Երևան, 03.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ոտքով Կարմիր գյուղից ճամփա ընկա, երբ հասա մեքենային, տեսա՝ մի դիակ կա գցած գետնին․ Էդիկ պապի գերության օրերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Առավոտյան դուրս եկա տնից ու գնացի դեպի հարևանների տները, բոլորի դռները փակ էին, ոչ ոք չկար գյուղում։ Զարմացած շուրջս էի նայում, ինքս ինձ հարցնելով թե՝ որտե՞ղ կարող են լինել։ Բանից պարզվում է գյուղը գիշերը տարհանվել է, ով ինչպես կարողացել՝ փրկվել է։ Շատերը ոտքով են գնացել անտառներով, մի մասը մեքենաներով առանց որևէ բան վերցնելու»,- MediaHub-ին իր կյանքի ամենադաժան պատմությունն է ներկայացնում 3 օր ադրբեջանական զորքով շրջապատված, հրաշքով փրկված 85-ամյա Էդիկ Աղաջանյանը։ Ասկերանի վերին ենթաշրջանի Խաչմաչ, Կարմիր, Ներքին Սզնեք, Սարուշեն բնակավայրերի բնակիչներն իրենց տները լքել են այն ժամանակ, երբ Ադրբեջանը անդադար հրետակոծության տակ է պահել հայկական գյուղերը, մյուս կողմից՝ զորքը մոտենում էր բնակելի հատվածին։ Հայկական զինուժն ու կամավորները կռվել են այնքան ժամանակ, մինչև խաղաղ բնակիչները զանգվածաբար դուրս են եկել գյուղերից։ Էդիկ պապը հաջորդ օրն է իմացել, որ գյուղում այլևս հայ չկար։  

«Ես հերթով շրջում էի տուն առ տուն, որ գտնեմ իմ համագյուղացիներից որևէ մեկին։ Մարդ չկար։ Մտա այգի, հավաքեցի վարունգի և լոլիկի բերքը, որ անհրաժեշտության դեպքում ես էլ դուրս գամ, չիմանալով թե ինչ է կատարվում իմ գյուղից այն կողմ»,- պատմում է նա։ 

Էդիկ պապի ընտանիքն ապրում է Ստեփանակերտում։ Ժամանակ առ ժամանակ ինքը գալիս էր գյուղ, մնում իր կառուցած տանը, զբաղվում իր այգու մշակությամբ։ Այդպես վայելում էր վաստակած ծերությունը։ Սեպտեմբերի 20-ի կեսօրին Էդիկ պապը նկատել է, որ հրետակոծությունը դադարել է, սակայն, համագյուղացիներից որևէ մեկը հետ չի եկել։

«Այդ օրը մնացի գյուղում։ Ոչ լույս կար, ոչ հեռախոսի կապ։ Հաջորդ օրն առավոտյան վեր կացա, հավաքեցի քաղաք տանելու ապրանքը դուրս եկա գյուղ։ Էն ինչ որ տեսա անհավատալի էր, ամբողջ գյուղը հրետակոծված, տների մի մասը փլված, մեքենաները շարքից դուրս եկած։ Մի քանի րոպե կանգ առա, նորից ճամփա ընկա։ Հեռվում մի կարմիր «Ֆորդ» նկատեցի, մտածեցի մեր համագյուղացիներն են, այդ ուղղությամբ գնացի, մինչև հասա իրենց՝ մեքենան տեղում չէր։ Նորից հետ եկա գյուղ։ Երբ հասա աղբյուրի մոտ, այդ կարմիր մեքենան եկավ ու կանգնեց, սկզբից ուրախացա, մտածեցի մերոնք են, բայց զինված ադրբեջանցի զինվորականներ էին»,- հիշում է 85-ամյա տղամարդը։ 

Վերջիններս իջել են մեքենայից ու սկսել ադրբեջաներենով հաղորդակցվել Էդիկ պապի հետ, սպառնալիքներ հնչեցրել ու զենքի փողով հրել դեպի մեքենան, տարել գյուղից մոտ 1,5 կմ հեռավորության վրա իջեցրել, ձեռքից վերցրել հեռախոսը, ապա  հարցաքննել։

«Իրար հերթ չտալով հարցնում էին թե՝ «Ղարաբաղն ու՞մ հողն ա», ու իրենցից մեկը նկարում էր, այստեղ զգուշացա, որ ինչ նկարահանվում է, կհրապարակեն։ Հետո երբ հարցրեցին իմ ընտանիքից, ասացի, որ հարազատներս Ստեփանակերտում են, ուղղակի հեռախոսակապ չկա։ Եթե չլիներ իրենց հրամանատարը, գուցե ինձ կծեծեին, և կամ կսպանեին, որովհետև բոլորը բղավում էին թե՝ «Ստեփանակերտ չի, Խանքենդի է»։ Հարցրել են, թե ինչո՞վ եմ զբաղվել ամբողջ կյանքում, ես նրանց ադրբեջաներենով պատասխանեցի, որ երիտասարդ տարիներիս զբաղվել եմ բռնցքամարտով։ Անգամ աղդամցի բռնցքամարտիկի հետ եմ մենամարտել։ Ճանաչեցին իրենց մարզիկին։ Ինձ բաց թողեցին այդտեղից։ Երբ ճանապարհ ընկա, մտածում էի թե հետևիցս կկրակեին։ Կրակում էին, բայց հիմնականում օդ՝ որպեսզի վախեցնեն ինձ»։ 

Էդիկ Աղաջանյանը ոտքով հետ է վերադարձել Կարմիր գյուղի իր տուն։ Շփոթմունքից չգիտեր՝ ինչ հնար գտներ, որպեսզի հասներ Ստեփանակերտ։ 

«Ո՛չ ուտել էր լինում, ո՛չ քնել։ Տանն էի, երբ սկսեցին ավտոմատ կրակահերթով կրակել շուրջս։ Վախից մնացել եմ տան նկուղային հարկում՝ մինչև կավարտվեր կրակը։ Հետո իմացա հավերին են կրակում, որ ուտեն։ Հասկանալով, որ մնալը փրկություն չէ, ասացի՝ «ինչ լինում է, թող լինի», բռնեցի Ստեփանակերտ տանող ճանապարհը։ Հիմնականում անտառով էի քայլում, որ հանկարծ չնկատեն, չկրակեն։ Նորից ինձ նկատեցին, մոտեցան, ստուգեցին գրպաններս, հանկարծ զենք կամ դանակ վերցրած չլինեմ։ Բայց հրամանատարը հեռվից նկատելով, որ ինձ 2-րդ անգամ են բռնել, զանգել ու ասել է, որ բաց թողեն։ Անտառներում ինձանից ոչ հեռու կրակի ձայները չէին դադարում։ Բայց Քռասնի գյուղի մոտ դա անտանելի էր, շատ մոտ էր, ու տպավորություն էր, որ հենց ինձ են նկատել։ Մոտ կես ժամ մնացել եմ գետնին պառկած, մինչև այդ ձայները կտրվեցին»։

Ըստ Էդիկ պապի՝ Քռասնիի տներից մեկի պատշգամբից էին կրակում։ Նա տեսել է թե ինչպես են ադրբեջանցիները դիրքավորվել պատշգամբում ու կրակում էին ցանկացած շարժի ուղղությամբ։

«Անտառով քայլելն անհնար էր դարձել, դրա համար որոշեցի դուրս գալ մայրուղի, «մեծ մարդ եմ, կյանքս ապրել եմ, ինչ լինելու է թող լինի»։ Այդտեղից մի քանի հարյուր մետր իջնելուց հետո նկատեցի հեռվում մի սև ջիպ, ուզում էի նորից մտնել անտառ, բայց մտածում էի հետևիցս կկրակեն։ Երբ հասա մեքենային տեսա, որ հայկական համարանիշներ են, հետևի կողմում մի դիակ կար ընկած, մեքենայից քարշ տված, գցած գետնին, իսկ վարորդի ուղղությամբ դիմապակու վրա կրակի հետք կար։ Ոչինչ անել չէի կարող։ Առաջ եկա դեպի Աջափնյակ»,- այդ դժվար օրերին իր հետ կատարված իրադարձություններն է վերհիշում Էդիկ Աղաջանյանը։ 

Նա նկատել է, որ ճանապարհի կողքին զինվորականներ են կանգնած։ Նորից մտածել է, իր ձևակերպմամբ՝ «իմ վերջը եկել է»։ Երբ մոտեցել է տղաներին, իմացել, որ հայ են, ասում է՝ «ուրախությանս չափ չկար, մանավանդ, որ իրենցից իմացա՝ մերոնք ինձ են փնտրում»։

«Հարցրեցին «Կարո՞ղա Վրեժի պապիկն ես, այդտեղ չդիմացա, սկսեցի լաց լինել։ «Բլոկնոտի» մեջ փնտրվողների անուններն էին, նաև իմ անուն ազգանունը գտա։ Ինձ դրել են մեքենայի մեջ բերել մինչև Ստեփանակերտ։ Մեծ ընտանիքս՝ զավակներով ու թոռներով, սպասում էին ինձ»։

Այդ ընթացքում Էդիկ պապի հարազատները դիմել են Արցախում Կարմիր խաչի առաքելությանն ու խաղաղապահ զորակազմին։ Վերջիններս մինչև կարձագանքեն, պապն արդեն ոտքով, փորձություններ հաղթահարելով հասել էր հարազատներին։  

Այն ինչ կատարվել է իր հետ սեպտեմբերի 19-ից հետո, դրանից փրկվելն իսկական հրաշք էր։ Սակայն, արցախցի տղամարդը ողջ է մնացել իր հնարամտության շնորհիվ։ Էդիկ Աղաջանյանը Հայաստան տեղափոխվելուց հետո լավատեսությունն ու հավատը չի կորցնում, որ նորից մի օր Կարմիր գյուղի իր տուն է վերադառնալու։

Հունան Թադևոսյան

 

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

 

«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի կայացմանն աջակցելն ուղղակիորեն բխում է մեր ընկերության սոցիալական քաղաքականությունից. ԶՊՄԿ Հատել ենք անդարձելիության շեմը. Նաիրի Սարգսյան ՆԱՏՕ նոր գլխավոր քարտուղարն այցելել է Ուկրաինա Այս վարչախմբի թիկունքում Թուրքիան է․ Ավետիք Չալաբյան Նոր մանրամասներ՝ Արսեն Աֆյանի սպանության գործով Շղթայական ավտովթար՝ Երևանում. Արցախի պողոտայում բախվել են «BMW»-ն, «Mercedes»-ը և «Mazda CX-30»-ը Ի՞նչ է փնտրում Փաշինյանը Փարիզում «Քաղպայմանագրին» նյարդայնացնում է արցախցիների մասին հիշատակումը Փաշինյանն ու Միրզոյանը խոստովանում են «խաղաղության դարաշրջանի» ձախողումը Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Արաբկիր» առողջության կենտրոնն արդեն քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ արդիականացված պայմաններում Կառավարությունը դադարեցրել է 11 մարզիկներին տրված զինծառայությունից տարկետումը 36 ժամ գազ չեն ունենաԱրտաքուստ պարզ գործիք, որ անհրաժեշտ է բոլոր երաժիշտներին ու ոչ միայն նրանց. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Իրականացվել է առաջին ձայնագրությունը մագնիսական ժապավենի վրա. «Փաստ»Նոր որակի ընդդիմության հրամայականը Աշխարհաքաղաքական ցնցումների վեկտորները. «Փաստ»Շվեյցարիական Ալպերը ծածկել է 448 կՎտ հզորությամբ արևային մարտկոցներով. ի՞նչ է դա տալիսՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց. ինչ է կատարվել գիշերը МИР հեռուստաալիքի անդրադարձը` Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումինԴրանց ապագա դատերի հիմքը այսօր պետք է գցել՝ հայրենիքի դավաճանության հաստատված մեղքով. Հրայր ԿամենդատյանԽոչընդոտել են «Կարմիր խաչի» գործունեությունը Ղարաբաղում և ճնշումներ են իրականացնում այդ ամենի մասին բարձրաձայնող շվեդ լրագրողի դեմ. «Փաստ»Ով է փախուստի դիմած քրեական հեղինակություն «Ալավերդյանցի Կnկnն». մանրամասներ Ժողովրդավարական գործընթացները սահմանափակելու փոխարեն, մենք պետք է կենտրոնանանք դրանց աջակցության և ամրապնդման վրա. Սոնա Ղազարյան«10 տարով կյանքս երկարեց». հանդիսատեսը Nemra-ի համերգից հետո նման գրառումներով սթորիներ է արել. Վան Նեմրան պատմել է Ալեքս թատրոնում կայացած թեժ համերգից ԵԽԽՎ-ի Մշակույթի, Գիտության, Կրթության և Մեդիայի հանձնաժողովում տեղի ունեցան լսումներ իմ զեկույցի շրջանակներում. Սոնա ՂազարյանCOP29-ը պետք է օգտագործել մեր գերիների հարցի բարձրացման համար․ Արմեն Մանվելյան Փաշինյանի ակտիվությունը, Էրդողանի «չեզոքությունը» և Ալիևի մտադրությունները. «Փաստ»Հայաստանում խոսքի ազատության մակարդակը գնահատվում է բարձր՝ թե՛ հասարակության, թե՛ լրատվամիջոցների համար. Հասմիկ ՀակոբյանՀ1-ի ցանկացած աշխատակից պետք է իմանա, որ իրեն պատիվ չի բերում Պետրոս Ղազարյանի նման մարդու կոլեգա լինելը. Մենուա ՍողոմոնյանՌուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան հայտնել է դստեր անհետացման մասին․ ինչ է հայտնի «Տիկնիկային թատրոնը պետք է գունեղ լինի». Վանաձորի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը տարեցտարի հանդիսատեսի թվի աճ և հետաքրքրություն է նկատում. «Փաստ»«Մտածում եմ ստեղծել կանանց խումբ, օգնել նրանց կյանքը բարելավվելու, ավելի ուժեղանալու». Անահիտ Սիմոնյան Ջրանջատում մինչև 18։00-ն Բարձր աճ ապահովող գործոնները գրեթե ամբողջությամբ չեզոքացել են. «Փաստ»Ադրբեջանը Նախիջևանում հրետանու և անօդաչուների կիրառմամբ զորավարժություններ է անցկացրել Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա Որ հասցեում ջուր չի լինի Յուրաքանչյուրը տեսավ այն, ինչ ուզում էր տեսնել, բայց ամենակարևորը վերևում՝ խորանի վրա էր տեղի ունենում. «Փաստ»ՀՀ իշխանությունների «խեղճիզմի» քաղաքականությունը ավելի վտանգավոր իրավիճակ է ստեղծում մեր պետության համար. Հայրապետյան Ֆասթ Բանկը թողարկել է իր առաջին՝ «Ակն» բանկային քարտերը «Բոլոր ուղղությունները, բոլոր ոլորտները տոտալ ձախողված են». «Փաստ»Սիրիայում հարձակում է տեղի ունեցել ռուսական «Հմեյմիմ» բազայի վրա Կաշառքի հերթական դեպքը․ 54-ամյա վարորդը ձերբակալվել է՝ պարեկներին գումար առաջարկելու համար Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. Սուրենյանը` եղանակի մասին Ի՞նչ կարևոր է, թե մի «նիկոլփաշինյանին» որ «նիկոլփաշինյանով» կփոխարինեն. «Փաստ»Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Այսօր Արմեն Ջիգարխանյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 89 տարեկան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մինչև 2030 թ. դեկտեմբերի 31-ը կազատվեն շահութահարկի վճարումից. նախագիծ. «Փաստ»Բա որ հայի «հետին խելքն» ավելի շուտ «առաջ բերված» լիներ.... «Փաստ»