Երևան, 19.Սեպտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Սարսափելի դեպք է կատարվել Երևանի թիվ 48 մանկապարտեզում. 3 տարեկան երեխայի մայրը մանրամասներ է պատմում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երևանի թիվ 48 մանկապարտեզում երեք տարեկան երեխայի նկատմամբ դաստիարակ Սերինե Կիրակոսյանը բռնություն է գործադրել։ Այդ մասին MediaHub-ին ահազանգում է երեխայի մայրը՝ Մաշա Մաթևոսյանը։

Նա պատմեց, որ երեխան տարբեր շրջաններում կապտուկներով է տուն եկել, բայց սկզբնական շրջանում «ամոթից ելնելով» որևէ ձայն չի հանել։

«Մանկապարտեզ հաճախելու ընթացքում երեխայի մոտ որոշակի խնդիրներ նկատեցի, ստուգումներից հետո պարզվեց, որ հոգեխոսքային հապաղում ունի, ախտորոշում տվեցին հոգեխոսքային զարգացման հապաղում՝ աուտիկ սիմպտոմատիկա վարքային խանգարումով։ Դրանից հետո ես խոսել եմ թե՛ դաստիարակի հետ, թե՛ մանկապարտեզի տնօրենի հետ, բացատրել, որ երեխայի ակտիվ, տարբերվող վարքը դրանով է պայմանավորված։ Բայց խնդիրը շարունակվել է։ Դաստիարակն ասում էր՝ «խանգարում է, աղմկում է, ես չեմ կարող երեսուն երեխայի աչքաթող անել, միայն մեկով զբաղվել»։ Ու երբ այդ նույն ընթացքում կապտուկներ էի նկատում ու դիմում դաստիարակին, ասում էր, թե մահճակալից իջնելիս ինքնավնասում է եղել, դրա համար են կապտուկներ առաջացել։ Այսինքն, եթե մի օր գնայի, երեխայիս լուրջ վնասվածքով գտնեի, էլի ասելու էին, թե ինքնավնասո՞ւմ է։ Կամ գիտեն՝ երեխան հաշմանդամության կարգ ունի, ինչո՞ւ են երկրորդ հարկում քնեցնում»,- պատմեց ծնողը։

Նա ներկայացրեց, որ մանկապարտեզում երեխայի ներառական կրթության իրավունքը չի իրացվել, հաճախ քնի ժամին դաստիարակը զանգել ու ասել է, թե «արի, տար, խանգարում է, չի թողնում, որ մյուս երեխաները քնեն»։

«Մեկ ամիս է՝ երեխային մանկապարտեզ չեմ տանում, մի անգամ չեն զանգել, հարցրել, թե ինչու չեմ տանում։ Ավելին, երբ խնդրի մասին որոշեցի բարձրաձայնել, ու խոսեցի ԶԼՄ-ներից մեկի հետ, բոլոր ծնողները զանգեցին, սկսեցին ինձ մեղադրել, ինչ ասես ասել։ Դաստիարակն էլ ինձ սպառնաց, որ դատի է տալու իր բարի համբավն արատավորելու համար։ Բայց ես նկարներ ունեմ, որ երեխայի մարմնի տարբեր հատվածներում կապտուկներ կան, ձայնագրություններ էլ ունեմ, որ երեխաս լոգոպեդի մոտ ասում է՝ «ընկեր Սերինեն տուտուզիս խփեց»։ Բացի այդ, նման խնդիր ունեցող երեխաները կրկնօրինակում են մեծերի վարքը, ու երբ դեռ մանկապարտեզ էր հաճախում, ես գնում էի իր հետևից, սկսում էր մազերս քաշել ու հարցնել՝ «լա՞վ ա»։ Այսինքն՝ նույնն իր հետ են արել»,- պատմեց ծնողը։

Մաշա Մաթևոսյանն ասաց, որ երեխայի հետ աշխատող մասնագետները պնդում են՝ տղան պետք է մանկապարտեզ գնա, պետք է սոցիալականացվի։

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Երբ բնապահպանական փորձանք դարձած երկիրն է բնապահպանական համաժողով անցկացնելու. «Փաստ»Քարոզչական ընդգծված շեշտադրումներ. կարևորը՝ նշվեն «ռուբլի», «Ռուսաստան», «արցախցի» բառերը. «Փաստ»Այսօր կարելի է ասել, որ մեր հաղթանակի ծրագիրն արդեն լիովին պատրաստ է․ Զելենսկի Սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 1-ը Լարսը փակ է լինելու 3 անձ ձերբակալվել է քաղաքացուն առևանգելու, նրա նկատմամբ հոգեկան ներգործության կասկածանքով Լիբանանում հաղորդակցության սարքերի նոր պայթյունների հետևանքով զոհերի թիվն ավելացել է Մոսկվայի դատարանը Արմեն Արամյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը Սեպտեմբերի 19-ին, 20-ին և 24 -ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Կանանց Հայաստանի թիմը ոչ ոքի խաղաց ամերիկացիների հետ Ի՞նչ առողջական խնդիր ունի Սիրուշոն․ երգչուհին փակագծեր է բացել Հայաստանի հավաքականները շարունակում են մնալ առաջատարների շարքում շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին կոչվող հատվածում բեռնատարը խափանվել է և երկկողմանի փակել ճանապարհը Գրեթե 2 միլիո՞ն դրամ․ որքանո՞վ կարելի է ձեռք բերել Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն այս պահին «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգով մեկնարկեց Սիմֆոնիկ նվագախմբերի երևանյան առաջին միջազգային փառատոնըՋուր հավաքեք․ ջուր չի լինելու Ծննդյան հաջորդ օրը պատերազմ էր․.. դիրքեր գնալուց առաջ Փայլակը հասցրել է հրաժեշտ տալ հարազատներին Զենքով խփել են մեջքիս, որ ասեմ Ղարաբաղը Ադրբեջան է, Ստեփանակերտը` Խանքենդի «Բամբիռ»-ի «Մանկական խաղեր» ալբոմի փակ շնորհանդեսը՝ խմբի համար խորհրդանշական վայրում Լուսնի հեռավոր կողմից բերված հողը զարմացրել է գիտնականներին. այն շատ է տարբերվում բոլոր նախորդ նմուշներից «Օրեցօր ավելանում են ուսուցչին ներկայացվող ձևական պահանջները»․ ուսուցիչ Որոնվում են 31-ամյա տղամարդուն դանակահարած 24-ամյա և 34-ամյա կասկածյալները Արամ Ա Հայրապետը հովվապետական այցելության կմեկնի ԱՄՆ հայկական համայնքներ ՀԱՕԿ արտահերթ գործկոմի նիստի շրջանակներում պարգևատրվեցին Փարիզ-2024-ի օլիմպիական խաղերի մեդալակիրները և նրանց մարզիչները«Temu»-ից 82 միլիոն հաճախորդի տվյալների արտահոսք է տեղի ունեցել Գերեզմանատներում մաքրման ու բարեկարգման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում Մահացել է Սալվատորե Սկիլաչին՝ լեգենդար Տոտոն Արևմուտքը Ուկրաինային չի համոզում Ռուսաստանի հետ բանակցությունների. Պոդոլյակ Փրկարարները հեռացրել են կամրջից կախված բետոնի կտորը Հունգարիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է համերգ՝ նվիրված ՀՀ Անկախության 33-րդ տարեդարձին և Ազնավուրի 100-ամյակին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Իսրայելից պաղեստինյան հողերի օկուպացիան դադարեցնելու պահանջով բանաձև է ընդունել Ցանկալի կլիներ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ազդեր Հայաստանում անվտանգության մակարդակի բարձրացման վրա. Սինանյան Քաղաքացուն իր կամքին հակառակ նստեցրել են ավտոմեքենայի հետնամասում և առևանգել․ նոր մանրամասներ՝ գիշերը տեղի ունեցած դեպքից Հրազենից արձակված կրակոցից զինծառայողին ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին. ՔԿ Հրայր Թովմասյանի գործի քննությունն ավարտվեց. Վճիռը կհրապարակվի 2 օրից Արագածոտնում բախվել են «ԶԻԼ»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա տուժած Արթուր Սողոմոնյանը որոշել է վաճառել «Փյունիկը» Այսօր հայ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է ՌԴ դեսպանն այցելել է հայ-իրանական սահման ՀՀ-ում իշխանության յուրացման նախապատրաստման գործով կալանավորվել է Սերոբ Գասպարյանը Ինչ տեղեկություններ կան 2020թ․ գերեվարված Վիգեն Էուլջեքչյանի մասին Բաքվից նշել են Հայաստանի հետ խաղաղության հաստատման «ամենալուրջ խոչընդոտը» Ինչպես են Temu-ի տվյալները հայտնվել «սև շուկայում» Հայաստան է այցելել շուրջ 300 հազար զբոսաշրջիկ․ ամենաշատ զբոսաշրջիկ այցելել է ՌԴ-ից Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին իրականացվելու են քարաթափման աշխատանքներ․ ՆԳՆ Խոշոր վթար՝ Թբիլիսյան խճուղում. 6 վիրավnր կա Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է ՌԴ-ում ռազմական պահեստի վրա. պայթյունն այնքան հզոր է եղել, որ երկրաշարժ է գրանցվել Փրկարարներն օգնություն են ցուցաբերել փոսն ընկած քաղաքացուն Մեր ընկերոջից 7 օր է`լուր չունենք․ Սոս ՋանիբեկյանԿոտայքում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 52-ամյա կնոջը