Երևան, 03.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Համարձակ ու հստակ ասելիքով. Զիրոյանը, Սոնա Մաթևոսյանն ու Ժորա Մարտիրոսյանը «Հոբելյանական հաճախորդը» կրկին Կամերայինի բեմ բարձրացրեցին

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արա Երնջակյանի «Հոբելյանական հաճախորդը» պիեսը տարիներ անց կրկին Կամերային թատրոնի բեմ բարձրացավ, այս անգամ երիտասարդ ռեժիսոր Ժորա Մարտիրոսյանի բեմադրությամբ, որտեղ գլխավոր հերոսներին մարմնավորում են Զիրոյանն ու Սոնա Մաթևոսյանը:

Tert.am Life-ի հետ զրույցում, փակ դիտումից առաջ, բեմադրիչը խոստովանեց, որ պատասխանատու էր մոտենալ այս գործին, քանի որ այն արդեն մեծ հաջողություն էր ունեցել ֆանստատիկ արտիստների մասնակցությամբ: 

Արդեն պրեմիերայից հետո, դերասանուհի Սոնա Մաթևոսյանը, փորձելով զսպել էմոցիաները, նշեց, որ ներկայացումը բավական բարդ է տրվել:  

«Մինչև վերջին փորձը չենք համբուրվել». Սոնա Մաթևոսյան 

Բավականին բարդ էր այն առումով, որ կյանքի փորձը մեծ նշանակություն ունի, և Փառք Աստծո, մենակ լինելու պատմության միջով չեմ անցել, բայց դրանով էլ գեղեցիկ է մեր մասնագիտությունը: Փորձում ես ինչ-որ ապրումներ արթնացնել ներսդ, մտնել այդ կնոջ կերպարի մեջ:  

Պատահական չէ, որ ներկայացման հերոսներեն անուններ չունեն, այս ներկայացումը կարծես բոլորի համար է, խոսում է կին տղամարդ հարաբերությունների մասին: Էմոցիոնալ տեսարանների ժամանակ դահլիճից եկեղ արձագանքները հաճախ խանգարում են, դրա համար փորձում էի անտեսել դրանք:

Բաց տեսարանների հետ կապված խնդիր ու բարդություն չի եղել, շատ երկար խոսակցություններ ենք ունեցել փորձերի ընթացքում, տեքստերը դրել ենք մի կողմ, ուղղակի խոսել ենք կին տղամարդ հրաբերությունների մասին: Ես ու Զիրոյանը շատ լավ ընկերներ ենք, ու մինչև վերջին փորձը չենք համբուրվել: Երբ հանձնում էինք ներկայացումը պարոն Երնջակյանին, առաջին անգամ այդ ժամանակ համբուրվեցինք, ու փորձեր չենք արել, ասել ենք՝ ոնց կստացվի:

«Իմ ու Սոնայի քիմիան վաղուց ստացված է». Զիրոյան

Յուրաքանչյուն իր կյանքից մի դրվագ կտեսնի ու կհասկանա, ինչպես ճիշտ վարվել կնոջ հետ կամ ինչպես կարելի է խոսել տղամարդու հետ:  Ներկայացումով կփորձենք մի քիչ սեր փոխանցել: Վայելեք ձեր ցանկացած վայրկյանը. սա է ներկայացման գլխավոր ասելիքը: Ամեն րոպեն թանկ է ու այս ամենը շատ կարճ է, չգիտես հաջորդ վայրկյանն ինչ կլինի:

Երբ վերցնում ես այնպիսի պիես, որտեղ կան կոնկրետ հերոսներ, ավելի հեշտ է, իսկ այստեղ կերպար չկա, տղամարդու և կնոջ նուրբ, ներքին խոսակցություններն են:

Շատ ոգևորված ենք, քանի որ երկար ժամանակ փորձելուց հետո հանձնում ենք հանդիսատեսի դատին, եթե չլինեին գործընկերներս՝ Ժորան ու Սոնան, այս ներկայացումը չէր կայանա:

Իմ, ու Սոնայի քիմիան շատ վաղուց ստացված է, մենք վաղուց իրար գիտենք, մեկ հայացքից ու ժեստից հասկանում ենք: Այս դեպքում արդեն վստահ կարող եմ ասել, որ մեր 3-ի քիմիան ստացվեց:

«8 երկար ամիսներ 3-ով միասին հրաշքներ ենք գործել». Ժորա Մարտիրոսյան

Կողքից նայելով այս հարաբերություններին՝ հանդիսատեսը ներկայացումից շատ բան կքաղի, կվերանայի անցած տարիներն ու կփորձի հասկանալ, թե որտեղ է սխալվել:

Իմ 2-րդ բեմադրությունն է: Ես այլ գործ էի ուզում բեմադրել, պարոն Երնջակյանն առաջարկեց այս գործը փորձել: Շատ ուրախացա, բայց պարտավորեցնող էր, որովհետև տարիներ առաջ ֆանտաստիկ արտիստներ են խաղացել այս ներկայացման մեջ՝ Արշո Հարությունյանն ու Քեթրին Մանասյանը, իսկ ֆիլմում խաղացել են Լուիզա Ներսիսյանն ու վրացի դերասան Դավիթ Քացառավան:

Շատ ուրախ եմ, որ Սոնայի ու Զիրոյանի հետ եմ աշխատել, շատ տաղանդավոր արտիստներ են, 8 երկար ամիսներ կողքս կանգնած են եղել, ու միասին հրաշքներ ենք գործել:

Շղթայական ավտովթար՝ Երևանում. Արցախի պողոտայում բախվել են «BMW»-ն, «Mercedes»-ը և «Mazda CX-30»-ը Ի՞նչ է փնտրում Փաշինյանը Փարիզում «Քաղպայմանագրին» նյարդայնացնում է արցախցիների մասին հիշատակումը Փաշինյանն ու Միրզոյանը խոստովանում են «խաղաղության դարաշրջանի» ձախողումը Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Արաբկիր» առողջության կենտրոնն արդեն քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ արդիականացված պայմաններում Կառավարությունը դադարեցրել է 11 մարզիկներին տրված զինծառայությունից տարկետումը 36 ժամ գազ չեն ունենաԱրտաքուստ պարզ գործիք, որ անհրաժեշտ է բոլոր երաժիշտներին ու ոչ միայն նրանց. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Իրականացվել է առաջին ձայնագրությունը մագնիսական ժապավենի վրա. «Փաստ»Նոր որակի ընդդիմության հրամայականը Աշխարհաքաղաքական ցնցումների վեկտորները. «Փաստ»Շվեյցարիական Ալպերը ծածկել է 448 կՎտ հզորությամբ արևային մարտկոցներով. ի՞նչ է դա տալիսՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց. ինչ է կատարվել գիշերը МИР հեռուստաալիքի անդրադարձը` Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումինԴրանց ապագա դատերի հիմքը այսօր պետք է գցել՝ հայրենիքի դավաճանության հաստատված մեղքով. Հրայր ԿամենդատյանԽոչընդոտել են «Կարմիր խաչի» գործունեությունը Ղարաբաղում և ճնշումներ են իրականացնում այդ ամենի մասին բարձրաձայնող շվեդ լրագրողի դեմ. «Փաստ»Ով է փախուստի դիմած քրեական հեղինակություն «Ալավերդյանցի Կnկnն». մանրամասներ Ժողովրդավարական գործընթացները սահմանափակելու փոխարեն, մենք պետք է կենտրոնանանք դրանց աջակցության և ամրապնդման վրա. Սոնա Ղազարյան«10 տարով կյանքս երկարեց». հանդիսատեսը Nemra-ի համերգից հետո նման գրառումներով սթորիներ է արել. Վան Նեմրան պատմել է Ալեքս թատրոնում կայացած թեժ համերգից ԵԽԽՎ-ի Մշակույթի, Գիտության, Կրթության և Մեդիայի հանձնաժողովում տեղի ունեցան լսումներ իմ զեկույցի շրջանակներում. Սոնա ՂազարյանCOP29-ը պետք է օգտագործել մեր գերիների հարցի բարձրացման համար․ Արմեն Մանվելյան Փաշինյանի ակտիվությունը, Էրդողանի «չեզոքությունը» և Ալիևի մտադրությունները. «Փաստ»Հայաստանում խոսքի ազատության մակարդակը գնահատվում է բարձր՝ թե՛ հասարակության, թե՛ լրատվամիջոցների համար. Հասմիկ ՀակոբյանՀ1-ի ցանկացած աշխատակից պետք է իմանա, որ իրեն պատիվ չի բերում Պետրոս Ղազարյանի նման մարդու կոլեգա լինելը. Մենուա ՍողոմոնյանՌուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան հայտնել է դստեր անհետացման մասին․ ինչ է հայտնի «Տիկնիկային թատրոնը պետք է գունեղ լինի». Վանաձորի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը տարեցտարի հանդիսատեսի թվի աճ և հետաքրքրություն է նկատում. «Փաստ»«Մտածում եմ ստեղծել կանանց խումբ, օգնել նրանց կյանքը բարելավվելու, ավելի ուժեղանալու». Անահիտ Սիմոնյան Ջրանջատում մինչև 18։00-ն Բարձր աճ ապահովող գործոնները գրեթե ամբողջությամբ չեզոքացել են. «Փաստ»Ադրբեջանը Նախիջևանում հրետանու և անօդաչուների կիրառմամբ զորավարժություններ է անցկացրել Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա Որ հասցեում ջուր չի լինի Յուրաքանչյուրը տեսավ այն, ինչ ուզում էր տեսնել, բայց ամենակարևորը վերևում՝ խորանի վրա էր տեղի ունենում. «Փաստ»ՀՀ իշխանությունների «խեղճիզմի» քաղաքականությունը ավելի վտանգավոր իրավիճակ է ստեղծում մեր պետության համար. Հայրապետյան Ֆասթ Բանկը թողարկել է իր առաջին՝ «Ակն» բանկային քարտերը «Բոլոր ուղղությունները, բոլոր ոլորտները տոտալ ձախողված են». «Փաստ»Սիրիայում հարձակում է տեղի ունեցել ռուսական «Հմեյմիմ» բազայի վրա Կաշառքի հերթական դեպքը․ 54-ամյա վարորդը ձերբակալվել է՝ պարեկներին գումար առաջարկելու համար Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. Սուրենյանը` եղանակի մասին Ի՞նչ կարևոր է, թե մի «նիկոլփաշինյանին» որ «նիկոլփաշինյանով» կփոխարինեն. «Փաստ»Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Այսօր Արմեն Ջիգարխանյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 89 տարեկան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մինչև 2030 թ. դեկտեմբերի 31-ը կազատվեն շահութահարկի վճարումից. նախագիծ. «Փաստ»Բա որ հայի «հետին խելքն» ավելի շուտ «առաջ բերված» լիներ.... «Փաստ»Բռնի տեղահանված արցախցիների ընդամենը 3 տոկոսն է ստացել ՀՀ քաղաքացիություն. «Փաստ»Փոքրիշատե հաջողակ ցանկացած գործարար թիրախավորված է իշխանությունների կողմից. «Փաստ»Սահմանադրական դատարանը սահմանադրական հեղաշրջման մասնակի՞ց. «Փաստ»Դիմում եմ գործարարներին, լռելու իրավունք չունեք, քանի որ հայրենիք եք զիջելու, մեր քայլերը տանում են մեզ մեր նախանշած ծրագրին՝ ժամ առաջ հեռացնելու այս իշխանությանը․ Բագրատ Սրբազան Բայդենը հայտարարել է, որ չի աջակցի Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածին