Երևան, 04.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հին Երևան․ IDBank-ի նոր մասնաճյուղը՝ բացառիկ ձևաչափով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հին Երևան»․ այսպես է կոչվում նորարար IDBank-ի նոր մասնաճյուղը, որը գտնվում է քաղաքի պատմական սրտում՝ Փավստոս Բուզանդ փողոցում ու նախագծված է բացառիկ ձևաչափով։

«Հին Երևան»-ի առաջին հարկում IDBank-ի հաճախորդները կարող են ստանալ բոլոր հիմնական բանկային ծառայությունները՝ համատեղելով անհրաժեշտ գործարքների կատարումը հաճելի ժամանցի հետ, քանի որ նույն հարկում է գտնվում նաև PAUL սրճարանը, որտեղ կարելի է վայելել մեկ գավաթ սուրճ կամ համեղ նախաճաշ։

Ստորին հարկում է մասնագիտացված հիփոթեքային կենտրոնը․ այստեղ Բանկի մասնագետները կմատուցեն մանրամասն խորհրդատվություն, իսկ հիփոթեքային վարկը կհաստատվի հնարավոր ամենակարճ ժամկետում։

Մասնաճյուղի երկրորդ հարկում գտնվող պրեմիում բանկային ծառայությունների սրահը ստեղծվել է՝ հաշվի առնելով արտոնյալ հաճախորդների պահանջներն ու հարմարավետությունը: Այստեղ կարելի է ստանալ անհատականացված ֆինանսական ծառայություններ՝ սպասարկվելով լավագույն տեխնիկական լուծումներով ու հարմարավետ կահավորմամբ հագեցած սրահներում։ Երկրորդ հարկում է գտնվում նաև կորպորատիվ հաճախորդների սպասարկման առանձնացված կենտրոնը, որը հաճախորդին հնարավորություն է տալիս կատարել կանխիկ և անկանխիկ գործարքները մեկ պատուհանի սկզբունքով։

IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ իրենց նպատակը ոչ թե պարզապես հերթական ֆինանսական հանգույց ստեղծելն էր, այլ եզակի տարածք ապահովելը, որը ներդաշնակ կլինի երևանյան ոգու հետ: «Որոշեցինք «Հին Երևան» մասնաճյուղը տեղակայել հենց Փավստոս Բուզանդի փողոցում՝ միավորելու ժամանակակիցն ու ավանդականը։ Լինելով թվային բանկինգի առաջատարը Հայաստանում՝ մենք, ըստ էության, շարունակում ենք նաև արդեն սիրված հայեցակարգը՝ մեկ վայրում մի շարք ծառայությունների մատուցում։ Հյուսիսային պողոտայում գտնվող «Կենտրոն» մասնաճյուղից հետո «Հին Երևանն» արդեն երկրորդ հաջողված փորձն է։ Մեր կարծիքով՝ հաճախորդների ժամանակի խնայողությունը՝ միաժամանակ մի քանի հարցերի լուծման հնարավորությամբ, մեր իրականության մեջ լավագույնն է, ինչ կարող ենք առաջարկել մեր հաճախորդներին», - ասում է Մհեր Աբրահամյանը։

Պրեմիում բանկային ծառայությունների վարչության ղեկավար, կոմերցիոն տնօրեն Լիդա Սաֆարյանի խոսքով՝ ներդրել են առավելագույն ջանքերը, որ ապահովեն հաճախորդային փորձառության ամենաբարձր մակարդակը։ «Մենք հավատում ենք, որ պրեմիում բանկինգը շատ ավելին է, քան ֆինանսական ծառայությունները: Այստեղ խոսքը փոխհարաբերությունների, վստահության և յուրաքանչյուր հաճախորդի յուրահատուկ կարիքները բացահայտելու ու բավարարելու մասին է: Ի դեպ, «Հին Երևան» մասնաճյուղի բացման առիթով IDBank-ը հայտարարում է բացառիկ արշավի մեկնարկի մասին․ այս տարվա սեպտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը IDBank-ում նվազագույնը 6 ամիս ժամկետով նոր ներդրվող դոլարային ավանդների համար կգործեն արտոնյալ տոկոսադրույքներ։ Հին Երևան մասնաճյուղն աշխատելու է երկարացված աշխատանքային գրաֆիկով՝ շաբաթական 7 օր։ Մենք հոգ ենք տանում աշխատանքով ծանրաբեռնված մեր հաճախորդների մասին և նրանց սպասում ենք երկուշաբթիից շաբաթ՝ 10:15-21:45, կիրակի՝ 10:15-19:30», - նշում է Լիդա Սաֆարյանը։

«Հին Երևան» մասնաճյուղում գործում է նաև IDBanking 24/7 սպասարկման գոտի։ Մասնաճյուղը գտնվում է Փավստոս Բուզանդ 13 հասցեում։

Այս պահին IDBank-ն ունի արդեն 15 մասնաճյուղ՝ Երևանում, Էջմիածնում, Վանաձորում, Գյումրիում, Աբովյանում և Հրազդանում՝ հնարավորինս հասանելի ու մոտ լինելով հաճախորդներին հանրապետության ողջ տարածքում։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Fastex-ը «Գիտուժի» կողմից իրականացվող «Գիտության շաբաթ» փառատոնի գլխավոր հովանավորն էՆռնակներով Ոստիկանության բաժին ներխուժած անձանց գործով նախաքննությունն ավարտվել է․ նոր մանրամասներ Կոնգոյում 278 ուղևորներով նավ է շրջվել․ առնվազն 78 մարդ մաhացել է, անհետ կորածներ կան (տեսանյութ) «Երկիրը՝ քաղաքական ու տնտեսական ճգնաժամից դուրս». Արսեն Կարապետյանը վերադառնում է քաղաքականություն Հայաստանը Մոսկվայում կմասնակցի «Եվրասիա-Կինոֆեստ» միջազգային փառատոնինՄակրոնը Փաշինյանի հետ զրույցում կոչ է արել հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ Սև ամպեր` «Տոյոտա Երևանի» գլխինՌուսական «Су-30СМ»-ը վախեցրել է ՆԱՏՕ-ի կործանիչին (տեսանյութ) Ծնվել է Էվելինա Շահիրյանի և Հովհաննես Ղազարյանի առաջնեկը 5 հիմնական նշան, որ դուք քաղցկեղ ունեք Կարևոր հայտարարություն Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցման կետերի թողունակության մասին Պատմության թեստ հայերիս համար. մենք խելացի՞ ենք, թե՞ հիմար Առևտրային պատերա՞զմ. ԵՄ-ն պատժիչ մաքսատուրքեր է սահմանել Չինաստանից ներկրվող էլեկտրական մեքենաների համար Կիրականացվի պայթյուն Սիսիան-Գորիս տեղամասի մոտ. ՊՆ Յունիբանկը գործարկել է մոբայլ հավելված անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց համարԻսրայելն ավելի շատ անակնկալներ է պատրաստել «Հեզբոլլահ»-ի համար. պաշտպանության նախարար ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը գերազանցել է 200-ը. կան հարյուրավոր անհետ կորածներ Brent-ի գինը կտրուկ անկումից հետո կայունացել է մեկ բարելի դիմաց 77,5 դոլարի մակարդակում Սյուզաննա Մելքոնյանը ներկայացրել է Սելին Դիոնի «I Love You» երգը «Չեմ զգում, որ կարող եմ լավ հայր լինել». Կամո Թովմասյան Հոկտեմբերի 7-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Աճառյան փողոցում Ֆասթ Բանկը՝ DigiTec 2024-ի ֆինտեք հովանավոր Գազ չի լինի մի շարք հասցեներում ԱրարատԲանկն ընդլայնում է միջազգային փոխանցումների հնարավորությունները Golden Money համակարգի միջոցովԵրրորդ նախագահի գործով արդարացնող վճիռ կայացրած դատավորին իշխանությունը չներեց․ Տիգրան Աբրահամյան Բաքվի բռնապետ Ալիևն ակնհայտ պատերազմական սպառնալիքով է հանդես եկել. ադրբեջանագետ ՔՊ-ում դեռ չեն կողմնորոշվել նախարարի հարցում Ադրբեջանի պահանջները գնալով լկտիանում են Ի՞նչ կփոխի Գուրգեն Արսենյանը Էդմոն Մարուքյանով կզբաղվի ԱԱԾ-ն, երբ իշխանությունը փոխվի․ Հենրիխ Դանիելյան «Ալիևն էլ է պահանջում քաղաքականությունից հեռացնել նախկին նախագահներին, դե միացեք Ալիևին…». Շարմազանով 36 ժամ ջուր չի լինիԱլիևն ասել է, թե Հայաստանը ներքաշված է «վտանգավոր խաղերի մեջ» Մարտիրոս Սարյան փողոցի գլխավոր աստիճանների վրա կարտացոլվի «Հայաստան» նկարը Նոր մանրամասներ՝ Արարատում կրակոցների դեպքիցՀայրենիքն ինձ համար սկսվում է Չինարիից. Ռոմանոս Պետրոսյան Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն Կալիֆոռնիայում ջրանցքի վրա արևային կայան են կառուցումԱրևմուտքը փորձում է հասնել նրան, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից. ՌԴ ԱԴԾ տնօրեն Գնահատվել է Երևանին հասցված վնասի չափը Խոշոր հրդեհ ու 4 միլիոնի վնաս Արագածոտնում․ այրվել են մոտ 120 սոճենի և կենսունակությունը կորցրել մոտ 850 ծառ «Նախկին թե ներկա» բանավեճի փոխարեն՝ ամենակարևոր հարցը. Վահե Հովհաննիսյան12,5 տոկոսով ավելի շատ հարկային եկամուտներ և տուրքեր, քան 2023-ին․ ՊԵԿ-ի՝ 2024-ի հունվար-սեպտեմբերի հաշվետվությունը Հոկտեմբերի առաջին ուրբաթը` որպես ժպտալու տոն. Ամիօ բանկը տոնում է Քննարկվել են ՀՀ ԶՈւ-ի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարները 10% idcoin IDBank-ի Mastercard քարտերով Երևանում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Ucom-ն ավարտել է շարժական ցանցի վերազինումը Գյումրիում և ՎանաձորումԻրանում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել