Երևան, 08.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Սկանդալ՝ «Մայրենի 3» դասագրքի շուրջ․ ինչ է պարզաբանում հեղինակը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սոցցանցերում և լրատվամիջոցներում տարածվում է «Մայրենի 3» դասագրքի կազմի վերջին էջի լուսանկարը, որտեղ Հայաստանի դրոշն է՝ վերևում կրակ, ինչը լայն քննարկումների ու քննադատությունների է արժանացել:

Tert.am-ի հետ զրույցում դասագրքի հեղինակ Վաչագան Սարգսյանը հայտնել է, որ ի սկզբանե իրենց կողմից նախատեսված է եղել այլ տարբերակ, և նշված էջը բացարձակապես կապ չունի իրենց ներկայացրածի հետ:

«Մեր ուղարկածը տարբերվում է տպագրվածից: Նախկինում շատ լավ պրակտիկա կար. երբ գիրքը տպագրվում էր, մեկ օրինակ ուղարկում էին հեղինակներին, որոնք նայում էին, եթե ամեն ինչ ճիշտ էր լինում, ստորագրում էին: Հիմա, ցավոք սրտի, այդ պրակտիկան վերացել է, ինչը հաճախ թյուրիմացությունների է հանգեցնում: Ես չեմ տեսել տպագրված տարբերակը, ինչ-որ ծրագրի խափանման պատճառով էջերի տեղերը փոխվել են, տպարանում դա չեն նկատել ու այդպես տպագրվել է: Չեմ կարծում, որ այդտեղ որևէ միտում կա, անիմաստ եմ համարում կարծիքները, որ «Անտարես»-ից որևէ մեկը պետք է նման բան աներ։ Պարզ է, որ տեղի ունեցածը թյուրիմացության արդյունք է»,- ասաց Սարգսյանը:

Հարցին՝ անհրաժեշտություն տեսնո՞ւմ է հետ կանչել դասագրքերի տպաքանակը, Սարգսյանը նշեց.

«Չեմ կարծում, որ դա որևէ բան կփոխի, մանավանդ, որ կարելի է ստացվածը տարբեր կերպ մեկնաբանել: Այն բնականաբար իմ սրտով չէ, կուզենայի, որ իմ ներկայացրած տարբերակով հրատարակվեր, բայց հիմա նախարարությունը և «Անտարես»-ը տեղյակ են այդ ամենից, իրենք ինչպես որոշեն, այդպես էլ կանեն։ Այս պահին չունեմ որևէ առաջարկ, որը կարող է շտկել իրավիճակը»:

Անդրադառնալով դասագրքի շուրջ առաջացած քննադատություններին՝ հեղինակն ընդգծեց.
«Խնդիրն այն է, որ մարդիկ, հասկանալի պատճառներով, մի տեսակ չարացած են, ու այդ չարությունը որևէ տեղ պարպելու հնարավորություն է տրվել: Գտնում են ինչ-որ ծիծաղելի նշաններ, օրինակ՝ ձեռքսեղմման նշանը, որը ես 30 տարի շարունակ օգտագործել եմ «Այբբենարան»-ում և որը տպագրվել է տասնյակ հազար տպաքանակներով: Եթե մարդիկ ցանկանում են մի բան գտնել, միևնույն է գտնում են: Ասում են՝ ինչո՞ւ կազմի վրա չկա Մասիս սարը, Աստղադիտարանի մասին նյութ կա, Աստղադիտարանն էլ գտնվում է Արագածի լանջին, ես Աստղադիտարանը տանեմ տեղադրեմ Մասիսի՞ լանջին։ Անհեթեթ պնդումներ են անում: Կամ գտնում են ծիծաղելի խորհրդանիշներ նկարված դռների վրա, որը շատ պարզ ու հասարակ մեկնություն ունի: Նկարը վերցված է համապատասխան դասից, նկարում պատկերված են խորհրդանշական դռներ, որոնցով անցնում է փոքրիկ հերոսը, առաջին աշխարհում ֆիզիկապես կոփվում է, երկրորդում ապահովվում է նրա մտավոր զարգացումը, երրորդում ձևավորվում է ստեղծագործական, հոգևոր մտածողությունն ու վերջում դուրս է գալիս ավելի զարգացած ու կոփված։ Սա՛ է: Ինչ վերաբերում է կրակին, ջրին, հողին, դրանք սովորական տարերքներ են, որոնք ներկայացված են խորհրդանշական ձևով: Անհեթեթություն է «ձվի մեջ մազ փնտրելը»: Մարդիկ, որոնք ասում են նկարում ես դրոշը վառել եմ, գոնե մեկ անգամ թող բացեն գիրքն ու տեսնեն, թե ինչպիսի նյութեր են ներառված գրքում, ինչ հերոսներ, նշանավոր հայեր են ներկայացված, ինչքան հերոսական էջեր կան, ինչքան հայրենիք կա: Եթե մեկ անգամ թերթեին գիրքը, այդպիսի անհեթեթություններ չէին գրի»:

Վաչագան Սարգսյանի գնահատմամբ՝ դասագիրքը բավականին լավն է, և աշակերտները հաճույքով կաշխատեն դրանով:

«Փոքր կասկած ունեմ, որ այս «շիլաշափոթը» ստեղծեցին մեզ ու մեր դասագիրքը վարկաբեկելու համար, որովհետև այնպիսի մարդիկ սկսեցին գրել այդ մասին, որ ես շատ զարմացա։ Առիթն օգտագործեցին իրենց ցածրակարգ նպատակներին հասնելու ու հեղինակային կազմին վարկաբեկելու համար»,- ասաց հեղինակը:

Նշենք, որ «Անտարես» հրատարակչությունից երեկ մեկնաբանել են, որ խնդիրը տեխնիկական է և մարդկային գործոն չկա:

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Վանաձոր քաղաքի «Կոտրած եկեղեցի» կոչվող թաղամասում փորձել են թմրանյութ տեղադրել. Ձերբակալվածներն ամուսիններ են 57-ամյա տղամարդը իր «ԳԱԶել»-ում թմրանյութ է պահել․ նա հայտնաբերվել է Վերին Լարսի անցակետն անցել է բնականոն աշխատանքի Հոկտեմբերի 8-ին, 10-ին և 11-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելու Պլանային անջատումներ հոկտեմբերի 8-ին Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Ստեղծվել է ձեռքի էկզոպրոթեզ՝ ուղեղի կաթվածից և վնասվածքներից հետո վերականգնման համար Մենք պատրաստ ենք ներդրում ունենալ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման գործում․ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Լոռիում հայտնաբերվել են թմրամիջոցներով զբաղվող ամուսիններ Լավագույն համեմունք․ Ինչու՞ են դիետոլոգները խորհուրդ տալիս սումակ, օգնու՞մ է քաղցկեղի դեմ պայքարում Ջուր չի լինելու․ հասցեներ Հազարավոր անօդաչու թռչող սարքեր երկնքում. չինացիների յուրահատուկ շնորհավորանքը Պուտինին (տեսանյութ) Նախագահը մասնակցել է «Համբուրգի Կայունության համաժողովի» պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը Հայաստանը մինչև COP29-ը ակնկալում է Ադրբեջանի հետ ստորագրել «խաղաղության համաձայնագիրը»․ նախագահ Իսպանիայում 182 միլիոն եվրոյի խարդախության մեղադրանքով 14 մարդ է ձերբակալվել Աշխարհի ամենագերագնահատված ֆուտբոլիստների տասնյակը ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ-ը չի միացել երկու հայտարարության. Անի Բադալյան Հայաշատ Հայֆա քաղաքում հրթիռ է ընկել, քիչ առաջ էլի տագնապ էր. ի՞նչ վիճակում են տեղի հայերը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Բերդի բժշկական կենտրոնՀզոր հարվածներ են հասցրել օդանավակայանի տարածքին, ուժգին պայթյուններ որոտացին. ի՞նչ է կատարվում Բեյրութում այս պահին Երևանում է օպերային արվեստի լեգենդ Պլասիդո Դոմինգոն«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը վերադառնում էԱՊՀ ԱԳ նախարարները Եվրասիայում անվտանգության վերաբերյալ հայտարարություն են ընդունել Լիբանանում զոհերի թիվը հասել է 2036-ի, 9662 վիրավոր կա․ պատերազմը Մերձավոր Արևելքում շարունակվում է Ինչ բերեց Փաշինյանը Փարիզից Ողբերգական դեպք․ «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց, բախվել «Ford»-ին․ «Mercedes»-ում հայտնաբերվել է վարորդի մարմինը Զինծառայող Վահե Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Վերին Լարսի անցակետը փակ է. ո՞րն է պատճառը «Դոմուսը» հրդեհի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն է տարածել«Mercedes»-ներով Արտաշատ մեկնած 8 երիտասարդներ ծեծի են ենթարկել 25-ամյա երիտասարդի Չենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնական Սուպեր հատապտուղ իմունիտետի համար. որն է դա, ինչու է այն այդպես կոչվում և որտեղից այն ձեռք բերել Շատ ուրախ եմ, որ Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների առումով առաջ է ընթանում.Մեսսիի եղբայրը Հայաստանում է Էներգետիկներ հաճախ է օգտագործել. Նոր Երզնկայի դպրոցում հանկարծամահ եղած աշակերտը «Հայոց պատմություն» առարկայից հանրապետական օլիմպիադայի մասնակից էր…մանրամասներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի երկրորդ նիստն է անցկացվել Դրեզդենում ավտոբուսի վթարի հետևանքով 30 մարդ է տուժել Ներքին Շենգավիթ 1-ին փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել Գործարանային կայարանի շարժասանդուղքներն ամբողջությամբ կփոխարինվեն Պարզվել են Սուրենավանում տեղի ունեցած՝ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի հանգամանքներ. մեկ անձ կալանավորվել է Մհեր Ավետիսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ73 տարեկանում կյանքից հեռացել է հոլանդացի լեգենդար կիսապաշտպան Յոհան Նեեսկենսը Էրդողանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվ․ հանդիպման օր է հայտնի Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում է«Ես անգամ 100 դրամ չունեի և մարզումների գնում էի տրանսպորտով». Աննա Մաքսիմ Հայաստանն ուսումնասիրում է կորեական K2 «Սև Հովազ» մարտական տանկերի ձեռքբերման հնարավորությունը «Եվրասիա»-ն այցելություն էր կազմակերպել Վանաձորի Աբելյանի անվան դրամատիկական թատրոնԼավագույն ֆինանսական փորձառությունը Converse Mobile-ումՍուրբ Թերեզա հիվանդանոցը դադարեցրել է աշխատանքը Իսրայելի հարվածների հետևանքովԱդրբեջանի բանակում վերադասավորումներ են սկսվել «Դիջիթեք էքսպո 2024»֊ի շրջանակում Ամերիաբանկը ներկայացնում է MyInvest ներդրումային հարթակը