Երևան, 10.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Բայրամովը խոսել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի մասին՝ զերծ չմնալով կեղծ պնդումներից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախագծի զգալի մասը բանակցությունների ընթացքում համաձայնեցվել է։

Այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Բայրամովը հավելել է, որ ադրբեջանական կողմը Հայաստանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի նախագիծը և 5 հիմնական սկզբունքներ։

Այդուհանդերձ, Բայրամովը հերթական անգամ կեղծ պնդում է արել Հայաստանի Սահմանադրության մեջ առկա դրույթների վերաբերյալ՝ նշելով, թե իբր Հայաստանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։

Բայրամովը իր բողոքն է արտահայտել նաև այն առնչությամբ, թե Հայաստանը սպառազինություն է  ձեռք բերում տարբեր երկրներից՝ չնայած այն հանգամանքին, որ հենց Ադրբեջանը նույնիսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո անընդհատ սպառազինություն է գնում տարբեր երկրներից։

Հայկական կողմը բազմիցս արձագանքել է ադրբեջանական կողմից հնչող պահանջներին Սահմանադրությունը փոխելու և սպառազինության ձեռքբերումները դադարեցնելու վերաբերյալ՝ շեշտելով, որ Սահմանադրությունը փոխելու հարցը երկրի ներքին գործն է, իսկ սպառազինվելը ցանկացած երկրի իրավունքն է, և Հայաստանը սպառազինություն է ձեռք բերում բացառապես պաշտպանվելու նպատակով ու որևէ մեկի վրա հարձակվելու նպատակ չունի։ Հայաստանի տարբեր պաշտոնյաներ բազմիցս հայտարարել են, որ ոչ մի երկրի նկատմամբ տարածքային պահանջներ Հայաստանը չունի։

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն էլ Բայրամովի հետ հանդիպումից հետո ընդգծել է, որ բանակցությունների ընթացքում իր ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ հավելելով, որ Ադրբեջանը և Թուրքիան կշարունակեն համատեղ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։

Դեղորայքի գներն ու որակը կարող է փոխվել. «Հայաստանը ես եմ»-ի առաջարկ-պահանջը՝ պետական մարմիններինՄի խումբ ծնողներ գնացել են ԱԱԾ՝ իրենց բողոքը հայտնելու ԱԱԾ-ի նման պահվածքի դեմ. մանրամասներ դպրոցում տեղի ունեցածից Սալորի օգտակար հինգ հատկությունները․ ու՞մ է հակացուցված Վարորդը 20 հազար դրամ կաշառք է առաջարկել պարեկներին․ մանրամասներ Կարևոր. Արշակ Կարապետյանը համախմբման կոչ է անում Կոմիտասի պողոտայից եկող ուղղությամբ սեկցիա կապամոնտաժվի․ մանրամասներ Երևանի Դավիթ Անհաղթի-Ուլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Կոտայքում թմրանյութ և վարորդական իրավունքի կեղծ վկայականներ են հայտնաբերվել. ՆԳՆ (տեսանյութ) «Դիսնեյլենդ»-ը հեղեղվել է «Միլթոն» հզոր փոթորկի հետևանքով Ինչ են պատմում գործընկերները ձերբակալված ուսուցչի ձերբակալման մասին (տեսանյութ) Երևան-Սևան ճանապարհին մաhացու վթար էր եղել․ նոր մանրամասներ են հայտնի դարձել (լուսանկարներ) Զանգեզուրի միջանցքի շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա․ թուրք նախարար Միշտ հույս ունեի, որ այս օրը երբեք չի գա․ Ֆեդերերը՝ Նադալին Իսրայելը մտադիր չէ ռազմական գործողություններ ձեռնարկել Թուրքիայի դեմ. Հերցոգը՝ Էրդողանին ԿԳՄՍ նախարարությունը «մտահոգվել է» դպրոցում ԱԱԾ-ի գործողությունից Ջենիֆեր Լոպեսն առաջին անգամ խոսել է իր եւ Բեն Աֆլեքի ամուսնալուծության մասին Արտյոմ Քալայջյանը պատմել է իր հոնորարների մասին Հայտնի է` ով է բերման ենթարկված ուսուցիչըՀայտնի է գրականության ոլորտում 2024 թվականի Նոբելյան մրցանակակիրը Համացանցում են հայտնվել թիվ 20 դպրոցի աշխատակցին ձերբակալելու կադրերը (տեսանյութ) Ինչ է կատարել Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ֆիզիկայի ուսուցիչըՓաշինյանը գլխիվայր շուռ է տալիս մեր բարոյական արժեհամակարգը․ Մենուա ՍողոմոնյանՈ՞վ է հաջորդը պաշտոնանկությունների շքերթում Ի՞նչ են քննարկել Մոսկվայում Ադրբեջանի «փաստաբան» Զախարովան նեղվել է ՀՀ ԱԳՆ քայլից «Քաղպայմանագիրը» մնացել է առանց նախարարի թեկնածուի Տատը հայտնել է, որ 21-ամյա թոռը տուն չի վերադարձել․ նրա մարմինը հրկիզված են գտելԴպրոցի աշխատակիցը ձերբակալվել է անչափահասի նկատմամբ անառակաբարո արարք կատարելու մեղադրանքով Team-ի ինովացիոն լուծումները Դիջիթեքում. տեսանյութԹուրքերը Հայաստանը չեն կառավարելու, մե՛նք դա թույլ չենք տա. Նաիրի Սարգսյան Ամիօ բանկի UBPay արագ դրամական փոխանցումներ ՌԴ-ից և դեպի ՌԴ, ինչպես նաև ՀՀ տարածքում Երևանի քաղաքապետարանի 2024 թվականի ծրագրի շրջանակում հիմնանորոգվում և վերակառուցվում են մայրաքաղաքի կրթական հաստատություններըՆյու Յորքում կհանդիպեն «միջուկային հնգյակի» երկրները. ՌԴ ԱԳՆ Ի՞նչ լողաձևեր կան, ու զարգացման ի՞նչ ճանապարհ են անցել դրանք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Անտանտը և ԱՄՆ-ը հայտարարել են ԽՍՀՄ-ի նկատմամբ տնտեսական շրջափակում սկսելու մասին. «Փաստ»Fastex-ը` WCIT 2024-ին․ ինչպես են Բիթքոյնը, DeFi հավելվածները և NFT-ն ձևավորում ֆինանսների ապագանՀայաստանի իշխանություններին միայն պետք է ստանալ արևմտյան տերերի հավանությունը. «Փաստ»Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի, թեև պատերազմ չենք ցանկանում. Արաղչի Ռուսաստանում երկրաշարժ է գրանցվել Հայտնի է Դավիթ Ռաֆայելյանի մահվան պատճառը Ինչի՞ կհանգեցնի Փաշինյանին տապալելու նոր փորձը. «Փաստ»«Պատերազմը վերջանալուց հետո Իվանս ուզում էր նշանվել». Իվան Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին Քարվաճառում. «Փաստ»Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան Ծանր գիշեր է եղել. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել «Հա-հա-հա, դա ես եմ»․ ՌԴ-ում 13-ամյա աղջիկը կասկածվում է իր երկու մանկահասակ քույրերի սպանության մեջ Գյուղական համայնքների անտեսված հեռանկարը. «Փաստ»ԶՊՄԿ-ն հյուրընկալել է հանքարդյունաբերությամբ հետաքրքրված ուսանողների, դասախոսների և գիտաշխատողների 44-օրյա պատերազմից 4 տարի անց հաստատվել է Հայկ Մանուկյանի ԴՆԹ-ն Արևային մարտկոցն աշխատում է գիշերը ելնելով ջերմաստիճանների տարբերություններից. ի՞նչ է հայտնի այդ անսովոր սարքի մասինՄինչև 20։00-ն ջուր չի լինի