Ադրբեջանին հանձնված «Նոր տարի» հենակետից ադրբեջանցիները հանել են իրենց դրոշը. Ոսկան Սարգսյան
ԲԼՈԳՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սեպտեմբերի 14-ին տեսա, որ Բաղանիսի, Ոսկեվանի սահմանագոտում գտնվող «Նոր տարի» դիրքի վրա ադրբեջանական մեծ դրոշը հանել են։ Հայտնի չէ, թե ինչն է դրա պատճառը, հավանաբար, ադրբեջանական զինուժը մաշված դրոշը փոխում է նորով։ Սահմանազատման անվան տակ, միակողմանի կերպով սահմանագոտու այդ հատվածում Ադրբեջանին հանձնվեցին նախկինում ադրբեջանաբնակ Բաղանիս-Այրում գյուղի տարածքները։ Սահմանազատման անվան տակ իրականացված այդ գործընթացով, քարտեզով տակտիկական մեծ նշանակություն ունեցող, բարձունքի վրա ամրացված «Նոր տարի» հենակետը չպետք է հանձնվեր Ադրբեջանին։ Սակայն Բաղանիս-Այրումի տարածքները հանձնելուց հետո շատ դժվարացել է այդ հենակետին սննդի, խմելու ջրի մատակարարումը։ Այդ հենակետը պաշտպանող պայմանագրային զինծառայողները այդ պատճառով շատ դժվարություններ են կրել, որոշ ժամանակ անց «Նոր տարի» հենակետի վրա բարձրացել է Ադրբեջանի դրոշը։ Դրանից ոչ հեռու, ավելի ցածր տեղանքում է գտնվում հայկական հենակետը, որի վրա ծածանվում է հայկական եռագույնը։ «Նոր տարի» հենակետի հետ կատարվածը ևս մի վկայություն է,որ Ադրբեջանն իրականում Հայաստանի հետ կայուն, երկարատև խաղաղություն հաստատելու մտադրություն չունի, շարունակում է Հայաստանից տարածքներ պոկել։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live