Երևան, 03.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Bahamut հիմնադրամը կտրամադրի 50 մլն դրամին համարժեք FTN՝ ԲՏԱ-ի դրամաշնորհային ծրագրին աջակցելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրերս  Հայաստանի բլոկչեյն էմբասիում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, «Ֆասթ մեդիա» ընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը և  «Բահամուտ» հիմնադրամի խորհրդի անդամ  Արամ Ջիվանյանը համատեղ մամլո ասուլիսի ընթացքում ներկայացրել են «Գաղափարից բիզնես» դրամաշնորհային ծրագրի «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով մրցույթի մանրամասները։ Մրցույթն այս տարի իրականացվելու է «Ֆասթ Մեդիա» և «Բահամուտ» հիմնադրամի  հետ գործակցությամբ։

Ծրագրով նախատեսվում է ֆինանսավորում տրամադրել սկսնակ տեխնոլոգիական ընկերություններին և գիտահետազոտական թիմերին՝ իրենց նախագծերն իրականացնելու համար։ Մրցույթի նախնական փուլը հաղթահարած նախագծերը կդիտարկվեն ժյուրիի կողմից, ինչին կհաջորդի հաղթողների ընտրման փուլը։ Ծրագրի մրցանակային ֆոնդը 290 մլն ՀՀ դրամ է, որը կբաշխվի հաղթող ընկերությունների միջև, յուրաքանչյուրին՝ մինչև 10 մլն դրամ։ Ավելին, հաղթողներից լավագույնները կստանան հավելյալ՝ 50 մլն ՀՀ դրամին համարժեք FTN ներդրումային ֆոնդ, «Բահամուտ» հիմնադրամի կողմից։ 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը նշել է, որ նախագիծը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքների ստեղծմանը և տեխնոլոգիաների կիրառմանը, արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը։ Վերջինս նաև ընդգծել է, որ ծրագրերի ընտրության ժամանակ ընկերություններին չեն սահմանափակելու կոնկրետ պրոդուկտի կամ գաղափարի շուրջ, քանի որ շուկան ինքն է թելադրում, թե այս տարի կամ առհասարակ ինչ պահանջարկ կլինի դաշտում․ «Ամենակարևորն այն է, որ այդտեղ պետք է  լինի իննովացիա և մրցակցային տարբերություններ։ Մենք ուզում ենք տեսնել, թե ինչ գաղափարներ և ինչ պրոյեկտներ գոյություն ունեն», - ասել է նա։

«Ֆասթ Մեդիա» ընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը,  անդրադառնալով նախագծի հեռուստատեսային տարբերակի առաձնահատկություններին, նշել է, որ նախատեսված է նկարահանել 12 հաղորդում, որոնց ընթացքում  ներկայացվելու են կադրից դուրս մնացած ուշագրավ դրվագները․ «Դետալային աշխատանք է տարվելու ամեն մասնակցի հետ, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա լավագույնս ներկայանալ», - ընդգծել է նա։

«Բահամուտ» հիմնադրամի խորհրդի անդամ Արամ Ջիվանյանի խոսքով շեշտը դրվելու է բոլոր ստարտափերին առավելագույնս օգտակար լինելու վրա․  «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ այս գործակցությունն սկիզբ է դնում Web3-ում նոր մշակույթի զարգացմանը։ Բահամուտի մոտեցումը լինելու է մասնակից ընկերությունների մեջ գտնել ամենամեծ ներդրման ներուժ ունեցողներին և տրամադրել ոչ միայն դրամաշնորհ, այլև գործընկերային հարաբերություններ ստեղծել, ներդրումներ կատարել այդ ընկերությունում», - ասել է նա։

Bahamut հիմնադրամի մասին

«Բահամուտ» հիմնադրամը քայլում է  նորարություններին համընթաց՝ առաջարկելով աջակցություն և ֆինանսավորում բոլոր այն նախագծերին, որոնք հարթակ են բերում նոր գաղափարներ, ստեղծում կայուն արժեքներ և Web3-ի աշխարհ ներգրավում նոր օգտատերերի։ Հիմնադրամը տրամադրում է աջակցություն գալիք սերունդներին՝ ընձեռելով սովորելու և նորը ստեղծելու բազում հնարավորություններ։

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին։

 

 

Ի՞նչ է փնտրում Փաշինյանը Փարիզում «Քաղպայմանագրին» նյարդայնացնում է արցախցիների մասին հիշատակումը Փաշինյանն ու Միրզոյանը խոստովանում են «խաղաղության դարաշրջանի» ձախողումը Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Արաբկիր» առողջության կենտրոնն արդեն քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ արդիականացված պայմաններում Կառավարությունը դադարեցրել է 11 մարզիկներին տրված զինծառայությունից տարկետումը 36 ժամ գազ չեն ունենաԱրտաքուստ պարզ գործիք, որ անհրաժեշտ է բոլոր երաժիշտներին ու ոչ միայն նրանց. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Իրականացվել է առաջին ձայնագրությունը մագնիսական ժապավենի վրա. «Փաստ»Նոր որակի ընդդիմության հրամայականը Աշխարհաքաղաքական ցնցումների վեկտորները. «Փաստ»Շվեյցարիական Ալպերը ծածկել է 448 կՎտ հզորությամբ արևային մարտկոցներով. ի՞նչ է դա տալիսՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց. ինչ է կատարվել գիշերը МИР հեռուստաալիքի անդրադարձը` Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումինԴրանց ապագա դատերի հիմքը այսօր պետք է գցել՝ հայրենիքի դավաճանության հաստատված մեղքով. Հրայր ԿամենդատյանԽոչընդոտել են «Կարմիր խաչի» գործունեությունը Ղարաբաղում և ճնշումներ են իրականացնում այդ ամենի մասին բարձրաձայնող շվեդ լրագրողի դեմ. «Փաստ»Ով է փախուստի դիմած քրեական հեղինակություն «Ալավերդյանցի Կnկnն». մանրամասներ Ժողովրդավարական գործընթացները սահմանափակելու փոխարեն, մենք պետք է կենտրոնանանք դրանց աջակցության և ամրապնդման վրա. Սոնա Ղազարյան«10 տարով կյանքս երկարեց». հանդիսատեսը Nemra-ի համերգից հետո նման գրառումներով սթորիներ է արել. Վան Նեմրան պատմել է Ալեքս թատրոնում կայացած թեժ համերգից ԵԽԽՎ-ի Մշակույթի, Գիտության, Կրթության և Մեդիայի հանձնաժողովում տեղի ունեցան լսումներ իմ զեկույցի շրջանակներում. Սոնա ՂազարյանCOP29-ը պետք է օգտագործել մեր գերիների հարցի բարձրացման համար․ Արմեն Մանվելյան Փաշինյանի ակտիվությունը, Էրդողանի «չեզոքությունը» և Ալիևի մտադրությունները. «Փաստ»Հայաստանում խոսքի ազատության մակարդակը գնահատվում է բարձր՝ թե՛ հասարակության, թե՛ լրատվամիջոցների համար. Հասմիկ ՀակոբյանՀ1-ի ցանկացած աշխատակից պետք է իմանա, որ իրեն պատիվ չի բերում Պետրոս Ղազարյանի նման մարդու կոլեգա լինելը. Մենուա ՍողոմոնյանՌուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան հայտնել է դստեր անհետացման մասին․ ինչ է հայտնի «Տիկնիկային թատրոնը պետք է գունեղ լինի». Վանաձորի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը տարեցտարի հանդիսատեսի թվի աճ և հետաքրքրություն է նկատում. «Փաստ»«Մտածում եմ ստեղծել կանանց խումբ, օգնել նրանց կյանքը բարելավվելու, ավելի ուժեղանալու». Անահիտ Սիմոնյան Ջրանջատում մինչև 18։00-ն Բարձր աճ ապահովող գործոնները գրեթե ամբողջությամբ չեզոքացել են. «Փաստ»Ադրբեջանը Նախիջևանում հրետանու և անօդաչուների կիրառմամբ զորավարժություններ է անցկացրել Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա Որ հասցեում ջուր չի լինի Յուրաքանչյուրը տեսավ այն, ինչ ուզում էր տեսնել, բայց ամենակարևորը վերևում՝ խորանի վրա էր տեղի ունենում. «Փաստ»ՀՀ իշխանությունների «խեղճիզմի» քաղաքականությունը ավելի վտանգավոր իրավիճակ է ստեղծում մեր պետության համար. Հայրապետյան Ֆասթ Բանկը թողարկել է իր առաջին՝ «Ակն» բանկային քարտերը «Բոլոր ուղղությունները, բոլոր ոլորտները տոտալ ձախողված են». «Փաստ»Սիրիայում հարձակում է տեղի ունեցել ռուսական «Հմեյմիմ» բազայի վրա Կաշառքի հերթական դեպքը․ 54-ամյա վարորդը ձերբակալվել է՝ պարեկներին գումար առաջարկելու համար Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. Սուրենյանը` եղանակի մասին Ի՞նչ կարևոր է, թե մի «նիկոլփաշինյանին» որ «նիկոլփաշինյանով» կփոխարինեն. «Փաստ»Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Այսօր Արմեն Ջիգարխանյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 89 տարեկան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մինչև 2030 թ. դեկտեմբերի 31-ը կազատվեն շահութահարկի վճարումից. նախագիծ. «Փաստ»Բա որ հայի «հետին խելքն» ավելի շուտ «առաջ բերված» լիներ.... «Փաստ»Բռնի տեղահանված արցախցիների ընդամենը 3 տոկոսն է ստացել ՀՀ քաղաքացիություն. «Փաստ»Փոքրիշատե հաջողակ ցանկացած գործարար թիրախավորված է իշխանությունների կողմից. «Փաստ»Սահմանադրական դատարանը սահմանադրական հեղաշրջման մասնակի՞ց. «Փաստ»Դիմում եմ գործարարներին, լռելու իրավունք չունեք, քանի որ հայրենիք եք զիջելու, մեր քայլերը տանում են մեզ մեր նախանշած ծրագրին՝ ժամ առաջ հեռացնելու այս իշխանությանը․ Բագրատ Սրբազան Բայդենը հայտարարել է, որ չի աջակցի Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածին «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստները 21-րդ դարում