Երևան, 14.Փետրվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ՀՀ տնտեսության «դիվերսիֆիկացման» հակառակ հետևանքները. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման թեման միշտ ակտուալ է եղել։ Ու խնդիրը, որպես կանոն, դիտարկվել է նոր շուկաներ մուտք գործելու ու տնտեսական այլընտրանքներ ստեղծելու շրջանակներում։ Բայց երբ խոսք է լինում ՀՀ տնտեսությունը դիվերսիֆիկացնելու մասին, ՀՀ իշխանությունները իսկույն առաջին հերթին սկսում են նայել դեպի Արևմուտք։ Ըստ այդմ էլ, ակտիվ շրջանառության մեջ են դնում այն թեզը, որ Արևմուտքը համապատասխան դաշտ կապահովի տնտեսական այլընտրանքներ ստեղծելու համար, որպեսզի Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ու ռուսական կապիտալից փոքրանա։ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն էլ ընդգծում էր, թե Բրյուսելում Հայաստանի ղեկավարի հետ նախատեսվող հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, և շեշտում, թե աշխատում են առևտրային կապերը դիվեսիֆիկացնելու և հումանիտար կարիքները լուծելու ուղղությամբ:

Ու երբ Բրյուսելում Փաշինյան-Բլինքեն-Ուրսուլա ֆոն դեր Լայեն հանդիպումը տեղի ունեցավ, այն դիտարկվում էր շատ խոշոր իրադարձություն։ Այդ ժամանակ էր, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն խոստացան գումարներ ներդնել Հայաստանի տնտեսության մեջ, չնայած այդ գումարի չափից պարզ էր, որ այն չի կարող լուրջ խնդիր լուծել Հայաստանի համար։ Ամենաշատ գումարը խոստացավ ԵՄ-ն՝ 270 միլիոն եվրո դրամաշնորհ, այն էլ՝ առաջիկա 4 տարվա համար, այսինքն, տարեկան 70 մլն-ից քիչ գումար է տրամադրվելու Հայաստանին: Այնուամենայնիվ, Փաշինյանը այնքան մեծ կարևորություն էր տալիս այդ օգնությանը, որ նշում էր, թե «ԱՄՆ-ն ու ԵՄ-ն պատրաստ են մեզ օգնել, որ մենք միլիարդներ աշխատենք Հայաստանի Հանրապետությունում ու սրա, նրա ձեռքին չնայենք»։

Այս ֆոնի ներքո էլ ՀՀ իշխանությունները շարունակում են գեներացնել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության օրակարգը՝ ընդգծելով, թե իրենք պատրաստ են խորացնել հարաբերությունները եվրոպական համայնքի հետ։ Իսկ արևմտամետ ուժերը քննարկումների դաշտ են նետում Հայաստանի՝ ԵՄ անդամակցության մասով հանրաքվե անցկացնելու թեման։ Բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացնելու փոխարեն հակառակն է տեղի ունենում։ Ինչքան Արևմուտքում շատ են խոսում Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման մասին, այնքան մեր երկրի՝ Ռուսաստանի հետ տնտեսական կապվածությունն ավելի է մեծանում։ Այս տարվա առաջին կեսին Հայաստանը 8,3 մլրդ դոլարի առևտրային շրջանառություն է ունեցել Ռուսաստանի հետ։ Իսկ նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ համեմատությամբ առևտրի ծավալներն աճել են 2,6 անգամ։

Փաստացի գործ ունենք Ռուսաստանի հետ աճող առևտրի ահռելի դինամիկայի հետ։ Ու եթե հանկարծ դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքների հետ կապված խնդիրներ են լինում, ապա Հայաստանի տնտեսության վրա դա անմիջապես ազդում է։ Մեր երկրի երկրորդ առևտրային գործընկերն ԱՄԷ-ն է՝ արդեն մոտ 3,7 մլրդ դոլարի ծավալով։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ համեմատությամբ առևտրի ծավալներն աճել են 7,5 անգամ։ Բայց ԱՄԷ-ի հետ առևտրի աճը նույնպես կապված է ռուսական կապիտալի հետ։ Պատահական չէ, որ Հայաստան ներմուծված ռուսական հումքը մշակվում և ոսկերչական ապրանքների տեսքով արտահանվում է հենց ԱՄԷ։ Իսկ ոսկերչության ոլորտի ակտիվացումը էական ազդեցություն է ունենում Հայաստանի բարձր տնտեսական աճի համակշռի վրա։

Առևտրային խոշոր գործընկերներից երրորդ տեղում արդեն Չինաստանն է՝ 1,4 մլրդ դոլարի ծավալով։ Բայց Չինաստանի հետ առևտուրն աճել է ընդամենը 41,9 տոկոսով, ինչը համեստ ցուցանիշ է՝ համեմատած Ռուսաստանի և ԱՄԷ-ի հետ առևտրի դինամիկայի։ 10 լավագույն առևտրային գործընկերների շարքում արևմտյան պետություններից ԱՄՆ-ն, Գերմանիան ու Իտալիան են։ Ընդ որում, միաժամանակ այս երեք երկրների հետ Հայաստանի ընդհանուր առևտրի ծավալը չի գերազանցում 1 մլրդ դոլարը։ Ավելին, ԱՄՆ-ի հետ առևտրաշրջանառությունը նվազել է 40 տոկոսով, Գերմանիայի հետ՝ մոտ 35 տոկոսով: Որքան էլ զարմանալի է, Ֆրանսիան, որի հետ այդքան ջերմ հարաբերություններ ունի Հայաստանը, չի մտնում անգամ մեր 10 լավագույն առևտրային գործընկերների շարք։ Այսպիսի ցուցանիշները վկայում են այն մասին, որ Արևմուտքին Հայաստանի տնտեսության վիճակն ուղղակի չի հետաքրքրում։ Այլապես նրանք առաջին հերթին հնարավորություններ կբացեին հայկական ապրանքների արտահանման համար ու խթանող գործիքակազմ կներդնեին։

Այնինչ, տարիներ շարունակ հակառակն է եղել՝ խիստ պահանջներ դնելով հայկական արտադրության ապրանքների արտահանման համար, խուսափելով պարզեցված ընթացակարգից, ինչն էլ ի ցույց է դնում Արևմուտքի իրական նպատակադրումները։ Ստացվում է, որ Արևմուտքում բացառապես հետաքրքրված են ամեն գնով Ռուսաստանին Հարավային Կովկասից հեռացնելու և Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները վատացնելու հարցում, ինչն էլ իր հերթին նշանակում է Հայաստանի տնտեսության «հերն անիծել»։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուկրաինան հանածոների մասին նախագիծը տվել է ԱՄՆ-ին, փոխնախագահի հետ հանդիպումը հետաձգվել է Պետք է մեր հասարակությանը դուրս բերել թմբիրից. Դավիթ Սարգսյան Գևորգ Մկրտչյանի և Քրիստինա Հովհաննիսյանի շքեղ ՏրնդեզըՏիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են Հայտնիների հրապարակումները՝ Վալենտինի օրվա առթիվ Պատասխանել եմ քաղաքացիներին հետաքրքրող շատ կարևոր հարցի․ Նաիրի Սարգսյան Նոր վարժական հավաքներ կհայտարարվեն․ ժամանակահատվածը նշվում է Լևոն Մ․-ն մահացել է «Դեմոկրատական այլընտրանք»-ը ներկայացրեց Գյումրիի քաղաքապետի թեկնածուին և նախընտրական կարգախոսը Ձյուն, քամու ուժգնացում․ նվազագույն ջերմաստիճանը՝ -18 Նաիրի Սարգսյանը Գյումրի կգնա․ «Դեմ եմ հայտարարագրմանը» Ակնայում ականի պայթյունից բեռնատար է վնասվել Փաշինյանը խոստովանեց դավաճանությունը Երևանի քաղաքապետարանն ուղևորների կողմից ավտոբուսի վարորդի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն. Կոստանյան5,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել«Իմ հզոր համայնք» կուսակցությունը Գյումրու քաղաքապետի ընտրություններին կմասնակցի Ռուբեն Մխիթարյանի առաջնորդությամբ Ի՞նչ է ակնարկում Գագիկ Սուրենյանը Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի ավտովարկերի շուկայի բացարձակ առաջատարն է 50% մասնաբաժնով «Ափսոսում եմ, բայց համերգին չեմ կարող մասնակցել ու երգել». Սոնա Ռուբենյան Արցախի անունը, դրոշն ինձ կյանք են տալիս․ Նազենի Հովհաննիսյան Գյուղերից մեկում 18-ամյա երիտասարդները ծեծել են հասակակից տղային և նրա 46-ամյա հորըՓոփոխություններ՝ Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովության պետական ծրագրում Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան տուժածներ Հայ ժողովուրդը չպետք է թույլ տա, որ Իրական Հայաստանը դառնա Փաշինյանի ձախողումների արդարացում. այս կարգախոսը պետք է շրջվի նրա դեմ. Վարդան Օսկանյան Շրջաների մեծ մասում սպասվում է ձյուն. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Փաշինյանն Ադրբեջանի առաջ դուռ է բացում՝ նոր էսկալացիաների և նոր հարձակումների համար. ՀայաՔվեԵղեգնաձորում վրաերթի են ենթարկվել մայր ու որդի Մոտ 6 ժամ ջուր չի լինի Հայաստանում ձյուն է տեղում․ իրավիճակն՝ ավտոճանապարհներին Բաքուն շտապում է միջանցքային տրամաբանությամբ հարցում, ՀՀ իշխանությունը հնարավորություն է ստեղծում Խնայողությունների թալան. Հրայր Կամենդատյան Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Բաքվում նոր բազմաթիվ պահանջներ են ներկայացրել Երեւանին Ինքնաձիգներ, ատրճանակ, հակատանկային ական, մի քանի հարյուր փամփուշտ․ Արմավիրում զինամթերք են հանձնել ԱՄՆ-ը ձգտում է ոչ թե բանակցությունների, այլ Իրանին հնազանդեցնելու. Փեզեշքիան Մենք առաջնորդվում ենք Հարավային Կովկասում խաղաղության հաստատման վերաբերյալ որոշումներով. Գուրգեն Արսենյան Ռուսաստանը կսահմանափակի օտարերկրյա մեսենջերների օգտագործումը Մենք առաջնորդվում ենք Հարավային Կովկասում խաղաղության հաստատման վերաբերյալ որոշումներով. Գուրգեն Արսենյան Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղություն պահպանելու համար 100 հազար խաղաղապահ է պետք. Զելենսկի Շոլցը գնահատել է Պուտինի և Թրամփի բանակցությունները Գիտնականները հայտնաբերել են Տիեզերքի առանցքային մոլեկուլի առաջացման նոր մեխանիզմ ՊԵԿ-ը՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման մասին Լույս չի լինելուԳազի պայթյունի հետևանքով առնվազն 5 մարդ է մահացել (տեսանյութ). Թայվան Բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Mercedes»-ը․ վիրավորին Աշտարակի հիվանդանոցից տեղափոխել են Երևան 24 ժամ ջուր չի լինելու 70-ամյա վարորդը Եղեգնաձորում վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող մայր ու որդուն Փարիզի քաղաքային խորհուրդը ընդունել է «Ադրբեջանում ձերբակալված ԼՂ առաջնորդների մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ» կոչ Փոխվարչապետն ու Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենը քննարկել են ՀԲ-ի հետ համագործակցության նոր ծրագրերը «Գիտեմ, որ շատ աղջիկներ ունեն տարբեր բարդույթներ, ես էլ բացառություն չեմ, ու իմ երգն, առաջին հերթին, ինքդ քեզ սիրելու մասին է»․ Անահիտ Ադամյան