Երևան, 08.Հոկտեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Արթուր Սողոմոնյանը որոշել է վաճառել «Փյունիկը»

ՍՊՈՐՏ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանը որոշել է վաճառել ակումբը։

«Արթուր Սողոմոնյանի հայտարարությունը:

Ցանկանում եմ պատմել մի որոշման մասին, որը ինձ հեշտ չի տրվել: Երկար եմ մտածել ու որոշել եմ վաճառքի հանել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և լքել հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլը:

Գլխավոր ու միակ պատճառը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հալածանքն է, որն ձգվում է արդեն երկու տարուց ավելին:

Ցավոք, իրավիճակը վաղուց դուրս է եկել ողջամտության ու պրոֆեսիոնալ էթիկայի սահմաններից` վերածվելով անձնական առճակատման: Դա մեծ վնաս է հասցնում թիմին, երկրպագուներին ու մեր ակադեմիային և ամենակարևորը` հայկական ֆուտբոլի հեղինակությանը:

Ավելի քան 2 տարի ես ու «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայքարում էինք անզուսպ պահվածքի, ագրեսիայի ու ֆեդերացիայի ղեկավարների ոչ կոմպետենտության դեմ:

Վերջին 4 տարում Բարձրագույն լիգայի 5 թիմ, ինչպես նաև 6 խոշոր ներդրող, լքել են հայկական ֆուտբոլը` հայտարարելով անհնարինության մասին աշխատել ֆեդերացիայի ոչ կոմպետենտ ղեկավարների հետ:

Ցավոք, ես նույնպես եկել եմ նման եզրահանգման: Սա ինձ համար շատ ցավալի, բայց կշռադատված որոշում է, քանի որ իսկապես որևէ իմաստ չեմ տեսնում աշխատելու նման անառողջ մթնոլորտում:

Ես վստահ եմ, որ կգտնվեն մարդիկ, որոնք հետաքրքրված կլինեն շարունակել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբային փառահեղ պատմությունը, որը վերջին տարիների ոչ միայն հասել է մեծ նվաճումների, այլև լայնորեն հայտնի դարձել Հայաստանում ու դրա սահմաններից դուրս:

Ցանկանում եմ հանգստացնել ծնողներին ու «Փյունիկի» ակադեմիայի սաներին. ես կշարունակեմ ներդրումները մանկապատանեկան ակադեմիայում, և բոլոր մեր սաները կշարունակեն կրթվել իրենց տարիքային խմբերում:

Ես չեմ հեռանում հայկական սպորտից և կշարունակեմ ներդրումներ անել, քանի որ կարծում եմ, որ սպորտի զարգացումը շատ կարևոր է մեր երկրի համար:

Պատրաստ կլինեմ վերադառնալ հայկական ֆուտբոլ, երբ փոխվի ֆեդերացիայի ղեկավարությունը ու գան մարդիկ, որոնք իսկապես հետաքրքրված կլինեն ֆուտբոլի զարգացման մեջ:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, որոնք մեր կողքին են եղել վերջին 7 տարիների ընթացքում, աջակցել ու մեզ հետ միասին ուրախացել են հաղթանակներով: Մենք իսկապես պատմական արդյուքների հասանք ու ես հպարտ եմ, որ եղել եմ մի մասնիկն այս մեծ ու համերաշխ ընտանիքի` «Փյունիկ» ֆուտբոլային ակումբ անունով:

Շնորհակալություն»:

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Փորձագետ Գևորգ Մելիքյանը Ղազախստանում մասնակցել է առաջին ԱԷԿ-ի հանրաքվեինԻջևանում կարի ֆաբրիկայի ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա․ նրան տեղափոխել են հիվանդանոց Ամերիկայի Ֆլորիդա նահանգում մոլեգնող փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել ՌԴ-ն չի միջամտում Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններին․ Դմիտրի Պեսկով Թյուրքական պետությունների առողջապահության նախարարները հավաքվել են Շուշիում Ընտրեք լուսիններից մեկը՝ տեսնելու, թե ինչ են մտածում ձեր մասին ԱՊՀ գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթեր Մբապեն ճանաչվել է «Ռեալի»՝ սեպտեմբեր ամսվա լավագույն խաղացող Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն անհիմն է որակում կողմնակալության մեղադրանքները 7 վնասակար մթերք երեխայի համար Հրդեհները Բոլիվիայում ոչնչացրել են ավելի քան 10 մլն հեկտար բուսականություն Ղազախստանը ողջունում է խաղաղ գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ քայլերը. Տոկաև Բժիշկը ցերեկային քնկոտության վտանգավոր հետեւանք է անվանել Ալեքսանդր Եսայանի հրավերով Հայաստանում է Ռոդրիգո Մեսին՝ քննարկելու IT և տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները «Ձայներին չէր արձագանքում, անշարժ պառկած էր». ի՞նչ է պատմում դպրոցի տնօրենը 15-ամյա տղայի հանկարծամահ լինելու մասին Ո՞ր հիիվանդությունների դեպքում չի կարելի ուտել ցիտրուսներ Սերխիո Ագուերոն դատի է տվել «Բարսելոնային» Մի շարք հասցեներում երկար ժամանակով ջուր չի լինի Կարևոր․ Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը Ի՞նչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե հրաժարվեք բանջարեղենից և մրգերից Կրեմլում տեղի է ունեցել Փաշինյանի և Պուտինի հանդիպումը․ նոր մանրամասներ Դատարանից պահանջում են Փաշինյանին ճանաչել ստախոս և բարոյազուրկ․ ովքե՞ր և ինչո՞ւ են դատի տվել Փաշինյանին Լավ լուր Wildberries-ից օգտվողների համար. ո՞ր դեպքում առաքումը կլինի անվճար Այս իշխանությունն ամեն ինչին վերաբերվում է հեղափոխական մեթոդներով․ Ավետիք Չալաբյան «Դուք տեր չունեք, պետություն չունեք, ձեր մասին ոչ ոք չի մտածում». Բաքվից վերադարձած նախկին գերին՝ կտտանքների մասին ԵՊՀ-ն կազմաքանդում են․ աղետ են ստեղծելու, մարդկանց գործազուրկ դարձնեն․ Մենուա Սողոմոնյան Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կկատարվի Ջրօրհնեքի կարգ՝ նորօրհնյալ Մյուռոնով «Արթկոսմեդ» վիրաբուժության կենտրոնում մահացել է օրեր առաջ մի քանի պլաստիկ վիրահատության ենթարկված 60-ամյա բուժառուն Եթե առ այսօր չեն «խժռել» Հայաստանը՝ դա ՌԴ և Իրանի ունեցած հարավկովկասյան շահերի պատճառով է. Արտակ Զաքարյան Առաջին անգամ Հայաստանում մեկնարկեց Միջազգային CMC համաժողովը՝ կառավարման խորհրդատուների և գործարար համայնքի համար Ծնողների համար 10 րոպեն մեկ շտապօգնություն է գալիս․ 15-ամյա աշակերտին վաղը կհուղարկավորեն«Զանգեզուրի միջանցքի» թեման հավանաբար շոշափվել է Պուտինի` Ալիևի և Փաշինյանի հետ առանձին բանակցությունների ժամանակ. Պեսկով Մայրաքաղաքում շարունակվում են կենսունակությունը կորցրած ծառերի հեռացման և նորերով փոխարինման աշխատանքներըBrent-ը էժանացել է «Սպասում ենք Ձեզ Բաքվում»․ Պուտինի լեզվի սայթաքումը Ալիևի հետ հանդիպմանը Հայտնի է, թե ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը «Եթե նա չլիներ իմ կյանքում, գուցե ես չաճեի». Հասմիկ Կարապետյանը՝ իր և Հայկոյի բաժանման մասին Հայ դերասանուհի և Հայաստանի վաստակավոր արտիստ. Լալա Մնացականյանի 5 լավագույն մտքերը Հայտնի են SIA Armenia 2024-ի եւ «Մի դրամի ուժի» համատեղ ծրագրի հաղթողների անունները Դասընկերոջը մի քանի անգամ բողոքել է, որ սիրտը ցավում է. նոր մանրամասներ՝ 15-ամյա տղայի հետ կատարվածից ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր ռեժիմը «հիբրիդային գործողությունների» համար ԹՈՓ- 5 առասպել արևային էներգիայի և մարտկոցների մասին, որոնց պետք է դադարել հավատալԻնչպես Արևմտյան պատը դարձավ Լացի պատ. «Փաստ»Պետական կառավարման կոլապսը մեկ հրդեհի օրինակով Ադրբեջանը թքած ունի կանոնակարգի վրա Փաշինյանն ու ռուսական հարթակը. ի՞նչ սպասել Մոսկվայից Հերթական հակառուսական քայլը Սկսվել է Տիեզերական ժողովը. «Փաստ»Պուտինի հայտարարությունը՝ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Կրթական և գիտական համակարգերը՝ անդունդի եզրին. «Փաստ»