Լոս Անջելեսում կայացել է «Էմմի» մրցանակաբաշխությունը. «Սյոգուն»-ը ստացել է 18 մրցանակ
ՄՇԱԿՈՒՅԹՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լոս Անջելեսում տեղի է ունեցել հեղինակավոր «Էմմի» հեռուստատեսային մրցանակաբաշխության 76-րդ արարողությունը: Արդյունքում 2024 թվականի լավագույն սերիալներն են «Սյոգուն»-ը (Shōgun) և «Հնարքներ»-ը (Hacks)։ Արդյունքները հրապարակված են մրցանակաբաշխության կայքում։
«Սյոգուն»-ն այս տարի առաջադրվել էր «Էմմի»-ի 25 անվանակարգերում։ Արդյունքում այն ստացել է 18 մրցանակ։ «Հնարքներ»-ն այս տարի առաջադրվել էր 16 անվանակարգում, սակայն միայն երեքում է արժանացել մրցանակների։
Լավագույն դրամատիկ սերիալ է ճանաչվել «Սյոգուն»-ը, լավագույն դրամատիկ դերասանուհի՝ Աննա Սավային («Սյոգուն»), լավագույն դրամատիկ դերասան՝ Հիրոյուկի Սանադան («Սյոգուն»), կատակերգական ժանրի լավագույն դերասանուհի՝ Ջին Սմարթը («Հնարքներ»), կատակերգական ժանրի լավագույն դերասան՝ Ջերեմի Ալեն Ուայթր («Արջ»), լավագույն մինի-սերիալ՝ «Եղնիկ»-ը, մինի սերիալի լավագույն դերասանուհի և դերասան՝ Ջոդի Ֆոսթեր և Ռիչարդ Գեդ («Իսկական դետեկտիվ. Գիշերվա երկիր» և «Եղնիկ»), դրամատիկ սերիալի լավագույն ռեժիսոր՝ Ֆրեդ Տուա («Սյոգուն»), կատակերգական սերիալի լավագույն ռեժիսոր՝ Քրիստոֆեր Սթորեր («Արջ»):