Երևան, 03.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է․ կնքվեց փոխըմբռնման հուշագիր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 4-ից 7-ը Երևանը դառնալու է տեխնոլոգիական առաջատար ընկերությունների ու մասնագետների հիմնական հավաքատեղին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա WCIT2024, իսկ Մերիդիան էքսպո կենտրոնում՝ DigiTec ցուցահանդեսը՝ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով։ Team Telecom Armenia-ն ստանձնել է այս երկու նշանակալի միջոցառումների գլխավոր տեխնոլոգիական գործընկերոջ դերը։

Այսօր WCIT2024/DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը և Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը կնքեցին համագործակցության հուշագիր՝ ևս մեկ անգամ ընդգծելու բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական կարևորությունը։ Կոնգրեսի շնորհիվ այդ ուղղությամբ իրականացվելու են համատեղ միջոցառումներ՝ Հայաստանում մրցունակ և հարմարավետ բիզնես միջավայր ձևավորելու նպատակով։

Լինելով տեխնոլոգիական առաջատար ընկերություն, որը մշտապես հետևում է աշխարհում տեղի ունեցող թվային փոփոխություններին` Team Telecom Armenia-ն խրախուսում է երիտասարդների շրջանում տեխնոլոգիական ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը և նպատակ ունի նպաստել հաջորդ սերնդի առաջնորդների ձևավորմանը:

«Պատահական չէ, որ Team-ը ստեղծելիս մեզ համար առաջնահերթ աջակցության ուղղություններ ենք ընտրել կրթությունը, գիտությունը և տեխնոլոգիաները։ Ընդամենը մի քանի շաբաթից կմեկնարկեն երկու խոշորամասշտաբ տեխնոլոգիական միջոցառումներ, որոնցից մեկը մեր երկիրն է ներկայացնում տեխնոլոգիական աշխարհի քարտեզում, իսկ մյուսը՝ համաշխարհային փորձն է բերում այստեղ։ Ուրախ եմ, որ Team Telecom Armenia-ն ևս մեկ անգամ դարձավ այս տեխնոլոգիական տոնի կարևոր մասը»,- մեջբերում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ 

WCIT2024/DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանն անդրադառնալով միջոցառման մանրամասներին ու համագործակցությանը նշեց

«WCIT2024/DigiTec-ն այն եզակի միջոցառումներից է, որն իր շուրջն է համախմբում ՏՀՏ և բիզնես համայնքն ամբողջ աշխարհից։ Արդեն իսկ երկրորդ անգամ Հայաստանը կհյուրընկալի համաշխարհային այս ձևաչափը՝ WCIT-ն՝ Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը՝ Երևան հրավիրելով ոլորտի առաջատար դեմքերին։ 2024 թվականի թեման է՝ Մտքի ուժը. Արհեստական բանականությունն առանց սահմանների, և մենք ամբողջ աշխարհին հնարավորություն ունենք ցույց տալու հայկական մտքի ներուժը։ Այս հարցում ուրախ եմ, որ մեր կողքին է գլխավոր գործընկերներից հայկական Team Telecom Armenia-ն, և համոզված եմ, որ մենք համատեղ ունենալու ենք հաջողված իրադարձություն»։

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը, կարևորելով ԱՏՁՄ ռազմավարական անդամ Team Telecom Armenia-ի հետ այս միջոցառումների շրջանակում գործակցությունը, նշեց, 

որ ընկերությունն առանցքային դեր է ունեցել միության բոլոր հավակնոտ  ծրագրերի հաջողության մեջ։ Նրա խոսքով WCIT2024-ից ու DigiTec Expo 2024-ից սպասելիքներն այս տարի է՛լ ավելի մեծ են։

«Այս երկու տեխնոլոգիական միջոցառումները հոկտեմբերին Հայաստան կբերեն հարյուրավոր միջազգային ներդրողների, տեխնոլոգիական ոլորտի առաջատարների և հաջողակ ձեռներեցների։ Կհյուրընկալենք 15-ից ավելի հեղինակավոր լրատվամիջոցների, ինչպիսիք են Ֆորբսն ու Բենզինգան։ Սա անպայման մեծ ազդեցություն կթողնի հայկական տեխնոլոգիական ոլորտի զարգացման վրա՝ նպաստելով, որ հայկական ընկերությունները ձեռք բերեն միջազգային գործընկերներ, ներգրավեն խոշոր ներդրումներ և դուրս գան նոր շուկաներ»:

DigiTec ցուցահանդեսին այս տարի կրկին ներկայանալու է Team ընկերությունների խումբը, որում ներառված ընկերություններին միավորում է նորարար գաղափարներ կյանքի կոչելու ձգտումը, պրոֆեսիոնալիզմը, ինչպես նաև երկրի տնտեսության ցուցանիշների աճի վրա ազդելու մեծ ցանկությունը: Տաղավարում ներկայացված կլինեն Team Telecom Armenia, Team Pay, Team Solutions, Team Systems ու buy.am ընկերությունները, ինչպես նաև էլեկտրական մեքենաների լիցքավորման Team Energy նախագիծը։

Միջոցառումների օրերին Team Telecom Armenia-ն WCIT-ի ու DigiTec-ի այցելուներին ու մասնակիցներին կապահովի ոչ միայն ինտերնետային, այլ նաև տրանսպորտային կապով։

Հատել ենք անդարձելիության շեմը. Նաիրի Սարգսյան ՆԱՏՕ նոր գլխավոր քարտուղարն այցելել է Ուկրաինա Այս վարչախմբի թիկունքում Թուրքիան է․ Ավետիք Չալաբյան Նոր մանրամասներ՝ Արսեն Աֆյանի սպանության գործով Շղթայական ավտովթար՝ Երևանում. Արցախի պողոտայում բախվել են «BMW»-ն, «Mercedes»-ը և «Mazda CX-30»-ը Ի՞նչ է փնտրում Փաշինյանը Փարիզում «Քաղպայմանագրին» նյարդայնացնում է արցախցիների մասին հիշատակումը Փաշինյանն ու Միրզոյանը խոստովանում են «խաղաղության դարաշրջանի» ձախողումը Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Արաբկիր» առողջության կենտրոնն արդեն քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ արդիականացված պայմաններում Կառավարությունը դադարեցրել է 11 մարզիկներին տրված զինծառայությունից տարկետումը 36 ժամ գազ չեն ունենաԱրտաքուստ պարզ գործիք, որ անհրաժեշտ է բոլոր երաժիշտներին ու ոչ միայն նրանց. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Իրականացվել է առաջին ձայնագրությունը մագնիսական ժապավենի վրա. «Փաստ»Նոր որակի ընդդիմության հրամայականը Աշխարհաքաղաքական ցնցումների վեկտորները. «Փաստ»Շվեյցարիական Ալպերը ծածկել է 448 կՎտ հզորությամբ արևային մարտկոցներով. ի՞նչ է դա տալիսՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց. ինչ է կատարվել գիշերը МИР հեռուստաալիքի անդրադարձը` Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումինԴրանց ապագա դատերի հիմքը այսօր պետք է գցել՝ հայրենիքի դավաճանության հաստատված մեղքով. Հրայր ԿամենդատյանԽոչընդոտել են «Կարմիր խաչի» գործունեությունը Ղարաբաղում և ճնշումներ են իրականացնում այդ ամենի մասին բարձրաձայնող շվեդ լրագրողի դեմ. «Փաստ»Ով է փախուստի դիմած քրեական հեղինակություն «Ալավերդյանցի Կnկnն». մանրամասներ Ժողովրդավարական գործընթացները սահմանափակելու փոխարեն, մենք պետք է կենտրոնանանք դրանց աջակցության և ամրապնդման վրա. Սոնա Ղազարյան«10 տարով կյանքս երկարեց». հանդիսատեսը Nemra-ի համերգից հետո նման գրառումներով սթորիներ է արել. Վան Նեմրան պատմել է Ալեքս թատրոնում կայացած թեժ համերգից ԵԽԽՎ-ի Մշակույթի, Գիտության, Կրթության և Մեդիայի հանձնաժողովում տեղի ունեցան լսումներ իմ զեկույցի շրջանակներում. Սոնա ՂազարյանCOP29-ը պետք է օգտագործել մեր գերիների հարցի բարձրացման համար․ Արմեն Մանվելյան Փաշինյանի ակտիվությունը, Էրդողանի «չեզոքությունը» և Ալիևի մտադրությունները. «Փաստ»Հայաստանում խոսքի ազատության մակարդակը գնահատվում է բարձր՝ թե՛ հասարակության, թե՛ լրատվամիջոցների համար. Հասմիկ ՀակոբյանՀ1-ի ցանկացած աշխատակից պետք է իմանա, որ իրեն պատիվ չի բերում Պետրոս Ղազարյանի նման մարդու կոլեգա լինելը. Մենուա ՍողոմոնյանՌուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան հայտնել է դստեր անհետացման մասին․ ինչ է հայտնի «Տիկնիկային թատրոնը պետք է գունեղ լինի». Վանաձորի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը տարեցտարի հանդիսատեսի թվի աճ և հետաքրքրություն է նկատում. «Փաստ»«Մտածում եմ ստեղծել կանանց խումբ, օգնել նրանց կյանքը բարելավվելու, ավելի ուժեղանալու». Անահիտ Սիմոնյան Ջրանջատում մինչև 18։00-ն Բարձր աճ ապահովող գործոնները գրեթե ամբողջությամբ չեզոքացել են. «Փաստ»Ադրբեջանը Նախիջևանում հրետանու և անօդաչուների կիրառմամբ զորավարժություններ է անցկացրել Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա Որ հասցեում ջուր չի լինի Յուրաքանչյուրը տեսավ այն, ինչ ուզում էր տեսնել, բայց ամենակարևորը վերևում՝ խորանի վրա էր տեղի ունենում. «Փաստ»ՀՀ իշխանությունների «խեղճիզմի» քաղաքականությունը ավելի վտանգավոր իրավիճակ է ստեղծում մեր պետության համար. Հայրապետյան Ֆասթ Բանկը թողարկել է իր առաջին՝ «Ակն» բանկային քարտերը «Բոլոր ուղղությունները, բոլոր ոլորտները տոտալ ձախողված են». «Փաստ»Սիրիայում հարձակում է տեղի ունեցել ռուսական «Հմեյմիմ» բազայի վրա Կաշառքի հերթական դեպքը․ 54-ամյա վարորդը ձերբակալվել է՝ պարեկներին գումար առաջարկելու համար Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. Սուրենյանը` եղանակի մասին Ի՞նչ կարևոր է, թե մի «նիկոլփաշինյանին» որ «նիկոլփաշինյանով» կփոխարինեն. «Փաստ»Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Այսօր Արմեն Ջիգարխանյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 89 տարեկան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մինչև 2030 թ. դեկտեմբերի 31-ը կազատվեն շահութահարկի վճարումից. նախագիծ. «Փաստ»Բա որ հայի «հետին խելքն» ավելի շուտ «առաջ բերված» լիներ.... «Փաստ»Բռնի տեղահանված արցախցիների ընդամենը 3 տոկոսն է ստացել ՀՀ քաղաքացիություն. «Փաստ»