Երևան, 04.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մայրուղիների արևային մարտկոցները կփակեն համաշխարհային էներգիայի սպառման ավելի քան 60%-ը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Գիտնականները հաշվարկել են, որ եթե Երկրի բոլոր մայրուղիները ծածկված լինեին արևային մարտկոցներով, ապա դրանք կարող էին արտադրել մեկ տարվա ընթացքում ամբողջ աշխարհի սպառած էներգիայի ավելի քան 60%-ը: Հետազոտությունը հրապարակվել է Earth's Future ամսագրում, որը հրապարակել է Ամերիկյան երկրաֆիզիկական միությունը, գրում է Focus.ua-ն:

Երկրի վրա կառուցված են 3,2 միլիոն կիլոմետր երկարությամբ մայրուղիներ, ինչը բավական է հասարակածի շուրջ 251 անգամ պտտվելու համար: Չինաստանի Գիտությունների ակադեմիայի գիտնականներ Լինգ Յաոն և Հոու Ցզյանը հաշվարկել են նման ճանապարհների վրա արևային տանիքների տեղադրման ծախսերն ու օգուտները: Տեսականորեն պարզ օրերին նման ֆոտովոլտային մոդուլները էլեկտրաէներգիա կարտադրեն, իսկ վատ եղանակին կպաշտպանեն մեքենաները։

«Մայրուղիներում ֆոտոգալվանային տանիքներ տեղադրելու փորձնական ծրագրեր կան, բայց ոչ մեր պատկերացրած մասշտաբներով: Երկրի մայրուղիները արևային տանիքներով ծածկելը կարող է տարեկան 17,58 pWh էլեկտրաէներգիա արտադրել, ինչը համարժեք է աշխարհում սպառվող էլեկտրաէներգիայի ընդհանուր սպառման ավելի քան 60%-ին»,- ասել է հետազոտության գլխավոր հեղինակ Լինգ Յաոն։

Գիտնականը կիսվել է, որ այդ միտքն իր մոտ ծագել է աշխատանքի գնալիս։ Նա հասկացել է, որ ճանապարհները միմյանց հետ կապված են հսկայական ցանցով, և այն շատ լավ կարող է վերածվել ֆոտովոլտային համակարգերի ցանցի։

Վերջին տարիներին ավելացել են արևային տանիքներով ավտոկայանատեղերը, սակայն ֆոտոգալվանային ծածկով և տանիքներով ճանապարհները դեռևս սկզբնական փուլում են: Իրականում դրանք թանկ նախագծեր են, անհրաժեշտ են միլիարդավոր վահանակներ: Ըստ Լինգ Յաոյի, աշխարհի մայրուղիների և խոշոր տրանսպորտային զարկերակների վրա արևային տանիքներ տեղադրելու համար կպահանջվի 52,3 միլիարդ արևային մարտկոց: Ճանապարհների վերևում գտնվող մոդուլները կարտադրեն տարեկան մինչև 17578 տերավատ/ժամ էլեկտրաէներգիա ամբողջ աշխարհում, ինչը չորս անգամ գերազանցում է ԱՄՆ-ի տարեկան էներգիայի արտադրությունը: Ծախսերը և էլեկտրաէներգիայի արտադրության ներուժը կտարբերվեն կախված աշխարհագրական դիրքից, կայանքների մեծ մասը կկառուցվեն խիտ բնակեցված տարածքների մոտ՝  ինչպիսիք են Արևելյան Չինաստանը, Արևմտյան Եվրոպան և Միացյալ Նահանգների արևելյան ափը:

Մայրուղիների վրա արևային տանիքի նախագիծը շատ առավելություններ ունեն: Հետազոտողները կարծում են, որ մայրուղիների ֆոտոգալվանային մոդուլները կօգնեն պայքարել գլոբալ տաքացման դեմ: Ներկայումս քանի որ արևային մարտկոցների արժեքը նվազում է, նման նախագծերը կարող են օգնել գլոբալ անցմանը դեպի կայուն էներգիայի: Չինացի գիտնականները պարզել են, որ արևային մայրուղիները կարող են մեկ տարում արտադրել այնքան էլեկտրաէներգիա, որը կնվազեցնի գլոբալ արտանետումները 28%-ով։

Հետազոտությունը նաև ցույց է տալիս, որ մայրուղիների արևային տանիքները կարող են նվազեցնել 10,8%-ով աշխարհում ճանապարհատրանսպորտային մահերը, հատկապես այն շրջաններում, որտեղ անձրևներն ու ձյունը շատ է: Բացի դա որքան անվտանգ են ճանապարհները, այնքան ավելի քիչ են տնտեսական ծախսերը վթարների պատճառով: 

Գիտնականները ընդունում են, որ մայրուղիների վերևում վահանակների տեղադրումը կպահանջի մասնագիտացված ֆոտոգալվանային կայանքներ, որոնց արտադրությունն ու պահպանումը պոտենցիալ չորս անգամ ավելի թանկ են, քան ցամաքային համարժեք սարքավորումները: Բացի այդ, պետք է պարզել, թե ինչպե՞ս կանոնավոր կերպով մաքրել այդ միլիարդավոր վահանակները ձյունից, ջրից և կեղտից, որպեսզի դրանք միշտ արդյունավետ աշխատեն:

Լինգ Յաոն հուսով է, որ փոքր փորձնական ծրագրերը հաջող կլինեն, և երկրները կսկսեն ավելի մեծ մասշտաբներով մայրուղիների արևային տանիքներ կառուցել: Նա կարծում է, որ պանելներն ամենահեշտը կլինի տեղադրել մայրուղու երկար, հարթ հատվածներում, ինչպես Միացյալ Նահանգների հարավ-արևմուտքում է:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը 

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

Դիետոլոգը անվանել է մի մթերք, որը խախտում է հորմոնալ մակարդակը կանանց մոտ Փաշինյանն այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված հայկական տաղավար Միրզոյանն ուղերձ է հղել Գերմանիայի Միասնության օրվա առթիվ Լույս չի լինի. հասցեներ Օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա Երևան է ժամանել Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կենդանակերպի հինգ նշան, որոնց բախտը կբերի 2024-2025 թվականների ձմռանը Ցյուրիխի մանկապարտեզներից մեկում դանակով հարձակման հետևանքով վիրավորվել է հինգ տարեկան տղան Իսրայելն ԱՄՆ-ի հետ համակարգում է առաջիկա օրերին Իրանին հասցվելիք «կոշտ պատասխան» հարվածը Կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների և Բերդավան բնակավայրի գազամատակարումը Կհասնենք նրան, որ քաղաքացիներն ավելի արժանապատիվ ճանապարհորդելու հնարավորություն ունենան. ՆԳ փոխնախարար Երևան է ժամանել Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը Շիրակի մարզում ոստիկանները հայտնաբերել են մոտ 70 հատ տարբեր տեսակի թմրամիջոցներ տեղադրող երիտասարդներինԵվրոպան կանխատեսում է գազի գնի կտրուկ անկում Տղամարդը փորձել է Կիրանցի երեխաներին առևանգել Փաշինյանն այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված հայկական տաղավար Հրդեհ՝ Գեղարքունիքում. այրվել է 5 տոննա խոտի դեզ Փաշինյանը ներկայացրել է 23 միլիոն եվրոյով ձեռք բերված Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենքը Տղան ապաքինվել է կենսապահովման սարքն անջատելուց հետո Հունգարիայում Գերմանիայի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ-ն՝ Բուդապեշտի մասին արած արտահայտությունների պատճառով Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի երիտասարդական առաջնության մեդալակիր ծանրորդներին Տոմատի մածուկ արտադրող եւ ներմուծող մի շարք տնտեսվարողներ տուգանվել են. ՄՊՀ Քաղցկեղի հազվագյուտ, բայց վտանգավոր տեսակ. ի՞նչ է սարկոման և որտեղ կարող է առաջանալ Ռուբեն Վարդանյանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորելու փաստով հայց է ներկայացվել Բաքվի դատարան Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնիեի հետ Լիբանանում 24 ժամում 28 բուժաշխատող է սպանվել. ԱՀԿ Վաղը Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը ժամանակավորապես կփակվեն Վանաձորի բնակարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. տուժածներ չկան. Shamshyan.com Կյանքից հեռացել է կոմպոզիտոր Արեգ Լուսինյանը Ռուսաստանցի ռազմական թղթակից Կոտենոկը հայտնել է Կուրսկի ատոմակայանի մոտ ուժեղ հրդեհի մասին Իրանում վերացվել են թռիչքների սահմանափակումները Ալիքը «ծեփեց» ժայռին, «արյունլվիկ» եղա․ դերասանուհի Իննա Խոջամիրյանը կիսվել է Կիպրոսում անցկացրած հանգստի լուսանկարներով Ինչ հնարավորություններ կտան ՀՀ քաղաքացուն նոր ձևաչափով տրվելիք կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը Հոկտեմբերի 5-ից երթևեկության փոփոխություն կլինի Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում Ասեք՝ Ադրբեջանի համար ինչ կարող ենք անել ու մենք կանենք. Լուկաշենկո Տեսանյութ՝ Երևանում տեղի ունեցած վանդալիզմից Քանի դեռ Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագիր չկա, ռազմական գործողությունների վտանգը միշտ կա. պատգամավոր ՀՀ կրթության բարեփոխումների բովանդակային ուղղվածությունը ներկայացվել է ԱՊՀ ուսուցիչների 8-րդ համագումարում Բռնի տեղահանումից մեկ տարի անց արցախցիների սոցիալական հարցերը չեն լուծվում․ Արամ Պետրոսյան Պարագլխի գրպանային ՍԴ-ի կողմից Անկախության հռչակագրի փաստացի չեղարկմանը առաջիկա ամիսներին հաջորդող քայլերըԵրևանում տաքսիով փաստաբանական գրասենյակ ուղարկված ծանրոցի մեջ եղել է թունավոր կարիճ ՌԴ-ից զգուշացնում են՝ աղետ է լինելու, եթե ճիշտ քայլեր չանեք, հացահատիկի 90%-ն այնտեղից ենք ստանում․ Նաիրի Սարգսյան Քաղաքացու տաբատի գրպանից հայտնաբերվել է 21 կտոր դեղին, ոսկենման մետաղից պատրաստված զարդեր․ ՊԵԿ-ի բացահայտումը (տեսանյութ) Հրդեհ՝ Վանաձորում «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի կայացմանն աջակցելն ուղղակիորեն բխում է մեր ընկերության սոցիալական քաղաքականությունից. ԶՊՄԿ Հատել ենք անդարձելիության շեմը. Նաիրի Սարգսյան ՆԱՏՕ նոր գլխավոր քարտուղարն այցելել է Ուկրաինա Այս վարչախմբի թիկունքում Թուրքիան է․ Ավետիք Չալաբյան Նոր մանրամասներ՝ Արսեն Աֆյանի սպանության գործով