Երևան, 08.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Բեյսբոլկա՞, թե՞ կեպի. կա՞ն, արդյոք, տարբերություններ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կեպին գլխարկ է, որն իր տեսքով հիշեցնում է ֆուրաժկան և անփոխարինելի է շոգ կամ անձրևոտ եղանակին: Այն հագուստի կարևոր տարր է հատկապես սպորտով զբաղվելու, զբոսաշրջության, որսի և այլ զբաղմունքների ժամանակ։ Կեպիի պատմությունը սերտորեն կապված է նրա մերձավոր «ազգականի»՝ բեյսբոլի գլխարկի՝ բեյսբոլկայի հետ։ Հովարներով գլխարկներ կրելու գաղափարը ծագել է դեռ Հին Եգիպտոսի բնակիչների շրջանում, այնուհետև այն փոխառվել է միջնադարյան ասպետների կողմից սաղավարտներ պատրաստելիս, և միայն 19-րդ դարում է հովարով գլխարկը ձեռք բերել քիչ թե շատ ժամանակակից իր տեսքը: Դա տեղի է ունեցել բրիտանական բանակում, որտեղ որոշել են հովարով գլխարկներ կրել:

Այնուամենայնիվ, 1830 թվականին հենց Ֆրանսիայում է հայտնվել գլխարկ՝ «kepi», որը դարձել է ֆրանսիացի զինվորականների համազգեստի մի մասը՝ փոխարինելով սարսափելի անհարմար կիվերներին: Այդ նոր գլխարկը նրբագեղ էր, կրելու համար՝ շատ հարմար, իսկ ահա կիվերները չափազանց անհարմար էին իրենց մեծ քաշի և չափերի պատճառով: Ի բարեբախտություն զինվորականների, ինչպես կիվերները, այնպես էլ կեպիներն ունեին մի կարևոր ընդհանուր հատկանիշ՝ հովարի առկայությունը: Առաջին կեպիները հարթ կլորացված անկյուններով հովար ունեին, բայց ավելի ուշ դրանք սկսեցին ավելի խոր ընկնել՝ ծածկվելով գլխարկի ծալքով:

Այդ գլխարկի երկրորդ տարբերակն ուներ քառակուսի հովար։ Հետագայում կեպիի կառուցվածքի փոփոխություններ տեղի ունեցան, քանի որ առաջին տարբերակը, գլխարկի ծալ քով կլոր հովարի շնորհիվ, ավելի էր հակված անձրևից թրջվելու ու ծանրանալու, իսկ եղանակի քմահաճությունները չպետք է խանգարեին ճակատամարտին։ Կեպին հետագայում ավելի լայն տարածում գտավ ամբողջ աշխարհում այն բանից հետո, երբ ամերիկացիներն այդ լավ գաղափարը վերցրեցին ֆրանսիացիներից և բրիտանացիներից: Դա են հաստատում քաղաքացիական պատերազմի մասին նկարազարդումները, լուսանկարները, աշխատանքները, որտեղ երևում է, որ զինվորականները կրում են նման գլխարկներ։

Բրինթոն Մակքելան անունով գեներալն է համբավ նվիրել կեպիին: Նա մշտապես կեպի էր կրում, որի արդյունքում էլ նրա ենթակաները հաճույքով ընդունեցին իրենց զորավարի փորձը: Քսաներորդ դարի սկզբին կեպիները հսկայական ժողովրդականություն էին ձեռք բերել: Բանն այն է, որ կեպի կրել կարող էր իրեն թույլ տալ բնակչության մեծ մասը։ Էժան և նորաձև, էլ ի՞նչ է պետք: Սակայն քսաներորդ դարի կեսերին կեպիների պահանջարկը նվազել է, քանի որ նոր միտում է հայտնվել՝ բեյսբոլկա գլխարկները: Դրանք կրում էին մարզիկները, քանի որ, ի տարբերություն կեպիների, բեյսբոլկաները ավելի երկար հովար ունեն և օգնում են աչքերը պաշտպանել կիզիչ արևից: Եվ շուտով բեյսբոլի գլխարկներ հայտնվեցին տարբեր սպորտաձևերի եռանդուն երկրպագուների մոտ։ Ներկայում մարդկանց կեպիների ու բեյսբոլի գլխարկների լայն տեսականի է առաջարկվում, յուրաքանչյուրը կարող է ընտրել ցանկացած գույնի և ցանկացած տեսակի գլխարկ։ Դրանք հիմա էլ օգտագործվում են և՛ որպես ամենօրյա ոճային գլխարկներ, և՛ որպես մարքեթինգային գործիք, և՛ որպես պաշտպանության միջոց անձրևից ու արևից։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վերին Լարսի անցակետն անցել է բնականոն աշխատանքի Հոկտեմբերի 8-ին, 10-ին և 11-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելու Պլանային անջատումներ հոկտեմբերի 8-ին Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով Ստեղծվել է ձեռքի էկզոպրոթեզ՝ ուղեղի կաթվածից և վնասվածքներից հետո վերականգնման համար Մենք պատրաստ ենք ներդրում ունենալ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման գործում․ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Լոռիում հայտնաբերվել են թմրամիջոցներով զբաղվող ամուսիններ Լավագույն համեմունք․ Ինչու՞ են դիետոլոգները խորհուրդ տալիս սումակ, օգնու՞մ է քաղցկեղի դեմ պայքարում Ջուր չի լինելու․ հասցեներ Հազարավոր անօդաչու թռչող սարքեր երկնքում. չինացիների յուրահատուկ շնորհավորանքը Պուտինին (տեսանյութ) Նախագահը մասնակցել է «Համբուրգի Կայունության համաժողովի» պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը Հայաստանը մինչև COP29-ը ակնկալում է Ադրբեջանի հետ ստորագրել «խաղաղության համաձայնագիրը»․ նախագահ Իսպանիայում 182 միլիոն եվրոյի խարդախության մեղադրանքով 14 մարդ է ձերբակալվել Աշխարհի ամենագերագնահատված ֆուտբոլիստների տասնյակը ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ-ը չի միացել երկու հայտարարության. Անի Բադալյան Հայաշատ Հայֆա քաղաքում հրթիռ է ընկել, քիչ առաջ էլի տագնապ էր. ի՞նչ վիճակում են տեղի հայերը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Բերդի բժշկական կենտրոնՀզոր հարվածներ են հասցրել օդանավակայանի տարածքին, ուժգին պայթյուններ որոտացին. ի՞նչ է կատարվում Բեյրութում այս պահին Երևանում է օպերային արվեստի լեգենդ Պլասիդո Դոմինգոն«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը վերադառնում էԱՊՀ ԱԳ նախարարները Եվրասիայում անվտանգության վերաբերյալ հայտարարություն են ընդունել Լիբանանում զոհերի թիվը հասել է 2036-ի, 9662 վիրավոր կա․ պատերազմը Մերձավոր Արևելքում շարունակվում է Ինչ բերեց Փաշինյանը Փարիզից Ողբերգական դեպք․ «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց, բախվել «Ford»-ին․ «Mercedes»-ում հայտնաբերվել է վարորդի մարմինը Զինծառայող Վահե Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Վերին Լարսի անցակետը փակ է. ո՞րն է պատճառը «Դոմուսը» հրդեհի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն է տարածել«Mercedes»-ներով Արտաշատ մեկնած 8 երիտասարդներ ծեծի են ենթարկել 25-ամյա երիտասարդի Չենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնական Սուպեր հատապտուղ իմունիտետի համար. որն է դա, ինչու է այն այդպես կոչվում և որտեղից այն ձեռք բերել Շատ ուրախ եմ, որ Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների առումով առաջ է ընթանում.Մեսսիի եղբայրը Հայաստանում է Էներգետիկներ հաճախ է օգտագործել. Նոր Երզնկայի դպրոցում հանկարծամահ եղած աշակերտը «Հայոց պատմություն» առարկայից հանրապետական օլիմպիադայի մասնակից էր…մանրամասներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի երկրորդ նիստն է անցկացվել Դրեզդենում ավտոբուսի վթարի հետևանքով 30 մարդ է տուժել Ներքին Շենգավիթ 1-ին փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել Գործարանային կայարանի շարժասանդուղքներն ամբողջությամբ կփոխարինվեն Պարզվել են Սուրենավանում տեղի ունեցած՝ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի հանգամանքներ. մեկ անձ կալանավորվել է Մհեր Ավետիսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ73 տարեկանում կյանքից հեռացել է հոլանդացի լեգենդար կիսապաշտպան Յոհան Նեեսկենսը Էրդողանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվ․ հանդիպման օր է հայտնի Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում է«Ես անգամ 100 դրամ չունեի և մարզումների գնում էի տրանսպորտով». Աննա Մաքսիմ Հայաստանն ուսումնասիրում է կորեական K2 «Սև Հովազ» մարտական տանկերի ձեռքբերման հնարավորությունը «Եվրասիա»-ն այցելություն էր կազմակերպել Վանաձորի Աբելյանի անվան դրամատիկական թատրոնԼավագույն ֆինանսական փորձառությունը Converse Mobile-ումՍուրբ Թերեզա հիվանդանոցը դադարեցրել է աշխատանքը Իսրայելի հարվածների հետևանքովԱդրբեջանի բանակում վերադասավորումներ են սկսվել «Դիջիթեք էքսպո 2024»֊ի շրջանակում Ամերիաբանկը ներկայացնում է MyInvest ներդրումային հարթակը Նավթի գինը իջնում է՝ մեկ բարելը 77,8 դոլար Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Հայաստանի միջազգային համաժողովին