Երևան, 04.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Պարեկը լոգարանի դուռը կոտրել ու սիրած աղջկան փախցրել է․ ծնողները լուր չունեն նրանից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 30-ամյա Խ․Պ․-ն սեպտեմբերի 15-ի երեկոյան ընկերների և հորեղբոր հետ գնացել է կողքի գյուղում ապրող՝ հավանած աղջկա տուն և փախցրել նրան։

Աղջկա մորաքույրը Oragir.News-ի հետ զրույցում պատմեց, որ տղայի ընտանիքը 4 տարի է, ինչ գալիս է իր քրոջ աղջկան «ուզելու», բայց ո՛չ աղջիկը, ո՛չ էլ նրա ծնողները համաձայն չեն: Իսկ, երբ տղան իմացել է, որ ուրիշ «ուզող» է հայտնվել, նման քայլի է դիմել։

«Երեկ չէ առաջին օրը երեկոյան ժամը 6-7-ի հատվածում այդ տղան իր հոր, հորեղբոր, հորեղբոր տղու, քեռու հետ եկել են քրոջս տուն, իսկ այդ ժամանակ տղամարդկանցից միայն պապիկն է տանը եղել ու փոքր եղբայրը։ Մտել են տուն ու միանգամից սկսել են գոռգոռալ։ Հետո այդ տղան քրոջս՝ իր հավանած աղջկա մորն ասել է՝ նոր փեսա ես ճարե՞լ, աղջիկդ իմը պետք է լինի կամ էլ իրեն կվառեմ։ Հետո իմանում են, որ աղջիկը բաղնիքում է, բաղնիքն էլ դրսում է, այդ տղան դուրս է գալիս, հոպարը, թե քեռին ներսից դուռը փակում են, որ մայրը և տան մյուս անդամները չկարողանան դուրս գան, լոգարանի դուռը ջարդում են, աղջկան սրբիչ-լաթիկով տանում են»,- պատմեց աղջկա մորաքույրը։

Նրա խոսքով՝ նույն օրը ուշ երեկոյան աղջիկը զանգահարել է տուն ու հայտնել, որ իրեն տեղափոխել են Ոստիկանության բաժին, որտեղ ստիպել են ցուցմունք գրել, որ իր կամքով է գնացել։

«Քրոջս աղջկան փախցրած տղան աշխատել է Մարտունու պարեկային ծառայությունում, բնականաբար Ոստիկանությունում ծանոթ ունի, բաժնում վախեցրել են, երեխեն դիմում է գրել, որ իր համաձայնությամբ է գնացել, բայց դա հնարավոր չէ, եթե իր համաձայնությամբ լիներ, այլ տարբերակներ ուներ փախնելու։

Հաջորդ օրը հեռախոս է գտնում, թաքուն զանգում է իր քրոջն ու ասում՝ եկեք ինձ փրկեք, թե չէ ես կմեռնեմ, ինձ զոռով են տարել ու ստիպել են, որ այդ դիմումը գրեմ։

Կես ժամ հետո երեխուն ստիպում են փակ համարից զանգի ու ասի, որ իր կամքով է գնացել, իրեն ման չգանք, վաղը կգա։

Մինչև հիմա երեխու հետ ոչ մի կապ չունենք։ Մարտունու ոստիկանությունը գործը փակել է, նույնիսկ դատարան չի հասել։ Ու, երբ գնում ես բաժին՝ ինչ-որ բան իմանալու, քմծիծաղով են խոսում, ձեռ են առնում, թե՝ 2 օրից կոնյակով կգաք, կշնորհավորեք։ Մարտունու բաժինն ընդհանրապես չի աշխատում։ Մենք դիմել ենք նաև ԱԱԾ, Ներքին գործերի նախարարություն և Գլխավոր դատախազություն։

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

«Երկիրը՝ քաղաքական ու տնտեսական ճգնաժամից դուրս». Արսեն Կարապետյանը վերադառնում է քաղաքականություն Հայաստանը Մոսկվայում կմասնակցի «Եվրասիա-Կինոֆեստ» միջազգային փառատոնինՄակրոնը Փաշինյանի հետ զրույցում կոչ է արել հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ Սև ամպեր` «Տոյոտա Երևանի» գլխինՌուսական «Су-30СМ»-ը վախեցրել է ՆԱՏՕ-ի կործանիչին (տեսանյութ) Ծնվել է Էվելինա Շահիրյանի և Հովհաննես Ղազարյանի առաջնեկը 5 հիմնական նշան, որ դուք քաղցկեղ ունեք Կարևոր հայտարարություն Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցման կետերի թողունակության մասին Պատմության թեստ հայերիս համար. մենք խելացի՞ ենք, թե՞ հիմար Առևտրային պատերա՞զմ. ԵՄ-ն պատժիչ մաքսատուրքեր է սահմանել Չինաստանից ներկրվող էլեկտրական մեքենաների համար Կիրականացվի պայթյուն Սիսիան-Գորիս տեղամասի մոտ. ՊՆ Յունիբանկը գործարկել է մոբայլ հավելված անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց համարԻսրայելն ավելի շատ անակնկալներ է պատրաստել «Հեզբոլլահ»-ի համար. պաշտպանության նախարար ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը գերազանցել է 200-ը. կան հարյուրավոր անհետ կորածներ Brent-ի գինը կտրուկ անկումից հետո կայունացել է մեկ բարելի դիմաց 77,5 դոլարի մակարդակում Սյուզաննա Մելքոնյանը ներկայացրել է Սելին Դիոնի «I Love You» երգը «Չեմ զգում, որ կարող եմ լավ հայր լինել». Կամո Թովմասյան Հոկտեմբերի 7-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Աճառյան փողոցում Ֆասթ Բանկը՝ DigiTec 2024-ի ֆինտեք հովանավոր Գազ չի լինի մի շարք հասցեներում ԱրարատԲանկն ընդլայնում է միջազգային փոխանցումների հնարավորությունները Golden Money համակարգի միջոցովԵրրորդ նախագահի գործով արդարացնող վճիռ կայացրած դատավորին իշխանությունը չներեց․ Տիգրան Աբրահամյան Բաքվի բռնապետ Ալիևն ակնհայտ պատերազմական սպառնալիքով է հանդես եկել. ադրբեջանագետ ՔՊ-ում դեռ չեն կողմնորոշվել նախարարի հարցում Ադրբեջանի պահանջները գնալով լկտիանում են Ի՞նչ կփոխի Գուրգեն Արսենյանը Էդմոն Մարուքյանով կզբաղվի ԱԱԾ-ն, երբ իշխանությունը փոխվի․ Հենրիխ Դանիելյան «Ալիևն էլ է պահանջում քաղաքականությունից հեռացնել նախկին նախագահներին, դե միացեք Ալիևին…». Շարմազանով 36 ժամ ջուր չի լինիԱլիևն ասել է, թե Հայաստանը ներքաշված է «վտանգավոր խաղերի մեջ» Մարտիրոս Սարյան փողոցի գլխավոր աստիճանների վրա կարտացոլվի «Հայաստան» նկարը Նոր մանրամասներ՝ Արարատում կրակոցների դեպքիցՀայրենիքն ինձ համար սկսվում է Չինարիից. Ռոմանոս Պետրոսյան Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն Կալիֆոռնիայում ջրանցքի վրա արևային կայան են կառուցումԱրևմուտքը փորձում է հասնել նրան, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից. ՌԴ ԱԴԾ տնօրեն Գնահատվել է Երևանին հասցված վնասի չափը Խոշոր հրդեհ ու 4 միլիոնի վնաս Արագածոտնում․ այրվել են մոտ 120 սոճենի և կենսունակությունը կորցրել մոտ 850 ծառ «Նախկին թե ներկա» բանավեճի փոխարեն՝ ամենակարևոր հարցը. Վահե Հովհաննիսյան12,5 տոկոսով ավելի շատ հարկային եկամուտներ և տուրքեր, քան 2023-ին․ ՊԵԿ-ի՝ 2024-ի հունվար-սեպտեմբերի հաշվետվությունը Հոկտեմբերի առաջին ուրբաթը` որպես ժպտալու տոն. Ամիօ բանկը տոնում է Քննարկվել են ՀՀ ԶՈւ-ի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարները 10% idcoin IDBank-ի Mastercard քարտերով Երևանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Ucom-ն ավարտել է շարժական ցանցի վերազինումը Գյումրիում և ՎանաձորումԻրանում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Նոր մոտեցումների ներդրումը հնարավորություն կտա Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ներգրավել որակյալ ներդրողների. ՀՀՄՄ նախագահ Հայաստանում ստեղծվել է իշխող վարչախմբի գործողություններին հանրային գնահատական տալու նախադեպ ԱՄՆ 60 կոնգրեսական կոչ են անում երկրի ղեկավարությանը պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար․ «‎ՀայաՔվե»‎