Երևան, 07.Դեկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ձեր նմանները խայտառակում են ռեսպուբլիկան...». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցած շաբաթավերջը բավականին ինտրիգային ստացվեց՝ արտաքին-քաղաքական առումով: Ամենակարևոր տեղեկություններից մեկն այն է, որ Հայաստանը հետ է կանչել իր ստորագրությունը Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հռչակագրից, որը սատարում է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հրամանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «ձերբակալման» վերաբերյալ։ Լրատվամիջոցները դրանում հավաստիացան՝ դիտարկելով ԵԽ կայքում հրապարակված փաստաթղթի վերջնական տարբերակի տվյալները։ Այսինքն, փաստաթղթի սկզբնական տարբերակում փաստացի եղել է նաև պաշտոնական Երևանի ստորագրությունը, սակայն վերջնական տարբերակում փաստաթղթից անհետացել է Հայաստանի անունը։

Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման նման տատանումը ակտիվորեն լուսաբանվեց ու քննարկվեց ոչ միայն հայկական, այլև ռուսական մամուլում: Ընդ որում, ուշագրավ է, որ Փաշինյանն ու նրա վարչախմբի բարձրաստիճան ներկայացուցիչները, քպական պատգամավորները այս մասին գրեթե չեն խոսում: Դե, հասկանալի է, կրկնակի խայտառակության մասին բարձրաձայնելը ձեռնտու չէ: Ինչո՞ւ կրկնակի: Շատ պարզ. քպական իշխանությունը նախ՝ միանում է Հռոմի ստատուտին, հետո ստորագրում է բացահայտ հակառուսական, ավելի ճիշտ է ասել՝ թշնամական փաստաթուղթ, այդպիսով հերթական անգամ հարվածի տակ դնելով նաև Հայաստանի շահերը, ապա նույն իշխանությունը հետ է կանչում իր ստորագրությունը: Դա էլ՝ երկրորդ խայտառակությունը: Հիմա՝ թե վախից են հետ կանչել, թե մեկ այլ պատճառ կա, այնքան էլ էական չէ:

Արդեն էական չէ նաև հարցադրումը, որ մի՞թե հնարավոր չէր նախապես հաշվարկել՝ միանո՞ւմ են, թե՞ ոչ, որպեսզի նման խայտառակ վիճակում չհայտնվեն: Մեզ իրենց խայտառակվելը չէ, որ հետաքրքրում է: Մեզ հետաքրքրում է այն, որ Հայաստանն են խայտառակում: Հիշենք հայտնի ֆիլմի արտահայտությունը. «Ձեր նմանները խայտառակում են ռեսպուբլիկան...»: Իսկ ամենից էականն այն է, որ Փաշինյանի իշխանավարման արդյունքում Հայաստանը վաղուց ի վեր դադարել է լուրջ ընկալվել արտաքին քաղաքական ասպարեզում: Արտաքին աշխարհի համար փաշինյանական Հայաստանը անողնաշար, սեփական երկրի ու ժողովրդի շահերը ոտնատակ տվող, բոլոր հարցերում տատանողական մոտեցում ու դիրքորոշում ունեցող, այսինքն՝ խորապես անվստահելի ու անհուսալի «գործընկեր» է:

Ավելին, Փաշինյանի իշխանավարման հետևանքով Հայաստանը արդեն գործնականում արտաքին քաղաքական ոչ թե սուբյեկտ է, այլ օբյեկտ, որը ուղղակիորեն կատարում է այլոց, այդ թվում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջներն ու քմահաճույքները: Ամեն պարագայում, նման տատանողականությունը արտաքին քաղաքական ասպարեզում ոչ մի լավ բանի չի հանգեցնի, ու անցած 6 տարիներին էլ տեսել ենք, որ չի հանգեցնում, էլ չասած այն մասին, թե ինչպիսի աղետների է հանգեցրել: Սակայն միայն արտաքին քաղաքականությունը չէ: Փաշինյանի ու նրա իշխանության մոտեցումները նույնքան տատանողական են նաև ներքին կյանքում, տնտեսական հարցերում, իրավական, կրթական, մշակութային, կյանքի և գործունեության բոլոր այլ ոլորտներում: Օրինակներն ամենօրյա են ու ամենուր են: Մե՛կ այս են ասում, մե՛կ այն, մե՛կ աղքատ եք, որովհետև՝ «նախկինները» այսպես-այնպես, մեկ՝ «աղքատությունը ձեր գլուխների մեջ է», մեկ՝ «ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ», բայց մարդկանց ամենից շատ ու ամենատարբեր պատճառներով տուգանողը Փաշինյանի կառավարությունն ու նրա գլխավորած իշխանություններն են:

«Գլուխգործոցը», եթե կարելի է այդպես ասել, «Արցախը Հայաստան է, և՝ վերջ» բացականչելն էր Ստեփանակերտում, ապա ընդամենը մի երկու տարի անց Պրահայում «Արցախն Ադրբեջան է» ճանաչելը: Ոչ պակաս սև «գլուխգործոց» է «հաղթում ենք»-ը, Շուշին թշնամուն հանձնելուց հետո և կապիտուլ յացիոն համաձայնագիր ստորագրելուն զուգահեռ «Շուշիի համար համառ մարտերը շարունակվում են» հայտարարելը: Դե, քովիդը պինցետով ու տնական արաղով հաղթահարելու և նմանօրինակ այլ «մանրուքների» վրա այստեղ չենք կենտրոնանա: Կարճ ասած՝ Փաշինյանը նորվա տատանողականը չէ: Ու նրա գլխավորած իշխանությունն էլ այդպիսին է: Եթե հարցը միայն չկողմնորոշվածությունը, տատանողականությունը կամ դիլետանտությունը լիներ...

Հետևելով Փաշինյանի ու նրա իշխանության հայտարարություններին ու գործունեությանը` տեղին կարելի է համարել և այն վարկածը, որ մի բան ասել, մեկ այլ բան անելու գործելակերպը զուգահեռ նպատակ ունի ապակողմնորոշել, պարզ ասած՝ շշկռացնել հանրությանը, բոլորին: Մարդկանց պահել շարունակական ապակողմնորոշող տեղեկությունների, հայտարարությունների տարափի տակ: Դա հզոր քայքայիչ գործոն է, ի դեպ: Այ, այդ մի հարցում, նկատի ունենք քանդել, քայքայել, ներքին բաժանարարություն, ատելություն սերմանելը, Փաշինյանն ու նրա թիմակիցները մրցակցությունից դուրս են: Միգուցե նման գործելակերպով հնարավոր է միառժամանակ պահել իշխանությունը և կառչած մնալ ներկայինս «տաքուկ» պաշտոններին ու հանկարծահաս բարեկեցությանը, բայց այդպես երկիրն ու պետությունը չեն պահում: Կործանել՝ այո: Պահել՝ ոչ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ողբերգական վթարի հետևանքով 3 մարդ է մաhացել․ ՌԴ «Լույսը պիտի՛ հաղթի խավարին». Բագրատ Սրբազանի կարգախոսով, բայց հանուն Աննա Հակոբյանի. արար-2 Աշխատանքային շաբաթը կսկսվի ձյունով Ռուսական կողմը հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին «Բարսելոնան» բաց թողեց հաղթանակն ավելացված ժամանակում (տեսանյութ) Գյումրեցիներ, գո՞հ եք ձեր ընտրած Նիկոլից. դե հիմա լսեք. Սեւակ Հակոբյան Վանաձորում կայացավ «Բռնության կանխարգելման և բռնության հետևանքների վերացման» թեմայով կլոր սեղան-քննարկում Մենք հավատում ենք, որ պետք է ունենանք չորս հարևանների հետ առնվազն բարիդրացիական հարաբերություններ. Կոստանյան Արցախցի պատգամավորները հանդիպել են ՀՀ ԱԺ ընդդիմադիրների հետ (տեսանյութ) 1988թ. դեկտեմբերի 7 երկրաշարժ Բախվել են «Կամազ» բեռնատարը, «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ կա վիրավոր Վերաօծվեց Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Հայտնաբերվել է Արցախյան պատերազմում 2 որդի կորցրած ծնողից խարդախությամբ 12 000 դոլար վերցնողը Հայրենասիրությունը դարձնենք նոր թրենդ. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը տիկնոջ հետ մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Աստվածամոր տաճարի վերաբացմանը Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակման համար ծախսվել է 850 հազար եվրո Ահաբեկիչների զորքերն այս գիշեր ամենայն հավանականությամբ կշրջափակեն Դամասկոսը. թյուրքագետ Զելենսկին այցով ժամանել է Փարիզ Գաբրիել Սարգսյանը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք է մատուցել դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին ՀՀ ՄԻՊ-ը հարցազրույց է տվել Սլովենիայի RTV ազգային հեռուստաընկերության Globus հաղորդաշարին Խոշոր վթար Կապան քաղաքում. կա զոհ Որոշ ժամանակով մետրոյի գրաֆիկի փոփոխություն կլինի․ մանրամասներ Ուսուցիչները վախենում են կորցնել կառավարելու գործիքը․ ինչո՞ւ որոշ աշակերտներ գնահատական ստանում են, մյուսները՝ ոչ Ընտանիքում լույս աշխարհ է եկել 9-րդ երեխան Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում էրԱղետալի երկրաշարժից 36 տարի անց Գյումրիում վերքերը չեն սպիանում. Գագիկ Ծառուկյան 2025 թվականից ցանկացած քաղաքացու դուռ կարող են թակել ու եկամուտները ստուգել. Նաիրի Սարգսյան«Ոչ ժավելն է մաքրելու «ձեռքերիդ արյունը», ոչ էլ սափրվելն է փրկելու դեմքդ»․ Էդուարդ ՇարմազանովՆորույթ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնում․ ներկայացում հրավիրված ռեժիսորի բեմադրությամբ Հայստանում մինչև -14 աստիճան ցուրտ է սպասվում այս գիշեր Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել են Դոհայում՝ քննարկելու Սիրիայի հարցը «ՀայաՔվեն» ամփոփեց «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» դասընթացի առաջին փուլը` պարգևատրելով մասնակիցներինՓոփոխություն՝ հունվարի 1-ից Պետական պաշտոնյաները պետք է պատասխան տան պետությանը պատճառած վնասների համար. «Հայաստանը ես եմ»-ի 14-րդ պահանջը Թող Աստված մեզ տա այնքան ուժ, որպեսզի պահպանենք հայ և ռուս ժողովուրդների եղբայրական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Մինչև 19։00-ն ջուր չի լինի ԵՄ-ն Հայաստանի հետ հարգում է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը. ԵՄ դեսպան Թող նրանց հիշատակը մեզ ուժ տա ամեն դժվարություն հաղթահարելու. Նաիրի Սարգսյան Սպասվում են թույլ տեղումներ, նաև ձյան տեսքով. ինչ եղանակ կլինի Իրազեկում՝ դեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերի մասին Արտագաղթի պատճառը դու ես, Նիկոլ. Մենուա Սողոմոնյան Հովիկ Աղազարյանը «կամիկաձեի» համառությամբ հաղթում է ՔՊ-ին Ի՞նչ է փնտրում ՀՀ ՊՆ-ն Նահանգներում Գյումրիի փրայմերիզը՝ թոզ փչելու միջոց 10 ամսում Հայաստան է այցելել 1 մլն 926 հազար 405 զբոսաշրջիկ Ինչպե՞ս է փոխվել հարսանեկան զգեստի նորաձևությունը՝ սկսյալ հին դարերից. «Փաստ»Ցանկապատ արևային վահանակներիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Առաջին անգամ իրականացվել է մահապատիժ ներարկման միջոցով. «Փաստ»