Երևան, 08.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ՊԵԿ մի խումբ պաշտոնյաների կողմից 8 մլն դրամ կաշառք պահանջելու դեպք է բացահայտվել. կան կալանավորվածներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Բացահայտվել է Պետական եկամուտների կոմիտեի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից 8 մլն ՀՀ դրամ կաշառք պահանջելու դեպքը:

Այս մասին հայտնել են կոմիտեից:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր հարկային տեսուչներ Վ. Ա.-ն և Հ. Կ.-ն խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, կաշառք տվողի մատնանշած անձի օգտին իրենց կողմից հովանավորչության, ինչպես նաև ապօրինի անգործություն կատարելու համար Ս. Ա.-ի օժանդակությամբ պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլն ՀՀ դրամ կաշառք։

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Ա.-ն և Հ. Կ.-ն 2024 թվականի մարտի 20-ին շինարարական ընկերություններից մեկի կողմից ՀՀ Արմավիրի մարզում գտնվող մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների իրականացման վայրում հարկային ստուգումների ժամանակ հայտնաբերել են հարկային ընթացակարգով չհաշվառված առնվազն 9 աշխատակիցների, ինչպես նաև նշված շինարարական ընկերության և դրա հետ փոխկապակցված մեկ այլ ընկերության կողմից իրականացված տարբեր գործարքների ընթացքում դեռևս չպարզված հարկային տարբեր իրավախախտումներ:

Դրանից հետո Հ. Կ.-ն և Վ. Ա.-ն իրենց ընդհանուր ծանոթ Ս. Ա.-ի միջոցով հանդիպել են հիշյալ շինարարական երկու ընկերությունների տնօրենի ու փոխտնօրենի հետ և նրանց օգտին անգործություն կատարելու, այն է՝ հարկային ստուգումների ընթացքում հայտնաբերված չհաշվառված աշխատակիցների փաստը, ինչպես նաև տարբեր գործարքների ընթացքում չպարզված հարկային իրավախախտումները չարձանագրելու համար պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ 8.000.000 ՀՀ դրամ կաշառք՝ միևնույն ժամանակ խոստանալով հետագայում վերը նշված ընկերությունների համար խնդիրներ չստեղծել և հովանավորչության եղանակով պայմաններ ստեղծել անխոչընդոտ աշխատելու համար: Հիշյալ շինարարական ընկերությունների տնօրենն ու փոխտնօրենը, ինչպես նաև նույն ընկերությունների իրական շահառու հանդիսացող Կ. Հ.-ն տվել են իրենց համաձայնությունը՝ պաշտոնար անձանց տալ պահանջված կաշառքի գումարը:

Վերը նշված հանցավոր արարքների համար Վ. Ա.-ին և Հ. Կ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Կաշառք ստանալը), Ս. Ա.-ին՝ 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ Կ. Հ.-ին՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Կաշառք տալը):

Մեղադրյալներից երեքի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ մեկի նկատմամբ՝ տնային կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

 

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Դասագրքերը չեն համապատասխանում չափորոշիչներին ՊԵԿ-ը բացահայտել է սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպքեր Պատերազմում որդուն կորցրած տիկին Լալայի մոտ հղիության ընթացքում սուր լիմֆոբլաստային լեյկոզ է հայտնաբերվել Փորձագետ Գևորգ Մելիքյանը Ղազախստանում մասնակցել է առաջին ԱԷԿ-ի հանրաքվեինԻջևանում կարի ֆաբրիկայի ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա․ նրան տեղափոխել են հիվանդանոց Ամերիկայի Ֆլորիդա նահանգում մոլեգնող փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել ՌԴ-ն չի միջամտում Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններին․ Դմիտրի Պեսկով Թյուրքական պետությունների առողջապահության նախարարները հավաքվել են Շուշիում Ընտրեք լուսիններից մեկը՝ տեսնելու, թե ինչ են մտածում ձեր մասին ԱՊՀ գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթեր Մբապեն ճանաչվել է «Ռեալի»՝ սեպտեմբեր ամսվա լավագույն խաղացող Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն անհիմն է որակում կողմնակալության մեղադրանքները 7 վնասակար մթերք երեխայի համար Հրդեհները Բոլիվիայում ոչնչացրել են ավելի քան 10 մլն հեկտար բուսականություն Ղազախստանը ողջունում է խաղաղ գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ քայլերը. Տոկաև Բժիշկը ցերեկային քնկոտության վտանգավոր հետեւանք է անվանել Ալեքսանդր Եսայանի հրավերով Հայաստանում է Ռոդրիգո Մեսին՝ քննարկելու IT և տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները «Ձայներին չէր արձագանքում, անշարժ պառկած էր». ի՞նչ է պատմում դպրոցի տնօրենը 15-ամյա տղայի հանկարծամահ լինելու մասին Ո՞ր հիիվանդությունների դեպքում չի կարելի ուտել ցիտրուսներ Սերխիո Ագուերոն դատի է տվել «Բարսելոնային» Մի շարք հասցեներում երկար ժամանակով ջուր չի լինի Կարևոր․ Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե հրաժարվեք բանջարեղենից և մրգերից Կրեմլում տեղի է ունեցել Փաշինյանի և Պուտինի հանդիպումը․ նոր մանրամասներ Դատարանից պահանջում են Փաշինյանին ճանաչել ստախոս և բարոյազուրկ․ ովքե՞ր և ինչո՞ւ են դատի տվել Փաշինյանին Լավ լուր Wildberries-ից օգտվողների համար. ո՞ր դեպքում առաքումը կլինի անվճար Այս իշխանությունն ամեն ինչին վերաբերվում է հեղափոխական մեթոդներով․ Ավետիք Չալաբյան «Դուք տեր չունեք, պետություն չունեք, ձեր մասին ոչ ոք չի մտածում». Բաքվից վերադարձած նախկին գերին՝ կտտանքների մասին ԵՊՀ-ն կազմաքանդում են․ աղետ են ստեղծելու, մարդկանց գործազուրկ դարձնեն․ Մենուա Սողոմոնյան Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կկատարվի Ջրօրհնեքի կարգ՝ նորօրհնյալ Մյուռոնով «Արթկոսմեդ» վիրաբուժության կենտրոնում մահացել է օրեր առաջ մի քանի պլաստիկ վիրահատության ենթարկված 60-ամյա բուժառուն Եթե առ այսօր չեն «խժռել» Հայաստանը՝ դա ՌԴ և Իրանի ունեցած հարավկովկասյան շահերի պատճառով է. Արտակ Զաքարյան Առաջին անգամ Հայաստանում մեկնարկեց Միջազգային CMC համաժողովը՝ կառավարման խորհրդատուների և գործարար համայնքի համար Ծնողների համար 10 րոպեն մեկ շտապօգնություն է գալիս․ 15-ամյա աշակերտին վաղը կհուղարկավորեն«Զանգեզուրի միջանցքի» թեման հավանաբար շոշափվել է Պուտինի` Ալիևի և Փաշինյանի հետ առանձին բանակցությունների ժամանակ. Պեսկով Մայրաքաղաքում շարունակվում են կենսունակությունը կորցրած ծառերի հեռացման և նորերով փոխարինման աշխատանքներըBrent-ը էժանացել է «Սպասում ենք Ձեզ Բաքվում»․ Պուտինի լեզվի սայթաքումը Ալիևի հետ հանդիպմանը Հայտնի է, թե ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը «Եթե նա չլիներ իմ կյանքում, գուցե ես չաճեի». Հասմիկ Կարապետյանը՝ իր և Հայկոյի բաժանման մասին Հայ դերասանուհի և Հայաստանի վաստակավոր արտիստ. Լալա Մնացականյանի 5 լավագույն մտքերը Հայտնի են SIA Armenia 2024-ի եւ «Մի դրամի ուժի» համատեղ ծրագրի հաղթողների անունները Դասընկերոջը մի քանի անգամ բողոքել է, որ սիրտը ցավում է. նոր մանրամասներ՝ 15-ամյա տղայի հետ կատարվածից ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր ռեժիմը «հիբրիդային գործողությունների» համար ԹՈՓ- 5 առասպել արևային էներգիայի և մարտկոցների մասին, որոնց պետք է դադարել հավատալԻնչպես Արևմտյան պատը դարձավ Լացի պատ. «Փաստ»Պետական կառավարման կոլապսը մեկ հրդեհի օրինակով Ադրբեջանը թքած ունի կանոնակարգի վրա Փաշինյանն ու ռուսական հարթակը. ի՞նչ սպասել Մոսկվայից Հերթական հակառուսական քայլը