկրորդ նիստն է անցկացվել Դրեզդենում ավտոբուսի վթարի հետևանքով 30 մարդ է տուժել Ներքին Շենգավիթ 1-ին փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել