Երևան, 08.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Վստահ էի՝ Աստծո տված է, Աստված իրեն պահելու է. մեկը դուռս չբացեց, չասաց, թե ինչ եղավ, ինչու իմ տղան չկա». հրետանավոր Նարեկ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ ակտիվ էր: Առաջին դասարան գնալուց առաջ էր, հեծանիվ էր վարում, ընկավ, շրթունքը պատռեց, առջևի ատամն ընկավ: Բայց ամեն ինչ կարգավորվեց: Մարդկային էր, բարի, հարգանքով: Բոլորին օգնության էր հասնում, մեկի ձեռքին ծանր տոպրակ էր տեսնում, օգնում էր, տուն տանում: Իրեն որպես երեխա չէին ընդունում, այլ որպես մեծի էին հարգում ու սիրում, քանի որ իր վարվելակերպը հասուն մարդու էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հասմիկը՝ Նարեկի մայրիկը:

Նշում է՝ որդին դպրոցում բարձր առաջադիմություն չուներ, բայց ուսուցիչները, դասղեկը, տնօրենը լավագույն հիշողություններն ունեն նրա մասին: Նարեկը ծնունդով Երևանից է: Այստեղ է անցել նրա մանկությունը, պատանեկությունը: Իններորդ դասարանն ավարտելուց հետո Նարեկը փորձում է «գտնել» իրեն տարբեր ոլորտներում: Վարսավիրություն է սովորում, հացի փռում փորձառություն ձեռք բերում, կահույքագործի հմտություններն ուսումնասիրում: Մայրիկն ասում է՝ հասկացա, որ չի կարողանում իրենը գտնել, ու առաջարկեցի բանակից վերադառնալուց հետո որոշել, թե ինչով է ուզում զբաղվել: «Գյուղում խնձորի այգի ունենք: Ծառերն էտել, բերքահավաք անել, փորել ու ջրել, ամեն ինչի հետ սեր ուներ: Կարծես գյուղի տղա լիներ, ոչ թե քաղաքի: Հող էր սիրում, գյուղ: Ասում էր՝ զորացրվելուց հետո գնալու եմ տատիկի մոտ, քաղաքում չեմ մնա: Այդ առումով իմ հայրիկին էր նման, հայրս 85 տարեկանում հող էր փորում, այգին մշակում»:

Նարեկը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2021 թ. հունիսի 23-ին, ծառայել է Կապանում, եղել հրետանավոր: «Շատ ուրախ, հպարտ մեկնել է ծառայության: Վախեր չուներ: Այո՛, պատերազմ էինք տեսել, բայց բանակ չգնալու մտքեր անգամ չի ունեցել: Ես էլ էի այդպես մտածում՝ ումի՞ց է պակաս իմ տղան, թող ծառայի, տղամարդ դառնա: Այնքան վստահ էի, որ Աստծո տված է, Աստված իրեն պահելու է»: Տիկին Հասմիկի խոսքով, որդու ծառայության ամիսներին շփվել են ամենօրյա հարցերի մասին՝ ոնց եք, ինչ եք անում: «Նեղսրտում էր, որ շատ եմ հոգնում աշխատավայրում: Ես էլ իրեն ասում էի՝ քո համար եմ աշխատում, ո՛ր օրը զորացրվես, էլ չեմ աշխատի»: Նարեկը հասցրել է ծառայության ամիսներին նաև արձակուրդ գալ:

«Նարեկս արձակուրդ եկավ 2022 թ. փետրվարին, այդ ժամանակ հայրիկս մահացավ: Բնականաբար, մտքներս այլ տեղ էր և իր՝ զորամաս վերադառնալու օրը շփոթել էինք, մեր հաշվարկներում սխալվել: Զանգեցին Նարեկին՝ եթե մի քանի ժամից զորամասում չլինես, հետախուզում կհայտարարենք: Արագ-արագ սկսեցինք պատրաստվել, տաքսի պատվիրեցի, իրեն ճանապարհեցի, որ հանկարծ անախորժություններ չլինեն»: Դեռ պատերազմի մասին չէինք զրուցում, բայց այս հիշողությունից նեղսրտած՝ տիկին Հասմիկն ասում է. «Իսկ հիմա ես հարցեր ունեմ: Ոչ մեկ մեր տուն չի եկել: Միայն կազմակերպել են մեդալով պարգևատրման արարողությունը, այն էլ՝ Երևանում: Մեկը դուռս չբացեց, չասաց, թե ինչ եղավ, ինչու իմ տղան չկա: Ինձ մեդալներ պետք չեն, թող իրենց պահեն, ինձ իմ դառը տանջանքով պահած երեխես էր պետք»: Մայրիկը նեղսրտում է, որ կյանքի ինչ-որ փուլում, երբ նա ծանրաբեռնված աշխատել է, իսկ որդին էլ իր ուսմամբ, հետո արդեն աշխատանքային նախասիրությունների փնտրտուքով է զբաղված եղել, երկուսով կարծես չեն հասցրել շատ շփվել իրար հետ. «Հիմա փորձում եմ հիշողություններս մեկտեղել, երբեմն դրանք այնքան քիչ են թվում»:

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի սահմաններին պատերազմ էր: Սեպտեմբերի 12-ին էլ մայր ու որդի զրուցել էին առօրյա թեմաների մասին: «Սեպտեմբերի 13-ին ինձ շատ էին զանգում: Ես էլ բոլորին հանգստացնում էի, որ Նարեկի մոտ հանգիստ է, կռիվ չկա: Քրոջս աղջիկը զանգեց՝ Նարեկին զանգում եմ, անհասանելի է, ասում են, որ տղաները մտել են բունկերները, կապ չկա, բայց իրենց հետ ամեն ինչ նորմալ է: Ես էլ հանգիստ նստած սպասում էի, թե՝ Նարեկը բունկերում է, կզանգի: Իսկ իրականում իմ հարազատներն արդեն դիահերձարանում տեսել էին Նարեկին, բայց նախապես, կարծես, ինձ հանգստացնեին, թե ինչու Նարեկը չի պատասխանելու իմ զանգերին: Սա իր հետքերը թողեց իմ ներսում: Եթե հավատամ, որ էլ Նարեկին չունեմ, կկարողանա՞մ արդյոք ապրել: Իսկ հիմա կարծես բթացած ապրեմ, որ Նարեկը բանակում է, որ գալու է, անգամ այն պարագայում, որ տեսել եմ իրեն, հրաժեշտ տվել»:

Նարեկը զոհվել է սեպտեմբերի 13-ի լուսադեմին: «Մերոնք մինչև հասան Կապան, ինքն արդեն Հերացիում էր, այդքան շուտ Երևան է «հասել»: Իր հեռախոսը պայթած վիճակում ինձ մոտ է, իր բոլոր իրերը մեր տանն են: Մեկն ասում էր, որ գյուղացիներն են օգնել, շուտ իջեցրել, մյուսը մեկ ուրիշ բան էր պատմում: Մեկն ասաց՝ ոտքերն են կտրվել, բայց չգիտեմ՝ դա այդպե՞ս է, թե՞ ոչ: Համարձակությունս չի հերիքում, որ հարցեր տամ, պարզեմ մանրամասները: Բայց, ամեն դեպքում, դեմքին ոչինչ չէր եղել, կարծես քնած լիներ»: Մայրիկն անկեղծանում է՝ ժամանակ առ ժամանակ ինչ-որ կանխազգացումներ է ունեցել, մտքեր, բայց նաև հավատ՝ որդուն Աստծուն է վստահել, նրա հետ ոչ մի վատ բան չի լինելու:

«Փոքր-մոքր էր Նարեկս, երբ արձակուրդ եկավ, արդեն մի տեսակ փոխվել էր, հպարտանում էի իրենով: Թիկունքից գրկում էի, սարի պես էր դարձել տղաս»: Նարեկն ավագ քույրիկ ունի, տիկին Հասմիկը՝ թոռնիկներ: Բայց որևէ մեկը չի կարողանում լրացնել Նարեկից մնացած բացը, նրա թողած դատարկությունը: Ի՞նչն է ուժ տալիս կյանքի այս հարվածին դիմակայելու: «Մտածում եմ՝ Աստված է ուժ տալիս, որ չխելագարվեմ, ինչ-որ տեղ բթացնում ուղեղս, որ ինքնասպանության մասին չմտածեմ, վատ ու սխալ մտքեր չունենամ: Հավատացեք՝ Նարեկիցս հետո ապրելու նպատակ էլ չեմ տեսնում, բայց ապրում եմ, չէ՞, ուրեմն ինչ-որ տեղից ուժ եմ ստանում»:

Հ. Գ. - Նարեկ Հայրապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ստեղծվել է ձեռքի էկզոպրոթեզ՝ ուղեղի կաթվածից և վնասվածքներից հետո վերականգնման համար Մենք պատրաստ ենք ներդրում ունենալ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման գործում․ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Լոռիում հայտնաբերվել են թմրամիջոցներով զբաղվող ամուսիններ Լավագույն համեմունք․ Ինչու՞ են դիետոլոգները խորհուրդ տալիս սումակ, օգնու՞մ է քաղցկեղի դեմ պայքարում Ջուր չի լինելու․ հասցեներ Հազարավոր անօդաչու թռչող սարքեր երկնքում. չինացիների յուրահատուկ շնորհավորանքը Պուտինին (տեսանյութ) Նախագահը մասնակցել է «Համբուրգի Կայունության համաժողովի» պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը Հայաստանը մինչև COP29-ը ակնկալում է Ադրբեջանի հետ ստորագրել «խաղաղության համաձայնագիրը»․ նախագահ Իսպանիայում 182 միլիոն եվրոյի խարդախության մեղադրանքով 14 մարդ է ձերբակալվել Աշխարհի ամենագերագնահատված ֆուտբոլիստների տասնյակը ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ-ը չի միացել երկու հայտարարության. Անի Բադալյան Հայաշատ Հայֆա քաղաքում հրթիռ է ընկել, քիչ առաջ էլի տագնապ էր. ի՞նչ վիճակում են տեղի հայերը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Բերդի բժշկական կենտրոնՀզոր հարվածներ են հասցրել օդանավակայանի տարածքին, ուժգին պայթյուններ որոտացին. ի՞նչ է կատարվում Բեյրութում այս պահին Երևանում է օպերային արվեստի լեգենդ Պլասիդո Դոմինգոն«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը վերադառնում էԱՊՀ ԱԳ նախարարները Եվրասիայում անվտանգության վերաբերյալ հայտարարություն են ընդունել Լիբանանում զոհերի թիվը հասել է 2036-ի, 9662 վիրավոր կա․ պատերազմը Մերձավոր Արևելքում շարունակվում է Ինչ բերեց Փաշինյանը Փարիզից Ողբերգական դեպք․ «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց, բախվել «Ford»-ին․ «Mercedes»-ում հայտնաբերվել է վարորդի մարմինը Զինծառայող Վահե Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Վերին Լարսի անցակետը փակ է. ո՞րն է պատճառը «Դոմուսը» հրդեհի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն է տարածել«Mercedes»-ներով Արտաշատ մեկնած 8 երիտասարդներ ծեծի են ենթարկել 25-ամյա երիտասարդի Չենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնական Սուպեր հատապտուղ իմունիտետի համար. որն է դա, ինչու է այն այդպես կոչվում և որտեղից այն ձեռք բերել Շատ ուրախ եմ, որ Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների առումով առաջ է ընթանում.Մեսսիի եղբայրը Հայաստանում է Էներգետիկներ հաճախ է օգտագործել. Նոր Երզնկայի դպրոցում հանկարծամահ եղած աշակերտը «Հայոց պատմություն» առարկայից հանրապետական օլիմպիադայի մասնակից էր…մանրամասներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի երկրորդ նիստն է անցկացվել Դրեզդենում ավտոբուսի վթարի հետևանքով 30 մարդ է տուժել Ներքին Շենգավիթ 1-ին փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել Գործարանային կայարանի շարժասանդուղքներն ամբողջությամբ կփոխարինվեն Պարզվել են Սուրենավանում տեղի ունեցած՝ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի հանգամանքներ. մեկ անձ կալանավորվել է Մհեր Ավետիսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ73 տարեկանում կյանքից հեռացել է հոլանդացի լեգենդար կիսապաշտպան Յոհան Նեեսկենսը Էրդողանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվ․ հանդիպման օր է հայտնի Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում է«Ես անգամ 100 դրամ չունեի և մարզումների գնում էի տրանսպորտով». Աննա Մաքսիմ Հայաստանն ուսումնասիրում է կորեական K2 «Սև Հովազ» մարտական տանկերի ձեռքբերման հնարավորությունը «Եվրասիա»-ն այցելություն էր կազմակերպել Վանաձորի Աբելյանի անվան դրամատիկական թատրոնԼավագույն ֆինանսական փորձառությունը Converse Mobile-ումՍուրբ Թերեզա հիվանդանոցը դադարեցրել է աշխատանքը Իսրայելի հարվածների հետևանքովԱդրբեջանի բանակում վերադասավորումներ են սկսվել «Դիջիթեք էքսպո 2024»֊ի շրջանակում Ամերիաբանկը ներկայացնում է MyInvest ներդրումային հարթակը Նավթի գինը իջնում է՝ մեկ բարելը 77,8 դոլար Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Հայաստանի միջազգային համաժողովին «Դոմուս»-ի խանութների ցանցերում հակահրդեհային համակարգ առհասարակ չկա՞ «Դոմուսի» հրդեհը մեկուսացվել է, տուժածներ չկան․ Փրկարար ծառայության տնօրեն Մարզահամերգային համալիրում WCIT-ի ժամանակ հոսանքազրկման պատճառ են հանդիսացել «Շինվեկտոր» շինարարական կազմակերպության կողմից կտրված մալուխները«Դոմուս» խանութի հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու նպատակով Ավինյանի հանձնարարությամբ ջրցան մեքենաներ են հատկացվել. Կոստանյան