Երևան, 10.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ալիևներն այցելել են Դադիվանք․ Սուրբ Դադեի գերեզմանն ու հայկական արձանագրությունները վտանգված են

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Ալիևների ընտանիքի ցանկացած այցելություն մեր պատմամշակութային միջավայր՝ մտահոգիչ է, որովհետև այդ այցելություններից հետո, ըստ էության, մեր մշակութային ժառանգությունը տուժում է»,-MediaHub-ին ասում է Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմինե Հայրապետյանը, անդրադառնալով կիրակի օրը Իլհամ և Մեհրիբան Ալիևների Դադիվանք վանական համալիր այցին։  

Արցախի ամբողջական հայաթափումից հետո առանձնապես ակտիվացել է մշակութային վանդալիզմի դեպքերը, որոնք Ադրբեջանը չի թաքցնում։ Հայրապետյանը բերում է ամենատարածված օրինակները։

«Եթե Մեխակավանի և Բերձորի եկեղեցիները հիմնահատակ քանդել են, ասելով, որ դա ապօրինի շինություններ են մեր օկուպացված տարածքներում, ապա պատկերն այլ է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու դեպքում։ Դա 19-րդ դարի նշանավոր հոգևոր կենտրոններից մեկն էր։ Դա նշանակում է, որ Ադրբեջանի նախագահը թքած ունի բոլոր այն կոնվենցիաների վրա, որոնք կյանքի են կոչվել պահպանելու մշակույթը»։

 
 

Ադրբեջանի նախագահն ու կինն այցելել են Դադիվանք, ցուցադրաբար շրջել եկեղեցու տարածքով, լուսանկարվել, դրանք տեղադրել սոցիալական ցանցերում։ Փորձը ցույց է տվել, որ նրանց ցանկացած հոգևոր կենտրոն այցին անմիջապես հաջորդում է հայկական հետքի դեմ պայքարը։

«Չի բացառվում, որ այցից հետո տուժեն Դադիվանքի վիմագրերը, քանի որ Ադրբեջանը դրանք հայտարարել է որպես աղվանական, իսկ այդ թեզին խանգարում են հայկական վիմագրերը, որոնք հասնում են 200-ի։ Ավելի պարզ օրինակ բերեմ․ երբ 2020-ից հետո Ալիևն այցելել է Հադրութի շրջանի Ծակուռի գյուղ, լրատվամիջոցներով հայտարարել է, որ Ծաղկավանքի բարավորի հայկական արձանագրությունները կեղծ են, որ իբր թե հայերը դա հետագայում են արել՝ հուշարձանը հայկականացնելու միտումով։ Այսինքն, այդ հողն արդեն նախապատրաստել են մյուս եկեղեցիների ու վանքային համալիրների համար։ Եվ ուդիական համայնքի ներկայացուցիչների բերանով էլ մեկ անգամ չէ, որ ասել են՝ հուշարձանը պետք է բերել նախնական տեսքի»,-նշում է նա։

Ադրբեջանի կողմից հայկական հակամշակութային քաղաքականությունը տասնամյակների պատմություն ունի։ Արմինե Հայրապետյանը նկատում է, որ դա սկսվել է դեռ 1921 թվականին՝ Արցախն Ադրբեջանին բռնակցելուց հետո։

«Բավական է միայն նայել Շուշի քաղաքի պատմաճարտարապետական վիճակին, դա ամբողջ Արցախի հանդեպ վարած մշակութային քաղաքականության փոքր մոդելն է։ Հայկական եկեղեցիները խորհրդային տարիներին հայտարարվում էին աղվանական, վրայից մաքրվում էին արձանագրությունները, հայկական ճարտարապետության ոճով կառուցված տները քանդվում էին, այն շենք-շինությունները, որոնք սեփականացնում էին՝ ոճային միջամտություններ էին արվում, որպեսզի ներկայացնեն որպես ադրբեջանական կառույցներ»։
Այդ քաղաքականությունը հատկապես հիմա՝ էթնիկ զտումից հետո ավելի ագրեսիվ ու անթաքույց է դարձել։ Մեր զրուցակիցը կարծում է, որ Ալիևը շտապում է օր առաջ մահմեդականացնել ամբողջ Արցախը։

«Տպավորություն է, որ իրենք հասել են իրենց գործողության վերջին փուլին և տարածքը պետք է ազատեն քրիստոնեական հետքից։ Մենք տեսնում ենք, թե ինչ թափով են նոր մզկիթներ կառուցվում նույնիսկ այն բնակավայրերում, որտեղ բացարձակ չեն եղել մահմեդական հոգևոր կենտրոններ, օրինակ Հադրութում և Քաշաթաղում»,-հավելեց նա։
Ալիևներն այցելել են Դադիվանք՝ Արցախի Հանրապետության հռչակման օրը։ Հայկական առաքելական միջնադարյան վանական համալիրի մասին մատենագիտական աղբյուներում առաջին անգամ հիշատակվել է 9-րդ դարում։

Ավանդության համաձայն՝ եկեղեցին հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից։ Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում՝ 2007 թվականի հուլիսին, վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են սուրբ Դադե առաքյալի մասունքները, գերեզմանը։ Ադրբեջանի նախագահի այցից հետո չի բացառվում, որ Դադեի գերեզմանը ևս վտանգված է։

Հունան Թադևոսյան

Արամ Ա. Կաթողիկոսը այցելել է Ուայթնսվիլի Սուրբ Աստվածածին եկեղեցի Ավտովթար՝ Սևան-Գավառ ավտոճանապարհին. կա տուժած Արտակարգ դեպք․ հարազատ եղբայրները ծեծի են ենթարկվել և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց Ստուգեք ձեր ինտելեկտը. լուծեք այս մաթեմատիկական օրինակը 10 վայրկյանում Քաղաքական հետապնդում ՀԾԿՀ նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել Վանաձորում վարորդն ու կինը մեքենայում կանեփ, շոկո և կրիստալ էին պահում Վեդիի ավագ դպրոցում ստացված հրդեհի ահազանգը կեղծ էր. հայտնաբերվել է կեղծ ահազանգ տված 10-ամյա տղան Պուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շուրջ 20 երկկողմ հանդիպում կանցկացնի Բժշկական կենտրոնից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձի մոտից հայտանբերվել է թմրամիջոց. ՔԿԾ Հայտնի է Դավիթ Ռաֆայելյանի մահվան պատճառը Դեղորայքի գներն ու որակը կարող է փոխվել. «Հայաստանը ես եմ»-ի առաջարկ-պահանջը՝ պետական մարմիններինԱռաջին ձյունը կաթվածահար է արել երթևեկությունը ՌԴ որոշ մարզերում Ովքեր մնացել էին քաղաքում՝ սպանվեցին ու խոշտանգվեցին ադրբեջանցիների կողմից․ 4 տարի առաջ այս օրն ընկավ Հադրութը Մի խումբ ծնողներ գնացել են ԱԱԾ՝ իրենց բողոքը հայտնելու ԱԱԾ-ի նման պահվածքի դեմ. մանրամասներ դպրոցում տեղի ունեցածից Սալորի օգտակար հինգ հատկությունները․ ու՞մ է հակացուցված Վարորդը 20 հազար դրամ կաշառք է առաջարկել պարեկներին․ մանրամասներ Կարևոր. Արշակ Կարապետյանը համախմբման կոչ է անում Կոմիտասի պողոտայից եկող ուղղությամբ սեկցիա կապամոնտաժվի․ մանրամասներ Երևանի Դավիթ Անհաղթի-Ուլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Կոտայքում թմրանյութ և վարորդական իրավունքի կեղծ վկայականներ են հայտնաբերվել. ՆԳՆ (տեսանյութ) «Դիսնեյլենդ»-ը հեղեղվել է «Միլթոն» հզոր փոթորկի հետևանքով Ինչ են պատմում գործընկերները ձերբակալված ուսուցչի ձերբակալման մասին (տեսանյութ) Երևան-Սևան ճանապարհին մաhացու վթար էր եղել․ նոր մանրամասներ են հայտնի դարձել (լուսանկարներ) Զանգեզուրի միջանցքի շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա․ թուրք նախարար Միշտ հույս ունեի, որ այս օրը երբեք չի գա․ Ֆեդերերը՝ Նադալին Իսրայելը մտադիր չէ ռազմական գործողություններ ձեռնարկել Թուրքիայի դեմ. Հերցոգը՝ Էրդողանին ԿԳՄՍ նախարարությունը «մտահոգվել է» դպրոցում ԱԱԾ-ի գործողությունից Ջենիֆեր Լոպեսն առաջին անգամ խոսել է իր եւ Բեն Աֆլեքի ամուսնալուծության մասին Արտյոմ Քալայջյանը պատմել է իր հոնորարների մասին Հայտնի է` ով է բերման ենթարկված ուսուցիչըՀայտնի է գրականության ոլորտում 2024 թվականի Նոբելյան մրցանակակիրը Համացանցում են հայտնվել թիվ 20 դպրոցի աշխատակցին ձերբակալելու կադրերը (տեսանյութ) Ինչ է կատարել Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ֆիզիկայի ուսուցիչըՓաշինյանը գլխիվայր շուռ է տալիս մեր բարոյական արժեհամակարգը․ Մենուա ՍողոմոնյանՈ՞վ է հաջորդը պաշտոնանկությունների շքերթում Ի՞նչ են քննարկել Մոսկվայում Ադրբեջանի «փաստաբան» Զախարովան նեղվել է ՀՀ ԱԳՆ քայլից «Քաղպայմանագիրը» մնացել է առանց նախարարի թեկնածուի Տատը հայտնել է, որ 21-ամյա թոռը տուն չի վերադարձել․ նրա մարմինը հրկիզված են գտելԴպրոցի աշխատակիցը ձերբակալվել է անչափահասի նկատմամբ անառակաբարո արարք կատարելու մեղադրանքով Team-ի ինովացիոն լուծումները Դիջիթեքում. տեսանյութԹուրքերը Հայաստանը չեն կառավարելու, մե՛նք դա թույլ չենք տա. Նաիրի Սարգսյան Ամիօ բանկի UBPay արագ դրամական փոխանցումներ ՌԴ-ից և դեպի ՌԴ, ինչպես նաև ՀՀ տարածքում Երևանի քաղաքապետարանի 2024 թվականի ծրագրի շրջանակում հիմնանորոգվում և վերակառուցվում են մայրաքաղաքի կրթական հաստատություններըՆյու Յորքում կհանդիպեն «միջուկային հնգյակի» երկրները. ՌԴ ԱԳՆ Ի՞նչ լողաձևեր կան, ու զարգացման ի՞նչ ճանապարհ են անցել դրանք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Անտանտը և ԱՄՆ-ը հայտարարել են ԽՍՀՄ-ի նկատմամբ տնտեսական շրջափակում սկսելու մասին. «Փաստ»Fastex-ը` WCIT 2024-ին․ ինչպես են Բիթքոյնը, DeFi հավելվածները և NFT-ն ձևավորում ֆինանսների ապագանՀայաստանի իշխանություններին միայն պետք է ստանալ արևմտյան տերերի հավանությունը. «Փաստ»