Մասնավոր պահնորդական ընկերությունը կարող է ուղեկցել բեռներն ու մարդկանց, իսկ վերահսկողությունը բացառվում է. Միրզոյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Որէև բան, որը ենթադրում է միջանցքի ստեղծումը և դրա վերահսկողության հանձնում որևէ այլ կողմին, չի քննարկվում»,-Երևանում Լյուքսեմբուրգի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարար Միրոզյանը՝ պատասխանելով Նախիջևան–Սյունիք–Ադրբեջան ճանապարհի վերահսկողությունը մասնավոր ընկերություններին փոխանցելու հնարավորության մասին հարցին։ նա նշեց, որ իրենք արդեն ասել են՝ Հայաստանի համար երրորդ ուժերի ներկայությունը, երրորդ ուժի կողմից վերահսկողությունը բացառվում է. «Մեզ համար անընդունելի է։ Մեր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել»։
Ըստ նրա, խոսքը բոլորովին այլ բանի մասին է. «Որպեսզի մարդկանց մոտ անվտանգության զգացողությունը մեկ աստիճանով էլ ավելանա, մենք կարող ենք ներգրավել, և սա քննարկվելիք տարբերակներից մեկն է միայն։ Կարող ենք ներգրավել երկու երկրներում էլ արտոնագրված մասնավոր պահնորդական ընկերություն, որը գնացքի վրա կամ գնացքի մեջ կարող է ուղեկցել բեռները կամ ուղևորներին։ Խոսքը սրա մասին է։ Ենթադրվելիք ապաշրջափակվող ենթակառուցվածքի, տվյալ դեպքում` երկաթուղու, երկայնքով տեղակայվող ոչ պետական երրորդ կողմի, ոչ մասնավոր, ներկայությունը մեզ համար ընդունելի չի»։